
ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
Մինչ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում էին դադարեցնել PKK-ի դեմ գործողությունները եւ թուրքական զորքերը դուրս էին բերվում Հյուսիսային Իրաքից, Բաքվի հայկական դավադրության որոնումները հանգեցրին քրդական այս կազմակերպության ճամբարների «հայտնաբերմանը» Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքում, իսկ իսրայելական «Մոսսադը» հիմնավորեց այդ որոնումների անհրաժեշտությունը:
Ըստ Բաքվի, Հայաստանն իբր գրկաբաց ընդունում է PKK-ականներին, ապաստան տալիս նրանց, որոնք էլ տեղակայվում են երկրի տարբեր մարզերում, Լեռնային Ղարաբաղում եւ ազատագրված հարակից շրջաններում: Այս կարգի հերյուրանքներ թուրք-ադրբեջանական մամուլը սկսել էր տարածել անցյալ տարվա վերջերին, երբ Թուրքիան սպառնում էր ռազմական գործողությունների դիմել Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի դեմ:
Փետրվարի կեսերին, երբ գործողություններն արդեն սկսել էին ծավալվել, թուրքական թերթերը թափ հաղորդեցին այդ հերյուրանքներին: Փետրվարի 17-ին եւ 18-ին «PKK-ն տեղակայվում է Ղարաբաղում» վերնագրերով «Հուրիեթն» ու «Ջումհուրիեթը», «Հայաստանը գրկաբաց ընդունում է PKK-ական դավաճաններին» վերնագրով «Գյունեշը» հրապարակեցին նյութեր, որոնք «PKK-ի առնչութամբ զգուշացնում է Ադրբեջանը. պետք է լուրջ վերաբերվել ահաբեկիչների Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխման լուրերին» վերնագրով կայքէջում «հաստատեց» թուրքական հանրային հեռուստատեսությունը:
Հատկանշական է, որ հայկական տարածքներում PKK-ականների տեղաբաշխման մասին հերյուրանքներ տարածելիս, թուրքական թերթերը վկայակոչում են իսրայելական տպագիր եւ էլեկտրոնային մամուլի վրա հենվող ադրբեջանական թերթերին, իսկ թուրքական հանրային հեռուստատեսությունը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակին:
Փետրվարի 17-ի համարում «Հուրիեթը» գրում է. «Ադրբեջանական թերթերը, որոնք մինչ այդ պաշտոնապես չհաստատված տեղեկություններ էին տարածել, թե նախքան թուրքական զինված ուժերի օդային հարձակումը Հյուսիսային Իրաքում բնակվող քուրդ ընտանիքներ Իրանի տարածքով անցել են Ադրբեջան, վերջին երկու օրերին սկսեցին նշել, որ PKK-ական ահաբեկիչները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: Ընդդիմադիր «Մուսաֆաթ» թերթի տեղեկացմամբ, երեք օր առաջ Անկարայից Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ահաբեկչության դեմ պայքարի գծով խորհրդական Ֆրենկ Ուրբանչիկը եւ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի ղեկավարների հետ: Դա համարելով հարցի լրջության ցուցանիշ, «Մուսաֆաթը» նշում է, որ թուրքական զինված ուժերի ճնշման տակ PKK-ի ահաբեկիչները քաղաքացիական հագուստով, ընտանիքների ուղեկցությամբ, Իրանի եւ Թուրքիայի սահմանից անցել են Հայաստան, որոնց տեղավորել են Գորիս, Մասիս քաղաքներում եւ Գուգարքում, ինչպես նաեւ հայկական օկուպացիայի տակ գտնվող Ֆիզուլիում եւ Լաչինում: Ըստ ադրբեջանական թերթի, իսրայելական գաղտնի ծառայություն «Մոսսադը» համապատասխան նյութերի թղթապանակ է ներկայացրել Անկարային եւ Բաքվին: Ավելին, իսրայելական «Ջերուզալեմ փոստը», հենվելով հետախուզության աղբյուրների վրա, նշել է, որ PKK-ն ճամբարներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, եւ ընդգծել. «PKK-ի ահաբեկիչներին հովանավորում են Հայաստանի գաղտնի ծառայությունները, իսկ քրդական ծագումով գործարարները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերում»: Իր կայքէջում համանման տեղեկություն է հրապարակել նաեւ իսրայելական ծառայությունների հետ սերտ կապերի մեջ գտնվող «Debka file» կայքէջը, ավելացնելով, որ Հայաստանը քաղաքացիություն է շնորհել PKK-ի ահաբեկիչներին»:
Փետրվարի 18-ի համարներում հաստատելով «Հուրիեթին», «Ջումհուրիեթն» ու «Գյունեշը», որոնք նույնպես վկայակոչում են «Մուսաֆաթ» թերթին, նշում են Անկարայից հետո նաեւ Բաքվին «Մոսսադի» տրամադրած թղթապանակների, ինչպես նաեւ PKK-ի 50 ահաբեկիչների մասին, որոնք ընտանիքներով իբր բնակություն են հաստատել Լաչինում: Թուրքական հանրային հեռուստատեսությունը PKK-ականների այսպես կոչված նոր բնակավայրեր է հայտնաբերում նաեւ Քելբաջարում, ապա եւ վկայակոչում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրագիմին: Ըստ դրա, խոսնակը, ընդգծելով Լեռնային Ղարաբաղում PKK-ականների տեղաբաշխման մասին լրատվության լրջությունը, ասել է, որ ահաբեկչական այս կազմակերպության համատեղ գործունեությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու իր երկրին, որը իրավաբանական միջոցառումներ է ձեռնարկելու գործունեության դեմ:
