
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՐՎԵՑ
Քաղաքական երեք ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ նրանք քաղաքական գնահատական տվեցին նախագահական ընտրություններին հաջորդող զարգացումների վերաբերյալ: Անդրադառնալով դրան, ընտրված նախագահ եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին վարկաբեկելու սցենարը շարունակվում է եւ պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որ «այդ սցենարը իրականացնողներին հասկացնենք, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա չեն»: Այնուհետեւ նա անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում երեկ տեղի ունեցած իրադարձություններին: Մասնավորապես վարչապետը հայտնեց, որ երեկ, վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը գրոհ է ձեռնարկել հայկական դիրքերի վրա եւ ժամանակավորապես գրավել է դրանցից մեկը: Հայկական կողմը միջազգային կառույցների միջոցով նախ առաջարկել է, որ հետ վերադարձվի դիրքը: Սակայն ադրբեջանական կողմը մերժել է: Դրանից հետո արդեն հայկական կողմի ձեռնարկած գործողությունների շնորհիվ դիրքը հետ է գրավվել, եւ թշնամին «թողնելով բազմաթիվ դիակներ, ճողոպրել է»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը, վերադառնալով հետընտրական զարգացումներին, հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ ի հայտ գան զանգվածային անկարգություն իրականացնողները եւ անկախ նախկինում կամ ներկայումս իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կանգնեն դատարանի առաջ: Նա նաեւ խորհուրդ տվեց այն անձանց, ովքեր մասնակցել են զանգվածային անկարգություններին, կամավոր դիմել իրավապահ մարմիններին, ինչը կթեթեւացնի նրանց մեղքը:
Պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը անկարգությունների հրահրման համար պատասխանատվությունը դնո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, վարչապետն ասաց, որ ինքը դատախազ չէ, որ պատասխանատվությունը դնի ինչ-որ մեկի վրա, բայց միաժամանակ շեշտեց, որ քաղաքական հայտարարության մեջ հստակ նշվում է, որ քաղաքական պատասխանատվությունն այն ուժի վրա է, որը 9 օր շարունակ չարտոնված գործողություններով զբաղված էր ժողովրդին բորբոքելով, ինչը նրան ի վերջո հաջողվեց: «Նյութն ահռելի է: Հարյուրավոր ժամերի», ասաց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր այդ նյութերը տրամադրում են:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին հիշատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իր հանդեպ որդեգրած գործելաոճը, երբ նախկին նախագահը «Օրինաց երկրի» ղեկավարին նախ համարում էր իր հնարավոր դաշնակիցը, ապա պիտակավորեց որպես դավաճանի: Արթուր Բաղդասարյանը նույնպես կարծիք հայտնեց, որ կատարված անկարգությունների վերաբերյալ պետք է տալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատական: Նա ասաց, որ եթե ինքը միանար Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա զանգվածային անկարգություններն ավելի ծավալուն կլինեին եւ զոհերն ավելի շատ: «Մենք գնացինք երկրի զարգացման ճանապարհով եւ սեղմեցինք Սերժ Սարգսյանի պարզած ձեռքը», ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ինքը կալանքի տակ է եւ չի կարող տեղաշարժվել: «Ես ինքս առանց անվտանգության գնում էի հանրահավաքների, թող գար իր հանրահավաքի մարդկանց հանգստացներ», ասաց ՕԵԿ նախագահը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության լիակատար աջակցությունը հայտնեց երկրի նախագահի կողմից սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված քայլերին եւ արտակարգ դրություն մտցնելու նրա հրամանագրին:
Ինչ մնում է կողմերի ստորագրած հայտարարությանը, ապա այնտեղ մասնավորապես նշվում է. «Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր ժողովրդին եւ մեր պետականությանը», որ դժբախտաբար չհաջողվեց կանխել այն, ինչ «հետեւողականորեն, մեթոդաբար եւ դաժանորեն նախապատրաստվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տեւական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն»: «Քաղաքական մրցակիցներին դավաճանի պիտակ կպցնելը, զազրելի հայհոյախոսությամբ անպատվելը, իր կոչերին չարձագանքող քաղաքացիներին տականք համարելը, ապօրինի հանրահավաքներ եւ երթեր անցկացնելը, Ազատության հրապարակում ապօրինի զենք, զինամթերք, հոգեմետ նյութեր, մահակներ ու երկաթյա ձողեր կուտակելը խոսում է վաղօրոք նախապատրաստված եւ կազմակերպված գործունեության մասին: Սուտ, կեղծիք ու ատելություն սերմանելը որեւէ առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների հետ: Ընտրությունները առիթ դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսեւորելու համար: Կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհներ, որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու եւ երկխոսության առաջարկներից, այլեւ դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին եւ եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից», նշված է հայտարարության մեջ:
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը «վճռական ու հետեւողական են» լինելու մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ ուղղորդողներին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում: «Մենք վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը, երկրում ապահովվի օրենքի լիակատար գերակայություն` երաշխավորելով ժողովրդավարության անշրջելի զարգացումները», ասված է հայտարարության մեջ: «Հուսով եմ, որ կհաղթի բանակցությունների ճանապարհը»
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը նոր սպառազինություններ ձեռք բերելու եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններ է անում, իսկ մյուս կողմից էլ բանակցություններ են գնում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ կհաղթի վերջին ճանապարհը: Ա. Մ.
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
Aram գրել է:
E, Artur Baxdasaryan@, minch pashton stanal@, Levonic shaat aveli vat baneri masin er xosum, aydpes che? Yes nra bolor eluytner@ kardacel em, na aveli xist er qnnadatum ishxanutyunnerin, hima ed inch miamita dzevanum?
RAFFI գրել է:
es rejimn vor mna sharunakvi ter shad baderazmner enk desnelu aveli lav e S.S YEV R.K HERANAN ISK A.BAXTASARYANN YETE YEREVANUM MNA YERESN GAXAZ TOX KAYLE POXOSNEROV VOR J JANAJEN IREN .
AZAD գրել է:- RAFFI
es rejimn vor mna sharunakvi ter shad baderazmner enk desnelu aveli lav e S.S YEV R.K HERANAN ISK A.BAXTASARYANN YETE YEREVANUM MNA YERESN GAXAZ TOX KAYLE POXOSNEROV VOR J JANAJEN IREN .
JISHD ES AXBER JAN .AVELI JISHD KLLAR A.BAXTASARN AL HERANAR. LIBANANEN AZADE GKRE TZEZI .- RAFFI
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26Մարտի 3-ին Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում բավականին լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ: «Սա տարբերվում է զինադադարի այն խախտումներից, որոնց սովոր ենք արդեն: Օգտագործված զինամթերքի ...«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ. 4Մարտի 1-ի իրադարձությունները հանգեցրին ներքաղաքական իրավիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում էլ սրվում է ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությունը: ...ՄԱՐՏԵՐ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «մարտի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից ...ԸՆԴՄԻՋՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
1Ըստ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, հարկավոր է ընդմիջում հայտարարել ղարաբաղյան բանակցություններում, մինչեւ իրավիճակը Հայաստանում կարգավորվի: «Առայժմ իրավիճակը Հայաստանում լարված է եւ դժվար է հաջողության ...ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի մեկին մայրաքաղաքում մտցված արտակարգ իրավիճակից հետո, երբ հատուկ հսկողության պարտականությունները դրվեցին նաեւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վրա, հետագա դեպքերի, իրադարձությունների ...ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ, ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Երեւանում կյանքը վերադառնում է նորմալ հուն, պետությունը շարունակում է գործել, բոլոր մարմինները կատարում են իրենց գործառույթները: Երեկվա ասուլիսում իրավիճակն այսպես ներկայացրեց նախագահի մամուլի քարտուղար ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՐՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Քաղաքական երեք ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ նրանք քաղաքական գնահատական ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով երեկ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը քննարկեց ԱԺ 4 պատգամավորների` Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, ...ԱՅՆ, ԻՆՉ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 12008-ի մարտի 1-2-ը չարտոնված հանրահավաքների եւ դրանց հաջորդած անկարգությունների վնասների մասին խոսելով, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ հայտնեց, թե որ տարածքներում են դրանք տեղի ունեցել: Մասնավորապես ...ՀԿ-ՆԵՐ
