
ԱՅՍՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԸ` ԼՈՒՅՍ ՏԵՍՆՈՂ ԵՎ ՉՏԵՍՆՈՂ ԹԵՐԹԵՐ
Մարտի 1-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ստորագրած հրամանագրով սահմանափակումներ են մտցվել նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում: 20-օրյա ժամկետով հայտարարված արտակարգ դրության 4-րդ կետի 4-րդ ենթակետում ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:
Սա նշանակում է, որ հատկապես մեր մամուլին բնորոշ մեկնաբանությունները, հեղինակային հոդվածները, վերլուծականները գոնե առաջիկա 20 օրում չեն կարող հայտնվել թերթերի էջերում, եթե, իհարկե, այս օրերին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները չվերանան: Այսինքն, թերթերն էլ հեռուստաընկերությունների անցած երկու օրերի հաղորդած պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնելով պետք է սահմանափակվեն: Սա մամուլի համար մի շարք անպատեհություններ է ստեղծում: Հեռուստաընկերությունները կարող են իրենց օրվա լրատվությունը պատրաստել պաշտոնական տեղեկատվությամբ, եւ չնայած նրանք էլ եթերաժամ ապահովելու խնդիր ունեն, բայց օրվա ընթացքում կարող են միեւնույն տեղեկատվությունը հաղորդել բազմաթիվ անգամներ, ինչը չի կարող անել թերթը` իր ամբողջ էջերի ծավալում նույն պաշտոնական տեղեկատվությունը մի քանի անգամ ներկայացնելով:
Հայտարարված արտակարգ դրության նկատմամբ իրենց վերաբերմունքը հայաստանյան թերթերից շատերը կարտահայտեն ուղղակի չտպագրվելով: Որոշ տեղեկություններով, որ պտտվում են լրագրողական հանրության շրջանում, այսօր որոշ թերթեր էլ լույս կտեսնեն սպիտակ էջերով: Երեկ օրվա մեջ շատ թերթերի խմբագրություններ չգիտեին՝ տպագրվելո՞ւ են վաղն ու առհասարակ աշխատելո՞ւ են արդյոք այս օրերին: Թերթերի խմբագրություններում մեծ մասամբ անորոշ վիճակ էր, իսկ ինչ վերաբերում է «Ազգին», ապա շարունակելու է լույս ընծայվել, որպեսզի թեկուզ իր սահմանափակ տեղեկատվությամբ միշտ մնա ընթերցողի հետ:
Նախ՝ ինտերնետային կայքերի մասին: Ինտերնետային հայալեզու պարբերականները երեկ ոչ մի կերպ հասանելի չէին: Հավանաբար այս օրերին եւս նրանք չեն կարողանա աշխատել: «168 ժամ» պարբերականի խմբագրությունում որոշվել է աշխատեցնել միայն թերթի ինտերնետային կայքը, իսկ միայն պաշտոնական տեղեկատվության համար թերթը չի տպագրվի: «Անիմաստ է նորից տպել այն, ինչը հեռուստաընկերությունները տալիս են», «Ազգին» ասացին թերթի խմբագրությունից: «Մենք չցանկացանք մեր թերթում միայն մարզական կամ մշակութային նյութեր հրապարակել, դա էլ ճիշտ չէ: Այս պահին, կարծում եմ, լրատվության խնդիրը պետք է լինի ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը», նույն հարցի վերաբերյալ «Ազատության» հետաքրքրությանն ի պատասխան ասել է «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
«Իրավունքի» խմբագրությունում երեկ դեռ հստակ չէր` կաշխատե՞ն, թե ոչ: Նույն մտահոգությունը կար նաեւ «Հայք» օրաթերթի աշխատակազմում: «Հայոց աշխարհ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերը լույս են տեսնելու: Նույն վստահությունը կար նաեւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագրությունում, որտեղից մեզ հեռախոսով ասացին. «Կարծում ենք, նորմալ կշարունակենք աշխատել»: Պարբերականությունը պահվելու է նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթում, որի խմբագրությունից մեզ ասացին, թե պատրաստվում են թողարկել չորեքշաբթի օրվա իրենց համարը:
«Երկիր» շաբաթաթերթը թերեւս կշարունակի լույս տեսնել, քանի որ շաբաթաթերթի խնդիրը մի քիչ այլ է, դժվարությունը եւս մի քիչ այլ: Շաբաթական երկու անգամ լույս ընծայվող «Ուրբաթ րիփորթը» եւս շարունակելու է լույս տեսնել: «Աշխատելու ենք, թերթը շարունակելու է լույս տեսնել: Փորձելու ենք խաղաղություն, սեր եւ գարուն քարոզել», տրամադիր են թերթի խմբագրությունում:
«Ժամանակ Երեւան» թերթը Հայաստանում լույս չի տեսնելու, փոխարենը թերթը կշարունակի տպագրվել Միացյալ Նահանգներում: Թերթի խմբագրությունից ասացին, որ Երեւանում իրենց թերթը լույս չի տեսնի, բայց «ԺԵ»-ն հասանելի կլինի Միացյալ Նահանգների համար: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն ասաց, որ իրենք աշխատելու են, թերթը ներկայացնելու են տպարան: Մեզ փոխանցածը թերեւս շարունակվել է «Ազատությանը» «ՀԺ»-ի համարի պատասխանատու Հայկ Գեւորգյանի խոսքում, որտեղ նա նշել է, որ թերթը շարունակելու է նորմալ լույս տեսնել` լուսաբանելով քաղաքական բոլոր իրադարձությունները` ընդգծելով, որ դրանով իրենք օրենք չեն խախտում:
«Մեզ այցելել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Իրենք մեզ փորձել են բացատրել, թե ինչպես պետք է լինի թերթը: Մենք նրանց մի քանի հարց ենք տվել, որոնց պատասխանը չենք կարողացել ստանալ: Օրինակ, նրանք չեն կարողանում բացատրել, թե «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը պաշտոնակա՞ն տեղեկատվություն է, թե՞ ոչ: Ո՞վ է վերահսկելու, որոշելու այդ ամենը, գրաքննությունն ո՞վ է իրականացնելու», ռադիոկայանին ասել է Հայկ Գեւորգյանը:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը եւս հայտնել է, որ թերթը լույս չի տեսնելու, քանի որ չի կարող միայն պաշտոնական լրատվություն տալ. «Թերթի իմաստը բազմակողմանի լրատվություն ապահովելն է»:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2«Ես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն եմ: Երբ մենք կիրակի ժամանեցինք, ես գործող նախագահից մանդատ ունեմ, որ պետք է հանդիպենք իշխանություններին, կառավարության անդամներին, ընդդիմության անդամներին: Քանի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ
14Մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածեց այն մասին, որ «տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ-Ն ԿՍԿՍԻ ԱՅՍՕՐ
Մ. Խ. 1ԿԸՀ-ն երեկ հրավիրած արտահերթ նիստում մեկ հարց քննարկեց` ՀՀ սահմանադրական դատարանում ԿԸՀ 2008 թվականի փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին, թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Մ. Մ.Մարտի 2-ին, ժամը 05-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից, տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԱՅՍՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԸ` ԼՈՒՅՍ ՏԵՍՆՈՂ ԵՎ ՉՏԵՍՆՈՂ ԹԵՐԹԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄարտի 1-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ստորագրած հրամանագրով սահմանափակումներ են մտցվել նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում: ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ. 2Մարտի 1-ին, ժամը 22.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած չարտոնված հանրահավաքի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկված օպերատիվ ծառայողական ...ԹԻՎ 3 ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ 2 ՏՈՒԺԱԾ` ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Ն. Մ.Երեկ ժամը 17-ի դրությամբ թիվ 3 հիվանդանոցում մարտի 1-ի իրադարձություններից տուժած քաղաքացիներից միայն երկուսն էին մնացել բուժման ենթակա: «Ազգ»-ի հետ զրույցում թիվ 3 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սամվել Հարությունյանը ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊՈՒՏԻՆԻ ԳԻԾԸ
Ռուսաստանում նախագահական ընտրություններն ավարտվել են հենց առաջին փուլում. մարտի 2-ին համոզիչ հաղթանակ է տարել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու, ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորյալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանում քվեարկության մասնակիցների 89 տոկոսը ձայնը տվել է թեկնածու Դմիտրի Մեդվեդեւին, 7 տոկոսը` Վլադիմիր Ժիրինովսկուն, 3,4 տոկոսը` Գենադի Զյուգանովին ...ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱՆ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 28-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդը 28 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հատուկ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:«ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՄԵԿ ԿԵՏՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- Քննարկվում է մի բան, ինչն արդեն արվում է: Կառավարությունն արդեն երկրորդ փուլն է սկսում իրականացնել: Այս տարի կառավարությունը 450 մլն դրամի աջակցության ծրագիր է հաստատել, որը 9 ենթածրագրեր է ներառում: ...