
«ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՄԵԿ ԿԵՏՈՒՄ»
- Քննարկվում է մի բան, ինչն արդեն արվում է: Կառավարությունն արդեն երկրորդ փուլն է սկսում իրականացնել: Այս տարի կառավարությունը 450 մլն դրամի աջակցության ծրագիր է հաստատել, որը 9 ենթածրագրեր է ներառում: Դրանք են վարկերի երաշխավորումը, որը նվազեցնում է տնտեսվարող սուբյեկտի գրավի ռիսկը, սահմանամերձ շրջաններում սուբսիդավորված տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը, սկսնակ ձեռնարկատերերին միջոցների տրամադրումը, տաբեր տեսակի խորհրդատվություններն ու ուղղակի աջակցությունները՝ սկսած հարկային հարցերից մինչեւ բիզնես ծրագրեր: ՓՄՁ հիմնադրամը 10 բաժանմունք ունի, որի խորհրդում ընդգրկված են բոլոր այս ոլորտին առնչվող՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Հայաստանի բանկերի միության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Կա ընդհանուր գոհունակություն: Սակայն այս պահին ունենք մարտահրավերներ: Ունենք փոքր բիզնեսին նոր որակի աջակցության խնդիր, ինչի մասին նշվում է կառավարության եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Նպատակն է ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում ներկայիս 43 տոկոսից հասցնել 60 տոկոսի, որը որակական տեղաշարժ է նախատեսում: Դա էլ իր հերթին նոր մոտեցումներ է պահանջում: Հավաքեցինք բոլոր այն կառույցները, որոնք խորհրդատվություն կամ վարկեր են տրամադրում փոքր եւ միջին ձեռնարկություններին, այդ թվում՝ Եվրոբանկը, Համաշխարհային բանկը, KfW-ն, GTZ-ը, Եվրոմիության եւ ԱՄՆ զանազան կառույցներ, եւ համաձայնեցինք, որ նրանք անաչառ գնահատեն իրավիճակն այս ոլորտում եւ առաջարկեն գաղափարներ: Նրանց առաջարկած ծրագրում տրված են լրջագույն առաջարկներ, որոնք իրոք որակական փոփոխության կբերեն եւ կհամախմբեն ամբողջ ուժը: Աջակցությունը կլինի շղթայի նման՝ մեկը խորհրդատվություն կտա, մյուսը՝ վարկերը, երրորդը հետազոտությունների փուլում կաջակցի, չորրորդը՝ բիզնես ծրագրերը գրելուն եւ այդ բոլորը հնարավոր կլինի համակցել միմյանց հետ: Ընդ որում, ունենք բանկերի նախնական համաձայնությունը, որ իրենք կմասնակցեն այս գործընթացներին: Պետք է աշխատենք հայեցակարգով: Իսկ հայեցակարգի խորհուրդն այն է, որ ընդհանուր բիզնես գաղափարներ ֆինանսավորելուց արդեն անցում պետք է կատարվի փոքր բիզնես ձեռնարկությունների կոնկրետ ծրագրային ուղղություններով ֆինանսավորմանը՝ հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ուղղությամբ: Կառավարության մարտահրավերը ոչ թե այս 450 մլն դրամանոց ծրագիրը 800 մլն կամ 2 մլրդ դարձնելն է, այլ այդ 2 մլրդ դրամին համարժեք մասնավոր նախաձեռնություններ ներգրավել բիզնես գիտելիքների, ձեռներեցության կառուցման եւ տեխնոլոգիաների իմաստով: Պետությունը ոչ թե 100 տոկոս ռիսկ պետք է վերցնի, այլ վերցնի որոշ ռիսկ, իսկ իրականացման ռիսկը լինի մասնավորի վրա:
Արժեշղթաները մի քանիսը կարող են լինել: Օրինակ՝ Երեւանում արդեն կայացած, հիմնականում սննդի վերամշակման ընկերություններին խթանել, որ իրենց արտադրությունները կամ որոշ գործառույթները ձգեն դեպի տարածաշրջաններ: Մենք որպես պետություն պետք է աջակցենք նման ցանց ստեղծողներին եւ աշխատեցնողներին: - Ինչպե՞ս եք աջակցելու այդ ընկերություններին:
- Կան տարբեր մեխանիզմներ: Կոնկրետ նախագիծն առանձնացվում է: Սովորաբար կա բիզնես ծրագրի մեջ բաժնեմասնակցության լավ փորձ մինչեւ 20-25 տոկոսով (ինչպես Եվրոբանկը կամ այլ միջազգային ֆինանսական կառույցներն են անում), որպեսզի իրականացման ռիկսը պետության վրա չլինի, եւ եթե բիզնես ծրագիրը կայացավ 3-5 տարվա ընթացքում, ապա այդ բաժինը տրվի տվյալ ընկերությանը:
