
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
Մարտի 1-ին, ժամը 22.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած չարտոնված հանրահավաքի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկված օպերատիվ ծառայողական պարտականություններն իրականացնելիս «Քինգ» տաքսիի վարորդ, 1960-ին ծնված Նվեր Ստեփանյանը Լեոյի փողոցում չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին եւ ցույց է տվել դիմադրություն, որի ընթացքում բենզինով լցված ապակյա տարաներն այրել եւ նետել է ծառայության վայրում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վրա ու հրկիզել այն: Նվեր Ստեփանյանը բերման է ենթարկվել բաժին: - Մարտի 2-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 1979-ին ծնված Գրիգոր Աղամյանին, որը մարտի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում Գր. Լուսավորիչ եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում Լ.Տ.Պ.-ի կազմակերպած զանգվածային անկարգությունների ընթացքում վիրավորել է ոստիկաններին եւ մասնակցել զանգվածային անկարգություններին: - Ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու, հայհոյելու համար բերման են ենթարկել 1934-ին ծնված Ռաֆայել Ղազարյանին, որի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 16 սմ երկարության դանակ, որն ուղարկվել է փորձաքննության: - Մարտի 3-ին, 03.00-ին Գր. Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, զանգվածային անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել Նորագյուղի բնակիչ, 1960-ին ծնված Աշոտ Մնացականյանը, որի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 12 սմ շեղբի երկարության:
Մարտի 2-ին, ժամը 00.30-ից մինչեւ ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Լ.Տ.Պ.-ի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, Կենտրոնական բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի տարբեր խանութներից եւ սպասարկման կետերից սննդամթերք, ծխախոտ, կոշկեղեն, լայն սպառման առարկաներ, մանկական սնունդ եւ այլ ապրանքներ հափշտակելու համար բաժին բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1960-ին ծնված Ռոբերտ Հովակիմյանը, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 1984-ին ծնված Սարգիս Մկրտչյանը, Էջմիածին քաղաքի բնակիչ, 1955-ին ծնված Հարություն Ղազարյանը, Աշտարակ քաղաքի բնակիչ, 1984-ին ծնված Էդգար Մարտիրոսյանը, Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1984-ին ծնված Արման Մարգարյանը, 1969-ին ծնված Ստյոպա Սարգսյանը, 1943-ին ծնված Գրիշա Բադիկյանը, 1960-ին ծնված Արտակ Նահապետյանը, 1961-ին ծնված Սերյոժա Քոչարյանը, 1980-ին ծնված Սուրեն Մինասյանը, 1987-ին ծնված Միքայել Սերոբյանը, 1972-ին ծնված Էդիկ Գեւորգյանը, 1976-ին ծնված Կարեն Ավագյանը, 1980-ին ծնված Արմեն Վարդանյանը, 1987-ին ծնված Գեւորգ Գրիգորյանը, 1990-ին ծնված Տիգրան Ծառուկյանը, 1990-ին ծնված Վրեժ Գյոզալյանը, 1980-ին ծնված Ռոման Գրիգորյանը, 1980-ին ծնված Գագիկ Հովակիմյանը եւ 1991-ին ծնված Տիգրան Կարախանյանը: Նյութական վնասի չափերը, դեպքի վայրերը եւ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: «Երեւան սիթին» եւ «Ռոբերտոն» թալանողները ձերբակալված են
Մարտի 2-ին, ժամը 03.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1992-ին ծնված Քյարամ Ամոյանը, 1988-ին ծնված Ռաֆայել Գալյանը, 1992-ին ծնված Տարոն Գալստյանը, 1990-ին ծնված Աշոտ Գյուրջինյանը եւ 1963-ին ծնված Կարեն Ասրյանը, որոնք մարտի 2-ին, օգտվելով զանգվածային անկարգություններից, մուտք են գործել «Ռոբերտո» եւ «Երեւան սիթի» խանութներ եւ այնտեղից գողացել են հագուստ, կոշկեղեն, սննդամթերք եւ տնտեսական ապրանքներ: Գողոնն առգրավված է, Ք. Ամոյանը, Տ. Գալստյանը ստորագրությամբ հանձնվել են ծնողներին, իսկ Ռ. Գալյանը եւ Ս. Գյուրջինյանը ձերբակալված են:
Ձերբակալվել է նաեւ 1960-ին ծնված Բորիկ Արաբաչյանը, որի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 2 զույգ կանացի կոշիկ, 1 արկղ կոնֆետ եւ 10 տուփ սուրճ: Արաբաչյանը խոստովանել է, որ նշված ապրանքները գողացել է «Երեւան սիթի» խանութից:
1961-ին ծնված Արման Աբելյանին բերման ենթարկելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է 5 շիշ օղի, 2 շիշ գինի եւ 9 հատ «Մոցարտ» տեսակի կոնֆետ: Կատարվում է նախաքննություն:
2008-ի մարտի 3-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ձերբակալվել են երեք տասնյակ անձինք, որոնց մի մասը նախկինում դատվածություն ունեցողներ են: Նրանց թվում կան ընդհուպ 6 անգամ դատվածներ:
- Մ. Մ.
