
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
Հանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն է: Գիտության եւ կրթության նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի տեղեկացմամբ, շրջանավարտները քննության դիմում-հայտերը լրացնում են իրենց դպրոցներում, ապա հայտերին կցում են անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, լուսանկարն ու միասնական քննության յուրաքանչյուր առարկայի համար 1500 դրամ վճարի անդորրագիրն ու հանձնում դպրոցի տնօրենին: Դիմում-հայտերը ԳԹԿ ուղարկվելուց եւ տպվելուց հետո հետ են վերադարձվում դպրոցներին, որի ընթացքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում փոփոխություններ կամ ճշգրտումներ կատարելու իրենց հայտերում: «Շրջանավարտն իր դիմում-հայտում կարող է փոփոխություն կատարել 40 օրվա ընթացքում, այսինքն` այս տարվա համար մինչեւ ապրիլի 30-ը», ընդգծում է Գայանե Մանուկյանը:
Անդրադառնանք ամենացավոտ հարցին, որ այս շրջանում կշահարկվի դպրոցներում: ԳԹԿ-ից տեղեկացնում եւ ի գիտություն ծնողների եւս մեկ անգամ հիշեցնում են, որ 1500 դրամ վճարը գանձվում է միմիայն միասնական կարգով քննության յուրաքանչյուր առարկայի համար, իսկ ավարտական կարգով քննությունների համար որեւէ վճարում չի կատարվում: Ավելին, եթե դիմում-հայտերի մեջ շրջանավարտը փոփոխություն է կատարում, օրինակ` նախկինում նշած միասնական քննությունը` փոխարինելով ավարտական քննական տարբերակով, ապա միասնական քննության համար իր վճարած 1500 դրամը ԳԹԿ-ն վերադարձնում է: Իսկ միասնական քննության համար նախատեսված 1500-ական դրամներն էլ, ԳԹԿ մամուլի քարտուղարի խոսքով, ծախսվելու են թեստերի տպագրության եւ քննությունների կազմակերպման համար: Ի դեպ, այս տարի ավարտական քննության թեստերը կտպագրվեն Հայաստանում, իսկ միասնական քննությունների թեստերը` Անգլիայում:
Դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն կպատրաստի շրջանավարտների ցուցակներն` ըստ քննական առարկաների եւ քննական կենտրոնների: Շրջանավարտներին կտրվեն քննական անցաթղթեր, որոնք կպարունակեն շրջանավարտների անձնական տվյալները, լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, քննական առարկան, քննության օրն ու ժամը: Այս մասին շրջանավարտները կտեղեկանան մինչեւ մայիսի 20-ը, քանի որ անցաթղթերը շրջանավարտներին հանձնելու վերջնաժամկետը հենց մայիսի 20-ն է: Գայանե Մանուկյանը հայտնեց նաեւ, որ այս տարի քննությունները կսկսվեն հունիսի 2-ից:
Դպրոցների շրջանավարտներից բացի թեստային համակարգով մաթեմատիկա առարկայից քննություն կհանձնեն նաեւ հանրակրթական դպրոցների թերի միջնակարգ, այսինքն` 9-րդ դասարանների աշակերտները: Թե՛ 9-րդ դասարանների մաթեմատիկա, եւ թե՛ շրջանավարտների ավարտական քննակարգով հանձնված քննությունների արդյունքները ստուգվելու են դպրոցներում: «Թեստերը տրամադրվելու են դպրոցներին, իսկ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ կազմված հանձնախմբերն էլ, որոնցում ընդգրկված կլինեն ոչ առարկայական կամ հարակից մասնագետներ, ԳԹԿ-ի տրամադրած ճիշտ պատասխաններով կստուգեն քննության արդյունքները: Ինչ վերաբերում է միասնական քննություններին, ապա դրանք կստուգվեն ԳԹ կենտրոնում, համակարգչով», ընդգծեց Գայանե Մանուկյանը: Նա մեկ անգամ էլ հիշեցրեց, որ ավարտական քննությունը ավարտական վկայական ստանալու համար է, իսկ միասնական քննություն հանձնելիս շրջանավարտը ոչ միայն վկայական է ստանում, այլեւ այդ քննակարգով հանձնած առարկայից ստացած միավորները բուհ ներկայացնելու հնարավորություն ունի: «Քննական աշխատանքների արդյունքները, ըստ ընթացակարգի, հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած 5 օրվա ընթացքում: Առանձնահատուկ դեպքերում նախարարի հատուկ որոշմամբ ժամկետը կարող է երկարացվել 1 օրով», «Ազգի» հարցին ի պատասխան նշեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննակարգով քննություններ անցկացվում են հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա առարկաներից եւ 4 օտար լեզուներից: Մյուս տարի միասնական քննական համակարգով կանցկացվեն նաեւ մնացած առարկաները` ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, քիմիա եւ հայոց պատմություն: Ի դեպ, այս առարկաների ուղեցույցները շատ ավելի վաղ կպատրաստվեն: Գայանե Մանուկյանի հավաստմամբ, հիշյալ առարկաների ուղեցույցներն ու թեստային նմուշները շրջանավարտների սեղաններին կհայտնվեն այս տարվա սեպտեմբերին:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ. 5Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումների վերացման որոշումը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում եւ... քաշքշոցի տեղիք տվել ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ ՏՐՎԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ»
Հ. Չ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Երեւան էր գործուղել 26 դիտորդի, որոնց թվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 16Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ոգեւորել էր Թուրքիայի որոշ շրջանակներին: Թուրքական կենտրոնական թերթերն արձագանքելով այդ ոգեւորությանը, Տեր-Պետրոսյանի վերադարձը որակել էին իբրեւ պատեհ առիթ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
28Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք ...ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր 2Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»: Մտորելով վերջին շրջանի երեւանյան ...ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նախատեսված են Թոմաս Համմարբերգի հանդիպումները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները», «Ազդագիր եւ հաշվետու թողարկողների հաշվետվություններ» ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՆՇԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ
4ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009 թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՉԻ ԳԱԼԻՍ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուբեն Հախվերդյանը երեկ «Հայելի» ակումբում ինքն իրեն հայտարարեց արհեստավոր եւ դուրս դրեց մտավորականության շարքից: Միաժամանակ պնդելով, որ երբ մտավորականությունը առաջ չի գալիս` ժողովուրդը դառնում է մտավորականություն: ...ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԵԱՆ ՍԻԹԷ ԷՆԹԵՐՆԱՍԻՈՆԱԼ ՏԷ Զ՚ ԱՐԻ ՄԵՋ
ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, ՓարիզՅայտնի նկարիչ Վարդան Աւետեանի իւղանկարներու ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ երէկ գիշեր, Փարիզի Սիթէ էնթերնասիոնալ Տէ զ՚ Արի թիւ 4 սրահին մէջ: Առաջին եւ երկրորդ յարկի միւս 3 ցուցասրահներուն մէջ՝ նոյն ...ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն ...32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի ...ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2008-ի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները, ինչպես նաեւ գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումների վայրը: Ինչպես հայտնի է, «Հանրապետական» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ«Այսօր դեռ քչերին է հայտնի, թե որ երկրից կոնկրետ ովքեր պիտի մասնակցեն Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, բայց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մի փոքրիկ քանդակ արդեն իսկ Պեկին մեկնելու ...ՍՊԱՆԵՑ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 10-ին, ժամը 05-ին նշված տանը ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ
Ա. Մ.«ԲԱՄՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

