
ՄԻՍՏԻԿ ԵՎ ԱՆԱՊԱՑՈՒՅՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցերի քննությունը երեկ մտավ եզրափակիչ փուլ. եզրափակիչ ելույթներով հանդես եկան հայցվոր, պատասխանող եւ հարակից պատասխանող կողմերը:
Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը, հիշեցնելով, որ իրենց դիմումը հիմնված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության արձանագրած ընտրախախտումների հիման վրա, նկատեց, որ եթե պատասխանողը դրանք հավաստի եւ դիմումի հիմք չի համարում, ապա նույն տրամաբանությամբ հիմնազուրկ են ԵԱՀԿ եւ Եվրոխորհրդի դիտորդական առաքելության զեկույցի «մեծապես համապատասխանում են» բնորոշումները, եւ եզրակացնելով, որ երկակի ստանդարտներ են կիրառվում:
Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց իրենց մոտեցումները. նախ՝ Հայաստանի նախագահի կողմից հօգուտ գործող վարչապետ-նախագահի թեկնածուի քարոզչությունն արդյոք ազդե՞լ է ընտրությունների արդյունքի վրա` այս հարցին պատասխանող կողմը, Վ. Գրիգորյանի պնդմամբ, հստակ չպատասխանեց: Հիշեցնենք` պատասխանող կողմը, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը դա համարել էր ոչ թե ի պաշտոնե քարոզչության իրականացում, այլ քաղաքական գործառույթի իրականացում: Օրենսդրությունն էլ ինչո՞ւ է փաստում հավասար հնարավորությունների սկզբունքը, երբ ի սկզբանե անհավասար պայմաններ են եղել. հայցվորի ներկայացուցչի այս դիտարկումն այն բանի վերաբերյալ էր, թե վարչապետն օրենսդրության համաձայն պետք է գնար արձակուրդ: Հիշեցնենք, որ երրորդ կողմ ճանաչված Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այս մոտեցմանն ի պատասխան մատնացույց էր արել 2002 թվականին ընդունված «Քաղծառայության մասին» օրենքը, որով վարչապետի պաշտոնը ոչ թե պետական ծառայողի, այլ քաղաքական պաշտոն է, ինչը չի պարտադրում նրան ընտրությունների ժամանակ արձակուրդ գնալ:
Դիմող կողմի ներկայացուցիչը շարունակում էր պնդել նաեւ զինված ուժերի հրամանատարության մասնակցությունը քարոզչությանը, ապա հույս հայտնեց, թե ՍԴ որոշումը կօգնի հաղթահարել ստեղծված վիճակը:
Հայցվորի մյուս ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Պարգեւ Օհանյանը եւս խոսեցին` տեղավորվելով կողմերին եզրափակիչ ելույթի համար տրամադրված նույն 1 ժամվա մեջ: Առաջինը պնդեց, որ իրենց ներկայացրած խախտումների մի մասը չի հերքվել, ԵԱՀԿ դիտորդների արձանագրած խախտումներին եւս հղում արեց. ասաց, որ ԿԸՀ բողոք բերելն անարդյունավետ միջոց է եղել, ընտրացուցակներում առանց ծննդյան տարեթվի 80 հազար քաղաքացու անուն է հայտնաբերվել, Հանրային հեռուստառադիոն անկողմնակալ քարոզչություն չի իրականացրել: Իսկ Պ. Օհանյանը վերստին պնդեց, որ վարչապետը քարոզչության ընթացքում պետք է դադարեցներ լիազորությունները եւ չընդունեց «Քաղծառայության մասին» օրենքի մեկնաբանությունը:
Պատասխանող կողմ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը կողմերի ՍԴ-ում գտնվելը նախ բացատրեց իրավական նորմերի տարբեր, ոչ միանշանակ ընկալման արդյունք` հիշեցնելով, որ հայցադիմումներում արվող հարցադրումներն արվել են նաեւ անցյալում: Ըստ նրա` քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելը սովորություն է դարձել, ինչն ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չէ` քանի որ չեն ապացուցվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Հարակից պատասխանող կողմերը շարունակեցին նախորդ օրը ներկայացրած իրենց միջնորդությունների ոգով ՍԴ-ին ներկայացնել, որ ընտրախախտումներն ու կեղծիքները զանգվածային բնույթ չեն կրել, դրանք եղել են թերություններ, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուստի պետք է մերժել հայցվորների դիմումները:
Դեռ նախորդ օրը Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հայտարարել էր, թե հայցվոր կողմի պնդումը նախագահական ընտրություններում զանգվածային խախտումների, ինչպես նաեւ ընտրական գործընթացի կազմակերպված բնույթի խախտումների վերաբերյալ` չեն համապատասխանում իրականությանը, եւ երեկ էլ վերահաստատեց այդ հայտարարությունը: Նրա նախորդ օրվա ելույթում նշվել էր, որ դատախազության կողմից ընտրախախտումներին արձագանքելու համար ստեղծված քննչական խմբի ստացած 52 հաղորդումներից միայն 12 փաստերի հիման վրա է քրեական գործ հարուցվել: Իսկ մինչեւ մարտի 1-ը 232 հաղորդագրություն է ստացել ընտրախախտումների մասին, որոնց վերաբերյալ 37 քրեական գործ է հարուցվել: Մյուս խախտումները, որոնք հայցվոր կողմը ներկայացնում է որպես ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք` վարչական իրավախախտումներ էին, Վարչական դատարանում բողոքարկվելիք, Վարչական դատարան հայցվորը չի դիմել: Ա. Թամազյանը երեկ պնդեց, թե ե՛ւ նախընտրական քարոզչության, ե՛ւ քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:
Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը ոստիկանության առարկությունները հիմնավորեց նաեւ դատախազության փաստարկումներով` եզրակացնելով, որ դիմումատուները իրենց պահանջները չեն հիմնավորել բավարար ապացույցներով եւ առաջ գնալով` դրանց բնույթն անվանեց միստիկ, անապացույց: Իսկ հայցվորի նշած ընտրողի ծննդյան օրվա կամ տարեթվի բացակայության պատճառը մեծահասակ տարիքի այն անձանց են վերաբերում, ովքեր այդպիսի տվյալներ ընդհանրապես չունեն, ասենք՝ անցած դարի 30-40-ական թվականներին ծնվածներ, հայրենադարձներ:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ նախորդ օրը հերքել էր անհավասար քարոզչության փաստը` նկատելով որ հանձնաժողովի մոնիտորինգն այդպիսի փաստեր չի հայտնաբերել:
Պատասխանող եւ հարակից պատասխանող կողմերը առաջարկեցին հիմնազուրկ լինելու պատճառով մերժել հայցերը:
Եզրափակիչ ելույթները լսելուց հետո Սահմանադրական դատարանը անցավ դռնփակ խորհրդակցության:
ՍԴ-ն որոշում ընդունելու համար ժամանակ ունի մինչեւ այսօր, ժամը 24:00-ն:
- Մ. Խ.
Քննարկում
paykar minchev verj գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Երբեք չմոռանալ, երբեք չներել
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:
Հր
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ
4Թեեւ կոտրված է հայ կանանց եւ աղջիկների սիրտը մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունների պատճառով, թեեւ ցավ են ապրում նրանք, սակայն հենց նրանք են ի զորու ամոքելու հասարակության վերքերը` իրենց խոհուն ու հավասարակշիռ ...«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ 24Իրավիճակից ելքի փնտրտուքը, ցավոք, կարող է ավելի երկար տեւել, քան միայն իրավական եւ անգամ` քաղաքական արդյունավետ լուծումները: Առավել եւս, որ իրավիճակի զոհերը ոչ միայն ութ մարդկային կյանքերն են, այլեւ ողջ ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 47Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների առնչությամբ արդեն շուրջ 5 օր ընթացող նախաքննությունը արդյունավետ է եղել, ձեւավորվել է համընդհանուր քննչական խումբ, որը գլխավորում է հատուկ քննչական ղեկավար Անդրանիկ ...«ՄԵՐ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ՔԱՋ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՕԳՏՎԻ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 4Երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ տեղեկացրեց, թե ինչ հետեւանքներ առաջացան մայրաքաղաքում վերջին իրադարձություններից ...ՄԻՍՏԻԿ ԵՎ ԱՆԱՊԱՑՈՒՅՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Մ. Խ. 2Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցերի քննությունը երեկ մտավ եզրափակիչ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր, ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն, www.hayq.org 3Հայաստանի վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը դեռ առջեւում է: Բայց, այդուհանդերձ, մենք իրավունք ունենք արդեն այժմ անելու որոշ հետեւություններ: Կուզենայի նախ եւ առաջ անդրադառնալ Հայաստանի նախագահության ...ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԵՐԻՇԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կանադահայերի միության կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որ աշխարհի ողջ հայության հետ սգում է Երեւանում բռնությունների հետեւանքով զոհ դարձած հայերի հիշատակը: Հանրահավաքներ անցկացնելը եւ սեփական տեսակետները ...ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓոխանակ դատապարտելու Գազայի հատվածում իսրայելական զորքերի արդեն 131 պաղեստինցիների սպանության պատճառ դարձած պատժիչ գործողությունները, Եվրոմիությունը դատապարտել էր Իրանին, թե պետք է զերծ մնալ Իսրայելին ...ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁՆՈ՞ՒՄ ԵՆ ՆԱԽԱԴԵՊ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿան երեւույթներ, որ իներցիոն զարգացումներ ունեն: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումն ու դրան հետեւած տարբեր երկրների ճանաչման հայտարարությունները, որքան էլ մատուցվեն նախադեպ չդիտվելու, չդառնալու ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ
Ն. Պ. 1Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԳ նախարարի վերջին երեք օրերի հանդիպումները, ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տիգրան Թորոսյանի եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Սեմնեբիի հանդիպման ժամանակ Աժ նախագահը նշել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը ընտրական գործընթացների շրջանակում ...ԻԳԻԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽՈՒՃԱՊ Է ԾՆՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՄեծ ու փոքր պատերազմներ չեն լինում, ամեն ինչ չափվում է դրա ընկալման ծավալների մեջ: Այս առումով մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում ադրբեջանցիների ձեռնարկած անփառունակ ռազմագործողությունը մի փոքրիկ ...ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Մարտակերտի Լեւոնարխ գյուղից ոչ հեռու ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, թեեւ հարձակում էր գործել հայկական դիրքերի վրա, ...ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 6-ին ԳԴՀ արտգործնախարարությունն իր ինտերնետային կայքէջում նախազգուշացնող մի հայտարարություն է տեղադրել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով։Զինադադարի շփման գծում ռազմական ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՈՒԺ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ
6ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Մարտի 13-ին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում` Պետդումայում կքննարկվի Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հարցը: Չճանաչված այդ երեք պետությունները դիմել էին Ռուսաստանի օրենսդիր մարմնին, խնդրելով ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգանքներով՝ գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 4Սրտանց շնորհավորում եմ ՀՀ նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակը: Միեւնույն ժամանակ զգում եմ, թե պատասխանատվության ինչ բեռ է ծանրացել Ձեզ վրա՝ երկիրը դուրս բերելու ծանր ճգնաժամից: Սակայն ճգնաժամը ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» 3 ՏԱՐՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ 45 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց «Հայռուսգազարդի» ներկայացրած 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը: Այդ տարիներին ընկերությունը նախատեսում է ներդնել 45 մլրդ դրամ (կամ ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. «ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է սարոյանական տարի, եւ այն արդեն մեկնարկել է Հայաստանում ու ԱՄՆ-ում: Հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա կրկին ու կրկին, եւ ինչու ոչ, ...ՖՐԵԶՆՈՅՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
«Հայ ուսանողների կազմակերպության» եւ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի «Հայկական ուսումնասիրությունների ծրագրի» հովանավորությամբ մարտի 7-ին, Ֆրեզնոյի ուսանողական թաղամասի «արդյունաբերական ...ՕՏԱՐ ՊԻԵՍԸ` ԵՂԵՌՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՅՈՒԹ
Հ. Ծ.Քեթրին Ֆիլուի «Սպանել բոսսին» պիեսը, որը Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում է ներկայացվել փետրվար ամսին, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եւ քննարկման նյութ դարձել հայկական համայնքում, տեղեկացնում է «Արմինյն ...ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼԼՈՒՄ
Կանադահայ հանրահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը մարտի 8-ին ելույթով հանդես կգա Նյու Յորքի հանրահայտ Կարնեգի Հոլլում: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Բելինիի, Ջեքի Հեյջիի, Օբրադորսի ...ԿԱՆԱՅՔ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՇԽԱՐՀԸ
Մարգոտ Վոլստրոմ` ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, ինստիտուցիոնալ հարցերի եւ հաղորդակցության պատասխանատուԿնոջ դերը անվտանգության եւ խաղաղության խթանման մեջ ավելի ու ավելի ճանաչված է դառնում, ինչի մասին առաջին հերթին վկայում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության ու անվտանգության մասին 1325 բանաձեւի, ...ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ
Հ. Ծ.Ամերիկայի Հայկական եկեղեցու արեւելյան թեմը առաջիկա սեպտեմբերի 19-20-ից մինչեւ հոկտեմբերի 3-4-ը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԵՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԳՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված հատուկ քննչական ծառայության օպերատիվ միջոցառումների եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա, նրանց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ ...ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ԿԱՆՎԱՆԻ ՀԱՂԹՈՂԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Լինարեսի մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Ավարտական տուրից առաջ մրցաշարում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին ...
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

