
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ` 4-Ը ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԻ, 2-Ը` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ավանդական, բայց նախագահի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումը երեկ հարցերի քննարկման մթնոլորտում անցավ: Ուսանողները բավական մտահոգված էին երկրի հատկապես ներքաղաքական իրավիճակով, Ղարաբաղի խնդրի լուծմամբ, ինչպես նաեւ սոցիալական հարցերով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա անելիքներով: 6 տարբերակ` հետընտրական զարգացումների համար
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հետընտրական` տերպետրոսյանական հանրահավաքային զարգացումների մասին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վեց տարբերակ մատնանշեց: Ընդ որում, նախագահը հետընտրական իրավիճակի հանգուցալուծման 4 տարբերակ ընդգծեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի, 2 տարբերակ` իշխանությունների համար:
Եվ այսպես, նախագահի խոսքով, առաջին նախագահի հանրահավաքները շարունակվում են նույն ակտիվությամբ` ներգրավելով ավելի շատ մարդկանց, բայց կանխատեսումը սա է. «Ինչքան շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ ու ակտիվ փորձեն մարդկանց անընդհատ պահել Թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու հետագայում այդ նույն մարդկանց հիասթափությունը: Մարդիկ որոշակի սթրես են ապրում եւ հետո չեն ներում նրանց, ում մեղքով այդ ապրումներն ունեցել են: Սա փակուղի է, եւ այդ փակուղին առաջին հերթին, ժամանակի մեջ վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքը այսօր փորձում են կիրառել»: Երկրորդ սցենարի դեպքում, նախագահի խոսքով, Տեր-Պետրոսյանի թիմը անում է այն, ինչ եղել է 96-ին` գրոհում է պետական մարմինները: «Միանգամից կազմակերպիչները հայտնվում են օրենքից դուրս` դրանից բխող բոլոր հետեւանքներով», հարթակում կանգնածները հայտնվում են բանտերում եւ երկար ժամանակ են ունենում խորհելու իրենց արածի մասին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած երրորդ տարբերակի դեպքում Տեր-Պետրոսյանի թիմը շնորհակալություն է հայտնում Թատերական հրապարակում հայտնված զանգվածին աջակցության համար եւ ուղարկում տուն` պահպանելով կոշտ ընդդիմադիրի կեցվածքն ու պատրաստվում հետագա ընտրություններին: Այս տարբերակը նախագահը համարեց ողջամիտ, բայց որի համար անհրաժեշտ է սառնասրտություն: Նախագահի չորրորդ տարբերակի դեպքում կրկին հանրահավաքի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում եւ տուն ուղարկում հրապարակում հավաքված մարդկանց, շնորհավորում նորընտիր նախագահին, պատժի արժանիների համար մեղմ պատիժ խնդրում, գնում տուն եւ գրում հերթական գիտական աշխատությունը: Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ նախընտրելի են վերջին 2 տարբերակները` չնայած իրենք 4-ին էլ պատրաստ են:
Իշխանությունների դեպքում նախագահն ավելի համեստ է եւ առաջարկում է իրավիճակի լուծման 2 տարբերակ: Առաջին դեպքում իշխանությունները համբերատար սպասում են, որ Թատերական հրապարակի թատերական բեմադրումն ինքն իրեն կմարի, երկրորդ դեպքում` ոստիկանական գործողություններով մաքրում են Թատերական հրապարակը եւ ժողովրդին հնարավորություն են տալիս հանգիստ կյանքով ապրելու: Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ ընդգծեց, որ ցանկալի չէ ուժի կիրառումը, բայց եւ հստակեցրեց, որ ուժի կիրառումը միմիայն դիմադրության դեպքում կլինի, երբ հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները չենթարկվեն ոստիկանության ցուցումներին, ինչն արդեն քանի օր հնչում է` հիշեցնելով, որ հանրահավաքն արտոնված չէ: Ղարաբաղի հարցում անցած 10 տարիների ձեռքբերումը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուսանողության ուղղած հարցերում գերակշռում