Քննարկում
from Moscow գրել է:
Ay debilner? mets goxerin brneq, ed xexcherits inch eq uzum
SERJ HERACIR գրել է:
jishta asum mec goxerin u atorapasht serjik gand*nyanin brneq, et 2si hamner@ berannerna mnace vor yerkir ghekavaren
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2«Ես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն եմ: Երբ մենք կիրակի ժամանեցինք, ես գործող նախագահից մանդատ ունեմ, որ պետք է հանդիպենք իշխանություններին, կառավարության անդամներին, ընդդիմության անդամներին: Քանի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ
14Մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածեց այն մասին, որ «տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ-Ն ԿՍԿՍԻ ԱՅՍՕՐ
Մ. Խ. 1ԿԸՀ-ն երեկ հրավիրած արտահերթ նիստում մեկ հարց քննարկեց` ՀՀ սահմանադրական դատարանում ԿԸՀ 2008 թվականի փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին, թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Մ. Մ.Մարտի 2-ին, ժամը 05-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից, տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԱՅՍՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԸ` ԼՈՒՅՍ ՏԵՍՆՈՂ ԵՎ ՉՏԵՍՆՈՂ ԹԵՐԹԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄարտի 1-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ստորագրած հրամանագրով սահմանափակումներ են մտցվել նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում: ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ. 2Մարտի 1-ին, ժամը 22.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած չարտոնված հանրահավաքի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկված օպերատիվ ծառայողական ...ԹԻՎ 3 ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ 2 ՏՈՒԺԱԾ` ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Ն. Մ.Երեկ ժամը 17-ի դրությամբ թիվ 3 հիվանդանոցում մարտի 1-ի իրադարձություններից տուժած քաղաքացիներից միայն երկուսն էին մնացել բուժման ենթակա: «Ազգ»-ի հետ զրույցում թիվ 3 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սամվել Հարությունյանը ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊՈՒՏԻՆԻ ԳԻԾԸ
Ռուսաստանում նախագահական ընտրություններն ավարտվել են հենց առաջին փուլում. մարտի 2-ին համոզիչ հաղթանակ է տարել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու, ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորյալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանում քվեարկության մասնակիցների 89 տոկոսը ձայնը տվել է թեկնածու Դմիտրի Մեդվեդեւին, 7 տոկոսը` Վլադիմիր Ժիրինովսկուն, 3,4 տոկոսը` Գենադի Զյուգանովին ...ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱՆ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 28-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդը 28 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:«ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՄԵԿ ԿԵՏՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- Քննարկվում է մի բան, ինչն արդեն արվում է: Կառավարությունն արդեն երկրորդ փուլն է սկսում իրականացնել: Այս տարի կառավարությունը 450 մլն դրամի աջակցության ծրագիր է հաստատել, որը 9 ենթածրագրեր է ներառում: ...ԱՅՍ ԻՆՉ ԳՆԵՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 2Արտերկրներում ինչ-ինչ առիթներով գտնվող մեր հայրենակիցները հաճախ են զարմանում այնտեղի սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակների ցածր գներից` հայաստանյանի հետ համեմատած: Հայրենիք վերադարձողները այս տխուր ...ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆՆախօրեին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հեռագրական գործակալությունները հայտնեցին արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան բոթը: Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունների ժողովրդական արտիստուհին իր 71-ամյա ...ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է Յ. Ս. ԲԱԽԻ ԴԵՄՔԸ
Պ. Ք.Փորձագետները համակարգչի միջոցով վերականգնել են 18-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի դեմքը: Նրանք հավաստիացնում են, որ արդյունքը կզարմացնի Բախի ստեղծագործության երկրպագուներին: Օգտագործելով ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ1988 թ. Հայաստանի նորագույն պատմության կարեւորագույն էջերից է: Ղարաբաղյան շարժումը հիմք դրեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Օրերս Գեւորգյան ցուցասրահում արվեստագետներ Լեւոն Մալխասյանի, Վահան ...ԿԱՆԱԴԱ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ «ԶՈՐՅԱՆ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԵՐԻՆ
Հ. Ծ.«Նախքան 2008-ի ուսումնական ծրագիրը հրապարակելը մենք արդեն 10 դիմում ենք ստացել տարբեր երկրների ուսանողներից մասնակցելու ինստիտուտի «մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության կուրսին»: Սա հատկապես ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ
Ա. Մ.Երեւանն ընդլայնում է միջազգային համագործակցությունը եւ ձգտում իր գործընկեր քաղաքների հետ հաստատել երկարաժամկետ հարաբերություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի ...ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ եւ 10-րդ տուրերի հանդիպումները: 9-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցախաղն էր, որում հայ գրոսմայստերը խաղում էր ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ավարտված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանն օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Այսպիսով, Հայաստանի մարզիկներն արդեն Պեկինի օլիմպիադայի 14 ուղեգիր են նվաճել: Մինչեւ 75 կգ քաշային ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵԽԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի Հայաստանի հավաքականն անփառունակ ելույթներ ունեցավ Չեխիայում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները խմբային մրցաշարի երեք խաղերում էլ զիջեցին մրցակիցներին ու զբաղեցրին ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում տեղի կունենա երկրի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել բարձրագույն խմբի 8 եւ առաջին խմբի 6 թիմեր: ...ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱՀԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց երկրորդ անընդմեջ մրցաշարը շահել: Մեքսիկայում անցկացված մրցաշարում Դավիթը կիսաեզրափակիչում պարտության մատնեց պերուացի Լուիս Խոռնային (7-5, 6-1) ու մտավ ...
ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

