
ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»:
Մտորելով վերջին շրջանի երեւանյան իրադարձությունների մասին, ես ինձ հարց էի տալիս` ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ժողովուրդը վերածվեց սպանողի ու սպանվողի, խփողի ու խփվողի, թալանողի ու թալանվողի: Պատասխանը, մամուլում շրջանառվող վարկածներից զատ, ուզում եմ տեղափոխել մեկ այլ ոլորտ` մշակույթի, հայի հոգեւոր եւ արժեքային կերպարը ձեւավորող համակարգի ոլորտ:
Մարտի 1-ի իրադարձությունների զուգահեռները բավականին անտրամաբանական հունով էին ընթանում Վանաձորում: Երբ Երեւանում քաղաքապետարանի ապակիներն էին ջարդում, երբ արդեն ոստիկան էին ծեծում, ու մեքենաներ էին այրվում, Վանաձորում... համերգ էր:
Մայրաքաղաքից եկած «աստղերը»` Աշոտ Ղազարյան եւ Նանա, հումոր էին անում ու երգում` զվարճացնելով ներկաներին:
Հարց եմ տալիս` ինչո՞ւ, ո՞ր բարոյական սկզբունքով: Երեւի Վանաձորը Հայաստանը չէ, ի՞նչ կարեւոր է, որ մայրաքաղաքում մարդ են սպանում: Կարեւորը փողն է: Ինչպե՞ս կարելի է դրանից հրաժարվել, չէ՞ որ տոմսերը վաղուց էին վաճառվել:
Մի՞թե սա պատճառաբանություն է, ո՞ւր է արվեստագետի (եթե կարելի է, իհարկե, այս բառն այստեղ օգտագործել) պատասխանատվությունն իր ժողովրդի, ընկալող ու երբեմն պարզապես կրկնօրինակող սերնդի առջեւ, ի՞նչ է այսօրվա պատանին, երիտասարդը սովորելու այդպիսի «աստղերից»... անտարբերություն, թքած ունենալու հոգեբանություն: Վարվենք ըստ Ներոնի.
- Ի՞նչ է պետք ամբոխին:
- Հաց ու թամաշա:
Որովհետեւ կարեւորը փողն է:
Եվ խնդրեմ, մարդուն կարելի է դարձնել ամբոխի տարր եւ քշել ուր ուզում ես:
Մյուս նկատառումս վերաբերում է մեր տեղական FM ռադիոկայանին: Երբ երեւանյան փողոցային ընդհարումների թեժ պահին եթեր էր հեռարձակվում հերթական պատվերով համերգը` մոտավորապես այսպիսի բովանդակությամբ.
- Բարեւ Ձեզ, ներկայացեք, խնդրում եմ:
- Էս ինչ կամ՝ էն ինչ...
- Ինչպիսի՞ն է Ձեր տրամադրությունը:
- Շատ լավ, շատ բարձր...
Ապշելու բան էր: Ես խոսքեր չէի գտնում բառային կաղապարի մեջ լսածս դնելու համար: Մարդիկ են մեռնում, հեռավոր ինչորստանում չէ, այստեղ, իսկ սրանց տրամադրությունը շատ բարձր է: Հաղորդավարին էլ իրենց տուն են հրավիրում նրա սիրած կարտոֆիլի «ժարիտը» ուտելու, եւ հնչում է երգ կոչվող հերթական միջակությունը, որն էլ այսօրվա մշակութային (թերեւս` պսեւդոմշակութային) մակարդակի տիպիկ արտացոլումն է: Հեռարձակողը եւս նախորդների նման կարող է որեւէ պատճառաբանություն բերել, ասենք, հրահանգ չի եղել կամ դրա պես մի բան: Եվ ունենում ենք այն, ինչ ունենում ենք. «համերգասերների» մի ստվար զանգված, որը եւս պոտենցիալ ունի ամբոխ դառնալու, որին կառավարելու միջոցով կարելի է անկառավարելի դարձնել:
Պարզվում է, որ առանց վերին հրահանգի այլեւս ընդունակ չենք որոշում կայացնելու, ունենալու սեփական կարծիք` համարժեք ազգի մշակույթը կրող մարդու կերպարի բնութագրերին: Խորհրդային կարգերն էինք ձեռ առնում, անեկդոտներ էինք պատմում թուլակամության եւ անհատի ինֆանտիլիզմի մասին: Մի՞թե հիմա նույնը չէ: Այսինքն` գյադեք, էս կողմ անցեք, գյադեք, էն կողմ անցեք...