էին Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մտահոգությունները: Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե առաջին նախագահի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ ինչպիսի արձագանքներ կարող են ունենալ հենց Ադրբեջանում: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանն ասում է՝ վերադառնանք ոչ թե 88-ի ստատուս քվոյին, ինչը հնարավոր չէ, քանի որ Խորհրդային Միությունն էլ չկա, այլ առաջարկում է վերադառնալ բարձրագույն ինքնավարության կարգավիճակին: «Մենք չպետք է Ղարաբաղի հարցը հատուկ ձգձգենք կամ արագ լուծենք: Երկուսն էլ անընդունելի են մեզ համար: Մենք պետք է ունենանք հստակ մոտեցումներ` ինչ ենք ուզում», ասաց երկրի ղեկավարը` բացառելով սկզբունքային հարցերում զիջողական կամ պարտվողական կեցվածքի դրսեւորումը. «Վերջին տասը տարում մեր կարգավիճակն էապես բարելավել ենք բանակցային գործընթացում: 10 տարվա ընթացքում երբեւէ խոսք չի գնացել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եւ եթե հանկարծ վաղը այդպիսի խոսակցություն լինի բանակցությունների ընթացքում, սա կլինի այն, ինչ մենք ստացել ենք այս քարոզարշավի արդյունքում»:
Ավելի ուշ նույն հարցին անդրադառնալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Մինչեւ 1998-ը եղած բոլոր պաշտոնական առաջարկները ենթադրել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, 98-ից հետո նման բնույթի ոչ մի առաջարկ չի եղել»: Սա համարելով ձեռքբերում` երկրի ղեկավարն ընդգծեց, թե ինքնավարության իրավունքը ափսեի վրա չեն տալիս, դրա համար պետք է պայքարել. «Ղարաբաղի համար անկախ ԼՂՀ կամ ՀՀ հետ, ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ լուծումներից բացի այլ տարբերակ չկա»: Կոսովոն նախադեպ է
Միջազգային հանրության ուշադրությունը գրաված Կոսովոյի անկախացումը նախագահ Ռ. Քոչարյանը նախադեպ համարեց` անկախ նրանից, ով ինչ է ասում: «Իմ գնահատմամբ, այս անկախությունն անխուսափելի է, եւ ես չեմ պատկերացնում, որ որեւէ ժողովուրդ անկախությունը ձեռք բերելուց հետո իր պատմական հողի վրա ապրելով բանակցությունների ճանապարհով հրաժարվեր այդ փաստացի անկախությունից` համաձայնելով մեկ այլ կարգավիճակի», ասաց նախագահը` կարեւորելով այդ նախադեպը մեզ համար, որ ունենք Ղարաբաղի հարց, եւ հավելելով, որ Ղարաբաղի անկախացման համար պայքարը մենք շատ ավելի վաղ ենք սկսել: Ի՞նչ է անելու նախագահ Քոչարյանը պաշտոնավարման ավարտից հետո
Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ նախագահի հեռանալը հետաքրքրող հարց է հասարակության համար: Արդեն մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին հարց է ուղղվել իր հետագա անելիքների վերաբերյալ, բայց կոնկրետ պատասխան չի հնչել: Միայն հայտնի է, որ Ռ. Քոչարյանը չի պատրաստվում դառնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն: «Այո, երիտասարդ եմ, այո, եռանդուն եմ, բայց չգիտեմ, ինչ եմ անելու, երեկ ուսանողների հարցին ի պատասխան ասաց նախագահն ու պատմեց, որ վերջերս Սոչիում իր կարգավիճակում գտնվող Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է այդ թեմայով: Ասացի, գիտեք, երեւի մի փոքր ընդմիջում տամ, բայց երեք ամիս անց մի առավոտ զարթնեմ ու ասեմ, սա ի՞նչ կյանք է, որ ամեն առավոտ չպիտի գնաս աշխատանքի, որոշումներ չկայացնես, ռիթմի մեջ չլինես: Հետո ասացի, կարող է երեք ամիս անց զարթնեմ, ասեմ, լսի՛ր, Ռոբերտ, էս որ ըսենց կյանք կա, էս ինչո՞վ էիր զբաղվում տարիների ընթացքում: Հիմա կատակում եմ, տեսնենք, մի քանի ամսից կերեւա»: Նախագահը ավելացրեց, որ հանգիստ խղճով է թողնում երկրի ղեկը, որովհետեւ այս 10 տարիներին երկրում շատ բան է արվել:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
Narine գրել է:
Brnakal Robert Kocharyan...Giteq te ayd nuyn usanoxnery vochinch cen tesnum, um eq xabum, inqnerd dsez.
