
ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Անկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի պաշտպանությունը որոշակի առումով նույն երեւույթի տարբեր կողմեր են, որ, սակայն, էական տարբերություն ունեն իրենց մոտեցումներում: Երկրի պաշտպանական կառույցները բնավ նախահարձակ լինելու կարիք չունեն, եւ հարկ էլ չկա: Մինչդեռ արտաքին քաղաքականությունը կարող է եւ պետք է նախաձեռնող լինի, ինչի օրինակներ մեր իրականության դեպքում դժվար է բերել:
Օրինակների համար հիշողություն փորփրել պետք չէ, հատկապես որ կարճ հիշողությունն այս օրերի ամենաբնորոշ գիծն է դարձել: Ադրբեջանական մամուլը, ամենայն ջանադրությամբ ու եռանդով ամեն օր, օրվա ընթացքում մի քանի անգամ գոնե մեզ համար ադրբեջանական լրահոսի դեպքում մատչելի ինտերնետ տարածությունը լցնում է ակնհայտ ապատեղեկատվությամբ:
Բնականաբար, վերջին օրերի հակահայկական քարոզչության հիմնական առիթ են դարձել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրաձգության դեպքերը: Ադրբեջանը, իր մոտեցումներին եւ սուբյեկտիվությանը հավատարիմ, անընդմեջ տարածում է ինչ-որ զոհերի, բախումների, հրադադարի ռեժիմի խախտման իբր հայկական նախաձեռնությունների մասին լուրեր: Հակադրվելով հայկական կողմի հայտարարություններին` մարտի 4-ի վաղ առավոտյան Մարտակերտի շրջանում փոխհրաձգությունից հետո ադրբեջանական կողմի կորուստներին զուգահեռ ներկայացնելով, թե իբր հայկական կողմը եւս ունեցել է զոհեր:
Հասկանալի է, որ իրապես տեղի ունեցածն ու կրած կորուստները, ասենք, մարտի 9-10-ի հրաձգության ժամանակ իբր զոհված մեկ ադրբեջանցու եւ նման այլ տարբերակներով մատուցումը հստակորեն կարող է հետապնդել արդեն իսկ հայտարարված 8 զոհերի «արդարացման» քաղաքականություն:
Բայց երբ այս ապատեղեկատվությանը որեւէ կերպ չեն արձագանքում հայկական կողմից, մնում է ուղղակի զարմանալ: Ո՞վ է որոշել, որ տվյալ դեպքում լռությունն ու արհամարհանքը արժանի պատասխան են լրատվական դաշտ նետվող այն «տեղեկություններին», թե իբր հայկական կողմը ամեն օր, տառացիորեն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, որ կան կորուստներ:
Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, լռում է ոչ միայն հայրենի պաշտպանության նախարարությունը, այլեւ արտաքին գործերի գերատեսչությունը: Մինչդեռ վաղուց ժամանակն է հերքելու, այն էլ լավագույն դեպքում, ձեւավորված մոտեցումից անցնելու նախաձեռնող քաղաքականության:
Երբ իր վերջին՝ մարտի 4-ի ասուլիսում արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսում էր այն խնդրից, թե Ադրբեջանը ոչ միայն ականանետերով էր խախտել հրադադարի ռեժիմը, այլեւ հարձակողական էր դարձրել իր դիվանագիտությունը, թերեւս միայն արձանագրումը բավարար չպետք է համարվեր: Տեղեկություն տրամադրելը այն պայմաններում, երբ Ադրբեջանը սուտն ու ճիշտը իրար խառնած աշխարհին իրեն հարմար տարբերակներ է մատուցում, պետք է լինի հնարավորինս արագ, բնավ էլ ոչ միայն հերքման կարգավիճակով եւ չդիտարկվի որպես ավելի վատ միջոց, քան սովորական դարձած լռությունն է:
Մյուս կողմից էլ, ինչ խոսք, լավն են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ տարածաշրջանային իրենց այցելությունների արդյունքում սահմանափակվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում» կամ «Պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ» ձեւակերպումներով: Արդեն գրեթե ամբողջությամբ կրկնվող հայտարարություններում սովորական են դարձել նաեւ կողմերին ուղղված հանդարտության, հանդուրժողականության եւ եվրոպական էլի նման գեղեցիկ ձեւակերպված արժեքների պահպանման կոչերը, որ, մասնավորապես, Ադրբեջանի պարագայում գրոշի արժեք չունեն:
Դրա վառ ապացույցների համար էլ հիշողության բավիղներում թափառելու անհրաժեշտություն չկա: Հենց հաջորդ օրը, երբ Մարտակերտի շրջանում Ադրբեջանը կորուստներ էր կրել իր նախահարձակ լինելու փորձի պատճառով եւ թերեւս այն հույսի, թե ներքաղաքական տառացիորեն խառը վիճակում գտնվող Հայաստանի պարագայում իբր առանց բանակի էր մնացել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի նախագահ կրտսեր Ալիեւը արդեն որերորդ անգամ խոսում էր ռազմական գործողությունների մեծ հավանականությունից: Եվ ո՞ւր էին, ուրեմն, նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, երբ Ալիեւը կրկին երկրի բնակչությանը փորձում էր վստահեցնել, թե «ինչ գնով էլ լինի, վերականգնելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Տարօրինակ պատկեր է ստացվում. Ադրբեջանը հարձակվում է, Ադրբեջանը անվերջ խոսում է պատերազմը վերսկսելու ցանկություններից, իսկ հայկական կողմը կամ բնավ չի բարձրացնում այս երկրի ռազմատենչության անթույլատրելիության հարցը, կամ էլ չի բարձրացնում հարկավոր ձեւով կամ մակարդակում: Եվ ինչքան էլ Ադրբեջանը օգտվի նավթային գործոնից, ինչքան էլ Եվրոպան ու դրանից արեւմուտք տերությունը երկակի ստանդարտների կիրառման դասական օրինակներ ցույց տան, ոչ մի կերպ պասսիվությունը արդարացված չի դառնա:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ. 5Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումների վերացման որոշումը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում եւ... քաշքշոցի տեղիք տվել ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ ՏՐՎԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ»
Հ. Չ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Երեւան էր գործուղել 26 դիտորդի, որոնց թվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 16Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ոգեւորել էր Թուրքիայի որոշ շրջանակներին: Թուրքական կենտրոնական թերթերն արձագանքելով այդ ոգեւորությանը, Տեր-Պետրոսյանի վերադարձը որակել էին իբրեւ պատեհ առիթ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
28Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք ...ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր 2Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»: Մտորելով վերջին շրջանի երեւանյան ...ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նախատեսված են Թոմաս Համմարբերգի հանդիպումները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները», «Ազդագիր եւ հաշվետու թողարկողների հաշվետվություններ» ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՆՇԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ
4ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009 թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՉԻ ԳԱԼԻՍ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուբեն Հախվերդյանը երեկ «Հայելի» ակումբում ինքն իրեն հայտարարեց արհեստավոր եւ դուրս դրեց մտավորականության շարքից: Միաժամանակ պնդելով, որ երբ մտավորականությունը առաջ չի գալիս` ժողովուրդը դառնում է մտավորականություն: ...ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԵԱՆ ՍԻԹԷ ԷՆԹԵՐՆԱՍԻՈՆԱԼ ՏԷ Զ՚ ԱՐԻ ՄԵՋ
ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, ՓարիզՅայտնի նկարիչ Վարդան Աւետեանի իւղանկարներու ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ երէկ գիշեր, Փարիզի Սիթէ էնթերնասիոնալ Տէ զ՚ Արի թիւ 4 սրահին մէջ: Առաջին եւ երկրորդ յարկի միւս 3 ցուցասրահներուն մէջ՝ նոյն ...ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն ...32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի ...ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2008-ի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները, ինչպես նաեւ գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումների վայրը: Ինչպես հայտնի է, «Հանրապետական» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ«Այսօր դեռ քչերին է հայտնի, թե որ երկրից կոնկրետ ովքեր պիտի մասնակցեն Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, բայց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մի փոքրիկ քանդակ արդեն իսկ Պեկին մեկնելու ...ՍՊԱՆԵՑ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 10-ին, ժամը 05-ին նշված տանը ...
Ի՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիրԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ
Ա. Մ.ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