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում PKK-ի ներկայություն հայտնաբերելու թուրք-ադրբեջանական նկրտումները նոր չեն: 1998-ին նույնիսկ համանուն մամուլը լուրեր էր տարածում, թե Աբդուլլահ Օջալանը Հայաստանում է: Պարզապես համանման հերյուրանքների տարածումն է ակտիվացել, ինչը թերեւս պայմանավորված էր Հյուսիսային Իրաքում թուրքական զինված ուժերի ռազմական գործողությունների ծավալումով:
PKK-ականներին ապաստան տրամադրելու վարկածով թուրք-ադրբեջանական կողմը կանխամտածված փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր եւ նրա տարածքում PKK-ի մտացածին ճամբարներ է հայտնաբերում, որ մեր հանրապետությունը այդ ճամբարներով դառնա թիրախ: Ո՞րն է դրա նպատակը: Ըստ երեւույթին, հոգեբանական ճնշում գործադրելու համար հայ ժողովրդին Իրաքի օրինակով սաստելը, թե թուրքական զինված ուժերը կարող են հարվածել նաեւ PKK-ի` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ճամբարներին:
Այսինքն, ակնարկվում է, որ շուտով այդ ճամբարները կվերածվեն հենակետերի: Մինչդեռ PKK-ն դեռեւս 90-ականների սկզբներին ներկայություն էր հաստատել Ադրբեջանում: Կազմակերպությունը Նախիջեւանում հենակետեր ուներ, իսկ Բաքվում` գրասենյակներ: Ավելին, մինչեւ 2003-ը, «Ենի մուսաֆաթի» գլխավոր խմբագիր Արիֆօղլիի վկայությամբ, PKK-ն ոչ միայն իր ցանցը տարածել էր Ադրբեջանի ողջ տարածքում, այլեւ բջիջներ էր ստեղծել երկրի բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում, վայելելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը: Նույն Արիֆօղլին, 2003-ի հունվարին միաժամանակ նշել էր, որ իշխանություններին երկրում դեռեւս հաջողվում է վերահսկել PKK-ին, սակայն որեւէ ցնցումի դեպքում հավանաբար նրանք կկորցնեն վերահսկողությունը: Այդ ամենի առումով պատահական չէր «Զերկալոյի» 2003-ի հունվարի 26-ի համարում «PKK-ն խոր արմատներ է գցել Ադրբեջանում» վերնագրով հրապարակած հոդվածը:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26Մարտի 3-ին Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում բավականին լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ: «Սա տարբերվում է զինադադարի այն խախտումներից, որոնց սովոր ենք արդեն: Օգտագործված զինամթերքի ...«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ. 4Մարտի 1-ի իրադարձությունները հանգեցրին ներքաղաքական իրավիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում էլ սրվում է ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությունը: ...ՄԱՐՏԵՐ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «մարտի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից ...ԸՆԴՄԻՋՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
1Ըստ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, հարկավոր է ընդմիջում հայտարարել ղարաբաղյան բանակցություններում, մինչեւ իրավիճակը Հայաստանում կարգավորվի: «Առայժմ իրավիճակը Հայաստանում լարված է եւ դժվար է հաջողության ...ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի մեկին մայրաքաղաքում մտցված արտակարգ իրավիճակից հետո, երբ հատուկ հսկողության պարտականությունները դրվեցին նաեւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վրա, հետագա դեպքերի, իրադարձությունների ...ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ, ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Երեւանում կյանքը վերադառնում է նորմալ հուն, պետությունը շարունակում է գործել, բոլոր մարմինները կատարում են իրենց գործառույթները: Երեկվա ասուլիսում իրավիճակն այսպես ներկայացրեց նախագահի մամուլի քարտուղար ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՐՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Քաղաքական երեք ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ նրանք քաղաքական գնահատական ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով երեկ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը քննարկեց ԱԺ 4 պատգամավորների` Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, ...ԱՅՆ, ԻՆՉ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 12008-ի մարտի 1-2-ը չարտոնված հանրահավաքների եւ դրանց հաջորդած անկարգությունների վնասների մասին խոսելով, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ հայտնեց, թե որ տարածքներում են դրանք տեղի ունեցել: Մասնավորապես ...ՀԿ-ՆԵՐ
