
ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ, ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Երեւանում կյանքը վերադառնում է նորմալ հուն, պետությունը շարունակում է գործել, բոլոր մարմինները կատարում են իրենց գործառույթները: Երեկվա ասուլիսում իրավիճակն այսպես ներկայացրեց նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում տարբեր գերատեսչություններ պարբերական ասուլիսներով հանրությանը կտեղեկացնեն իրավիճակի, տարբեր լուրերի հավաստիությանը` հերքելով անհեթեթ լուրերը:
Սողոմոնյանը նախ անդրադարձավ քաղաքական երկխոսություն որակմանն ու դրա իրագործելիությանը: Ըստ նրա, իշխանությունների եւ Տեր-Պետրոսյանի երկխոսության տարբեր ու բազմաթիվ հնարավորություններ կային մինչեւ ընտրությունները, ընտրությունների ընթացքում, բայց դրանք մերժվել են Տեր-Պետրոսյանի կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շտաբի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ բացառում են համաձայնության եւ երկխոսության որեւէ հնարավորություն իշխանությունների հետ:
Ամեն դեպքում, մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա իրադարձություններից հետո Վիկտոր Սողոմոնյանը երկխոսության հնարավորություն չի տեսնում: Բացի դրանից, այդ իրադարձությունների տարբեր տեսագրություններ դիտելիս Սողոմոնյանը հանգել է հետեւյալին. «Երբ 30 հոգով ծեծում են մի ոստիկանի, այդ մարդկանց կազմակերպիչների հետ ես չգիտեմ, թե ինչի մասին կարելի է խոսել, ինչ-որ բան քննարկել: Ի՞նչ երկխոսություն իրադարձությունների ուղղակի պատասխանատուների հետ»: «Օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են ե՛ւ մասնակիցները, ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ հրահրիչները», նշեց Սողոմոնյանը:
Մարտի 1-ի լույս 2-ի բախումների ընթացքում զոհվածների թվի առումով Սողոմոնյանը հավաստեց, որ այն չի գերազանցում 8-ը, ինչպես եւ արդեն պաշտոնապես հայտարարվել է: Իսկ իբր երեխայի կամ հղի կնոջ սպանությունների մասին Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ դրանք կեղտոտ ստեր են, որ հետեւողականորեն տարածվում են, եւ առաջինը չէ, որ շրջանառության մեջ է դրվում հասարակության մեջ: Այս առնչությամբ Սողոմոնյանը նշեց նաեւ, որ նմանօրինակ ստերը ակտիվորեն ընդունում են որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ:
Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հավանական բանակցությունների մասին լուրերը Սողոմոնյանը որակեց «բնավորություն դարձած սուտ»: Ըստ այդմ, բանակցություններ չեն եղել, ինչի մասին այսօր ասուլիսում կպատմի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այսպես կոչված, անհամարժեք ուժ կիրառելու, վրաց ընդդիմադիր որոշ կուսակցությունների` ԼՏՊ-ին ի պաշտպանություն հայտարարությունների, նույն ԼՏՊ-ին ազատելու հարցերին ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանեց, որ դա անտեղյակության արդյունք է: Ըստ նրա, իրադարձություններին որեւէ գնահատական տալուց առաջ պետք է հաշվի առնել, որ ԼՏՊ-ն եւ իր կողմնակիցները 10 օր ապօրինի հանրահավաքներ են անցկացրել, եղել են զինված, նրանց բազմիցս զգուշացվել է իրենց միջոցառման անօրինականության մասին եւ միայն 11-րդ օրն է ոստիկանությունը, զենքի կուտակման իր օպերատիվ տվյալների հիման վրա, միջոցներ ձեռնարկել զինաթափելու օպերայի հրապարակում հավաքվածներին: Ընդ որում, Սողոմոնյանի խոսքերով, դա արվել է առանց զենքի, միայն մահակներով եւ վահաններով:
Սողոմոնյանը նշեց եւս մեկ հանգամանք, որ հարկ է հաշվի առնել գնահատականներ տալիս: Մասնավորապես, ըստ նրա, ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատանը հարող հրապարակում անկարգություններ են սկսել, ի դեպ, ձողերով, պայթուցիկներով, նռնակներով: Բացի այդ, ՀՀ քաղաքական ղեկավարությունը մինչեւ վերջին պահը հրահանգել է ոստիկանությանը զենք չկիրառել, խուսափել բախումներից, կիրառել նվազագույն ուժ:
Յուրօրինակ շղթա են ներկայացնում այն ստերը, որ տարածվում են տարբեր մանրամասների շուրջը: Մասնավորապես, տեսագրություններում հնչում է հանրահավաքայինների 400 հազար թվաքանակի մասին, ինչը Սողոմոնյանը ծիծաղելի որակեց: Իսկ որ իբր ոստիկանությունը «դիտել է» Մաշտոցի պողոտայի խանութների թալանը, Սողոմոնյանը առաջարկեց ստուգել դեպքերի ժամանակագրությունը այն առումով, որ այդ կերպ կարելի է տեսնել, թե երբ է ընդունվել արտակարգ դրություն մտցնելու որոշումը, եւ երբ են տեղի ունեցել թալանի իրադարձությունները: Պատճառաբանությունն այն է, որ արդեն սկսված թալանի ժամանակ ոստիկանության ուժերով հնարավոր չի եղել կանխել տեղի ունեցողը: Բացի այդ, ոստիկանության վրա պատասխանատվությունն ու արյունը այդ կերպ բարդելը Սողոմոնյանը լկտի սուտ անվանեց:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքին, ապա Սողոմոնյանը տարանջատեց ԶԼՄ-ներին եւ քաղաքական գործիչներին: Մասնավորապես «Հայկական ժամանակ» թերթը, ըստ Սողոմոնյանի, վաղուց դադարել է լինել լրատվամիջոց` դառնալով Տեր-Պետրոսյանի քարոզչության միջոցը: Ամեն դեպքում, «Հայկական ժամանակը» երեկ լույս չի տեսել: Միեւնույն ժամանակ, ըստ ՀՀ նախագահի մամլո քարտուղարի, գրաքննություն չկա Հայաստանում:
«Ազգի» հարցին, թե ի վերջո ինչպիսին է վերաբերմունքը Հայաստանի առաջին նախագահի նկատմամբ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գիտակցի այն պատասխանատվությունը, որ կրում է այդ իրադարձությունների համար»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Vahan գրել է:
շատ եք երկարացնում կյօռի հետ տարեք են պատի տակ սատկացրեք
Aram գրել է:
Axavni jan, pashtonakan lurerin hima voooooooooch voq chi havatum, izur mi el tpagreq.CHe vor duq el cheq havatum?
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26Մարտի 3-ին Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում բավականին լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ: «Սա տարբերվում է զինադադարի այն խախտումներից, որոնց սովոր ենք արդեն: Օգտագործված զինամթերքի ...«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ. 4Մարտի 1-ի իրադարձությունները հանգեցրին ներքաղաքական իրավիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում էլ սրվում է ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությունը: ...ՄԱՐՏԵՐ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «մարտի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից ...ԸՆԴՄԻՋՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
1Ըստ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, հարկավոր է ընդմիջում հայտարարել ղարաբաղյան բանակցություններում, մինչեւ իրավիճակը Հայաստանում կարգավորվի: «Առայժմ իրավիճակը Հայաստանում լարված է եւ դժվար է հաջողության ...ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի մեկին մայրաքաղաքում մտցված արտակարգ իրավիճակից հետո, երբ հատուկ հսկողության պարտականությունները դրվեցին նաեւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վրա, հետագա դեպքերի, իրադարձությունների ...ԸՍՏ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ, ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Երեւանում կյանքը վերադառնում է նորմալ հուն, պետությունը շարունակում է գործել, բոլոր մարմինները կատարում են իրենց գործառույթները: Երեկվա ասուլիսում իրավիճակն այսպես ներկայացրեց նախագահի մամուլի քարտուղար ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՐՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Քաղաքական երեք ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ նրանք քաղաքական գնահատական ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով երեկ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը քննարկեց ԱԺ 4 պատգամավորների` Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, ...ԱՅՆ, ԻՆՉ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 12008-ի մարտի 1-2-ը չարտոնված հանրահավաքների եւ դրանց հաջորդած անկարգությունների վնասների մասին խոսելով, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ հայտնեց, թե որ տարածքներում են դրանք տեղի ունեցել: Մասնավորապես ...ՀԿ-ՆԵՐ
