
ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Մարտակերտի Լեւոնարխ գյուղից ոչ հեռու ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, թեեւ հարձակում էր գործել հայկական դիրքերի վրա, սակայն արժանի հակահարվածը ստիպել էր չարանենգ թշնամուն, որ փախուստի դիմի: Խնդիրը սակայն ադրբեջանական հրոսակի չարանենգությունը չէր, այլ օգտագործված զինտեխնիկայի ծավալներն ու բազմազանությունը, ինչն ակնհայտ էր դարձնում պատերազմի վերսկսման վտանգը:
Վտանգի չեզոքացումը ենթադրում էր բացահայտել հրադադարը խախտող կողմին, դատապարտել խախտողին եւ խախտման առնչությամբ գոնե մտահոգություն հայտնել: Սակայն Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոն հրադադարի խախտումը բնութագրեց իբրեւ «տհաճ դեպք», դրանով էլ գերազանցեց բոլոր ենթադրությունները: Թեեւ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Թոմ Քեյսին խախտման առթիվ մտահոգություն հայտնեց, սակայն նա էլ հավասարության նշան դնելով զինադադարը խախտող եւ խախտմանը հարկադրված արձագանքող կողմերի միջեւ, խախտումներում ակնհայտորեն խրախուսեց ռազմատենչ Ադրբեջանին:
Այս ամենից հետո միանգամայն տրամաբանական է, որ ոգեւորված Ադրբեջանը, ինչպես այդ մասին երեկ հաղորդել է Հայաստանի հանրային ռադիոն, նոր զորամիավորումներ կուտակի Մարտակերտի Լեւոնարխ գյուղի շրջանում եւ մարտի 6-ի լույս 7-ի գիշերը վերստին խախտի հրադադարը, այս անգամ Հադրութի մոտ:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը հրադադարի խախտման փաստերին անդրադառնալիս տեղեկացրեց նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եռօրյա սեմինարի մասին, որի բացումը մարտի 6-ին կատարվել է Բաքվում: Տեղեկության համաձայն, սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից 101 պատվիրակներ, որոնց անձամբ ելույթով դիմել է Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը եւ ընդգծել, որ Ադրբեջանի տարածքի հայկական օկուպացիան սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:
Կարեւորն, իհարկե, Ասադովի սանձարձակությունը չէ, այլ մարտի 6-ի լույս 7-ի գիշերը հրադադարը Հադրութի շրջանում խախտելու, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանում նոր զորամիավորումներ կուտակելու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումների զուգադիպումը Բաքվում հրավիրված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եռօրյա սեմինարի աշխատանքների հետ: Սա նշանակում է, որ հրադադարի խախտումներում, եթե ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը խրախուսում էին Ադրբեջանին, ապա խորհրդարանական այս վեհաժողովի Բաքվում հրավիրված սեմինարը նպաստում է, որ ադրբեջանական կողմը դիմի նոր խախտումների: Քանի որ սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի ինչպես անդամ, այնպես էլ գործընկեր երկրները, ուստի ակնհայտ է դառնում հրադադարի խախտման Ադրբեջանի ձեռնարկումներին ՆԱՏՕ-ի աջակցությունն ու հավանությունը, նաեւ խրախուսանքը նոր խախտումների:
Ինչո՞վ բացատրել ՆԱՏՕ-ի, նրա խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ այն սեմինարի, որը Բաքվում հրավիրել է հենց վեհաժողովը, շատ «ողջամիտ» դիրքորոշումն ու հանդուրժողականությունը Ադրբեջանի նկատմամբ, որը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պարագայում ստանում է միանգամայն երկդիմի բնույթ, իսկ շփման գծում հրադադարի խախտման եւ պատերազմի այդ խախտումից բխող վերականգնման վտանգի առումով դառնում է չարանենգ, առնվազն` սադրիչ:
Հարցի պատասխանը երեկ սեմինարում տվել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա, թուրքական հեռուստատեսության վկայությամբ, նախ ափսոսանք է արտահայտել Կոսովոյից իր ջոկատը դուրս բերելու Ադրբեջանի որոշման առթիվ, ապա հույս է հայտնել, որ Բաքուն համալրելու միջոցով կմեծացնի Աֆղանստանում եւ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողների թվաքանակը:
Եթե սա չարանենգություն չէ հայկական կողմի նկատմամբ, ապա շարքային առեւտրական ոգով արված էժանագին սակարկություն է:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ
4Թեեւ կոտրված է հայ կանանց եւ աղջիկների սիրտը մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունների պատճառով, թեեւ ցավ են ապրում նրանք, սակայն հենց նրանք են ի զորու ամոքելու հասարակության վերքերը` իրենց խոհուն ու հավասարակշիռ ...«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ 24Իրավիճակից ելքի փնտրտուքը, ցավոք, կարող է ավելի երկար տեւել, քան միայն իրավական եւ անգամ` քաղաքական արդյունավետ լուծումները: Առավել եւս, որ իրավիճակի զոհերը ոչ միայն ութ մարդկային կյանքերն են, այլեւ ողջ ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 47Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների առնչությամբ արդեն շուրջ 5 օր ընթացող նախաքննությունը արդյունավետ է եղել, ձեւավորվել է համընդհանուր քննչական խումբ, որը գլխավորում է հատուկ քննչական ղեկավար Անդրանիկ ...«ՄԵՐ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ՔԱՋ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՕԳՏՎԻ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 4Երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ տեղեկացրեց, թե ինչ հետեւանքներ առաջացան մայրաքաղաքում վերջին իրադարձություններից ...ՄԻՍՏԻԿ ԵՎ ԱՆԱՊԱՑՈՒՅՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Մ. Խ. 2Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցերի քննությունը երեկ մտավ եզրափակիչ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր, ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն, www.hayq.org 3Հայաստանի վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը դեռ առջեւում է: Բայց, այդուհանդերձ, մենք իրավունք ունենք արդեն այժմ անելու որոշ հետեւություններ: Կուզենայի նախ եւ առաջ անդրադառնալ Հայաստանի նախագահության ...ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԵՐԻՇԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կանադահայերի միության կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որ աշխարհի ողջ հայության հետ սգում է Երեւանում բռնությունների հետեւանքով զոհ դարձած հայերի հիշատակը: Հանրահավաքներ անցկացնելը եւ սեփական տեսակետները ...ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓոխանակ դատապարտելու Գազայի հատվածում իսրայելական զորքերի արդեն 131 պաղեստինցիների սպանության պատճառ դարձած պատժիչ գործողությունները, Եվրոմիությունը դատապարտել էր Իրանին, թե պետք է զերծ մնալ Իսրայելին ...ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁՆՈ՞ՒՄ ԵՆ ՆԱԽԱԴԵՊ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿան երեւույթներ, որ իներցիոն զարգացումներ ունեն: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումն ու դրան հետեւած տարբեր երկրների ճանաչման հայտարարությունները, որքան էլ մատուցվեն նախադեպ չդիտվելու, չդառնալու ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ
Ն. Պ. 1Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԳ նախարարի վերջին երեք օրերի հանդիպումները, ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տիգրան Թորոսյանի եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Սեմնեբիի հանդիպման ժամանակ Աժ նախագահը նշել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը ընտրական գործընթացների շրջանակում ...ԻԳԻԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽՈՒՃԱՊ Է ԾՆՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՄեծ ու փոքր պատերազմներ չեն լինում, ամեն ինչ չափվում է դրա ընկալման ծավալների մեջ: Այս առումով մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում ադրբեջանցիների ձեռնարկած անփառունակ ռազմագործողությունը մի փոքրիկ ...ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Մարտակերտի Լեւոնարխ գյուղից ոչ հեռու ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, թեեւ հարձակում էր գործել հայկական դիրքերի վրա, ...ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 6-ին ԳԴՀ արտգործնախարարությունն իր ինտերնետային կայքէջում նախազգուշացնող մի հայտարարություն է տեղադրել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով։Զինադադարի շփման գծում ռազմական ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՈՒԺ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ
6ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Մարտի 13-ին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում` Պետդումայում կքննարկվի Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հարցը: Չճանաչված այդ երեք պետությունները դիմել էին Ռուսաստանի օրենսդիր մարմնին, խնդրելով ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգանքներով՝ գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 4Սրտանց շնորհավորում եմ ՀՀ նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակը: Միեւնույն ժամանակ զգում եմ, թե պատասխանատվության ինչ բեռ է ծանրացել Ձեզ վրա՝ երկիրը դուրս բերելու ծանր ճգնաժամից: Սակայն ճգնաժամը ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» 3 ՏԱՐՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ 45 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց «Հայռուսգազարդի» ներկայացրած 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը: Այդ տարիներին ընկերությունը նախատեսում է ներդնել 45 մլրդ դրամ (կամ ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. «ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է սարոյանական տարի, եւ այն արդեն մեկնարկել է Հայաստանում ու ԱՄՆ-ում: Հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա կրկին ու կրկին, եւ ինչու ոչ, ...ՖՐԵԶՆՈՅՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
«Հայ ուսանողների կազմակերպության» եւ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի «Հայկական ուսումնասիրությունների ծրագրի» հովանավորությամբ մարտի 7-ին, Ֆրեզնոյի ուսանողական թաղամասի «արդյունաբերական ...ՕՏԱՐ ՊԻԵՍԸ` ԵՂԵՌՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՅՈՒԹ
Հ. Ծ.Քեթրին Ֆիլուի «Սպանել բոսսին» պիեսը, որը Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում է ներկայացվել փետրվար ամսին, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եւ քննարկման նյութ դարձել հայկական համայնքում, տեղեկացնում է «Արմինյն ...ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼԼՈՒՄ
Կանադահայ հանրահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը մարտի 8-ին ելույթով հանդես կգա Նյու Յորքի հանրահայտ Կարնեգի Հոլլում: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Բելինիի, Ջեքի Հեյջիի, Օբրադորսի ...ԿԱՆԱՅՔ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՇԽԱՐՀԸ
Մարգոտ Վոլստրոմ` ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, ինստիտուցիոնալ հարցերի եւ հաղորդակցության պատասխանատուԿնոջ դերը անվտանգության եւ խաղաղության խթանման մեջ ավելի ու ավելի ճանաչված է դառնում, ինչի մասին առաջին հերթին վկայում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության ու անվտանգության մասին 1325 բանաձեւի, ...ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ
Հ. Ծ.Ամերիկայի Հայկական եկեղեցու արեւելյան թեմը առաջիկա սեպտեմբերի 19-20-ից մինչեւ հոկտեմբերի 3-4-ը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԵՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԳՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված հատուկ քննչական ծառայության օպերատիվ միջոցառումների եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա, նրանց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ ...ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ԿԱՆՎԱՆԻ ՀԱՂԹՈՂԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Լինարեսի մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Ավարտական տուրից առաջ մրցաշարում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին ...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հ. Հ.ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՂԱՐԱԲԱՂՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

