
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ գործոններ են դրա վրա ազդում եւ որքանո՞վ են գների նման բարձրացումները միջազգային գներին համարժեք: Այս հարցերին դեռեւս պաշտոնական պատասխան չկա: Մինչդեռ բնակչությունը խիստ զգայուն է արձագանքում գնային այդ տատանումներին: Խիստ քաղաքականացված մթնոլորտն էլ իր հերթին է լարվածություն հաղորդում այս խնդրին: Ասել, թե իշխանությունները անհանգստացած չեն այս երեւույթով, ճիշտ չի լինի:
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ քննարկել է հենց այս հարցը: Բացի այդ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անց է կացնում 20 ապրանքատեսակների գների դիտարկում, պարզելու, թե գոյություն ունի՞ չհիմնավորված թանկացում, թե՞ դրանք թանկացել են միջազգային գներին համամասնորեն: Միաժամանակ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանով առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը կից ստեղծված հատուկ հանձնաժողովը նույնպես ուսումնասիրում է վերոնշյալ խնդիրը: Սակայն մինչ նրանք ուսումնասիրում եւ դիտարկում են, սպառողական ապրանքների գները շարունակում են բարձրանալ:
Որոշ ապրանքներ վերջին մի քանի օրերին թանկացել են մինչեւ 20 տոկոսով: Կան ավելի նվազ թանկացած ապրանքներ: Բնակչության վրա ամենամեծ ազդեցությունն են թողնում հացի եւ հացամթերքների գների թանկացումները: Գոնե Երեւանում հացի գները թանկացել են միջինը 10-15 տոկոսով: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվական ծառայությունից դրանց հիմնավորվածության մասին մեր հարցին պատասխանեցին, որ գների դիտարկումը շարունակվում է եւ արվում է ամեն ինչ, որ դրանց արդյունքները հնարավորինս շուտ պատրաստ լինեն:
Այստեղ հարկ է միաժամանակ նշել, որ հացահատիկի գների բարձրացումը զուտ հայաստանյան երեւույթ չէ: Այդ միտումն առկա է ամբողջ աշխարհում եւ մասնագետները ցորենի գների հետագա աճ են կանխատեսում: Դա պայմանավորված է մի կողմից նավթի գների բարձրացմամբ, որն իր ազդեցությունն է թողնում մնացած բոլոր սպառողական ապրանքների գների բարձրացման վրա, մյուս կողմից՝ հենց նույն՝ վառելիքի գների բարձրացման պատճառով աշխարհում ավելի հաճախ է օգտագործվում դարձյալ ցորենից ստացվող բիովառելիքը: Այսինքն, արտադրվող հացահատիկի մի մասը դառնում է վառելիք, ինչն էլ պակասեցնում է դրա առաջարկն ու բերում գների բարձրացման: Մասնագետները նշում են նաեւ արագ զարգացող երկու խոշոր երկրների՝ Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ավելի մեծ ծավալների ցորենի պահանջարկի ավելացումը, ինչը նույնպես բերում է դրա ծավալների նվազմանն աշխարհում եւ գնի բարձրացմանը:
Պատկերացում կազմելու համար, թե ինչպես է փոխվել ցորենի գինն անցնող մեկ տարվա ընթացքում, տեղեկացնենք, որ անցյալ տարվա հունվարին 1 տոննա ցորենի միջազգային գինը ԱՄՆ-ում կազմում էր մոտ 215 դոլար, այս տարվա մարտին արդեն այդ գինը հասել է ԱՄՆ-ում 480 դոլարի: Այսինքն՝ ակնհայտ է, որ հացահատիկի եւ մասնավորապես ցորենի գների աճն աշխարհում ընթանում է եւ մենք բացառություն կազմել չենք կարող:
Սեփական երկրներում ցորենի եւ հացի գների կտրուկ բարձրացում չթույլատրելու համար հացահատիկ արտահանող մի շարք երկրներ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, արտահանման համար մաքսատուրքեր են սահմանել: Օրերս Ռուսաստանի կառավարությունը որոշել է երկարացնել ցորենի արտահանման վրա դրված 40 տոկոս մաքսատուրքը մինչեւ հուլիս ամիսը, դրա արտահանմանը խոչընդոտելու եւ ավելի մեծ պաշարներ երկրում պահելու համար:
Ցորենի գների բարձրացման հարցը քննարկվել է նաեւ մեր հարեւան երկրում՝ Ադրբեջանում: Այդ երկրի հակամենաշնորհային պետական ծառայությունն իր դիտարկման արդյունքում պարզել է, որ գների չհիմնավորված բարձրացում չի եղել եւ գների բարձրացման գործընթացն ամբողջ աշխարհում է:
Վերադառնալով Հայաստանին, նշենք, որ ցորենի եւ ալյուրի հիմնական ներմուծողները մեզ մոտ երկու ընկերություններ են՝ «Մանանա գրեյնը» եւ «Սալեքս գրուպը»: Սակայն նրանք չունեն գերիշխող դիրք, քանի որ մեր երկրում սպառվող ցորենի մի մասը՝ մոտ 40-45 տոկոսն արտադրվում է տեղում: Ի դեպ, հենց Հայաստանում ցորենի ինքնաբավ արտադրություն ունենալն է դիտարկվում որպես այս հարցում արտերկրից կախումն էապես թուլացնելու միակ միջոց: Ճիշտ է, դա չի նշանակում, թե մեր արտադրած ցորենի գներն ընդհանրապես կախում չեն ունենալու միջազգային գներից, բայց դա հնարավորություն կտա կանխելու կամ մեղմելու հնարավոր կտրուկ թանկացումները: Գյուղնախարարն անցյալ շաբաթ հայտարարեց, որ կառավարության ծրագրով նախատեսվում է, որ մինչեւ 2010 թվականը կունենանք ցորենի ինքնաբավ արտադրություն: Իսկ մինչ այդ Հայաստանում շարունակվում են գների բարձրացումները եւ առավելագույնը, ինչ կարող են եւ պարտավոր են անել իշխանությունները, դրանց չհիմնավորված (հակամրցակցային համաձայնությունների հետեւանքով) թանկացում թույլ չտալն է:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
es em գրել է:
orinak inch shnorq mardik chen karoxanum aprel ur mnac gner en bardzracnum!!!uxaki cicaxel e)))!!!!!
mard գրել է:
Aj himar, haci tankacum@ amboxg asxarhum amen or ci linum, vonc vor mer mot e. Ba mi amis arag tankacav u mi hat el e tankanum.
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ. 5Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումների վերացման որոշումը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում եւ... քաշքշոցի տեղիք տվել ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ ՏՐՎԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ»
Հ. Չ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Երեւան էր գործուղել 26 դիտորդի, որոնց թվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 16Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ոգեւորել էր Թուրքիայի որոշ շրջանակներին: Թուրքական կենտրոնական թերթերն արձագանքելով այդ ոգեւորությանը, Տեր-Պետրոսյանի վերադարձը որակել էին իբրեւ պատեհ առիթ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
28Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք ...ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր 2Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»: Մտորելով վերջին շրջանի երեւանյան ...ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նախատեսված են Թոմաս Համմարբերգի հանդիպումները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները», «Ազդագիր եւ հաշվետու թողարկողների հաշվետվություններ» ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՆՇԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ
4ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009 թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՉԻ ԳԱԼԻՍ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուբեն Հախվերդյանը երեկ «Հայելի» ակումբում ինքն իրեն հայտարարեց արհեստավոր եւ դուրս դրեց մտավորականության շարքից: Միաժամանակ պնդելով, որ երբ մտավորականությունը առաջ չի գալիս` ժողովուրդը դառնում է մտավորականություն: ...ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԵԱՆ ՍԻԹԷ ԷՆԹԵՐՆԱՍԻՈՆԱԼ ՏԷ Զ՚ ԱՐԻ ՄԵՋ
ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, ՓարիզՅայտնի նկարիչ Վարդան Աւետեանի իւղանկարներու ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ երէկ գիշեր, Փարիզի Սիթէ էնթերնասիոնալ Տէ զ՚ Արի թիւ 4 սրահին մէջ: Առաջին եւ երկրորդ յարկի միւս 3 ցուցասրահներուն մէջ՝ նոյն ...ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն ...32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի ...ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2008-ի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները, ինչպես նաեւ գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումների վայրը: Ինչպես հայտնի է, «Հանրապետական» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ«Այսօր դեռ քչերին է հայտնի, թե որ երկրից կոնկրետ ովքեր պիտի մասնակցեն Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, բայց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մի փոքրիկ քանդակ արդեն իսկ Պեկին մեկնելու ...ՍՊԱՆԵՑ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 10-ին, ժամը 05-ին նշված տանը ...
10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

