
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի շրջանավարտ Գեւորգ Կալոշյանը թուրքերեն է թարգմանել Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածքը: Այն կարող է հրատարակվել Թուրքիայում:
Կալոշյանների գերդաստանը եղեռնի տարիներին մեծ կորուստներ է ունեցել: Միայն մի քանի հոգու է հաջողվել ողջ մնալ:
Գեւորգի հայրը մինչեւ բանակում ծառայության անցնելը ապրել է Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում, ծառայությունից հետո տեղափոխվել Ստամբուլ: Հենց այնտեղ էլ կազմավորվել է Կալոշյանների ընտանիքը: Գեւորգի հայրն ու եղբայրները կահույքագործ են: Թուրքիայում հայրը հայտնի է եղել որպես լավ արհեստավոր: Նա նաեւ վոլեյբոլի մարզիչ է եղել: 1980 թ. որպես զբոսաշրջիկ` նրանք եկել են Հայաստան ու մինչ օրս այստեղ են: «Հորս հայացքները թույլ չէին տալիս ապրել Թուրքիայում», պատմում է Հայաստանում ծնված Գեւորգը: Բայց Խորհրդային Հայաստանում հաստատվելն էլ դժվար էր: Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի միջնորդությամբ մեկ տարվա ընթացքում նրանք վերջապես Հայաստանի քաղաքացիություն են ստանում: Մտավորականները խանդավառությամբ են ընդունել այն լուրը, որ Թուրքիայից եկած մի հայ ընտանիք ցանկանում է հաստատվել հայրենիքում:
Ղարաբաղյան պատերազմի օրերին, ինչպես բոլորը, այս ընտանիքը եւս ապրել է ծանր կյանքով, բայց այնքան մեծ է եղել ոգեւորությունը, որ բոլոր դժվարություններն էլ մղվել են հետին պլան: Գեւորգը չի հիշում իրենց տանը որեւէ խոսակցություն Հայաստանից հեռանալու մասին, չնայած, ինչպես ինքն է ասում, հնարավորությունների առումով որեւէ խնդիր չեն ունեցել, ասենք, Եվրոպա կամ թեկուզ նորից Թուրքիա գնալու համար:
«Շատ դժվար է միանշանակ գնահատել Թուրքիան, կյանքը Թուրքիայում, հայերի նկատմամբ եղած դիրքորոշումները: Այդ երկիրը շատ շերտերից է կազմված: Հայրս շատ բան է պատմել ինձ այնտեղի մասին», ասում է Գեւորգը: Նրա մեջ կամաց-կամաց մեծ հետաքրքրություն է առաջացել թուրքերենի նկատմամբ, որովհետեւ բոլոր հարազատները տիրապետել են այդ լեզվին: Մինչեւ համալսարան ընդունվելը թուրքերեն չի իմացել, որովհետեւ ընտանիքում ասես տաբու է եղել այդ լեզվի վրա: Նա պատմում է, որ երբ Հայաստան են եկել, հեռուստացույցի ալեհավաքը տեղադրողներն առաջարկել են որոշակի գումարի դիմաց այնպես անել, որ այն թուրքական ալիքներ էլ որսա: «Հայրս հայհոյանքների տարափ է իջեցրել այդ մարդու գլխին»,- պատմում է Գեւորգը: Բայց երբ տղան ընտրել է իր մասնագիտությունը, «հակաթուրքերենական» մթնոլորտը մեղմվել է: Ծնողները շատ են օգնել որդուն համալսարանում թուրքերեն ուսումնասիրելու տարիներին:
«Թուրքերի հետ բազում խնդիրներ ունենք, որոնք պիտի մի օր հանգուցալուծման հասնեն», ասում է Գեւորգը: Նա համոզված է, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարող մշտապես այնպիսի բնույթ կրել, ինչպես այսօր: «Թուրքիայում շատ են մարդիկ, որոնք ընդունում են անցյալի մեղքերը: Եթե մենք վանենք նաեւ այս դեմոկրատական շրջանակներին, դա, անշուշտ, բացասական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Բայց ուզում եմ, որ մեր ու նրանց քայլերը համարժեք լինեն: Այնպես չլինի, որ 20-րդ դարասկզբի նման մենք զիջենք, եղբայր անվանենք նրանց, բայց պարզվի, որ նրանց մտադրությունները, մեղմ ասած, բնավ էլ եղբայրական չեն»:
Իսկ «Ես եւ նա»-ն թարգմանելու գաղափարը ծնվել է այսպես: Գեւորգը պատմում է. «Մոտ մեկ տարի առաջ մեր տուն էին եկել Ստամբուլի «Առաս» (Արաքսի թուրքերեն անվանումը) հայկական հրատարակչության աշխատակիցներից մի քանիսը, որոնք ծանոթ էին հորս հետ: «Առասն» արդեն բազմաթիվ գրքեր է հրատարակել Թուրքիայում հայերի ու հայկական հարցի վերաբերյալ հենց թուրքերենով: Նրանք հայտնեցին, որ Թուրքիայի որոշ շրջանակներ ցանկանում են մշակույթի, գրականության ասպարեզում փոխգործակցել Հայաստանի հետ. հայ գրողների ստեղծագործությունները տպագրել թուրքերենով, թուրքերինը` հայերենով: Ես էլ որոշեցի անմասն չմնալ այդ ամենից ու թարգմանել որոշ ստեղծագործություններ, որոնցով կարելի է ներկայանալ օտար ընթերցողին»: Առայժմ Գեւորգը թարգմանել է միայն «Ես եւ նա»-ն, հիմա էլ աշխատում է Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի վրա: Նա ցանկանում է ամեն հայ հեղինակից թարգմանել գոնե երկու-երեք ստեղծագործություն: Որոշել է արձակից սկսել, որովհետեւ դեռ չի համարձակվում չափածո գործեր թարգմանել: Ընտրում է այնպիսի թեմաներ, որոնք հոգեհարազատ կլինեն նաեւ թուրք ընթերցողի համար: Գեւորգն արդեն ներկայացրել է թուրքերեն «Ես եւ նա»-ն «Առաս» հրատարակչությանը: Նրանք պիտի ծանոթանան գործին, եթե կարիք լինի, շտկեն որոշ բաներ ու հրատարակեն Թուրքիայում: Երբ Գեւորգն ավարտի նաեւ «Սպանված աղավնին», արդեն կպայմանավորվի հրատարակչության հետ Նար-Դոսի ստեղծագործությունների առանձին գիրք հրատարակելու մասին:
Գեւորգը բաժանել է իր թարգմանած ստեղծագործությունը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի ուսանողներին: Նա համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որոշակի, թեկուզ փոքր դերակատարում ունենալու համար պարտադիր չէ քաղաքական պաշտոններ զբաղեցնել: Ըստ նրա` ամեն բան սկսվում է գաղափարներից:
Քսանմեկամյա երիտասարդն առհասարակ հետաքրքրվում է գրականությամբ. փոքրիկ ժողովածու է կազմել մի քանի արեւմտահայ բանաստեղծների եւ իր արեւմտահայերեն բանաստեղծություններից` դրանք դասավորելով երիտասարդ աղջկա եւ տղայի սիրային երկխոսության ձեւով: Նա նույնիսկ վեպ է գրում:
- ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԶԵՆ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Մ. Մ. 4Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 5-ի դրությամբ, փետրվարի 20-ից մարտի 2-ը Երեւանում տեղի ունեցած բոլոր դեպքերով հարուցված առանձին քրեական ...ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ. 6ՀՀ նախագահական ընտրություններում 3-րդ տեղը գրաված «Օրինաց երկիր» կուսակցության ընդդիմադիր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընդդիմության ցույցը ցրելու նախօրյակին ստանձնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ
Ն. Պ. 1Մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցածը դատապարտելի ողբերգություն է, դրա բերած կորուստն ու ցավն էլ՝ բոլորինս: Այս մասին ասում է նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանն իր հայտարարությունում՝ խորին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.Երեկ Սահմանադրական դատարանում շարունակվում էր նախագահի երկու թեկնածուների հայցերի միասնական գործի քննությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը շարունակում էր ներկայացնել այն խախտումները, ...«ԱՋ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նախընտրական շրջանի մեր հրապարակումներից մեկում («Ինչո՞ւ Հայաստանի նախկին նախագահը Մոսկվա մեկնեց», «Ազգ», 15 փետրվարի, 2008) անդրադարձել էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ օրերին Մոսկվա կատարած այցելությանը ...«...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ Ե՛Ւ ԺՈՂՈՎՐԴԻ, Ե՛Ւ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 14«Ցավոք, չհաջողվեց խուսափել ընդհարումներից: Կան մարդկային զոհեր», ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին` երեկ իր մամուլի ասուլիսն սկսեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իրադարձությունների ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ
Ռ. Պ.«Սարսափի տարիների վերականգնման ցնորք, Հայաստանի առաջին նախագահի ահաբեկչական պլանները» վերնագրով Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած իր նամակում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը անդրադառնում ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1ՀՀ գլխավոր դատախազությունը ԿՀԸ-ից ստացել էր նյութեր թիվ 22/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության եւ դրա քաղվածքի միջեւ հայտնաբերված թվային անհամապատասխանության վերաբերյալ: ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ՝ 326, ԲՈՒԺՄԱՆ ԿՈՒՐՍ Է ԱՆՑԵԼ 217 ԱՆՁ
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը հայտնել է, որ մարտի 1-5-ը բերման է ենթարկվել 326 անձ, որոնցից 171-ը` Երեւանում, 155-ը` հանրապետության ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
1ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ մարտի 2-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն: Ներկաներին խոսք են ուղղել Հայ առաքելական ...ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԼՂ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտակայքում մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպից հետո նախօրեի դրությամբ կարգավորված իրավիճակն այժմ հանդարտ է, փոխհրաձգություններ չկան: Երեկ այս մասին հայտարարեց ...«ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտի 4-ին, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը Մարտակերտի շփման գծում գրոհում էր հայկական դիրքերի վրա, գրավում պաշտպանական հենակետերից մեկը, ապա հետ շպրտվում եւ փախուստի դիմում, Ադրբեջանի նախագահ ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է