ՀԵՆԿ«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ունի գործունեության հարուստ փորձ: ՀԵՆԿ-ի հիմնադիրներն ունեն մասնագիտական բարձր որակավորում եւ ՀԿ սեկտորում ...ԱՅԴ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածը համարեց «սարսափելի մի երեւույթ, որը մեր ժողովրդի հոգեբանությունից դուրս է...»։ Կատարված ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԻ ՓԱԽՉԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ մանրամասն ներկայացրեց մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ըստ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության նախագահԹանկագին հայրենակիցներ Մեր սրտերը կսկիծով եւ ցավով արձագանքեցին հարազատ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Հայաստանը հայտնվել է անչափ լուրջ փորձության դեմ-հանդիման, եւ ստեղծված իրավիճակից ...ՍԴ-ՈՒՄ ԵՐԵԿ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ 2 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.Նախագահի երկու թեկնածուներ՝ Տիգրան Կարապետյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով: Մի գործի մեջ միավորված ...ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄինչ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում էին դադարեցնել PKK-ի դեմ գործողությունները եւ թուրքական զորքերը դուրս էին բերվում Հյուսիսային Իրաքից, Բաքվի հայկական դավադրության որոնումները ...ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵս չգիտեմ, Հայաստանում ուշադրության արժանացա՞վ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Կայսրության անկումը: Բյուզանդական դաս» հրապարակախոսական ֆիլմը: Այնտեղ հիշատակվեց, որ հայերը եւս զգալի ազդեցություն ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի վերաբերյալ հերթական բանաձեւն է ընդունել, պատճառաբանելով, որ այդ երկիրը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները եւ կատարել նախորդ երկու բանաձեւերի պահանջները: ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
ԿԲ մամուլի ծառայություն2008 թ. մարտի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում ...ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴՈՒՆ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԽորհրդային իշխանության տարիներին մարդկանց անընդհատ ու անվերջ շարժ էր արձանագրվում: Հայ լինեին, ռուս, վրացի, չեչեն` թողնում էին իրենց տունուտեղը, իրենց մեռյալների գերեզմանները, գնում էին իրենց կողքին, ...ԳՈՐԸ, ՕԶԸ ԵՎ ԷԳՈՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Հ. Ծ.Երուսաղեմի «Հաարեց» թերթից արտատպելով լրատվությունը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 23-ի համարը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների նախկին փոխնախագահ Ալ Գորը, որ ներկայիս Կանաչների միության ...ԵԼՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔ
Հ. Հ.Սովորաբար քաղաքին նվիրված լուսանկարները հիմնականում արտացոլում են գեղեցիկ, մաքուր փողոցներ, ճարտարապետական կոթողներ ու էլիտար շենքեր: Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի «Ելք դեպի քաղաք» նախագիծն իր անհատական ...«ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳրականագետ Գառնիկ Գալստյանը մոտ 30 տարի ապրում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Մինչեւ այնտեղ մեկնելը, դեռ Երեւանում, սկսվել է նրա գրականագիտական գործունեությունը: Մ. Նահանգներ տեղափոխվելուց հետո, 1983-ին ...ՀԱՂԹԱՆԱԿ ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա297 վայրկյան տեւեց WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների կրկնակի չեմպիոն Սյուզի Քենտիկյանի՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 29-ին Համբուրգում կայացած մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն ...ԱՆԱՆԴՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի 21-րդ կարգի մրցաշարը մոտենում է վերջնագծին: Եվս երեք տուր եւ կտրվեն շախմատասերներին հուզող հարցերի պատասխանները: Վերջնագծի մատույցներում յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի մեկնարկող առաջնության ամենափորձառու դարպասապահն է: 1996-ից նա ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությունում անցկացրել է 249 հանդիպում, ...ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկում է երկրի գավաթի հանդիպումներով: Այս տարի էլ ավանդույթը չի խախտվի: Մարտի 21-ին եւ 22-ին ՀՀ գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումներով կտրվի պատվավոր ...
ԸՍՏ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՒ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ` ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈ՞Ս
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ԶԻՆՈՒԺՈՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱԽՏԵԼ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