ԱՅՍ ԻՆՉ ԳՆԵՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 2Արտերկրներում ինչ-ինչ առիթներով գտնվող մեր հայրենակիցները հաճախ են զարմանում այնտեղի սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակների ցածր գներից` հայաստանյանի հետ համեմատած: Հայրենիք վերադարձողները այս տխուր ...ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆՆախօրեին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հեռագրական գործակալությունները հայտնեցին արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան բոթը: Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունների ժողովրդական արտիստուհին իր 71-ամյա ...ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է Յ. Ս. ԲԱԽԻ ԴԵՄՔԸ
Պ. Ք.Փորձագետները համակարգչի միջոցով վերականգնել են 18-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի դեմքը: Նրանք հավաստիացնում են, որ արդյունքը կզարմացնի Բախի ստեղծագործության երկրպագուներին: Օգտագործելով ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ1988 թ. Հայաստանի նորագույն պատմության կարեւորագույն էջերից է: Ղարաբաղյան շարժումը հիմք դրեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Օրերս Գեւորգյան ցուցասրահում արվեստագետներ Լեւոն Մալխասյանի, Վահան ...ԿԱՆԱԴԱ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ «ԶՈՐՅԱՆ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԵՐԻՆ
Հ. Ծ.«Նախքան 2008-ի ուսումնական ծրագիրը հրապարակելը մենք արդեն 10 դիմում ենք ստացել տարբեր երկրների ուսանողներից մասնակցելու ինստիտուտի «մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության կուրսին»: Սա հատկապես ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ
Ա. Մ.Երեւանն ընդլայնում է միջազգային համագործակցությունը եւ ձգտում իր գործընկեր քաղաքների հետ հաստատել երկարաժամկետ հարաբերություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի ...ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ եւ 10-րդ տուրերի հանդիպումները: 9-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցախաղն էր, որում հայ գրոսմայստերը խաղում էր ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ավարտված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանն օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Այսպիսով, Հայաստանի մարզիկներն արդեն Պեկինի օլիմպիադայի 14 ուղեգիր են նվաճել: Մինչեւ 75 կգ քաշային ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵԽԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի Հայաստանի հավաքականն անփառունակ ելույթներ ունեցավ Չեխիայում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները խմբային մրցաշարի երեք խաղերում էլ զիջեցին մրցակիցներին ու զբաղեցրին ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում տեղի կունենա երկրի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել բարձրագույն խմբի 8 եւ առաջին խմբի 6 թիմեր: ...ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱՀԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց երկրորդ անընդմեջ մրցաշարը շահել: Մեքսիկայում անցկացված մրցաշարում Դավիթը կիսաեզրափակիչում պարտության մատնեց պերուացի Լուիս Խոռնային (7-5, 6-1) ու մտավ ...
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, «Բլից-Մեդիա» ՍՊԸ տնօրեն, pressinfo.amՅՈՒՀԱՆՆԱ ԷԼ-ԱՐՄԱՆԻ` ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Հ. Ծ.ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈՎ ԵՐԿԱՐ ՈՐՈՆԻ, ՈՎ ԷԼ «ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ» ՍՏԱՆԱ
խմբ.ԱՆԴՐԱԴԱՐՁ
Հարգանքով՝ Ն. ՎԵԼԻՉԿՈՎ, Գլխավոր տնօրեն
ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