Մյուս մեխանիզմը վարկերի երաշխավորումն է, ինչը իրականացվում է նաեւ հիմա: Սկզբում 80-90 տոկոս երաշխավորել ենք: Այսօր արդեն 40 տոկոս եւ ավելի ցածր երաշխավորում ունենք: Բանկերը տեսնում են աշխատելու հարմարավետությունը եւ պետության ներդրումները սկսում են նվազել: Մեկ այլ մեխանիզմ է հետազոտությունների օժանդակումը, որպեսզի մարդիկ նոր գաղափարներ մշակեն, ինտելեկտուալ սեփականությունը գրանցեն, որից հետո արդեն դա բիզնես ծրագիր է: Այդ արժեշղթաները Արեւելյան Եվրոպայում լուրջ աշխատած մոդելներ են: Բանկերն այսօր փոքր եւ միջին բիզնեսին առաջարկում են 15 տոկոսով վարկավորում, որը մի քանի տարի առաջ չկար: Կարող ենք կատալիտիկ դեր խաղալ, եթե պահանջարկ ստեղծենք բանկերի համար: Բանկերի համար փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը շատ լուրջ թիրախ է:
Փոքր եւ միջին բիզնեսի ընկալումը պետք է ճշգրտենք: Տարածաշրջաններում փոքր եւ միջին բիզնեսի կոնցեպցիայի իրականացումը կարող է բերել բիզնեսի պատկերացումների հեղափոխության: Խոշոր ընկերությունները նույնպես պետության հետ ֆինանսավորում են այդ հետազոտությունները, որ փոքր բիզնես ստեղծվի: Երբ փոքր բիզնեսը ստեղծվում է, չի թողնում, որ մեծ ընկերությունները ինքնաբավությամբ տառապեն: Փոքր ընկերությունները նաեւ շատ հեշտ ճանապարհ են մեծ ընկերությունների համար «նոու հաուներ» ձեռք բերելու: Այսինքն՝ եթե խոշոր ընկերությունն իր ռեսուրսներով դա աներ, ապա շատ թանկ կարժենար: Մեզ մոտ այդ մշակույթը փորձում ենք մասնավորի հետ համագործակցելով իրականություն դարձնենք: - ՓՄՁ-ի մասնաբաժինը 43-ից 60 տոկոսի հասցնելու թիրախը իրատեսակա՞ն եք համարում:
- Ասեմ, որ 43 տոկոսը լավ ցուցանիշ է, բայց արդեն երբ հասնում ենք 50-60 տոկոսի որակները փոխվում են: ՓՄՁ ստեղծած արդյունքը չի տարբերվում մեծ ընկերությունների ստեղծածից: Օրինակ՝ շինարարության ոլորտում ՓՄՁ-ների արտադրողականությունը շատ բարձր է, համադրելի է միջազգային մակարդակներին, որովհետեւ կարողացել ենք պահանջարկ ստեղծել եւ այդ ընկերությունները կարողացել են տեխնոլոգիական փոփոխություններ վերապրել: Պետք է նույն պահանջարկը ստեղծենք նաեւ այլ ոլորտներում: Արդեն շատ բարձր որակի էլեկտրական սարքավորումներ ենք արտադրում, բայց պետք է նրանք կարողանան իրենց ագրեսիվությունն ու մարկետինգը բարձրացնել այն մակարդակի, որ դուրս մղեն որոշակի ոչ որակյալ ապրանքներ: Այստեղ պետք է ստեղծենք ստանդարտներ եւ օժանդակենք նոր տեխնոլոգիաներ ներդնողին: Լավ տեխնոլոգիաներ ներդնողները պետք է վստահ լինեն, որ իրենց ներդրումները պաշտպանված կլինեն: Սա կբերի շատ լուրջ ներդրումային պահանջարկի: Այս համակարգերը կան եւ գործարկումը շուտով կլինի:
Էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդրվի: Դրա գաղափարն այն է, որ մարդն իր բիզնեսը սկսելն ավարտի մեկ կետում՝ հարկային համար ստանալուց, գրանցումից սկսած մինչեւ հեղինակային իրավունքի պաշտպանություն եւ այլն: Կանոնադրության կարիք գոյություն չունի: Եթե գործարարն ինքը ցանկանա կանոնադրություն գրանցել եւ գործընկերոջ հետ հարաբերություններ ճշտել, ապա պետությունը ծառայություն կմատուցի եւ կգրանցի կանոնադրությունը, բայց դա պետությունը նրանից չի պահանջի: Հայտարարում ես, որ բիզնեսով ես ուզում զբաղվել, պետությունը էլեկտրոնային կամ թղթային ձեւով տեղեկացնում է, թե դու ինչ պարտավորություններ ես ստանձնում, եւ զբաղվում ես բիզնեսով: Այս համակարգի տեղակայումը երեւի 1-2 տարի կտեւի: Լուրջ աջակցություն եմ տեսնում դոնորներից՝ սկսած «Մայքրոսոֆտից» մինչեւ մյուսները: Դա ներառում է նաեւ էլեկտրոնային