
«ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՂՄ ՈՒ ՌՈՄԱՆՏԻԿ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ»
«Կտրուկ փոփոխություններ չեմ սիրում: Ուրախ մարդ եմ, մի քիչ մտածկոտ ու բարի: Կյանքում մեղմ ու ռոմանտիկ անձնավորություն եմ», այսպես է իրեն ներկայացնում երիտասարդ երգիչ Վարդան Բադալյանը: Երգել սկսել է դպրոցական տարիքից: Նախ ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Այժմ սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում (Արսեն Գրիգորյանի դասարան): Միաժամանակ դասավանդում է Երգի պետական թատրոնում:
2006-ին «Ընծա» փառատոն եւ «Գրան-պրի», «Ոսկե քնար» (տարվա հայտնություն), «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն-2007» (տարվա հայտնություն), «Համազգային աստղ» հեռուստատեսային նախագիծ եւ եզրափակիչ փուլ: Սրանք Վարդան Բադալյանի ստեղծագործական ճանապարհի առաջին մրցանակներն են, որոնք ժամանակի ընթացքում կշատանան: - Մրցույթներին մասնակցելը քեզ ինչ է տալիս:
- Մրցույթներում ավելի շատ քեզ հետ ես մրցում, քան մնացած երգիչների: Երգիչների միջեւ մրցույթ հասկացողությունը չեմ ընդունում, որովհետեւ յուրաքանչյուրն իր տեսակով ու ձեւով լավն է: Մրցույթների շնորհիվ ճանաչվում ես, անուն ձեռք բերում: - Հաղթանակներից առանձնացնում ես «Ընծան»:
- «Ընծան» շատ կարեւոր փուլ էր, որ անցա: Ղարաբաղում էր անցկացվում: 4 օրերը ոչ թե մրցույթ էին, այլ տոն ժողովրդի համար: Պատերազմից հետո այդպիսի միջոցառումներ քիչ են լինում: Չգիտեմ, եթե այդ մրցանակը մեկ ուրիշ քաղաքում շահեի, երեւի այդքան չհպարտանայի: - Մասնակցել ես «Համազգային աստղ» նախագծին: Թաթայի հետ հե՞շտ էր աշխատել:
- Թաթայի հետ շատ ենք շփվել: Շատ հասարակ մարդ է: Նրան այդպիսին չէի պատկերացնում: Համենայն դեպս ուրիշը եթե այդ բարձունքին հասներ, հաստատ նրա նման չէր լինի: Շատ պրոֆեսիոնալ թիմ էր հավաքվել՝ Մուրզոն, Պրոֆը, ովքեր իրենց գործի գիտակներն են: - Ազգային մրցանակաբաշխության ժամանակ մրցանակդ կոտրվե՞ց:
- Հա՜, ոտքերիս էի դրել ու աստղը կոտրվեց: Բայց մի քանի օրից վերականգնեցին: Թերթերից մեկն էլ բնորոշում էր տվել, թե մրցանակիս վրա աչք կար: - Գուցե Դավիթ Մինասյանի աչքն էր:
- Աչքի բան չկար: Դավիթն իմ ընկերն է: Անվանակարգում հայտնված յուրաքանչյուրն արժանի էր մրցանակին: Հատկապես Դավիթը: Նա շատ տեսահոլովակներ է նկարահանել: Բայց երեւի ճիշտ չէ հաշվել, թե ով ինչքան է նկարահանել: Երեւի կարեւոր է, թե ում աշխատանքն է սիրվել: - «Էլ սեր չկա» երգը դարձել էր հիթ: Սակայն անհասկանալի էր տեսահոլովակի իմաստը. սիրո հետ ի՞նչ կապ ուներ ջարդված ավտոբուսը, դոմինոյի քարերն ու բաժակի մեջ լցվող հյութը:
- Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Վարդանյանն է: Անկեղծ ասած, տեսահոլովակն ինձ էլ դուր չի գալիս: Երբ Արթուրին խնդրեցի բացատրել տեսահոլովակի իմաստն, ասաց, թե երգն այդպես է պատկերացնում: Դասական լուծում է ստացել՝ համադրելով սեւն ու սպիտակը: Բացի այդ, նկարահանման հետ կապված շատ խնդիրներ, բարդություններ կային: - Ֆինանսակա՞ն:
- Այո՛, նաեւ ֆինանսական: Կոպիտ ասած նկարահանվել է այնքան, որքան վճարվել է: Բայց կարծում եմ, որ տեսահոլովակը երգի վրա չի ազդել: - Կարելի է ենթադրել, որ հետագա տեսահոլովակներդ Արթուր Վարդանյանի մոտ չես նկարահանի:
- Իհարկե, ո՛չ: Արթուրին շատ եմ հարգում: Մինչ այդ տեսահոլովակը, նկարահանել է «Արցախի ձայների» երկու տեսահոլովակ: Ոչ մի կոնֆլիկտ իմ ու նրա միջեւ չկա: - Ասում են՝ նկարահանման ժամանակ սիրավեպ է սկսվել քո եւ տեսահոլովակի հերոսուհու միջեւ:
- Ես ընկերուհի ունեմ, ում շատ սիրում եմ: Լուսինեն (տեսահոլովակի հերոսուհին) դերասանուհի է, եւ երեւի միասին հանդես կգանք «Երկու աստղ» նախագծում: - «Էլ սեր չկա» երգը հնչում էր նաեւ Սիլվա Հակոբյանի կատարմամբ:
- Երգը գրել է Մանե Հակոբյանը: Սիլվան երգը ձայնագրել էր CD-ի վրա, որպեսզի տանը ես երգը լսեմ: CD-ն կորավ ու հետո Սիլվայի կատարմամբ երգը լսվում էր ռադիոկայաններով, բջջային հեռախոսներով: Կարծում եմ Սիլվայի համար էլ էր տհաճ: Բազմիցս դիմեցինք ռադիոկայաններին, որպեսզի երգը չհեռարձակեն, բայց ինչպես տեսաք, ոչինչ չստացվեց: Տեսահոլովակն արդեն նկարահանված էր, պարզապես եթեր դուրս չէր եկել: Ինձ առաջարկեցին երգը զուգերգ դարձնել, բայց հրաժարվեցի: Չեմ կարծում՝ ճիշտ կլիներ առաջին երգը դուետով սկսել: - Ապագայում ինչով ես ուրախացնելու երկրպագուներին:
- Մի քանի օրից կսկսվի «Հետ արի» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Հեղինակը Արման Ղազարյանն է, ռեժիսորը՝ Ալեքսանդր Միրզախանյանը, ով նկարահանել է «4 տարբերակ» խմբի «4 հոգոց» տեսահոլովակը: Երգն ավելի ռիթմիկ է: Կմեկնեմ համերգային շրջագայության Մոսկվա: Շրջագայության կմեկնեն նաեւ Ալլա Լեւոնյանը, Ռազմիկ Ամյանն ու Արսեն Գրիգորյանը: Կլինի զուգերգ Հռիփսիմե Հակոբյանի հետ: «Արմենոիդ» խմբի տղաներից կա հետաքրքրական առաջարկ՝ ներկայացնել «Հորովելը» նոր մեկնաբանմամբ: Կարծում եմ, հետաքրքրական նորությունները դեռ առջեւում են:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ. 6ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի, նրանց նկատմամբ որպես խափանման ...«ԼԻՆՍԻԻ» ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Այս օրերին, Հայաստանից մինչեւ Լոս Անջելես, Ֆրանսիա ու Գերմանիա, առավելաբար ինտերնետի միջոցով, ինչպես նաեւ ականջից ականջ, օրական հարյուրավոր ստեր են նետվում հրապարակ ընդդեմ, չենք վարանում ասել, մեր ժողովրդի ...ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 6-Ը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
Մ. Մ. 2Մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության բաժիններ, մարտի 6-ի դրությամբ, բերման է ենթարկվել 407 մարդ, 184-ը` Երեւանում, 223-ը` մարզերում: ...ԴԵՌ ԵՐԿԱՐ ԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՓետրվարի 29-ին, տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկ օր առաջ ընդամենը «Ազգը» զգուշացրել էր, թե հանրահավաքների մասնակիցները, ներկաներին ներարկվող թույնի եւ ատելության ամենօրյա չափաբաժիններ ստանալով, ...ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՎՆԱՍՆԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԹՈՂԵՑԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի կոմունալ սպասարկման ծառայությունների կողմից անհետաձգելի միջոցառումներ, վերացնելու մարտի մեկին կատարված ...ՈՒՂՂՈՒՄ
Կարծիքները հավաքեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 3Մեր երեկվա համարում թարգմանաբար ներկայացրել էինք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցը, որի ենթախորագրում պրն Ա. Բաղդասարյանը ներկայացված էր որպես «ՀՀ Անվտանգության խորհրդի ...«ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՆՈՒԺԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՎ ՄԱՐՏՈՒՆԱԿ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ իրազեկեց մայրաքաղաքում մտցված արտակարգ դրության արդյունքները: Գեներալ-գնդապետը զրուցել է համակարգող օպերատիվ ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ԿՈՍՈՎՅԱՆ ՆԱԽԱԴԵՊԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԿդառնա՞ արդյոք Կոսովոն նախադեպ, թերեւս այս հարցի պատասխանը փորձել է տալ «Ազգը» «Կոսովոյի նախադեպը եւ Ղարաբաղի հարցը» (11/12/07) հոդվածում, նշելով, որ եթե այդ տարածքի անկախությունը ճանաչվի ՄԱԿ-ի Անվտանգության ...«ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտի 4-ին Մարտակերտից հյուսիս-արեւելք Ադրբեջանը խախտելով հրադադարը պատճառ էր դարձել բախումների, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը տվել էր 8 սպանված, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ...ՄԱՐՏԻ 4-Ի ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԸ ՁԱԽՈՂՎԱԾ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի շփման գծի վրա մարտի 4-ին ...«ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ԱՅԼԵՎՍ ՉԽԱԽՏՎԻ»
ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի կապակցությամբ եւ իր անհանգստությունը կողմերին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի ...ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ԳԾՈՒՄ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը ձգձգվում է, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում մարտի 7-ին նախատեսված ...ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԶՈՀ, ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 5-ին, ժամը 12.20-ին Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում, Է. Սուքիասյանին պատկանող «ԳԱԶ-31029» մակնիշի 13 LL 692 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ ...ԿԻՊՐՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԸ ՀԱՅ Է
1Կիպրոսի խորհրդարանի նախագահ է ընտրվել հայազգի Մարիոս Կարոյանը, հաղորդում է «Ազգի» հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը Նիկոսիայից: 46-ամյա Կարոյանը, որը ցեղասպանություն տեսած Էրզրումցի հայերի ընտանիքից է, ...ՎԱՑԼԱՎ ԿԼԱՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԴՈՒՄՆ ԱՅՍՕՐ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՉեխիայի վերընտրված նախագահ Վացլավ Կլաուսը իր պաշտոնական երդումը կտա այսօր՝ ընտրությունից 21 օր անց, հետեւում թողնելով Չեխիայի նոր պատմության մեջ ամենալարված նախագահական ընտրությունները: Նա ծաղիկներ կդնի ...ՍԼՈՎԵՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոմիությունում ներկայումս նախագահող Սլովենիան պաշտոնապես ճանաչել է Սերբիայից անջատված Կոսովոյի անկախությունը: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ Սլովենիայի խորհրդարանի 90 պատգամավորներից 57-ը քվեարկել են Կոսովոյի ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ
Ռուսաստանը վերացրել է Աբխազիայի նկատմամբ առեւտրատնտեսական, ֆինանսական, տրանսպորտային եւ այլ կապերի արգելքները: «ՌԴ-ի արտգործնախարարությունն այսօր պաշտոնական նոտա է ուղարկել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին, որում ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ ՉԷՐ»
