
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՈՒՂԵԿՑԵՑ ԱՆԱՆԴԻՆ
Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հաղթանակով ավարտվեց 2008-ի շախմատային երկրորդ խոշոր մրցաշարը: Երկրորդ տարին անընդմեջ հնդիկ գրոսմայստերը ուժեղագույնը ճանաչվեց Լինարեսի մրցաշարում, որը ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի էր: Ավարտական տուրում հաղթողի կոչմանն արժանանալու համար նրան հարկավոր էր չպարտվել Թոփալովին: Եվ արդեն 23-րդ քայլին նա հաշտություն կնքեց մրցակցի հետ եւ վաստակելով 8,5 միավոր, ապահովեց առաջին տեղը:
Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Պետեր Լեկոյի հետ: Հաղթանակի դեպքում Արոնյանը հնարավորություն կունենար զբաղեցնելու 2-րդ տեղը: Սակայն հայ գրոսմայստերին չհաջողվեց հաղթել: Մրցակիցները 34-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այսպիսով, Լեւոն Արոնյանը 14 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ Վեսելին Թոփալովի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Արոնյանը Լինարեսում ավելի հաջող հանդես եկավ՝ 7 պարտիաներում վաստակելով 4 միավոր, չկրելով ոչ մի պարտություն: Իսկ ահա առաջին շրջանում, Մորելիայում նա իր օգտին 3,5 միավոր էր գրանցել՝ պարտվելով Վեսելին Թոփալովին ու Մագնուս Կառլսենին: Ճիշտ է, Մորելիայում Լեւոնը տարել էր 2 հաղթանակ Վասիլի Իվանչուկի եւ Վիշվանաթան Անանդի նկատմամբ, իսկ ահա Լինարեսում նրան հաջողվեց հաղթել միայն Թոփալովին՝ ռեւանշի հասնելով առաջին շրջանում կրած պարտության դիմաց: Ի դեպ, Արոնյանը մրցաշարի միակ մասնակիցն է, որը պարտության մատնեց Անանդին: Այնպես որ, Արոնյանի ելույթը Լինարեսում կարելի է ընդհանուր առմամբ հաջող համարել: Հիշեցնենք, որ 2008-ի առաջին խոշոր մրցաշարում՝ Վեյք Ան Զեեում Արոնյանը ուժեղագույնն էր ճանաչվել: Սա խոսում է հայ գրոսմայստերի մեծ ներուժի եւ կայուն մրցելույթների մասին:
Անանդին միավորներով կարող էր հավասարվել միայն մրցաշարի ամենակրտսեր մասնակից, նորվեգացի 17-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը: Վերջինս իրոք այս մրցաշարի հայտնությունն էր: Ավարտական տուրում Կառլսենի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն էր: Նորվեգացի շախմատիստը շատ ջանքեր ներդրեց մրցակցին հաղթելու համար, սակայն դա նրան չհաջողվեց: Այդ պարտիան ամենաերկարատեւն էր վերջին տուրում: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց 69-րդ քայլում: Հաշտություն կնքեցին նաեւ Շիրովն ու Իվանչուկը 30-րդ քայլում:
Այսպիսով, Մագնուս Կառլսենը 8 միավորով գրավեց 2-րդ տեղը: Ռաջաբովը 7 միավորով 5-րդ տեղը գրավեց: Նրանից կես միավորով հետ մնաց Իվանչուկը: Շիրովն ու Լեկոն 5,5-ական միավորով եզրափակեցին աղյուսակը:
Եվ այսպես, վերջնագիծը հատեց Լինարեսի ավանդական՝ 25-րդ հոբելյանական մրցաշարը, որն անցկացվում է 1978-ից: Ներկայիս գործող մրցակարգը, երբ մրցաշարին մասնակցում են միայն ուժեղագույնները եւ երկու շրջանով որոշվում է հաղթողը, գործում է 1998-ից: Ի դեպ, հենց այդ տարի էլ Լինարեսում առաջին անգամ հաջողությունն ուղեկցեց Անանդին, որը վերջին երկու մրցաշարերում եւս ուժեղագույնը ճանաչվեց: Հիշեցնենք, որ Արոնյանը 3-րդ անգամ էր մասնակցում Լինարեսի մրցաշարին: 2006-ին նա նորամուտը նշեց հաղթանակով՝ 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր: Իսկ առավել հաճախ՝ 9 անգամ հաջողությունն ուղեկցել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՊՈՒՏԻՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄՈՍԿՎԱ
4Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ հրավիրել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիա» ինտերնետային կայքէջը, ...ՍԵՐԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Սերբիայի վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան շաբաթ օրը կառավարական ճգնաժամին վերջ դնելու նպատակով վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: Ճգնաժամը կապված է Կոսովոյի անկախության հռչակման եւ Սերբիայի ...ԵԱՀԿ ՄԽ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները մարտի 7-ի ուշ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ: ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մ. Խ.ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ին հրապարակեց իր որոշումը նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2«2008-ի մարտի 1-ին հայտնի իրադարձությունների պատճառով Հայաստանում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության ...ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոթը երեկ հաղորդագրություն է տարածել, ողջունելով Հայաստանի իշխանությունների որոշումը թուլացնել արտակարգ դրության ռեժիմը Երեւանում: «Ես հատկապես ողջունում ...ԲՈՒՄԵՐԱՆԳ...
Խմբ.Հանրահայտ ճշմարտություն է, որ պատմությունը սովորություն ունի կրկնելու իրեն: Սակայն խիստ հազվադեպ է պատահում, որ պատմությունը կրկնի իրեն այնպես, որ պատմական դերակատարներից մեկը 10-12 տարի հետո հանդես գա ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 21Ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս շարունակվում է ընկալվել որպես օրենքն անտեսելով սեփական տեսակետը զանազան մեթոդներով հասարակությանը պարտադրելու միջոց: Փետրվարի 19-ին հաջորդած հանրահավաքները դրա վառ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազատության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառումների մասնակիցների ...ՊԱՐԶՎԵԼ Է ԳՈՒԳԱՐՔԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Մ. 3Մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ոստիկանության Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Մանուկյանին դաժան ծեծի են ենթարկել: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ «LIVE JOURNAL»-Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Ա. Մ. 4Ցանցային «Live Journal»-ում հայտնվել է http://serzhsargsyan.livejournal.com բլոգը (ինտերնետային օրագիրը): Ըստ «Մեդիամաքս» գործակալության, բլոգում զետեղված է հետեւյալ հաղորդագրությունը. «Ս. թ. մարտի 13-ին ...ԵՐԵՎԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է ԳՐԵԹԵ 69 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած անկարգությունների պատճառով մայրաքաղաքը կրել է 68,9 մլն դրամի վնաս: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա մասնավորապես ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ
Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «2008 թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված ...ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը») ՀՀ վարչական դատարան մուտքագրված վարչական պատասխանատվության ...ՀԱՐԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Վ.Մարկարյան, Ա.ԿոստանդյանՎերջին ամիսների քաղաքական լարվածությունը՝ վերածվելով բացահայտ հիստերիայի, հայտնի դեպքերի արդյունքում՝ նաեւ արտակարգ դրության հայտարարման, կարծես թե մոռացության է տվել, որ մենք, այնուամենայնիվ, ապրում ...«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱդրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների պատճառով Հայաստան բռնագաղթած շուրջ 360 հազար փախստականները, որ 90-ականներից ապրում են այստեղ, դեռեւս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ: Յուրաքանչյուր ...Ի՞ՆՉ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Անցյալ տարվա նոյեմբերի 23-25-ը Երեւանի արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքի կտրուկ անկում, որի առնչությամբ մինչ նախագահական ընտրությունները Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ...«ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՔԱՄԱՆՉԱ ԿԱՄ ԹԱՌ ՆՎԱԳԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆարեկացի արվեստի միությունում երեկ հաշվետու համերգով ներկայացան Ալֆրեդ Թերզիբաշյանի անվան թառի եւ քամանչայի դասարանը, որը կազմավորվել է 2005-ին`ազգային ժողովրդական նվագարանների նկատմամբ հետաքրքրության ...ՉԿԱ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳրական հայերենով բնական ու անկաշկանդ խոսելու իրենց անճարակությունը մեզանում շատերն անարդարացիորեն արդարացնում են մեր լեզվի արհեստական ու անճկուն լինելով, թերեւս անտեղյակ, որ մեր լեզվին հրաշալի տիրապետող ...ՕԳՆԵՔ ԲՈՒԺԵԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ
հեռ. 091 42 20 39, 62 02 3648-ամյա Ստեփան Խաչատրյանը, ծնունդով Երեւանի Նոր Արեշի բնակիչ, 1988-89 թվականներին մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, 1989 թվականի աշնանից նրա գտնվելու վայրը եղել է անհայտ: Այս տարվա փետրվարին նրա ...18 ՏՈՒԺԱԾ ԴԵՌ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում բուժօգնություն է ստանում 18 տուժած, որից 3-ը` զինծառայող, 2-ը` ոստիկան: «Արմենիա»-ում շարունակվում է բուժօգնություն ստանալ 5 տուժած, ...ՀԱՐՍՏԱՆԱԼ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՏՈՒՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
Թարգմ. Հ. Ծ.Այս վերնագրով «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի փետրվարի 23-ի համարում BBC-ի լրագրողը Երեւանից գրում է ոմն Արմինեի մասին, որը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով: Նստած ենք սրճարանում, սուրճ ենք խմում: ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ՍԹԻՎՆ ՖԱՅՆՍՏԱՅՆԸ
Հ. Ծ.Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը խոր ցավով գուժում է ինստիտուտի անխոնջ մասնագետներից, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն (1999-ից), Մինեսոտայի ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՈՒՆԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԴԺՎԱՐԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Թարգմ. Հ. Ծ.Գրախոսելով Ստամբուլում լույս տեսած Հույն ուղղափառ եկեղեցվո պատրիարք Բարթողիմեոս Ա-ի գիրքը, Ստամբուլի «Էքշն ինստիտուտից» լրագրող Ջոն Կուրետասը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում (որը տպագրվել է «Արմինյն ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Բ. Հ.Մարտի 4-ին Հայաստան ժամանած Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն այստեղից մեկնեց Բաքու՝ մասնակցելու կաթոլիկ եկեղեցու բացման արարողությանը: Ակամա անդրադառնում ենք, որ Ադրբեջանում մի կողմից ...ՆՈՐ ՄԵՂՔԵՐ ԸՍՏ ՎԱՏԻԿԱՆԻ
Աստվածաշնչյան ավանդական 7 մեղքերին Վատիկանը ավելացրել է եւս 5-ը: Այդ մասին Վատիկանի պաշտոնական լրատվամիջոցներին հաղորդել է կաթոլիկ եկեղեցում մեղքերի թողության պատասխանատու եպիսկոպոս Ջանֆրանկո Ջիրոտին: ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՈՒՂԵԿՑԵՑ ԱՆԱՆԴԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հաղթանակով ավարտվեց 2008-ի շախմատային երկրորդ խոշոր մրցաշարը: Երկրորդ տարին անընդմեջ հնդիկ գրոսմայստերը ուժեղագույնը ճանաչվեց Լինարեսի մրցաշարում, որը ...ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՁմեռային ընդմիջումից հետո վերսկսվել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունը: Հայ ֆուտբոլասերների ուշադրությունը այսուհետ կբեւեռվի Դոնեցկի «Մետալուրգին», որի հետ «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕԼԻՄՊՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀՆ ԷԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՈՒՆԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿՐԿԻՆ ԱՇԽՈՒԺԱՑԱՎ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է

- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