հաշվետվություններ տրամադրելը: Համակարգն այնպիսին կլինի, որ դու սխալ թվեր չես կարող մուտքագրել: Մեր համակարգն այնպիսին պետք է լինի, որ ինքը՝ գործարարը կարողանա առանց հաշվապահի, օգտվելով պարզեցված ձեւից, լուծել իր խնդիրները: Պետք է նաեւ մարդկանց կրթել, էլեկտրոնային համակարգից օգտվելու խթաններ ստեղծել: Այսինքն, բիզնես անելը պարզանում է: Սկսել ենք այդ գործընթացները: Հանձնարարականները կոնկրետ ծրագրերի առումով 2008-ի համար վարչապետն արդեն տվել է:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2«Ես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն եմ: Երբ մենք կիրակի ժամանեցինք, ես գործող նախագահից մանդատ ունեմ, որ պետք է հանդիպենք իշխանություններին, կառավարության անդամներին, ընդդիմության անդամներին: Քանի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ
14Մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածեց այն մասին, որ «տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ-Ն ԿՍԿՍԻ ԱՅՍՕՐ
Մ. Խ. 1ԿԸՀ-ն երեկ հրավիրած արտահերթ նիստում մեկ հարց քննարկեց` ՀՀ սահմանադրական դատարանում ԿԸՀ 2008 թվականի փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին, թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Մ. Մ.Մարտի 2-ին, ժամը 05-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից, տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԱՅՍՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԸ` ԼՈՒՅՍ ՏԵՍՆՈՂ ԵՎ ՉՏԵՍՆՈՂ ԹԵՐԹԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄարտի 1-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ստորագրած հրամանագրով սահմանափակումներ են մտցվել նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում: ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ. 2Մարտի 1-ին, ժամը 22.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած չարտոնված հանրահավաքի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկված օպերատիվ ծառայողական ...ԹԻՎ 3 ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ 2 ՏՈՒԺԱԾ` ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Ն. Մ.Երեկ ժամը 17-ի դրությամբ թիվ 3 հիվանդանոցում մարտի 1-ի իրադարձություններից տուժած քաղաքացիներից միայն երկուսն էին մնացել բուժման ենթակա: «Ազգ»-ի հետ զրույցում թիվ 3 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սամվել Հարությունյանը ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊՈՒՏԻՆԻ ԳԻԾԸ
Ռուսաստանում նախագահական ընտրություններն ավարտվել են հենց առաջին փուլում. մարտի 2-ին համոզիչ հաղթանակ է տարել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու, ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորյալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանում քվեարկության մասնակիցների 89 տոկոսը ձայնը տվել է թեկնածու Դմիտրի Մեդվեդեւին, 7 տոկոսը` Վլադիմիր Ժիրինովսկուն, 3,4 տոկոսը` Գենադի Զյուգանովին ...ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱՆ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 28-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդը 28 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:«ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՄԵԿ ԿԵՏՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- Քննարկվում է մի բան, ինչն արդեն արվում է: Կառավարությունն արդեն երկրորդ փուլն է սկսում իրականացնել: Այս տարի կառավարությունը 450 մլն դրամի աջակցության ծրագիր է հաստատել, որը 9 ենթածրագրեր է ներառում: ...