
ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն էր կրում: Որքան փառապանծ եւ սերտելի է նրա մարտական ուղին՝ որպես հմուտ ու իմաստուն զորականի դեպի դափնեպսակ տանող ճանապարհ, այնքան կարեւոր է նրա անձնական կյանքի վերանայումը արդեն ոչ սովետական, այլ ազատ Հայաստանում ապրող լրագրողի աչքերով: Հ. Բաբաջանյանի կենսագրության վերջին շրջանը լի է հարցականներով, քանի որ մարշալի ընտանիքի ողբերգությունը այդպես էլ վերջնական պատասխաններ չունի այն հարցին, թե ի՞նչ մի չարաբաստիկ ճակատագրով վերջացավ բաբաջանյանական հերոսական ժառանգությունը իր յուրահատուկ գենով, որ հաղթողի գաղտնիքն է կրում:
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվեց ու հասակ առավ Չարդախլու գյուղում, որը նաեւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի բնօրրանն է: Նա անցավ ողջ պատերազմը, մինչեւ Բեռլին՝ հաղթանակին զուգահեռ կերտելով հաղթելու ռազմավարական արվեստի ի՛ր դասագիրքը: Եվ հարկ էր, որ մեծ ռազմավարի եթե ոչ 100-ամյա հոբելյանը, ապա գոնե ծննդյան օրը նշվեր ոչ մեկ-երկու երեկույթով, այլ խիստ հետեւողականորեն: Նպատակն է ոչ միայն հերոսի, մարշալի ոգեկոչումն, այլեւ պատմության հերոսական էջերը սերնդե սերունդ փոխանցելու պարտականությունը եւ դրանք պատանիների դաստիարակությանը ծառայեցնելը:
Նա ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին: Մանկության տարիներն անցկացրել է գյուղում: Չնայած նիհարիկ կազմվածքին, հովվի որդին հոր հետ սարերն էր ելնում, արբենում առավոտվա սրսռան սյուքից, բարձրանում երկնաքեր սարերն ու արծվի ճախրանքի բարձրությունից դիտում աշխարհը: Հեռավորության պատճառով մանրացած տանիքների միջից գտնում էր իրենցը: Ապա շարունակում էր վերելքը դեպի երկնասլաց բարձունքը, սավառնում էր երկնքի կապույտում խոյացող բլուրներն ի վեր, սարից քար գլորում (նրա սիրած զբաղմունքն էր), ժպտում կանաչին տվող դաշտերի ելեւէջով, փարվում նրանց եւ հրճվում նրանցից պոկված լորերի թռիչքով: Չարդախլուի բարձրաբերձ սարերը նրան լայնախոհ մտքով ու հեռահար հայացքով դիտելու ունակություն նվիրեցին: Ինքը, որպես երախտագիտություն, տարիներ անց գրեց. «Երբ մի հետադարձ հայացք եմ ձգում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում: Նրա կարոտը հաճախ է ձգում դեպի այնտեղ, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ: Նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:
1915-ին Բաբաջանյանների ընտանիքը տեղափոխվեց Թիֆլիս, սակայն շուտով վերադարձավ հայրենի Չարդախլու, ուր Համազը մնաց մինչեւ 1925-ը, զբաղվեց հողագործությամբ, սակայն զինվորական արվեստի սերը երբեք չմարեց նրա սրտում: Ու երբ 19-ամյա պատանին հագավ զինվորականի համազգեստը, կատարվեց նրա նվիրական երազանքը` նա զինվոր էր: Սկզբում սովորեց Ա. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվեց Թիֆլիսի անդրկովկասյան զինվորական հետեւակային ուսումնարան:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-40 թթ. ձմռանը՝ սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում:
1941-ին ԽՍՀՄ տարածք ներխուժած պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց 19-րդ բանակում, որ տեղակայված էր արեւմտյան սահմանի մոտ: 1941-ի աշնանը նա նշանակվում է 395-րդ հետեւակային գնդի հրամանատար, որն այդ օրերին կռվում էր Սմոլենսկի ուղղությամբ: Բաբաջանյանը հայտնվում էր այնտեղ, ուր թեժ մարտեր էին մղվում: 1943-44 թթ. ձմռանը Բաբաջանյանի հրամանատարության տակ գտնվող զորամասերը մասնակցում էին Արեւմտյան Ուկրաինայի ազատագրմանը: Կազատին քաղաքի գրավումը եղավ նրա փայլուն ռազմավարական հմտությունների ստուգարքը: Նա որոշեց քաղաքը գրավել գիշերով: Բաբաջանյանը հրահանգեց միաժամանակ միացնել բոլոր տանկերի, մեքենաների, զրահապատ ինքնագնացների լույսերը, շչակներն ու ազդանշանները: Ահա այդ գիշերվա ահարկու հարձակման գործելակերպն էլ կրեց բաբաջանյանական ռեյդ անվանումը: Նրա մասին մի առիթով գեներալ Ի. Դրեմովը գրել է. «Ստանիսլավի ուղղությամբ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը դրսեւորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը եւ կտրեց նրա նահանջի ուղին»: Այդ մարտերում բրիգադն ազատագրել է ավելի քան 50 քաղաք եւ բնակավայր:
1944-ին Բաբաջանյանը կոկորդից ծանր վիրավորվում է: Նրան մի զինվոր 3 կմ տարածություն տանելով հասցնում է թիկունք: Ապաքինվելուց հետո նա պահանջում է իրեն հետ ուղարկել դեպի ճակատ: Այսպես, մինչեւ 1945-ի մայիսի 2-ը, երբ նրա տանկերը վերջին համազարկը տվեցին Ռայխստագի մոտ: Ասպետի պես ազնիվ
«Ասպետի պես ազնիվ, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց...» (հատված Յ. Սադովսկու «Ծառայությունն այսպիսին է՝ հաղթել» կենսագրական գրքից): Այսպես է նրա մասին արտահայտվել Գրոսմանը: Ինքը՝ Բաբաջանյանն էլ շատ էր սիրում այդ խոսքը՝ ասպետի պես ազնիվ, նրանում մեծ իմաստ էր տեսնում: Դա բխում էր նրա հարազատ լեռնային երկրի խիստ օրենքներով ստացած դաստիարակությունից, տղամարդու մեջ դեռ փոքրուց ասպետի պատվախնդրություն եւ արդար գործի պաշտպան դաստիարակելուց: Բաբաջանյանը համագյուղացիների հուշերում