Ռ. Պ.«Ազգին» ուղարկած «Անխոհեմ լրագրություն կամ ինչ ընդհանրություններ ունեն Անկարան, Ափոն, Աշոտը եւ այլք» նամակում Արմեն Կ. Հովհաննիսյանը հայտնում է, որ «USA Armenian Life Magazine»-ը փետրվարի 21-ի խմբագրականում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՓԵՂԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձ է արել հետընտրական ներքաղաքական իրավիճակին. «Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, ...ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետի պաշտոնից:«ՎԻՄՊԵԼԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ «ԲԻԼԱՅՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Վիմպելկոմ» ընկերության տարածած հաղորդագրությունից, փետրվարի 25-ին Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում գրանցվել է «Վիմպելկոմի» եւ «Արմենտելի» միջեւ կնքված լիցենզիոն համաձայնագիր, ...ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՎ ԿԼԻՆԻ ՑՈՐԵՆՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2008-ի բյուջեում ընդգրկված գյուղատնտեսական ծրագրերով նախատեսված միջոցառումներն են երեկ հաստատվել կառավարությունում, որոնց վերաբերյալ լրագրողներին մանրամասներ հաղորդեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: ...ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 1-ի գիշերվանից առ այսօր հատուկ ռեժիմով է աշխատել 1-03 շտապօգնության ծառայության անձնակազմը: «Ազգը» բազմիցս նշել է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացի` Համլետ Թադեւոսյան ...«ՍԵՐԸ ԴԱՌՆ Է, ՀՈՇՈՏՈՂ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆրբանկատ, խորաթափանց, յուրահատուկ ու կանացի: Այս բառերը բնորոշում են դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: Նախորդ տարի փայլեց նրա դերասանական աստղն ու Նազենին արժանացավ երկրպագուների (նաեւ իրեն չսիրողների) ...«ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՂՄ ՈՒ ՌՈՄԱՆՏԻԿ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կտրուկ փոփոխություններ չեմ սիրում: Ուրախ մարդ եմ, մի քիչ մտածկոտ ու բարի: Կյանքում մեղմ ու ռոմանտիկ անձնավորություն եմ», այսպես է իրեն ներկայացնում երիտասարդ երգիչ Վարդան Բադալյանը: Երգել սկսել է դպրոցական ...«ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՄՈՒՍՆԱՆԱՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրգչուհի Սոնա Շահգելդյանը երգում է մանկուց, իսկ 12 տարեկանից մասնակցում է տարբեր միջազգային մրցույթ-փառատոների: Առաջին մրցանակներից էր Օդեսայի «իՉպջՊՏփՍՈ» փառատոնի Գրան պրին: Լատվիայում կայացած «հՏսվպփվօպ ...«ՍԵՎԻԼԻԱՅԻ» ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի լավագույն 350 ակումբների ցանկը: Հաշվի են առնված թիմերի ցուցանիշները 2007-ի մարտի 1-ից մինչեւ 2008-ի փետրվարի 28-ը: Առաջին ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազությունը ԿՀԸ-ից ստացել էր նյութեր թիվ 22/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության եւ դրա քաղվածքի միջեւ հայտնաբերված թվային անհամապատասխանության վերաբերյալ: ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Մարտի 5-ին Մաշտոցի պողոտայի եւ Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 1981-ին ծնված Կարեն Թարխանյանին, որը մարտի 1-ին, ժամը 13.30-ի մոտ ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազությունը ԿՀԸ-ից ստացել էր նյութեր թիվ 22/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության եւ դրա քաղվածքի միջեւ հայտնաբերված թվային անհամապատասխանության վերաբերյալ: ...ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ 4 ԱՆԴԱՄՆԵՐ
Մարտի 5-ին, ժամը 00.10-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ բնական գազից թունավորման նախանշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Խնձորուտ թաղամասի 2-րդ փողոցի ...
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