Սիրտս անկեղծորեն ցավում է այս ամենի համար, որի մեջ ես էլ երեւի մեղքի իմ բաժինն ունեմ որպես ամենասովորական քաղաքացի, որովհետեւ ե՛ւ սպանողը, ե՛ւ սպանվողը, ե՛ւ թալանողը, ե՛ւ թալանվողը իմ, ձեր ժողովուրդն է, որի պատմությունը մեզ դաս չի լինում:
Ժամանցի փոխարեն գոնե մի օր մենք պիտի սգայինք հայի ձեռքով սպանված հայի զավակների համար, որպեսզի բթացման, զոմբիացման այս գործընթացը գեթ մի պահ ընդհատվեր ու ստիպեր Homo Sapiens Armenius-ին իսկապես խորհել ի՛ր տեղի, դերի ու նշանակության մասին՝ ո՛չ դասագրքերի, այլ հայոց պատմության առջեւ: Մտածենք այսօրվա ցանածի մասին, որը վաղը մեր որդիներն ու թոռներն են հնձելու:
- Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր
Քննարկում
Zartir lao գրել է:
Sireli hayrenakitsner!
Artakark iradrutyan paymannerum tuyl chen talis vorpesi tpagrvi voch ishkhanakan mamul@ ev partadrum en miayn pashtonakan tegekatvutuyn.
YSHADRUTUYN
Paron robert kacharyan ev serj sargisyan jogovrdin himari teg mi drek. Kardatsek dzer hatjakord "hayots ashkarrh" ev "azg" terter@. Artyok tpagrum en pashtonakan lurer, te dzer "pashtonakan lurer@ miayn Levon Ter Petrosyanin varkabekog hodvatsnern en. Amachum em dzer pokharn, ANHARMAR e uBAVAKAN. Dzer ays hivand hogebanutyamb inch ek uzum haskatsnel ev verjabes inch ek uzum ays JOGOVRTITS. Ete "hayots ashkarhi" ev "azgi" hodvatsner@ pashtonakan en, apa inchu ek vakhenum vorpeszi tpagrven myus terter@. Ays ev dzer katarats bolor kaylerov duk ek vor JOGOVRDIN heratsrel ek dzezanits ev aylevs chek verakangni vochinch, kani vor ayrel ek bolor kamurjner@. A M O T, A M O T, A M O T.
Հայաստանյան գրել է:
///...Սիրտս անկեղծորեն ցավում է այս ամենի համար, որի մեջ ես էլ երեւի մեղքի իմ բաժինն ունեմ որպես ամենասովորական քաղաքացի...///
ՄԻԱԿ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՈՒ ԽԵԼԱՑԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԲՈՂՋ ՀՈԴՎԱԾՈՒՄ...
Որքան ճղճիմ ու անհիմն մեղադրանքներ...Արյունատենչ զանգվածներին ակտիվացնող ու բացասական էներգիայի սլաքը այս ու այն կողմ ուղղող...
///Մարտի 1-ի իրադարձությունների զուգահեռները բավականին անտրամաբանական հունով էին ընթանում Վանաձորում: Երբ Երեւանում քաղաքապետարանի ապակիներն էին ջարդում, երբ արդեն ոստիկան էին ծեծում, ու մեքենաներ էին այրվում, Վանաձորում... համերգ էր: ///
Մեղադրելուց առաջ մի լավ մտածեք... Բոլորիս համար , այդ թվում եւ արվեստագետների ՝ հայտնի էր, որ հրապարակում մի մասսայական շոու էր կազմակերպած եւ նրանց նպատակն էր , որ բոլորը գործերը թողած գան ու. այստեղ պետք է հիշեիք փառամոլ, ինքնակոչ Ներոնի տխրահռչակ խրախճանքները...
Երեւում է որ գաղափար չեք կազմում արվեստագետների աշխատանքի մասին...
Եթե հարցնեիք ՝ բոլորն էլ ձեզ կասեին, որ նույնիսկ հարազատի հետ կատարված դժբախտությունը չի արտոնում դերասանին ու նա միշտ էլ պարտավոր է եղել չձախողել ներկայացումը...