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԷՖԵԿՏ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 2Հենց վերջերս, փետրվարի 24-ին, Կիպրոսում կոմունիստական ԱԿԵԼ կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին նախագահ Դեմեդրիս Խրիստոֆիասը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրվեց երկրի նախագահ: Նա փաստորեն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 4Հայաստանի գործող վարչապետ եւ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը երեկ ստորագրեցին համագործակցության ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ` 4-Ը ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԻ, 2-Ը` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ավանդական, բայց նախագահի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումը երեկ հարցերի քննարկման մթնոլորտում անցավ: Ուսանողները բավական մտահոգված էին երկրի ...ՈՉ ՄԱՅԴԱՆ, ՈՉ ԷԼ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Մեր չափը չափազանցն է, մեր սահմանը` ծայրահեղության մեջ: Այս խոսքերն ասվել են անցյալ դարում որպես հայի կերպարի բնութագրական, բայց այնքան արդիական են: Ցավոք, ավելի շուտ, հաճելի կլիներ նման բնութագրական տալ, ...ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԷՐ ՄՏՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ, ՊԻՏԻ ՍԿՍԵՐ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում լավ էր, որ բոլոր քաղաքական ուժերը կարողացան արտահայտել իրենց կամքը, նրանց քաղաքական կուրսի լուսաբանումն էլ գրեթե հավասար էր: Այսպիսի կարծիք հայտնեց երեկ Մամուլի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ 11Հետընտրական խառնիխուռն զարգացումների մասին զրուցեցինք Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ: - Ի՞նչ եք կարծում, ներքաղաքական ու հասարակական չթուլացող ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՍԵՐՆԴԵ ՍԵՐՈ՞ՒՆԴ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Անդրադառնալով Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աղմուկ հանած նամակին (անցյալ տարվա օգոստոսին), ուղղված Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին, «ԱՄՆ: Հայկական կյանք» ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1«Կայունություն» հասարակական շարժում՝ պետականության աջակցության ՀԿ-ների եւ անհատների միությունը մտավորականներին մեկտեղել էր երեկ: Քննարկում ու պարզապես կարծիք էին հայտնում ստեղծված քաղաքական իրավիճակի ...ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով պաշտպանին վերապահված ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Մ. Մ.Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ ԿՈՉԸ ԵԿՄ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱրցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանն «Ազգի» խմբագրությանն է ուղարկել իր կոչը, որն ուղղված է «Երկրապահ» կամավորների միության անդամներին: Պրն Ղարամյանն անդրադարձ կատարելով ղարաբաղյան ...ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել եւ վերլուծել է նախընտրական եւ հետընտրական զարգացումները, բացահայտել է օրենսդրության թերությունները, արձանագրել ...ՈՎ ՀԱՂԹԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ, 26 փետրվար, 2008 թ.2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ԿԸՀ-ն հաղթող ճանաչեց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Դիտարկենք առավելագույն քվեներ ստացած թեկնածուների վարած ընտրարշավների ...ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների խորհրդի անդամներ` Ալեքսի Գովչյանը եւ Ալեքսանդր Գույումջյանը հանդիպել են դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ: Ինչպես Փարիզից հաղորդում է Ժան Էսկյանը, ֆրանսահայ կազմակերպությունների ...ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Թարգմ. Հ. Ծ. 2«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող Ջոն Դալիի այս հոդվածը առաջին անգամ հրատարակվել է «Եվրասիա դեյլի նյուզում», հունվարի 11-ին: Մինչ ժամանակի ընթացքում Խորհրդային Միության ...ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը Վիեննայում հրապարակել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ը դրական է գնահատում Հայաստանի որոշումը` իրական ջանքեր գործադրել նախորդ ընտրություններում արձանագրված ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԿԱՆԱԴԱՅԻՑ
Հարգանքներով, ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԿԱՆԱԴԱ, ՎԱՆՔՈՒՎԵՐ1988թ. համազգային Ղարաբաղյան շարժումը եւ հետագայում անկախ Հայաստանի հռչակումը ինձ եւ շատ շատերին ներշնչեց այն համոզմունքը, որ երբ մենք միասնական ենք, ապա շատ հզոր ենք եւ կարող ենք դիմակայել որեւէ թշնամու: ...ԲՈՒՐԳԱՍԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության կենտրոնից հաղորդում են, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքի համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43 կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել 1915 թ. Հայոց ...ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայ եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմել են ժողովրդին: Ուղերձում ասվում է. «Հուզումների ալիքները անհանդուրժողության ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԸ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 19-ի համարում Լենա Նազարյանը երեք պատճառ է նշում, թե ինչու չի արտահանվում հայկական մեղրը: Առաջին՝ միջազգային գները 5 անգամ էժան են Հայաստանի գներից, երկրորդ՝ ...ՈԳԵԿՈՉՈՒՄ «ՎԵՐՆԱՏԱՆԸ»
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահը երեկ բազմամարդ էր. ցուցափեղկերը` գրքերով, լուսանկարներով ու ասույթներով, օդը` հայրենասիրությամբ լեցուն: Միջոցառման վերնագիրը խոսուն էր. «Արցախյան շարժում- ...ԼՈՒՅՍ Ի ԼՈՒՍՈ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի կազմակերպած համերգը, որ տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը, հոգու անդորրության ու հանգստության ձգտում էր: Այսօրվա ներքաղաքական լարված ...ԱՐՈՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ԹՈՓԱԼՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորսօրյա ընդմիջումից հետո ութ ուժեղագույն գրոսմայստերները իսպանական Լինարես քաղաքում վերսկսեցին պայքարը: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին շրջանն անցկացվել էր մեքսիկական Մորելիա քաղաքում, որտեղ լավագույն ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿԱԶՄԻ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ Է ԿՐԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից թիմերը շարունակում են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Նախորդ տարիների համեմատ, նախապատրաստական շրջանն աչքի է ընկնում թիմերի տրանսֆերային բավական հաջող գործունեությամբ: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴավիթ Նալբանդյանը շարունակում է հաղթարշավը Մեքսիկայի Ակապուլկո ծովափնյա քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակիչում Դավիթը պարտության մատնեց իտալացի Ստարաչեին (6-3, 6-3): Կիսաեզրափակիչում ...ԱՄՈԹԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 1-9 հաշվով ամոթալի պարտություն կրեց Ադրբեջանի ֆուտբոլիստներից Չեխիայում մեկնարկած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Արդեն 2-րդ րոպեին ադրբեջանցի Ռաջաբ Ֆարադզադեն ...ԱՐՄԻՆԵ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ 15-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում ընթացող գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանայք անցկացրին կարճ ծրագրի մրցումները: Հայաստանը ներկայացնող Արմինե Ստամբոլցյանը 26,04 միավորով 22 մասնակիցների մեջ զբաղեցնում է 15-րդ ...ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
1Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է ԱԱԾ-ի քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Սերյոժա Սիրադեղյանի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ Ի ՎՆԱՍ ԳԱԼԱ-Ի
Գ . Մ.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը երեկ հրապարակեց Գյումրու քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի` ...
ՎԱՀԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՄԻԿԱՆ» ՈՒԺԵՂ ԿԱԶՄՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՈՒԺ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԻ ԻՐ ՏԱԿԱՆՔԻՑ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