ՀԵՆԿ«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ունի գործունեության հարուստ փորձ: ՀԵՆԿ-ի հիմնադիրներն ունեն մասնագիտական բարձր որակավորում եւ ՀԿ սեկտորում ...ԱՅԴ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածը համարեց «սարսափելի մի երեւույթ, որը մեր ժողովրդի հոգեբանությունից դուրս է...»։ Կատարված ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԻ ՓԱԽՉԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ մանրամասն ներկայացրեց մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ըստ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության նախագահԹանկագին հայրենակիցներ Մեր սրտերը կսկիծով եւ ցավով արձագանքեցին հարազատ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Հայաստանը հայտնվել է անչափ լուրջ փորձության դեմ-հանդիման, եւ ստեղծված իրավիճակից ...ՍԴ-ՈՒՄ ԵՐԵԿ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ 2 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Նախագահի երկու թեկնածուներ՝ Տիգրան Կարապետյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով: Մի գործի մեջ միավորված ...ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄինչ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում էին դադարեցնել PKK-ի դեմ գործողությունները եւ թուրքական զորքերը դուրս էին բերվում Հյուսիսային Իրաքից, Բաքվի հայկական դավադրության որոնումները ...ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵս չգիտեմ, Հայաստանում ուշադրության արժանացա՞վ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Կայսրության անկումը: Բյուզանդական դաս» հրապարակախոսական ֆիլմը: Այնտեղ հիշատակվեց, որ հայերը եւս զգալի ազդեցություն ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի վերաբերյալ հերթական բանաձեւն է ընդունել, պատճառաբանելով, որ այդ երկիրը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները եւ կատարել նախորդ երկու բանաձեւերի պահանջները: ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
ԿԲ մամուլի ծառայություն2008 թ. մարտի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում ...ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴՈՒՆ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԽորհրդային իշխանության տարիներին մարդկանց անընդհատ ու անվերջ շարժ էր արձանագրվում: Հայ լինեին, ռուս, վրացի, չեչեն` թողնում էին իրենց տունուտեղը, իրենց մեռյալների գերեզմանները, գնում էին իրենց կողքին, ...ԳՈՐԸ, ՕԶԸ ԵՎ ԷԳՈՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Հ. Ծ.Երուսաղեմի «Հաարեց» թերթից արտատպելով լրատվությունը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 23-ի համարը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների նախկին փոխնախագահ Ալ Գորը, որ ներկայիս Կանաչների միության ...ԵԼՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔ
Հ. Հ.Սովորաբար քաղաքին նվիրված լուսանկարները հիմնականում արտացոլում են գեղեցիկ, մաքուր փողոցներ, ճարտարապետական կոթողներ ու էլիտար շենքեր: Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի «Ելք դեպի քաղաք» նախագիծն իր անհատական ...«ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳրականագետ Գառնիկ Գալստյանը մոտ 30 տարի ապրում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Մինչեւ այնտեղ մեկնելը, դեռ Երեւանում, սկսվել է նրա գրականագիտական գործունեությունը: Մ. Նահանգներ տեղափոխվելուց հետո, 1983-ին ...ՀԱՂԹԱՆԱԿ ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա297 վայրկյան տեւեց WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների կրկնակի չեմպիոն Սյուզի Քենտիկյանի՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 29-ին Համբուրգում կայացած մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն ...ԱՆԱՆԴՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի 21-րդ կարգի մրցաշարը մոտենում է վերջնագծին: Եվս երեք տուր եւ կտրվեն շախմատասերներին հուզող հարցերի պատասխանները: Վերջնագծի մատույցներում յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի մեկնարկող առաջնության ամենափորձառու դարպասապահն է: 1996-ից նա ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությունում անցկացրել է 249 հանդիպում, ...ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկում է երկրի գավաթի հանդիպումներով: Այս տարի էլ ավանդույթը չի խախտվի: Մարտի 21-ին եւ 22-ին ՀՀ գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումներով կտրվի պատվավոր ...
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ԿՓՈՐՁԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆ ԱՃԵՑՆԵԼ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ
Հ. ՉԱՔՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

