
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
Հայաստանի վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը դեռ առջեւում է: Բայց, այդուհանդերձ, մենք իրավունք ունենք արդեն այժմ անելու որոշ հետեւություններ: Կուզենայի նախ եւ առաջ անդրադառնալ Հայաստանի նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի արած վերջնագրային հայտարարություններից մեկին: Այսպես, 2008-ի մարտի 5-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստում նա պահանջեց կազմակերպել ոչ ավել ոչ պակաս «մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն» [1]:
Դա ի՞նչ կարող է նշանակել: Մենք արդեն վարժվել ենք, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը բավական թեթեւորեն է օգտագործում տերմիններ ու հասկացություններ, որոնց իրավական բովանդակությունը չի բացահայտվում: Այնինչ որեւէ իրադարձության «միջազգային քննությունը» ունի միանգամայն կոնկրետ բովանդակություն եւ իրականացման հստակորեն կանոնակագրված արարողակարգեր:
Առաջին, դա նշանակում է, որ նմանօրինակ «միջազգային քննությունը» թույլատրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ընդունի, որ խնդրո առարկա իրադարձությունը այս կամ այն պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման օրինակ է, եւ որ նման խախտումը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության համար:
Երկրորդ, ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է ստեղծվի հատուկ միջազգային քննչական մարմին` հանձնաժողով, որն արտակարգ լիազորություններ կունենա ինքնիշխան պետությունում աշխատելու համար [2]:
Երրորդ, նման քննչական հանձնաժողովի գործունեությունը նախ եւ առաջ անսահմանափակ լիազորություններ է ենթադրում «մարտի 1-ի» գործի բոլոր նյութերի մանրակրկիտ հետազոտման համար, ներառյալ Հայաստանի քաղաքացիների, այդ թվում պաշտոնատար անձանց, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի զինված ուժերի սպաների, ինչպես նաեւ պետության բարձրագույն ղեկավարների հարցաքննությունները, որոնք չեն ունենա ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունք:
Չորրորդ, ինչպես ցույց է տալիս միջազգային հարուստ փորձը, բազմազգ քննչական խմբի պրոֆեսիոնալները (քննիչներ, դատախազներ, քրեագետներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, թարգմանիչներ եւ այլն), չնայած իրենց տրված մանդատին, առաջին հերթին ներկայացնում եւ պաշտպանում են իրենց պետության շահերը, ասյինքն կատարում են իրենց քաղաքական պատվերը: Նման հանձնաժողովները սկզբունքորեն հենց այդ նպատակով էլ ստեղծվում են, ըստ որում աշխատանքը, որպես կանոն, ձգձգվում է, քանի դեռ քաղաքական պատվերը չի կատարվել մինչեւ վերջ: Վերհիշենք, թե ինչպես 1991-1998 թթ. ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը` UNSCOM-ը զբաղվում էր մասնավորապես Իրաքում գոյություն չունեցող միջուկային զենքի մշտական որոնումներով եւ ինչպես դրա աշխատանքի ամբողջ գործընթացն օգտագործվեց ամեն տեսակ ճնշումներ բանեցնելու, նորանոր պատժամիջոցներ ձեռնարկելու եւ պահպանելու համար, որոնք սահմանափակեցին Իրաքի ինքնիշխանությունը եւ թուլացրին երկրի պետական մեքենան:
Իհարկե, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, առաջարկելով կազմակերպել «մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն», կարող է եւ չիմանալ այդ տարրական ճշմարտությունները, որոնք միջազգայնագետ իրավաբանների եւ ազգային անվտանգության մասնագետների ուսումնասիրության առարկան են: Բայց այդ դեպքում մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը անբանիմաց եւ անգետ է այն հարցերում, որոնց վերաբերյալ իրեն թույլ է տալիս հրապարակավ արտահայտվել: Իսկ եթե նա գիտե, թե ինչի մասին է խոսքը եւ այդուհանդերձ շարունակում է պնդել իր առաջարկությունը, ապա հիմնավոր կասկածներ են ծագում անկախ Հայաստանի բուն գաղափարին նրա կողմնակցության առնչությամբ: Պարտադիր չէ ամենագետ լինել, որպեսզի պատկերացնենք հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հակազդեցությունը մեր արած դատողություններին: «Իշխանությունները վախենում են միջազգային քննությունից, ինչն ապացուցում է ընդդիմության իրավացիությունը» եւ այլն: Բայց եկեք պարզենք ՀՀ առաջին նախագահի առաջարկության էությունը եւ իրականացման հնարավոր հետեւանքները:
Գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպություններում, որոնց հովանու ներքո ստեղծվում են միջազգային քննչական հանձնաժողովներ, առաջին ջութակի դեր են կատարում ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները: Եթե մի պահ պայմանականորեն պատկերացնենք, որ նման մարմին կստեղծվի Հայաստանի եւ ս. թ. մարտի 1-ի իրադարձությունների համար, ապա դժվար չէ կռահել, որ միջազգային քննչական խմբում կգերակշռեն հենց տարածաշրջանում իրենց առանձնահատուկ աշխարհաքաղաքական շահերն ունեցող Արեւմուտքի պետությունների ներկայացուցիչները: Քննչական խմբի անդամները Հայաստանի տարածքում իրավաբանական անձեռնմխելիություն կունենան ՄԱԿ-ի Արտոնությունների եւ անձեռնմխելիության կոնվենցիայի համաձայն: Միեւնույն ժամանակ նրանք ակտիվորեն կզբաղվեն լրտեսական գործունեությամբ, ինչպես դա տեղի ունեցավ եւ ընդունվեց, օրինակ, հենց UNSCOM-ի անդամների կողմից [3]:
Նման քննչական խմբերին տրամադրվող լիազորություններն առավել լրիվ պատկերացնելու համար մի քանի պարբերություն մեջբերենք ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1595 բանաձեւից, որը վերաբերում է 2005-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության քննության գործում «Լիբանանի իշխանություններին օգնելու» նպատակով «ՄԱԿ-ի միջազգային անկախ քննչական հանձնաժողով» ստեղծելուն. - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է, որ պարտականությունների արդյունավետ կատարումն ապահովելու համար հանձնաժողովը. - կստանա Լիբանանի իշխանությունների լիակատար օժանդակությունը, ներառյալ նրանց այն բոլոր փաստաթղթերի, վկայական եւ ֆիզիկական տվյալների ու ապացույցների տրամադրումը, որոնք հանձնաժողովը կհամարի քննությանն առնչվող, - լիազորություններ կունենա հավաքելու ինչպես վավերագրական, այնպես էլ ֆիզիկական ամեն տեսակ լրացուցիչ տվյալներ եւ ապացույցներ` կապված այդ ահաբեկչության հետ, ինչպես նաեւ Լիբանանում զրույցներ անցկացնել բոլոր պաշտոնատար եւ մյուս անձանց հետ, որոնց հանձնաժողովը կհամարի քննությանն առնչվող, - կունենա Լիբանանի ամբողջ տարածքում տեղաշարժվելու ազատություն, ներառյալ այն բոլոր վայրերն ու օբյեկտները, որոնք հանձնաժողովը կհամարի քննության առնչվող, - կստանա իր գործառույթների կատարման համար անհրաժեշտ ծառայություններ, հարկաբաժիններ, անձնակազմ եւ կայք, ինչպես նաեւ արտոնություններ եւ անձեռնմխելիություն, որոնց իրավունքն ունի ՄԱԿ-ի Արտոնությունների եւ անձեռնմխելիության կոնվենցիայի համաձայն: 2006-ի փետրվարին արդեն որոշում ընդունվեց Լիբանանի հարցով զբաղվող Հատուկ տրիբունալ ստեղծելու մասին, իսկ 2007-ի դեկտեմբերին Հաագան համաձայնվեց լինել Ռ. Հարիրիի սպանության գործով դատավարության անցկացման վայր:
Իսկ հիմա խոսենք Տեր-Պետրոսյանի առաջարկության հնարավոր իրականացման անխուսափելի հետեւանքների մասին:
Նման մարմնի ստեղծման արդեն բուն գործընթացը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում առաջարկությունը դնելը, այդ միջազգային համաժողովում Հայաստանի ներքին խնդրի քննարկումը, մանդատին առնչվող վեճերը եւ այլն, մեծագույն հարվածը կհասցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու հեղինակությանը:
Հայաստանում նման խմբի աշխատանքի ընթացքը իր հերթին ավերիչ բնույթ կունենա Հայաստանի ազգային անվտանգության ամբողջ համակարգի համար, որը, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ունի լուրջ բացեր եւ դեռեւս իր կազմավորման փուլում է: Հայաստանի առաջին նախագահը փաստորեն առաջարկում է երկրի ինքնիշխանության կարեւորագույն մասը` նրա արդարադատության համակարգը հանձնել միջազգային այն ուժերի անսահմանափակ վերահսկողությանը, որոնք բացարձակապես շահագրգռված չեն հայոց պետության ամրապնդմամբ: Եթե հաշվի առնենք նաեւ Հայաստանի դեմ ամեն պահի նոր ագրեսիայով հղի հայ-ադրբեջանական դիմակայության գործոնը, ապա նման միջազգային հանձնաժողովի ստեղծումից հետո հայոց անկախ պետականությունը, ինչպես ասում են, կերգի իր կարապի երգը: Նախկին նախագահը 2008-ի փետրվարի 22-ի հանրահավաքում իր ունկնդիրներին ըստ երեւույթին իզուր չէր ներշնչում, թե «ազատությունն արժեք է, որը բարձր է նույնիսկ անկախությունից, բարձր է նույնիսկ բոլոր հաղթանակներից, բարձր է նույնիսկ բուն պետականությունից: Պետությունը, անկախությունը, իշխանությունը, հաղթանակները որեւէ մեկին պետք չեն, եթե դրանք ազատություն չեն բերում մարդուն» [4]:
Լ. Տեր-Պետրոսյանի անարխիստական այս հայեցակարգը համեմատելով ազատագրված հայկական տարածքն Ադրբեջանին հանձնելու եւ պարտադիր կարգով այնտեղ միջազգային «խաղաղարարներ» մտցնելու նրա սեւեռուն գաղափարի հետ, Հայաստանի ներքին քաղաքականությանը լկտիորեն միջամտելու [5] Արեւմուտքին ուղղված համառ կոչերի, ինչպես նաեւ «մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն» անցկացնելու վերջին առաջարկության հետ, կարելի է վստահորեն եզրակացնել. Տեր-Պետրոսյանը Հայաստանում ներկայացնում եւ իրականացնում է համաշխարհային քաղաքականության որոշակի հեղինակների շահերը, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հայոց պետության եւ հայ ժողովրդի շահերի հետ: Ըստ երեւույթին, Տեր-Պետրոսյանի անխընտրական եւ հետընտրական ամբողջ ծրագրի մեխը հենց մարտի 5-ին նրա արած «դեպքերի միջազգային քննություն» անցկացնելու կոչն է, հանուն որի եւ հրահրվեցին ս. թ. մարտի 1-ի անկարգությունները:
Այդ վիրտուալ, բայց լավ ճանաչելի հեղինակների ծրագրերի իրականացումը մենք հստակորեն տեսնում ենք Իրաքում, որտեղ, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, պետականության կորստի եւ երկրի տրոհման խնդիրը լոկ ժամանակի հարց է: Անհրաժեշտ է նաեւ խոստովանել, որ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները կանխորոշվել էին հենց վերոհիշյալ UNSCOM-ի հանձնաժողովի աշխատանքով: Բայց եթե Սադդամ Հուսեյնի վարչակարգն իրոք հանցավոր էր եւ արժանի էր միջազգային ընկերակցության դատապարտմանը, ապա մեր դեպքում խոսքը ՀՀ առաջին նախագահի նկրտումների եւ վնասարար գործունեության մասին է, որը փորձում է սեփական ձեռքերով նույնպիսի մահացու հարվածի տակ դնել վերստեղծված հայոց պետականությունը, որն իր գոյության նվազ քան 2 տասնամյակում հանուն գոյատեւման վերապրեց պատերազմ եւ տնտեսական շրջափակում, ենթակա դարձավ անչափ ուժեղ տեղեկատվական-հոգեբանական գրոհների եւ ադրբեջանա-թուրքական նոր ներխուժման սպառնալիքի: Ի դեպ, իր նախագահության ժամանակաշրջանում նախկին նախագահը երբեք չի բարձրացրել, օրինակ, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Գետաշենում, Մարաղայում եւ հայաբնակ մյուս վայրերում Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի կապակցությամբ «միջազգային քննություն» անցկացնելու հարցը:
Վերեւում նշված փաստերը լոկ որոշ հնարավոր հետեւանքներն են մարտի 1-ի դեպքերի «միջազգային քննություն» անցկացնելու Տեր-Պետրոսյանի պահանջի, հետեւանքներ, որոնք, վստահ եմ, երբեք չեն իրականանա Հայաստանում. հայ ժողովուրդը դա թույլ չի տա:
Միեւնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեն, որ շատ ուրիշ սխալներից բացի (սոցիալական եւ կադրային քաղաքականություն, հասարակության ձայնին անսալու անկարողություն եւ այլն), իրենք թույլ են տվել նաեւ ռազմավարական սխալ, այն է` իրենց թողտվությամբ (երբեմն էլ հովանավորությամբ) Հայաստանում դրսի աջակցությամբ արմատավորվել եւ ինքնակազմակերպվել է հզոր «հինգերորդ շարասյուն»` Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇԻ-ի գլխավորությամբ: Այդ հիվանդությունն առանց ցավի բուժելն, ավա՜ղ, այլեւս անհնար է. ժամանակը բաց է թողնված [5]: Բայց այնուամենայնիվ հարկ կլինի հեռացնել «փչացած ատամը»: 1. «Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը չէր կարող նախագահ առաջադրվել, լինելով վարչապետ», www.regnum.ru/news/967349.html, 13:13 05.03.2008 2. ԵՄ-ը, ԵԱՀԿ-ն, միջազգային մյուս կառավարական կազմակերպությունները չունեն նման փորձ եւ մեխանիզմներ 3. Washington Post եւ Boston Globe թերթերը, անանուն աղբյուրներ վկայակոչելով, հաղորդել են, որ UNSCOM-ի ղեկավար Ռիչարդ Բաթլերը իմացել եւ ԿՀՎ-ի հետ համագործակցել է մասնավորապես Իրաքի ռազմական հաղորդակցությունների էլեկտրոնային լրտեսման նպատակով: Այդ տեղեկությունը 2005-ի փետրվարին հաստատեց UNSCOM-ի անդամ Ռոդ Բարթոնը Ավստրալիայի հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթում: Հավաքված տեղեկություններն օգտագործվել են Իրաքին ուղղորդված ճշգրիտ ռմբահարվածներ հասցնելու համար: 4. Մեջբերվում են «Ազատությունը բարձր է նույնիսկ... հրեշավոր գաղափարախոսության հետեւանքները» հոդվածից, «Հայոց աշխարհ», 4 մարտի 2008 5. Levon Ter-Petrossian, «Silence of Armenia», Washington Post, March 5 2008 6. Տե՛ս, օրինակ, Ա. Այվազյան, «Հայության քաղաքական գիտակցության ռազմավարական կորուստները կամ Հայաստանի աշխարհաքաղաքական կեցության աքսիոմաները», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», 9 հոկտեմբերի 2007: http:/www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=15221
- ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր, ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն, www.hayq.org
Քննարկում
ARTSAXI NAXKIN KOMUNIST RK SS SIKTIR գրել է:
TESNES INCH ERESOV E SS U RK ZHOGOVRTI ERESIN NAYELU
arten ush e գրել է:
arten shat ush e MER HAY AZGI SIRT@ KOTRVEL E , KOTRVEL E VOROVHETEV SPANECIN TSETSETSIN U MINCHEV HIMA EL VAXI MEJ EN PAHUM, ampayman petk e HRAJARVEN MER ROBIKN U SERJIK@
CHENQ UZUM DZEZ գրել է:
ԱՅՕ խԵԼԱՑԻ ՄԱՐՏԻԿ ՅԵՏԵ ՀԱՅ ԵՆ ԿՕչՎւՄ , ՊԵՏԿ Ե ՎՕՐ ՐԿ ՍՍ ԱՏԵՆ , չԼՍԵՆ ՆՐԱՆՑ, ՔԱՆԻ ՎՕՐ ԱՅՍ 2 ՍԻԱՄԱԿԱՆ ԶւՅԳԵՐԸ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԻ ԱՄԲՕՂՋ ՀԱՅ ԱԶԳԻ ՎՕԳԻ ՍԵՐՅՕԳԱ ՅԵՎ ՐՕԲԻԿ ՀԵռԱՑԵՔ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ
4Թեեւ կոտրված է հայ կանանց եւ աղջիկների սիրտը մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունների պատճառով, թեեւ ցավ են ապրում նրանք, սակայն հենց նրանք են ի զորու ամոքելու հասարակության վերքերը` իրենց խոհուն ու հավասարակշիռ ...«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ 24Իրավիճակից ելքի փնտրտուքը, ցավոք, կարող է ավելի երկար տեւել, քան միայն իրավական եւ անգամ` քաղաքական արդյունավետ լուծումները: Առավել եւս, որ իրավիճակի զոհերը ոչ միայն ութ մարդկային կյանքերն են, այլեւ ողջ ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 47Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների առնչությամբ արդեն շուրջ 5 օր ընթացող նախաքննությունը արդյունավետ է եղել, ձեւավորվել է համընդհանուր քննչական խումբ, որը գլխավորում է հատուկ քննչական ղեկավար Անդրանիկ ...