
ԲՈՒՄԵՐԱՆԳ...
Հանրահայտ ճշմարտություն է, որ պատմությունը սովորություն ունի կրկնելու իրեն: Սակայն խիստ հազվադեպ է պատահում, որ պատմությունը կրկնի իրեն այնպես, որ պատմական դերակատարներից մեկը 10-12 տարի հետո հանդես գա հենց այն դերով, որի հակառակորդն ու քննադատը հենց ինքն էր եղել նախապես: Օգտվելով Լ. Տեր-Պետրոսյանի հոդվածները, ելույթներն ու հարցազրույցներն ամփոփող «Ընտրանի» ժողովածուից, ստորեւ մեջ ենք բերում այն հատվածները, որոնք վերաբերում են 1996 թ. նախագահական ընտրություններին հաջորդած դրամատիկ իրավիճակին, երբ առաջին նախագահի մրցակից Վազգեն Մանուկյանի հավաքած ձայներն առնվազն հավասար էին իր հավաքածին, իսկ դժգոհ եւ խորհրդարանի շենքը գրոհած բազմությունը ո՛չ զինված էր մահակներով, ոչ մետաղյա ձողերով, ոչ հրազենով, ո՛չ էլ ագրեսիվ էր այնքան, որ ոստիկան ու զինվոր խոշտանգեր եւ սպաներ: Այդուհանդերձ, մեջբերվող հատվածների հեղինակ Լ. Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա գնահատականները ճշմարիտ են նաեւ այսօր եւ վկայում են հենց իր դեմ, հակասում միջազգային ատյաններին ուղղված իր այսօրվա հորդորներին ու բողոքներին: Այս հատվածները հրատարակում ենք առանց որեւէ ընդգծման, ընթերցողին ուղղորդելու մեջ չմեղադրվելու համար: Հրատարակում ենք նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի համար, որի բնավորությամբ մարդկանց համար միշտ սեփական մտքերն ու գնահատականներն են միայն համոզիչ... Բռնարարքների կազմակերպիչները, հրահրիչները եւ անմիջական մասնակիցներն, իհարկե, յուրաքանչյուրն իր մեղքի չափով պետք է պատասխան տան օրենքի առջեւ, բայց հավաստիացնում եմ, որ վհուկների որս չի սկսվելու, եւ ոչ մի անմեղ մարդ չի տուժելու: Բոլոր դեպքերում ես խոր ափսոսանք եմ հայտնում զանգվածային անկարգությունների ժամանակ պատահականորեն տուժած անձանց ու խորհրդարանի շրջակա շենքերի բնակիչներին, որոնց անդորրը խախտվեց հարկադրական գործողությունների պատճառով: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նման արկածախնդրություն այլեւս թույլ չի տա, եւ պատահածը կդառնա մեր պատմության սոսկ ցավալի մի թյուրիմացություն: (Էջ 544, «Ուղերձ հայ ժողովրդին՝ 1996 թ. նախագահական ընտրությունների առիթով», 1 հոկտ. 1996 թ.) - Արդյոք քաղաքական ճգնաժամի հետեւանքով միջազգային ասպարեզում Հայաստանը թուլացա՞վ: Ինչպե՞ս եք մտադիր վերականգնել ձեր ժողովրդավարական վարկն ուժային միջոցների դիմելուց հետո:
- Այո, Հայաստանը որոշ չափով թուլացել է ներքին քաղաքական լարվածության պատճառով, որը ես կխուսափեի ճգնաժամ կոչելուց: Հինգ տարի շարունակ Հայաստանը եղել է Անդրկովկասի ամենակայուն պետությունը, ուստի ես չեմ կարծում, թե այդ ցավալի դրվագը կարող է լրջորեն ազդել նրա միջազգային վարկի վրա:
Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա այդ քայլին ոստիկանությունը դիմել է միայն այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին ընդդիմության որոշ խմբեր գրոհել են խորհրդարանի շենքը, դաժանաբար ծեծել ու առեւանգել խորհրդարանի նախագահին ու նրա տեղակալին: Ընդդիմության կազմակերպած այս բռնությունը դատապարտվել է, մասնավորապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական հայտարարություններում, ուստի ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ուզում եմ միայն գոհունակությամբ նշել, որ ոստիկանության գործողությունների հետեւանքով ոչ ոք չի զոհվել եւ ոչ ոք հրազենով չի վիրավորվել: (Էջ 559, «Հարցազրույց ֆրանսիական «Պոլիտիկ էնտերնասիոնալ» հանդեսին», գարուն, 1997 թ.) Մյուս հոսանքը, օգտվելով անկախության անմիջական արդյունքների բացակայությունից, շահագործելով անցման շրջանին բնորոշ սոցիալական դժվարություններն ու ժողովրդի բնական դժգոհությունները, որդեգրում է հրաշքներ խոստանալու եւ անիրականանալի ծրագրեր առաջադրելու քաղաքականությունը: Բայց հանդիպելով ժողովրդի մի զգալի մասի շրջահայացությանն ու թերահավատությանը, նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, դիմում բռնությունների ու արկածախնդրությունների՝ վերջնականապես ընկնելով հեղափոխության գիրկը: Արդյունքը լինում է՝ կա՛մ իշխանության զինված զավթում ու բռնատիրության հաստատում, որի օրինակներն անթիվ-անհամար են, կա՛մ ազգային աղետ, որը մեր աչքի առջեւ տեղի ունեցավ Ադրբեջանում եւ Վրաստանում, Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի օրոք: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հաջողության են հասնում եւ բռնատիրությունից ու ազգային աղետից խուսափում այն ժողովուրդները, որոնք իշխանության ղեկը վստահում են առաջին հոսանքի ներկայացուցիչներին: (Էջ 567, «Ելույթ Հայոց համազգային շարժման 9-րդ համագումարում», 13 հուլիսի 1997 թ.) Դժբախտաբար նույնը չի կարելի ասել ԱԺՄ-ի գլխավորած սեպտեմբերյան հեղաշրջման փորձի մասին, որն ահավոր հարված հասցնելով Հայաստանի ժողովրդավարական համարումին ու միջազգային վարկին, լուրջ վտանգի ենթարկեց երկրի ներքին կայունությունը եւ փաստորեն դարձավ հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկը: Չկարծեք, թե չափազանցում եմ, հակառակը՝ դեռ շատ մեղմ եմ արտահայտվում, ամերիկյան պետքարտուղարության հայտարարության մեջ ԱԺՄ-ի ձեռնարկած բռնությունը որակեց ֆրուստրացիա, որը պարզապես բժշկական տերմին է: Ո՞վ շահեց դրանից, ո՛չ ոք, բացի մեր չարակամներից: Եթե շահեր գոնե Ազգային համաձայնության դաշինքը, գուցեեւ այդ արկածախնդրությունն արդարացված համարվեր: (Էջ 568, նույն ելույթից) Բացի բռնության դիմելու հավանականությունից, հեղափոխականությունը վտանգ է ներկայացնում նաեւ մի այլ, եթե կուզեք գաղափարախոսական կամ զուտ քաղաքական առումով: Հեղափոխական ընդդիմությունը ոչ թե իշխանությունների հետ վիճարկում է սոցիալ-տնտեսական բնույթի առանձին հարցեր կամ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերող մասնավոր խնդիրներ՝ փորձելով նպաստել այդ հարցերի ու խնդիրների բարեհաջող լուծմանը, այլ, ըստ էության, հարցականի տակ է դնում պետության ողջ կառուցվածքն ու գործունեությունը: (Էջ 569, նույն ելույթից) Նա պահանջում է չեղյալ համարել խորհրդարանական, նախագահական եւ տեղական ընտրությունները, վերացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, լուծարել մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները, վերանայել հարեւան պետությունների հետ վարվող խաղաղասիրական քաղաքականությունը, դադարեցնել տնտեսական բարեփոխումներն ու սեփականաշնորհման գործընթացը՝ եւ այս ամենը քողարկելով հայրենասիրության, սոցիալական դեմագոգիայի ճոռոմ ու հավակնոտ տերմինաբանությամբ: Ընդդիմության այդ թեւն իրականում խնդիր է դնում քանդել ամեն ինչ, խարխլել պետության հիմքերը եւ երկիրը վերադարձնել, լավագույն դեպքում, 1991-ի վիճակին՝ ժողովրդին վերապահելով անցած տարիների ողջ տառապանքներն ու դժվարությունները վերապրելու ահավոր բեռը: Խղճի խայթ պետք չէ, ժողովուրդն արժանի է նման խիստ պատժի, որովհետեւ չի գիտակցել, որ 7 տարի շարունակ սխալ է ապրել, սխալ ընտրություն կատարել ու հեղափոխականների արժանիքը չի գնահատել: Հեղափոխականությունն, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից, նրանց հնարավորություն տալով միջամտելու մեր ներքին գործերին: Չեմ ուզում գերագնահատել, բայց այդ գործոնն առկա է, եւ միամտություն կլիներ կարծել, թե օտարները չպետք է օգտվեն մեր ներքին հակասություններից: Հեղափոխականության հաղթահարումն, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը: Այստեղ է, որ ՀՀՇ-ն պետք է դրսեւորի բացառիկ քաղաքական կամք եւ եռանդուն բացատրական կարողություններ՝ օգտագործելով քարոզչական բոլոր քաղաքակիրթ միջոցներն ու օրինական հնարավորությունները: (Էջ 570, նույն ելույթից) Ժողովրդին հեղափոխական բախտախնդրության վտանգներից զերծ պահելու գործում ես չափազանց կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանի մտավորականության, ստեղծագործական միությունների, Ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մամուլի միջոցների, գործարար աշխարհի դերը: Քաղաքական դաշտում բռնությունների ու օրինազանցությունների նկատմամբ պետք է ստեղծել համատարած անհանդուրժողականության ու անթույլատրելիության մթնոլորտ, այլապես ժողովուրդը չի կարող իրեն լիովին ապահովված ու պաշտպանված զգալ: Այս ամենը, սակայն, հեղափոխականության հաղթահարման թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: (Էջ 571, նույն ելույթից) - Բայց այդ նույն «անհամբերները» Ձեզ մեղադրում են ավտորիտարիզմի մեջ: Դուք դավանում եք համընդհանուր ժողովրդավարական արժեքներ, բայց ի՞նչ եք զգում, երբ ստիպված եք լինել կարծր, երբ ստիպված եք ուժ օգտագործել ամբոխի դեմ՝ նույն օպերայի հրապարակի, հենց նույն ամբոխի, որ հիմա հավաքվել է բոլորովին անսպասելի քանակությամբ:
- Ես կպատասխանեմ ձեր հարցին, եթե սահմանեք, թե իրականում ինչ է նշանակում ավտորիտարիզմը: Եթե ես օրենք եմ խախտում, ուրեմն իրավացի են նրանք, ովքեր ասում են, թե ես ավտորիտար եմ: Բայց ես կարծում եմ, որ ոչ մի օրենք չեմ խախտել... Ցավում եմ, որ ընդդիմության գործողություններն ինձ ստիպում են օրենք կիրառել... Այո, ցավում եմ: (Էջ 581, ռուսաստանյան «Նովոյե վրեմյա» շաբաթաթերթի թղթակից Վադիմ Դուբնովին տված հարցազրույցից, սեպտ. 1997 թ.)
- Խմբ.
ՊՈՒՏԻՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄՈՍԿՎԱ
4Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ հրավիրել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիա» ինտերնետային կայքէջը, ...ՍԵՐԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Սերբիայի վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան շաբաթ օրը կառավարական ճգնաժամին վերջ դնելու նպատակով վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: Ճգնաժամը կապված է Կոսովոյի անկախության հռչակման եւ Սերբիայի ...ԵԱՀԿ ՄԽ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները մարտի 7-ի ուշ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ: ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մ. Խ.ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 8-ին հրապարակեց իր որոշումը նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2«2008-ի մարտի 1-ին հայտնի իրադարձությունների պատճառով Հայաստանում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության ...ՋՈՆ ՓՐԵՍՔՈԹԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոթը երեկ հաղորդագրություն է տարածել, ողջունելով Հայաստանի իշխանությունների որոշումը թուլացնել արտակարգ դրության ռեժիմը Երեւանում: «Ես հատկապես ողջունում ...ԲՈՒՄԵՐԱՆԳ...
Խմբ.Հանրահայտ ճշմարտություն է, որ պատմությունը սովորություն ունի կրկնելու իրեն: Սակայն խիստ հազվադեպ է պատահում, որ պատմությունը կրկնի իրեն այնպես, որ պատմական դերակատարներից մեկը 10-12 տարի հետո հանդես գա ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 21Ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս շարունակվում է ընկալվել որպես օրենքն անտեսելով սեփական տեսակետը զանազան մեթոդներով հասարակությանը պարտադրելու միջոց: Փետրվարի 19-ին հաջորդած հանրահավաքները դրա վառ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազատության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառումների մասնակիցների ...ՊԱՐԶՎԵԼ Է ԳՈՒԳԱՐՔԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Մ. 3Մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ոստիկանության Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Մանուկյանին դաժան ծեծի են ենթարկել: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ «LIVE JOURNAL»-Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Ա. Մ. 4Ցանցային «Live Journal»-ում հայտնվել է http://serzhsargsyan.livejournal.com բլոգը (ինտերնետային օրագիրը): Ըստ «Մեդիամաքս» գործակալության, բլոգում զետեղված է հետեւյալ հաղորդագրությունը. «Ս. թ. մարտի 13-ին ...ԵՐԵՎԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է ԳՐԵԹԵ 69 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած անկարգությունների պատճառով մայրաքաղաքը կրել է 68,9 մլն դրամի վնաս: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա մասնավորապես ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ
Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «2008 թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված ...ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը») ՀՀ վարչական դատարան մուտքագրված վարչական պատասխանատվության ...ՀԱՐԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Վ.Մարկարյան, Ա.ԿոստանդյանՎերջին ամիսների քաղաքական լարվածությունը՝ վերածվելով բացահայտ հիստերիայի, հայտնի դեպքերի արդյունքում՝ նաեւ արտակարգ դրության հայտարարման, կարծես թե մոռացության է տվել, որ մենք, այնուամենայնիվ, ապրում ...