Բաբաջանյանին առանձին ոգեւորությամբ են հիշում նրա համագյուղացիները: Պատմում են, որ մարշալ Հ. Բաղրամյանը ամեն սեղան նստելիս առաջինը նրա կենացն էր խմում: «Այդքան հասարակ մա՞րդ, մինչ հիմա զարմանում է ՍՍՀՄ հերոս Գուրգեն Մարտիրոսյանը: Նա առիթը բաց չէր թողնում իր հին, հովիվ ընկերներին հավաքելու, տղայական արարքները հիշելու համար: Միաժամանակ խոսքին հաստատ մարդ էր՝ զինվորական խիստ կեցվածքով ու վարվելակերպով»: Մի անգամ սաստեց իր մոտ անձնական խնդրանքով գնացած զինվորականի հորը՝ ինչ ես աղջկա նման լաց լինում, չարդախլեցին լաց չի՛ լինում, նա կռվո՛ւմ է»: Վերջաբանի փոխարեն
Չնայած մեր ժամանակներում ընդունված չէ մեծ շուքով մեծարել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց մասին հրապարակումներ ու ֆիլմեր նկարահանել, այնուամենայնիվ դրա կարիքը կա: Վկա՝ կանացի սեթեւեթանքով երիտասարդները, որոնք պետք է շարունակողը լինեին իրենց նախնյաց դյուցազնական պատմության ու ժառանգորդը արիասիրտ նախնիների, արժանապատիվ ու հզոր զորավարների: Այսպես թե այնպես, 2006-ը հոբելյանական տարի էր: Այդ առթիվ մեծ զորավարի անունով է կոչվել ԼՂՀ զորամասերից մեկը: ՀՀ Կենտրոնական բանկը Հ. Բաբաջանյանի պատկերով հուշամեդալ է ստեղծել: Ասում են՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է մեծ զորավարի արձանը կանգնեցնել Երեւանի փողոցներից մեկում: Չարդախլեցիները, բոլոր հայորդիները Բաբաջանյանի սխրանքով ոգեշնչված սպասում են: Չէ՞ որ 102 տարի առաջ հայ ժողովուրդը ծնեց իր այն եզակի զորավարին, որն ասել էր՝ թո՛ւյլ տվեք, եւ ես կվերադարձնեմ Արեւմտյան Հայաստանը: Ով ճանաչում է Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին, գիտի նրա զինվորական գրագիտության աստիճանի, քաջերից քաջ տիտղոսի ու անպատմելի համեստության մասին, չի կարող կասկածել նրա խոսքին:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ. 5Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումների վերացման որոշումը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում եւ... քաշքշոցի տեղիք տվել ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ ՏՐՎԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ»
Հ. Չ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Երեւան էր գործուղել 26 դիտորդի, որոնց թվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 16Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ոգեւորել էր Թուրքիայի որոշ շրջանակներին: Թուրքական կենտրոնական թերթերն արձագանքելով այդ ոգեւորությանը, Տեր-Պետրոսյանի վերադարձը որակել էին իբրեւ պատեհ առիթ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
28Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք ...ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր 2Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»: Մտորելով վերջին շրջանի երեւանյան ...ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նախատեսված են Թոմաս Համմարբերգի հանդիպումները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները», «Ազդագիր եւ հաշվետու թողարկողների հաշվետվություններ» ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՆՇԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ
4ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009 թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՉԻ ԳԱԼԻՍ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուբեն Հախվերդյանը երեկ «Հայելի» ակումբում ինքն իրեն հայտարարեց արհեստավոր եւ դուրս դրեց մտավորականության շարքից: Միաժամանակ պնդելով, որ երբ մտավորականությունը առաջ չի գալիս` ժողովուրդը դառնում է մտավորականություն: ...ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԵԱՆ ՍԻԹԷ ԷՆԹԵՐՆԱՍԻՈՆԱԼ ՏԷ Զ՚ ԱՐԻ ՄԵՋ
ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, ՓարիզՅայտնի նկարիչ Վարդան Աւետեանի իւղանկարներու ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ երէկ գիշեր, Փարիզի Սիթէ էնթերնասիոնալ Տէ զ՚ Արի թիւ 4 սրահին մէջ: Առաջին եւ երկրորդ յարկի միւս 3 ցուցասրահներուն մէջ՝ նոյն ...ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն ...32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի ...ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2008-ի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները, ինչպես նաեւ գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումների վայրը: Ինչպես հայտնի է, «Հանրապետական» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ«Այսօր դեռ քչերին է հայտնի, թե որ երկրից կոնկրետ ովքեր պիտի մասնակցեն Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, բայց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մի փոքրիկ քանդակ արդեն իսկ Պեկին մեկնելու ...ՍՊԱՆԵՑ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 10-ին, ժամը 05-ին նշված տանը ...
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԼԻՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. Մ.«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