ԱՅՍ ԻՆՉ ԳՆԵՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 2Արտերկրներում ինչ-ինչ առիթներով գտնվող մեր հայրենակիցները հաճախ են զարմանում այնտեղի սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակների ցածր գներից` հայաստանյանի հետ համեմատած: Հայրենիք վերադարձողները այս տխուր ...ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆՆախօրեին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հեռագրական գործակալությունները հայտնեցին արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան բոթը: Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունների ժողովրդական արտիստուհին իր 71-ամյա ...ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է Յ. Ս. ԲԱԽԻ ԴԵՄՔԸ
Պ. Ք.Փորձագետները համակարգչի միջոցով վերականգնել են 18-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի դեմքը: Նրանք հավաստիացնում են, որ արդյունքը կզարմացնի Բախի ստեղծագործության երկրպագուներին: Օգտագործելով ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ1988 թ. Հայաստանի նորագույն պատմության կարեւորագույն էջերից է: Ղարաբաղյան շարժումը հիմք դրեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Օրերս Գեւորգյան ցուցասրահում արվեստագետներ Լեւոն Մալխասյանի, Վահան ...ԿԱՆԱԴԱ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ «ԶՈՐՅԱՆ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԵՐԻՆ
Հ. Ծ.«Նախքան 2008-ի ուսումնական ծրագիրը հրապարակելը մենք արդեն 10 դիմում ենք ստացել տարբեր երկրների ուսանողներից մասնակցելու ինստիտուտի «մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության կուրսին»: Սա հատկապես ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ
Ա. Մ.Երեւանն ընդլայնում է միջազգային համագործակցությունը եւ ձգտում իր գործընկեր քաղաքների հետ հաստատել երկարաժամկետ հարաբերություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի ...ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ եւ 10-րդ տուրերի հանդիպումները: 9-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցախաղն էր, որում հայ գրոսմայստերը խաղում էր ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ավարտված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանն օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Այսպիսով, Հայաստանի մարզիկներն արդեն Պեկինի օլիմպիադայի 14 ուղեգիր են նվաճել: Մինչեւ 75 կգ քաշային ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵԽԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի Հայաստանի հավաքականն անփառունակ ելույթներ ունեցավ Չեխիայում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները խմբային մրցաշարի երեք խաղերում էլ զիջեցին մրցակիցներին ու զբաղեցրին ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում տեղի կունենա երկրի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել բարձրագույն խմբի 8 եւ առաջին խմբի 6 թիմեր: ...ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱՀԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց երկրորդ անընդմեջ մրցաշարը շահել: Մեքսիկայում անցկացված մրցաշարում Դավիթը կիսաեզրափակիչում պարտության մատնեց պերուացի Լուիս Խոռնային (7-5, 6-1) ու մտավ ...
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ՌԻՍԿԵՐԻՆ»
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿՈՉՈՒՄԸ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՐԱՍԱՆ, ՀՈԲԲԻՆ՝ ԴԵՐՁԱԿ
Հ. Հ.
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