«ՄԵՐ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ՔԱՋ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՕԳՏՎԻ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 4Երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ տեղեկացրեց, թե ինչ հետեւանքներ առաջացան մայրաքաղաքում վերջին իրադարձություններից ...ՄԻՍՏԻԿ ԵՎ ԱՆԱՊԱՑՈՒՅՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Մ. Խ. 2Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցերի քննությունը երեկ մտավ եզրափակիչ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր, ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն, www.hayq.org 3Հայաստանի վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը դեռ առջեւում է: Բայց, այդուհանդերձ, մենք իրավունք ունենք արդեն այժմ անելու որոշ հետեւություններ: Կուզենայի նախ եւ առաջ անդրադառնալ Հայաստանի նախագահության ...ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԵՐԻՇԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կանադահայերի միության կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որ աշխարհի ողջ հայության հետ սգում է Երեւանում բռնությունների հետեւանքով զոհ դարձած հայերի հիշատակը: Հանրահավաքներ անցկացնելը եւ սեփական տեսակետները ...ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓոխանակ դատապարտելու Գազայի հատվածում իսրայելական զորքերի արդեն 131 պաղեստինցիների սպանության պատճառ դարձած պատժիչ գործողությունները, Եվրոմիությունը դատապարտել էր Իրանին, թե պետք է զերծ մնալ Իսրայելին ...ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁՆՈ՞ՒՄ ԵՆ ՆԱԽԱԴԵՊ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿան երեւույթներ, որ իներցիոն զարգացումներ ունեն: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումն ու դրան հետեւած տարբեր երկրների ճանաչման հայտարարությունները, որքան էլ մատուցվեն նախադեպ չդիտվելու, չդառնալու ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ
Ն. Պ. 1Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԳ նախարարի վերջին երեք օրերի հանդիպումները, ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տիգրան Թորոսյանի եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Սեմնեբիի հանդիպման ժամանակ Աժ նախագահը նշել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը ընտրական գործընթացների շրջանակում ...ԻԳԻԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽՈՒՃԱՊ Է ԾՆՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՄեծ ու փոքր պատերազմներ չեն լինում, ամեն ինչ չափվում է դրա ընկալման ծավալների մեջ: Այս առումով մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում ադրբեջանցիների ձեռնարկած անփառունակ ռազմագործողությունը մի փոքրիկ ...ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Մարտակերտի Լեւոնարխ գյուղից ոչ հեռու ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, թեեւ հարձակում էր գործել հայկական դիրքերի վրա, ...ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 6-ին ԳԴՀ արտգործնախարարությունն իր ինտերնետային կայքէջում նախազգուշացնող մի հայտարարություն է տեղադրել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով։Զինադադարի շփման գծում ռազմական ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՈՒԺ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ
6ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Մարտի 13-ին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում` Պետդումայում կքննարկվի Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հարցը: Չճանաչված այդ երեք պետությունները դիմել էին Ռուսաստանի օրենսդիր մարմնին, խնդրելով ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգանքներով՝ գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 4Սրտանց շնորհավորում եմ ՀՀ նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակը: Միեւնույն ժամանակ զգում եմ, թե պատասխանատվության ինչ բեռ է ծանրացել Ձեզ վրա՝ երկիրը դուրս բերելու ծանր ճգնաժամից: Սակայն ճգնաժամը ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» 3 ՏԱՐՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ 45 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց «Հայռուսգազարդի» ներկայացրած 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը: Այդ տարիներին ընկերությունը նախատեսում է ներդնել 45 մլրդ դրամ (կամ ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. «ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է սարոյանական տարի, եւ այն արդեն մեկնարկել է Հայաստանում ու ԱՄՆ-ում: Հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա կրկին ու կրկին, եւ ինչու ոչ, ...ՖՐԵԶՆՈՅՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
«Հայ ուսանողների կազմակերպության» եւ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի «Հայկական ուսումնասիրությունների ծրագրի» հովանավորությամբ մարտի 7-ին, Ֆրեզնոյի ուսանողական թաղամասի «արդյունաբերական ...ՕՏԱՐ ՊԻԵՍԸ` ԵՂԵՌՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՅՈՒԹ
Հ. Ծ.Քեթրին Ֆիլուի «Սպանել բոսսին» պիեսը, որը Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում է ներկայացվել փետրվար ամսին, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եւ քննարկման նյութ դարձել հայկական համայնքում, տեղեկացնում է «Արմինյն ...ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼԼՈՒՄ
Կանադահայ հանրահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը մարտի 8-ին ելույթով հանդես կգա Նյու Յորքի հանրահայտ Կարնեգի Հոլլում: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Բելինիի, Ջեքի Հեյջիի, Օբրադորսի ...ԿԱՆԱՅՔ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՇԽԱՐՀԸ
Մարգոտ Վոլստրոմ` ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, ինստիտուցիոնալ հարցերի եւ հաղորդակցության պատասխանատուԿնոջ դերը անվտանգության եւ խաղաղության խթանման մեջ ավելի ու ավելի ճանաչված է դառնում, ինչի մասին առաջին հերթին վկայում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության ու անվտանգության մասին 1325 բանաձեւի, ...ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ
Հ. Ծ.Ամերիկայի Հայկական եկեղեցու արեւելյան թեմը առաջիկա սեպտեմբերի 19-20-ից մինչեւ հոկտեմբերի 3-4-ը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԵՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԳՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված հատուկ քննչական ծառայության օպերատիվ միջոցառումների եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա, նրանց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ ...ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ԿԱՆՎԱՆԻ ՀԱՂԹՈՂԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Լինարեսի մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Ավարտական տուրից առաջ մրցաշարում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին ...
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԿՀԵՇՏԱՆԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