2«Մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, որտեղ հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի մարտի 4-ին, ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հ. Չ.Այդ մասին նախորդ օրը տեղեկացրել է թուրքական BIA լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն, 2007-ի հունվարի 20-ին մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրն Անկարայում կազմակերպված սգո միջոցառման ...ՍԵՐԲԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԲՈԼՈՐ ԿԱՊԵՐԸ ԵՄ-Ի ՀԵՏ
Սերբիայի խորհրդարանն այս շաբաթ պետք է քվեարկության դնի մի բանաձեւ, որով նախատեսվում է խզել Բելգրադի բոլոր կապերը Եվրոմիության հետ, մինչեւ որ վերջինս հրաժարվի Կոսովոյի անկախության ճանաչումից: Ռոյթեր գործակալությունը ...ԵԽԽՎ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Երեւան է ժամանում Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Նախատեսված են հանդիպումներ Տիգրան Թորոսյանի, ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ ՉԷՐ»
Ռ. Պ.«Ազգին» ուղարկած «Անխոհեմ լրագրություն կամ ինչ ընդհանրություններ ունեն Անկարան, Ափոն, Աշոտը եւ այլք» նամակում Արմեն Կ. Հովհաննիսյանը հայտնում է, որ «USA Armenian Life Magazine»-ը փետրվարի 21-ի խմբագրականում ...ԲԱՆԿԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔ՝ WWW.BANKER.AM
Ա. Մ.Հայաստանում 2008-ի փետրվարին ստեղծվել է նոր բանկային պորտալ, որտեղ ներկայացված է Հայաստանի ֆինանսաբանկային ամբողջ համակարգը, նրանում տեղի ունեցող գործընթացները: Այն հնարավորություն է ընձեռում կազմակերպելու ...ՁԵՌՆԱՐԿՆԵՐ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ` ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի հատուկ թղթակից, ԲեյրութԱյսօր ավարտվեց Լիբանանի «Արցախ հիմնադրամ»-ի կազմակերպած` «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերին» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ի թիվս մի շարք այլ միջոցառումների, այն նվիրված էր Արցախյան ...ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԵրեկ Հայաստանի Ազգային գրադարան էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սայիդ Ալի Սաղիանը, ԻԻՀ Հայաստանում մշակույթի կենտրոնի պատասխանատու Ռեզա Աթուֆին: Այցի նպատակը մոտ 800 միավոր ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի շրջանավարտ Գեւորգ Կալոշյանը թուրքերեն է թարգմանել Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածքը: Այն կարող է հրատարակվել Թուրքիայում: Կալոշյանների գերդաստանը եղեռնի ...ԻՍՐԱՅԵԼՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀՐԵԱ ԱԶԳ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Շլոմո Զանդը հավաստիացնում է, որ հրեա ազգ գոյություն չունի, իսկ պատմական հայրենիքից հրեաների արտաքսումը լոկ առասպել է Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու համար: ...ԱՆՀԱՎԱՏԱԼԻ Է
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆՄի քաղաքական գործիչ եւ իրեն մտավորական համարող ուսումնական հաստատության ղեկավար էկրաններում իրենց պատռում էին, հետո մղկտում, երբեմնի Թիֆլիսի փողով լացող կանանց նման ողբում էին եւ կուրծք ծեծում, թե այս ...ՀԱԼԵՊՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հովանավորությամբ եւ հալեպահայ մշակութային միությունների կազմակերպմամբ փետրվարի 19-ից մարտի 4-ը ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով Հալեպ է այցելել «Հայ միասնության ...ԿԱՐԴԻՆԱԼ ԲԵՐՏՈՆԵԻՆ ՇԻՐԱԿՈՒՄ
Երեկ Շիրակի մարզ էր այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին, հաղորդում է Արմենպրեսը: Վատիկանի բարձրաստիճան հոգեւորականը Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիպում ...ԱՐՈՆՅԱՆ-ԿԱՌԼՍԵՆ ՄՐՑԱԽԱՂԸ ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Ալեքսեյ Շիրովի հետ: Պարտիան ամենաերկարատեւն էր 12-րդ տուրում: Մրցակիցը որոշ առավելություն ուներ, սակայն Արոնյանին հաջողվեց մրցախաղն ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄԵԿՆԻ ԱՆԹԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի չեմպիոն «Փյունիկն» այսօր երկրորդ ուսումնամարզական հավաքի կմեկնի Անթալիա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկն» առաջին հավաքն անցկացրել էր Սոչիում, որտեղ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ...ԱՆԱՆԴ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱԽԱՂԻ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջնականապես որոշվել է Վիշվանաթան Անանդի եւ Վլադիմիր Կրամնիկի ռեւանշ-մրցախաղի անցկացման ժամկետը: Այն կսկսվի հոկտեմբերի 14-ին Բոննում եւ կավարտվի նոյեմբերի 2-ին: Նախկինում մեկնարկը նախատեսված էր 3 օր ...
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԴԱՐԻՈՒՇ ՄԵՀՐՋՈՒԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ
Հ. Հ.ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