«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱդրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների պատճառով Հայաստան բռնագաղթած շուրջ 360 հազար փախստականները, որ 90-ականներից ապրում են այստեղ, դեռեւս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ: Յուրաքանչյուր ...Ի՞ՆՉ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Անցյալ տարվա նոյեմբերի 23-25-ը Երեւանի արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքի կտրուկ անկում, որի առնչությամբ մինչ նախագահական ընտրությունները Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ...«ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՔԱՄԱՆՉԱ ԿԱՄ ԹԱՌ ՆՎԱԳԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆարեկացի արվեստի միությունում երեկ հաշվետու համերգով ներկայացան Ալֆրեդ Թերզիբաշյանի անվան թառի եւ քամանչայի դասարանը, որը կազմավորվել է 2005-ին`ազգային ժողովրդական նվագարանների նկատմամբ հետաքրքրության ...ՉԿԱ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳրական հայերենով բնական ու անկաշկանդ խոսելու իրենց անճարակությունը մեզանում շատերն անարդարացիորեն արդարացնում են մեր լեզվի արհեստական ու անճկուն լինելով, թերեւս անտեղյակ, որ մեր լեզվին հրաշալի տիրապետող ...ՕԳՆԵՔ ԲՈՒԺԵԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ
հեռ. 091 42 20 39, 62 02 3648-ամյա Ստեփան Խաչատրյանը, ծնունդով Երեւանի Նոր Արեշի բնակիչ, 1988-89 թվականներին մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, 1989 թվականի աշնանից նրա գտնվելու վայրը եղել է անհայտ: Այս տարվա փետրվարին նրա ...18 ՏՈՒԺԱԾ ԴԵՌ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում բուժօգնություն է ստանում 18 տուժած, որից 3-ը` զինծառայող, 2-ը` ոստիկան: «Արմենիա»-ում շարունակվում է բուժօգնություն ստանալ 5 տուժած, ...ՀԱՐՍՏԱՆԱԼ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՏՈՒՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
Թարգմ. Հ. Ծ.Այս վերնագրով «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի փետրվարի 23-ի համարում BBC-ի լրագրողը Երեւանից գրում է ոմն Արմինեի մասին, որը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով: Նստած ենք սրճարանում, սուրճ ենք խմում: ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ՍԹԻՎՆ ՖԱՅՆՍՏԱՅՆԸ
Հ. Ծ.Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը խոր ցավով գուժում է ինստիտուտի անխոնջ մասնագետներից, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն (1999-ից), Մինեսոտայի ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՈՒՆԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԴԺՎԱՐԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Թարգմ. Հ. Ծ.Գրախոսելով Ստամբուլում լույս տեսած Հույն ուղղափառ եկեղեցվո պատրիարք Բարթողիմեոս Ա-ի գիրքը, Ստամբուլի «Էքշն ինստիտուտից» լրագրող Ջոն Կուրետասը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում (որը տպագրվել է «Արմինյն ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Բ. Հ.Մարտի 4-ին Հայաստան ժամանած Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն այստեղից մեկնեց Բաքու՝ մասնակցելու կաթոլիկ եկեղեցու բացման արարողությանը: Ակամա անդրադառնում ենք, որ Ադրբեջանում մի կողմից ...ՆՈՐ ՄԵՂՔԵՐ ԸՍՏ ՎԱՏԻԿԱՆԻ
Աստվածաշնչյան ավանդական 7 մեղքերին Վատիկանը ավելացրել է եւս 5-ը: Այդ մասին Վատիկանի պաշտոնական լրատվամիջոցներին հաղորդել է կաթոլիկ եկեղեցում մեղքերի թողության պատասխանատու եպիսկոպոս Ջանֆրանկո Ջիրոտին: ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՈՒՂԵԿՑԵՑ ԱՆԱՆԴԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հաղթանակով ավարտվեց 2008-ի շախմատային երկրորդ խոշոր մրցաշարը: Երկրորդ տարին անընդմեջ հնդիկ գրոսմայստերը ուժեղագույնը ճանաչվեց Լինարեսի մրցաշարում, որը ...ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՁմեռային ընդմիջումից հետո վերսկսվել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունը: Հայ ֆուտբոլասերների ուշադրությունը այսուհետ կբեւեռվի Դոնեցկի «Մետալուրգին», որի հետ «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ...
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է

- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