ՀԵՆԿ«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ունի գործունեության հարուստ փորձ: ՀԵՆԿ-ի հիմնադիրներն ունեն մասնագիտական բարձր որակավորում եւ ՀԿ սեկտորում ...ԱՅԴ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածը համարեց «սարսափելի մի երեւույթ, որը մեր ժողովրդի հոգեբանությունից դուրս է...»։ Կատարված ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԻ ՓԱԽՉԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ մանրամասն ներկայացրեց մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ըստ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության նախագահԹանկագին հայրենակիցներ Մեր սրտերը կսկիծով եւ ցավով արձագանքեցին հարազատ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Հայաստանը հայտնվել է անչափ լուրջ փորձության դեմ-հանդիման, եւ ստեղծված իրավիճակից ...ՍԴ-ՈՒՄ ԵՐԵԿ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ 2 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Նախագահի երկու թեկնածուներ՝ Տիգրան Կարապետյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով: Մի գործի մեջ միավորված ...ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄինչ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում էին դադարեցնել PKK-ի դեմ գործողությունները եւ թուրքական զորքերը դուրս էին բերվում Հյուսիսային Իրաքից, Բաքվի հայկական դավադրության որոնումները ...ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵս չգիտեմ, Հայաստանում ուշադրության արժանացա՞վ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Կայսրության անկումը: Բյուզանդական դաս» հրապարակախոսական ֆիլմը: Այնտեղ հիշատակվեց, որ հայերը եւս զգալի ազդեցություն ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի վերաբերյալ հերթական բանաձեւն է ընդունել, պատճառաբանելով, որ այդ երկիրը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները եւ կատարել նախորդ երկու բանաձեւերի պահանջները: ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
ԿԲ մամուլի ծառայություն2008 թ. մարտի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում ...ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴՈՒՆ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԽորհրդային իշխանության տարիներին մարդկանց անընդհատ ու անվերջ շարժ էր արձանագրվում: Հայ լինեին, ռուս, վրացի, չեչեն` թողնում էին իրենց տունուտեղը, իրենց մեռյալների գերեզմանները, գնում էին իրենց կողքին, ...ԳՈՐԸ, ՕԶԸ ԵՎ ԷԳՈՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Հ. Ծ.Երուսաղեմի «Հաարեց» թերթից արտատպելով լրատվությունը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 23-ի համարը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների նախկին փոխնախագահ Ալ Գորը, որ ներկայիս Կանաչների միության ...ԵԼՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔ
Հ. Հ.Սովորաբար քաղաքին նվիրված լուսանկարները հիմնականում արտացոլում են գեղեցիկ, մաքուր փողոցներ, ճարտարապետական կոթողներ ու էլիտար շենքեր: Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի «Ելք դեպի քաղաք» նախագիծն իր անհատական ...«ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳրականագետ Գառնիկ Գալստյանը մոտ 30 տարի ապրում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Մինչեւ այնտեղ մեկնելը, դեռ Երեւանում, սկսվել է նրա գրականագիտական գործունեությունը: Մ. Նահանգներ տեղափոխվելուց հետո, 1983-ին ...ՀԱՂԹԱՆԱԿ ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա297 վայրկյան տեւեց WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների կրկնակի չեմպիոն Սյուզի Քենտիկյանի՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 29-ին Համբուրգում կայացած մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն ...ԱՆԱՆԴՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի 21-րդ կարգի մրցաշարը մոտենում է վերջնագծին: Եվս երեք տուր եւ կտրվեն շախմատասերներին հուզող հարցերի պատասխանները: Վերջնագծի մատույցներում յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի մեկնարկող առաջնության ամենափորձառու դարպասապահն է: 1996-ից նա ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությունում անցկացրել է 249 հանդիպում, ...ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկում է երկրի գավաթի հանդիպումներով: Այս տարի էլ ավանդույթը չի խախտվի: Մարտի 21-ին եւ 22-ին ՀՀ գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումներով կտրվի պատվավոր ...
ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ ՆՈՒՅՆՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ս. Մ.ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-Պրահա
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