Ներեցեք, բայց նման անգրագետ հոդված նույնիսկ Ա1-ում չեմ կարդացել...
Մարտի 1-ի մասին , մինչեւ այդ ողբերգական օրը դերասանները, համոզված եմ, տեղյակ չեն եղել :
ՎԵՐՋ ՏՎԵՔ ԿԵՂՏՈՏ ՋՈՒՐԾԵԾՈՑՆԵՐԻՆ,,, ԳԻՏԵՆՔ , ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՑԱՎԱԿԻՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՐՅՈՒՆԱՏԵՆՉ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ:
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ. 5Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումների վերացման որոշումը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում եւ... քաշքշոցի տեղիք տվել ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ ՏՐՎԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ»
Հ. Չ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Երեւան էր գործուղել 26 դիտորդի, որոնց թվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 16Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ոգեւորել էր Թուրքիայի որոշ շրջանակներին: Թուրքական կենտրոնական թերթերն արձագանքելով այդ ոգեւորությանը, Տեր-Պետրոսյանի վերադարձը որակել էին իբրեւ պատեհ առիթ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
28Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք ...ՏԵՍԱԿԵՏ ՑԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ն.ԿՌՈՅԱՆ, Վանաձոր 2Հայոց պատմությունը երկպառակությունների պատմություն է, որը մեզ դաս չի լինում, որովհետեւ մնում է դասընթաց «Հայոց պատմության» դասագրքերում, ու ...սերունդ է «դաստիարակվում»: Մտորելով վերջին շրջանի երեւանյան ...ՍՏԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՂ ԱՆՑՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնկախ ներքաղաքական իրավիճակից` շատ են այնպիսի գործառույթները, որոնք պետությանն են վերապահված եւ պայմանականությունների որեւէ դրսեւորում չի ստորադասում դրանց կատարումը: Արտաքին քաղաքականությունն ու երկրի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նախատեսված են Թոմաս Համմարբերգի հանդիպումները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք սպառողական ապրանքների՝ յուղի, շաքարավազի, ձավարեղենի եւ հատկապես ալյուրի ու հացամթերքների «սողացող» բարձրացում է տեղի ունենում: Ի՞նչ պատճառներով, ի՞նչ ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները», «Ազդագիր եւ հաշվետու թողարկողների հաշվետվություններ» ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՆՇԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ
4ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող` հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարեդարձներին նվիրված միջոցառումների շարքում 2008-2009 թթ. համար ընդգրկված են հայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի եւ աստղաֆիզիկոս ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՉԻ ԳԱԼԻՍ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուբեն Հախվերդյանը երեկ «Հայելի» ակումբում ինքն իրեն հայտարարեց արհեստավոր եւ դուրս դրեց մտավորականության շարքից: Միաժամանակ պնդելով, որ երբ մտավորականությունը առաջ չի գալիս` ժողովուրդը դառնում է մտավորականություն: ...ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԵԱՆ ՍԻԹԷ ԷՆԹԵՐՆԱՍԻՈՆԱԼ ՏԷ Զ՚ ԱՐԻ ՄԵՋ
ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, ՓարիզՅայտնի նկարիչ Վարդան Աւետեանի իւղանկարներու ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ երէկ գիշեր, Փարիզի Սիթէ էնթերնասիոնալ Տէ զ՚ Արի թիւ 4 սրահին մէջ: Առաջին եւ երկրորդ յարկի միւս 3 ցուցասրահներուն մէջ՝ նոյն ...ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸ՝ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկը՝ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշ՝ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն ...32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության դպրոցների շրջանավարտների համար շարունակվում է փետրվարի 1-ից սկսված դիմում-հայտերի լրացման-հայտարարագրման գործընթացը: Ընդ որում, շրջանավարտների դիմում-հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի ...ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2008-ի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները, ինչպես նաեւ գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումների վայրը: Ինչպես հայտնի է, «Հանրապետական» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ«Այսօր դեռ քչերին է հայտնի, թե որ երկրից կոնկրետ ովքեր պիտի մասնակցեն Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, բայց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մի փոքրիկ քանդակ արդեն իսկ Պեկին մեկնելու ...ՍՊԱՆԵՑ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 10-ին, ժամը 05-ին նշված տանը ...
ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է
Հ. Ծ.ՀԺԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԺԳՈՀ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորԲՐԱՅԶԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱԶԴԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

