
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐՎԱԾԵՑ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՆ»
Սարալանջի մայրուղու շինհրապարակներ այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին: Մասնավորապես արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաք անցկացնելու նախկին նախագահի մտադրության վերաբերյալ տրված հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ «հանրահավաքների համար ժամանակ է պետք, հանգստանալու, քանի որ հասարակությունը բեւեռացված է, եւ հանրահավաքների հետեւանքով ունենք բախումներ եւ կորուստներ»: Ըստ նախագահի, ինչպե՞ս կարելի է պատկերացնել նման հանրահավաքը, որտեղ հավաքվելու են մարդիկ, որոնք եղել են նախկին հանրահավաքներում, եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար ոստիկաններ, որոնցից 108 հոգի վիրավորվել են այդ հանրահավաքների ժամանակ: «Ո՞նց եք պատկերացնում ոստիկանների եւ հանրահավաքի մասնակիցների շփումները», հարց տվեց Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, որ այժմ անհեթեթություն ու սադրանք է խոսել հանրահավաքի մասին, որ կան մարդիկ, որոնք միգուցե ուրախ կլինեն եւս մեկ բախում լինի, տուժածներ լինեն, մեկ-երկու կեղտոտ հոդվածներ արեւմտյան մամուլում Հայաստանի մասին:
«Ինչպե՞ս են ազդել երկրի տնտեսության վրա մարտի 1-2-ի իրադարձությունները» հարցին պատասխանելով, Հայաստանի նախագահը նշեց, որ դրանք, անշուշտ, ազդել են տնտեսության եւ առաջին հերթին զբոսաշրջության վրա: Զբոսաշրջային կազմակերպություններն ահազանգում են, որ հոսքը նվազել է եւ մի քանի ամիս առաջ ձեւավորված տուրփաթեթներից հրաժարվում են: Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ այն, ինչ կատարվեց, ուղղակի հարվածեց մեր քաղաքացիների գրպանին, քանի որ զբոսաշրջության զարգացումից շահում էին բոլորը՝ տաքսու վարորդները, հուշանվերներ պատրաստողներն ու վաճառողները եւ այլք: Նախագահը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստան էր այցելել 510 հազար զբոսաշրջիկ, եւ նշեց, որ նորընտիր նախագահը շատ ջանքեր պետք է գործադրի երկրի համբավը վերականգնելու համար: «Դա բխում է բոլորի շահերից, բացի նրանցից, ովքեր այդ անկայունության մեջ են շահ փնտրում», ասաց նա:
«Հայաստանում տեղի ունեցած անկարգությունները չե՞ն թուլացնի Ղարաբաղի հարցում մեր դիրքերը» հարցի մասին Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքը հայտնեց, որ ինչքան Հայաստանը թուլացած լինի, այնքան մեծ կլինի գայթակղությունը երկրին ճնշելու: Միաժամանակ, նա նշեց, որ կասկած չունի, որ 1-2 ամիս հետո այս ամենը շտկվելու է, ինչի համար այն մարդիկ, «ովքեր պատասխանատու են այս անկարգությունների համար, պետք է պատասխանատվություն կրեն դատարանի առաջ»: ԶԼՄ-ների սահմանափակումները կմեղմացվեն
Ռոբերտ Քոչարյանը երեկ խոստացավ, որ «այսօր կամ վաղը» կստորագրվի հրամանագիր, որտեղ կվերանայվեն արտակարգ դրության հայտարարման հետ կապված զանգվածային լրատվամիջոցների սահմանափակումները: Մասնավորապես, ըստ նախագահի, լինելու են միայն նեղ սահմանափակումներ՝ սադրիչ տեղեկությունների եւ ակնհայտ սուտ տեղեկությունների մասով: «Սա նշանակում է, որ մեղմացման քաղաքականությունը շարունակվելու է», ասաց նա եւ ավելացրեց, որ մինչ այժմ արտակարգ դրության խախտումներ չեն արձանագրվել եւ իրավիճակը վերահսկվում է:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
Smbat գրել է:
Դե ղաղպի տղա Քոչարյանը - հազիվել ետքան պատկերացում ունենա - իրա ու Սերժ) վերչը եկելա՜
Zartir lao գրել է:- Smbat
Դե ղաղպի տղա Քոչարյանը - հազիվել ետքան պատկերացում ունենա - իրա ու Սերժ) վերչը եկելա՜
MSHETSIN GREL E.
Օրերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելելիս իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկության են ենթարկել Պիտեր Սեմնեբիին եւ Բրայզային: Ինչ վերաբերում է Սեմնեբիին, ապա նա այնքան զարմացած էր, որ չհիշեց էլ իր դիվանագիտական անձեռնմխելիության մասին, սակայն Բրայզան ոչ մայն հիշեց, այլեւ բավականաչափ ակտիվ ընդդիմացավ խուզարկվելուն: Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները յուրյանց անսահման միամտությամբ, ամենայն հավանականությամբ կարծում են, որ իրենց կողմից հայտարարված արտակարգ դրությունը տարածվում է ողջ աշխարհով:
#
Այսինքն, եթե Լյուդովիկոս 14-րդն ասում էր. ՙՊետությունը` այդ ես եմ՚: ապա Քոչարյանն ու Սարգսյանն իրենցն են համարում ողջ աշխարհը: Մի կողմ թողնենք կլինիկական բժշկության մեջ բավականաչափ լավ նկարագրված մեր իշխանությունների վարքագիծը, թեպետ կարծում եմ, որ աշխարհի բժշկական պարբերականները մեծ գումարներ կտային մեր իշխանությունների վարքագիծը նկարագրող հոդվածների համար: Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ էին մտածում մերոնք այլ երկրների քաղաքացիներին ապօրինի խուզարկելիս:
#
Տարբերակ թիվ մեկ. Նրանք հույս ունեին Բրայզայի գրպանում գտնել այն մետաղյա ձողերից, որոնք դատախազության ենթադրությամբ ծառայել են ընդդիմության կողմից իշխանությունը ուզուրպացնելու գործիք: Հաշվի առնելով ամերիկյան տեխնիկայի մակարդակը, կարելի է ենթադրել, որ նշված ձողերը պետք է լինեին ծալովի եւ տեղավորվեին պարոնայք Բրայզայի եւ Սեմնեբիի գրպանի ծխախոտի տուփի մեջ:
#
Տարբերակ երկրորդ. արդեն հիշատակված ծխախոտի տուփի մեջ գտնվում էր ոչ թե ծալովի մետաղյա ձող, այլ, ասենք, ծալովի ինքնաթիռ օդաչուով, որով նախագահ Տեր-Պետրոսյանը պետք է փախչեր փաստացի կալանքի վայր դարձած իր առանձնատնից:
#
Տարբերակ երրորդ. Սեմնեբիի ավտոմեքենայի մեջ թաքնված էր ամերիկյան 6-րդ նավատորմը, որը ներկայացնելով ՀՀ դատախազության կողմից նշված անհայտ արտաքին ուժերը պետք է իրականացներ մեր հայրենիքում իշխանության բռնազավթումը:
#
Տարբերակ չորրորդ. Բրայզան եւ Սեմնեբին ցանկանում էին խախտել արտակարգ դրության իրավական ռեժիմը, Վիկտոր Սողոմոնյանի եւ բանակի գլխավոր շտաբի ցուցումները եւ չարանենգորեն տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին արգելված գրականություն: Ի դեպ, հաշվի առնելով, թե արտակարգ դրության օրերին ինչպիսի նյութեր պարունակող պարբերականներ չի թույլատրվել լույս տեսնել, կարելի է ենթադրել, որ Բրայզան ու Սեմնեբին Տեր-Պետրոսյանին էին բերել Հեմինգուեյի կամ Ֆոլքների գրքերը, որոնց հեղինակները ժամանակին չեն ֆայմել իրենց գրածները համաձայնեցնել Հայաստանի Անվտանգության ծառայության հետ: Ավելին, հնարավոր է, որ ամերիկացիների ձախ գրպանում Աստվածաշունչն էր, որում պարունակվող ՙմի սպանաներ՚ պատվիրանը ակնհայտ դուր չի գալիս մեր որոշ գեներալներին, իսկ ՙմի պաշտի այլ աստծու, բացի քո Տեր Աստծուց՚ պատվիրանը որպես մարտահրավեր կարող են ընդունել մեր շատ եկեղեցականներ, որոնք հաջողությամբ փոխարինել են Հիսուսի պաշտամունքը Սերժ Սարգսյանի պաշտամունքով, իսկ ՙՀայր Մերի՚ փոխարեն պարբերաբար արտասանում են ՙԱռաջ, Հայաստան՚ եւ բանակի գլխավոր շտաբի շրջաբերականները: Վերջապես պետք է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամների քանակը եւ առանձնատան կից այգու (այսինքն, բաց տարածք) լինելը կարելի է ենթադրել, որ Սեմնեբին եւ Բրայզան ցանկանում էին Լ. Տեր-Պետրոսյանի բակում անցկացնել չարտոնված միտինգ, իսկ գուցե նաեւ երթ առանձնատան մուտքից մինչեւ բնակելի տարածք: Այսքանը կատակով:
#
Այժմ մեկ-երկու խոսք ավելի լուրջ: Հազիվ թե մեր իշխանություններն այնքան անգրագետ են, որ չգիտեն դիվանագիտական անձեռնմխելիության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ դիվանագետի կանգնած վայրը մի քանի մետր շառավղով համարվում է տվյալ երկրի տարածք: Թեպետ այս հանգամանքն էլ չի կարելի բացառել, սակայն առավել հավանական է, որ մերոնք պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ թքած ունեն բոլորի եւ բոլոր օրենքների վրա եւ պատրաստ են մինչեւ վերջ քշել իրենց էշը` չհասկանալով, որ քուչում ընդունված մեթոդները քաղաքակիրթ աշխարհում կարող են արժանանալ մեղմ ասած ոչ ադեկվատ վերաբերմունքի:- Smbat
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐՎԱԾԵՑ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սարալանջի մայրուղու շինհրապարակներ այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին: Մասնավորապես արտակարգ դրության ավարտից հետո ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 23«Թե ինչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, դա կորոշի նախ ժողովուրդը, բայց ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի կա բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական ...ՑՆՑՈՒՄ
ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա 4Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ առաջին անգամ հանդիպեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ հատուկ ձեւավորված դատախազների խմբի ...ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Մեդիամաքսի» հարցերին, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ Մեթյու Բրայզայի ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Այսօր Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկի հետ հանդիպում կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնարդ Ֆասիեն: Ըստ «Նոյյան տապանի», ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄ` ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Հ.Մարտի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՅՈՒՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Պ. Ք.«Բրուքինգզ» հաստատության կազմած «Պետությունների թուլության ցանկում» կան աշխարհի 141 երկրներ: Վարկանիշները կազմելիս հաշվի են առնվել 4 գլխավոր ցուցիչներ. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ ...ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ ԻՐԱՔՈՒՄ
Հ. Ծ. 1«Իրաքում որբանալը դժվար չէ», գրում է մեզ հայտնի անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է հոդվածը: Ստորեւ թարգմանաբար տեղեկություններ այդ ...«ԻՍԼԱՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆ. Հ., ԳերմանիաԱյս վերնագրով միջազգային կոնֆերանս է անցկացվում մարտի 12-13-ը Բեռլինի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասի ներկայացուցչությունում: Պատահական չէ, որ մտահղացումը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայից ...ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հ. Ծ. 1Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «5 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՆ ԷԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԵՆ ՕՏԱՐՎԱԾ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահ է, որ հիմնական խնդիրն այսօր հասարակության համախմբումն է եւ հասարակության միասնականության վերականգնումը, իրականացման միակ ուղին՝ Սահմանադրական ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 8Թեեւ արտակարգ դրություն է, եւ հասարակության բեւեռացված վիճակի լիցքաթափումն առայժմ լիարժեք տեսանելի չէ, սակայն առաջ նայել պետք է, քանի որ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը սարերի հետեւում ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕտար բույրեր, էկզոտիկ հնչյուններ, գույնզգույն տարազներով ժպտադեմ՝ իրենց երկրի համար այցելու գրավող տղամարդիկ ու կանայք... Բեռլինյան տուրիստական մեծ տոնավաճառում բազմաթիվ մասնակիցների առաքելությունը մեկն ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՇՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է
Ա. Մ.Այցելելով Երեւանի Սարալանջի մայրուղու շինարարության առաջին, երկրորդ եւ երրորդ հանգույցներ, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ Սարալանջի ճանապարհն իր ...ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱյսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ...ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ...«ՀՈԳՈՒ ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին իրենց մտահոգությունն ու կարծիքը արտահայտեցին տեր Շահե քահանան եւ երգչուհի Աննա Մայիլյանը: «Հոգու սովի ժամանակներ են եկել: ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԵԿՆՈՒԹԻՎՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ» ԳԻՐՔԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի հերթական գիրքը` Հայ եկեղեցու նշանավոր հայրերից ...ԾՈՎԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվում է Հայաստանի ծովային պատմությունը ներկայացնող թանգարանի համար տարածք տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացրեց «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, «Կիլիկիան» իր ...ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Մարզիկները թեւակոխել են նախապատրաստության ավարտական փուլը: Կարեւորելով նախապատրաստության ընթացքում մարզական բժշկության դերն ...ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ընդհանրապես ցուցակում ...ՀԱՐԿԱՅԻՆ - ԳԱԼԱ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում երեկ շարունակվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ից հարկային ստուգման ակտի հիման վրա ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու Գյումրու հարկային տեսչության ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ կասկածվում է իշխանության բռնազավթման փորձ կատարելու մեջ եւ ԱԺ որոշմամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, երեկ ուշ երեկոյան ձերբակալվել ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՉԻ ԵՂԵԼ
Գլխավոր դատախազության կայքէջում տեղակայվել է պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցաքննության մանրամասները: Նշվում է, որ ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱ ԷԼ ԾԱՌ ՊԻՏԻ ԿՏՐԵՆ... ՈՎ ԻՆՉ ԿՈՒԶԻ ԱՍԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Ա. Մ.ՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ «ՋՐԱՀԱՐՍԻ» ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

