
ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ PKK-Ի ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվարի 21-ին PKK-ի հենակետերի ոչնչացման առաջադրանքով թուրքական ռազմաօդային ուժերը սկսեցին նպատակային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված այդ հենակետերի վրա: Փետրվարի 21-ին օդային հարձակումները համադրվեցին ցամաքային գործողություններով: Փետրվարի 27-ի տվյալներով, թուրքական զորքերը վերջին 6 օրերի ընթացքում սպանել են 230 PKK-ականի, իսկ վերջիններս 24 զինծառայողի, որոնց թվում են մեկ մայոր եւ ռազմաօդային ուժերի 2 կապիտան:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը, ելակետ ընդունելով այս տվյալները, PKK-ի դեմ պայքարում ձեռք բերված աննախադեպ հաջողությունների մասին է հայտարարում, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պնդում է, որ ցամաքային գործողությունները ժամանակին են սկսել, այլապես անհամեմատ մեծ կլինեին բանակի կորուստները, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարում է. «Քանի դեռ PKK-ն արմատախիլ չի արվել, Հյուսիսային Իրաքում չենք դադարեցնի ռազմական գործողությունները»:
Փետրվարի 27-ին Բաղդադում Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշյար Զեբարիի հետ հանդիպմանը համանման հայտարարություն է արել նաեւ թուրքական պատվիրակության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, որը միաժամանակ վարչապետ Էրդողանի խորհրդականն է: Մինչ Դավութօղլուն հայտարարություն էր անում, նույն օրը Անկարա է գործուղվում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Փետրվարի 28-ին նա հանդիպում է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ, հանդիպմանը քննարկվում են PKK-ի դեմ պայքարին, Հյուսիսային Իրաքում իրականացվող ցամաքային գործողություններին եւ այդ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին մամուլի ասուլիսում ԱՄՆ պաշտպանության նախարարը զգուշացնում է թուրքական իշխանություններին, որ ցամաքային գործողությունների երկարաձգումը կվտանգի Հյուսիսային Իրաքի կայունությանը, վարչապետ Էրդողանի կառավարությունից պահանջում է հստակեցնել այս գործողությունների նպատակը, ճշտել աշխարհագրությունն ու բնույթը, ընդգծում է ցամաքային գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում տնտեսական եւ քաղաքական միջոցառումներով զուգորդելու անհրաժեշտությունը, ապա եւ ավելացնում. «Ցանկանում ենք, որ Թուրքիան հնարավորինս շուտ ավարտի ցամաքային գործողությունները Հյուսիսային Իրաքում եւ ապահովի իր ինքնապաշտպանության իրավունքի զուգակշռումը Իրաքի տարածքային ամբողջականության հետ»:
PKK-ի դեմ Հյուսիսային Իրաքում ծավալվող ռազմական գործողություններին Թուրքիան լուրջ է պատրաստվել: Վարչապետ Էրդողանն ու նախագահ Գյուլը Ջորջ Բուշի, իսկ արտգործնախարար Ալի Բաբաջանը Եվրոմիության երկրների ղեկավարների հետ հանդիպումներում ստեղծել են դրանց իրականացման քաղաքական նախադրյալները: Ավելին, Անկարան այս գործողությունները նախապես համաձայնեցրել է ԱՄՆ-ի, Իրաքի, ամենայն հավանականությամբ, նաեւ ԵՄ-ի հետ: Այդ ընթացքում թուրքական բանակը ավելի քան 100 հազար զորք է կուտակել Իրանի սահմանի երկայնքով: Սակայն նախապատրաստական այս աշխատանքները, որոնք ամիսներ առաջ էին սկսվել, պետք է ազդակ հանդիսանային, որպեսզի PKK-ի գրոհայինները սահմանամերձ շրջաններից նահանջեն երկրի խորքերը:
Այլ կերպ, ցամաքային գործողությունների հնարավորինս շուտ դադարեցման դեպքում PKK-ն հետ կվերադառնա, կվերականգնվի այն իրավիճակը, ինչ տիրում էր նախքան ռազմական գործողությունների ծավալումը, եւ այս կազմակերպությանը զսպելու համար Թուրքիան ստիպված կլինի անընդմեջ օդային հարձակման ենթարկել Հյուսիսային Իրաքը: Դա հազիվ թե ընդունելի լինի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար: Այլապես, ի դեմս Ռոբերտ Գեյթսի, ԱՄՆ-ն ցամաքային գործողությունները հնարավորինս շուտ ավարտելու կոչեր կաներ Անկարային, դրանց առթիվ մտահոգություն չէր հայտնի ԵՄ-ը, ոչ էլ միացյալ ձախ խմբակցության անդամները PKK-ի ներկայացուցիչների հետ Եվրոխորհրդարանում կկազմակերպեին մամուլի ասուլիս, պահանջելով թուրքական զորքերի դուրսբերումը Հյուսիսային Իրաքից:
Հյուսիսային Իրաքում ցամաքային գործողությունների դադարեցման, այնտեղից թուրքական զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պահանջները հակասում են դրանք մինչեւ PKK-ի չեզոքացումը շարունակելու վարչապետ Էրդողանի կառավարության տրամադրություններին: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի խնդիրը PKK-ի չեզոքացումը չէ, այլ Թուրքիայում քրդական հարցի պայմանավորումը այս կազմակերպությամբ: Թերեւս դա է պատճառը, որ Անկարայում ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծում է ցամաքային գործողությունները քաղաքական միջոցառումներով զուգորդելու անհրաժեշտությունը, Եվրոխորհրդարանի միացյալ ձախ խմբակցությունը PKK-ի ներկայացուցիչների հետ Բրյուսելում դատապարտում է թուրքական զորքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք: Էլ չենք խոսում ԵՄ-ի մասին, որը Թուրքիային իբրեւ նախապայման է առաջարկում քրդական հարցի լուծումը:
Թուրքիայում քրդական հարցի պայմանավորումը PKK-ով ենթադրում է այդ կազմակերպության հետ Անկարայի երկխոսությունը: Թեեւ Անկարան բացառում է երկխոսության հավանականությունը, սակայն չպետք է հակադրվի պայմանավորմանը, որովհետեւ PKK-ն ընդգրկված է քրդական հարցը վերջինով պայմանավորող ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Ռազմական գործողությունները չեն հանգեցնում PKK-ի չեզոքացմանը, սակայն այդ ցուցակը հնարավորություն է տալիս Անկարային խուսափելու ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի երկխոսության պահանջներից, ընդգծելով դրա անհամատեղելիությունն ահաբեկչության հետ, ինչը PKK-ի դեմ պայքարի հետ ելման կետ է վերադարձնում քրդական հարցը: Այսպիսով, դա դառնում է աշխույժ սակարկությունների առարկա, դրանով երկուստեք կրած մարդկային կորուստները իմաստազրկվում են: Ինչ վերաբերում է սկսած փետրվարի 25-ից Դիարբեքիրում, Վանում, Բայազետում եւ Աղրիում քրդական հոծ զանգվածների ցույցերին, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով եւ համատարած ձերբակալություններով, ապա դրանք էլ սակարկություններում ուժեղացնում են քրդական հարցը PKK-ով պայմանավորելիս, այդ կազմակերպությանը միաժամանակ ահաբեկչական համարող ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքերը:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
20-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ1988 թվականի փետրվարի 26-ին հաջորդած յուրաքանչյուր օրը կարելի է կորցրած համարել՝ 20 տարի շարունակ հայկական կողմը պետական մակարդակով պասսիվություն է դրսեւորել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՃիշտ 20 տարի առաջ, փետրվարի 28-ին պետական մակարդակով կազմակերպվեց սումգայիթյան ոճրագործությունը, նպատակ ունենալով Մոսկվային վախեցնելու, որ ղարաբաղյան հարցի լուծումը շատ բարդ է ու մեծ արյունահեղություն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ...ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ՎԱԳԱՆԿՈՎՍԿԱՅԱ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ
Երեկ Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի 20-րդ տարելիցին, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին ...ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԻ 20-ԱՄՅԱԿԸ
ԱՆ. Հ., Գերմանիա«Չպե՛տք է կրկնվի», «Ո՛չ ատելությանը, վե՛րջ ազգայնամոլությանը»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով է մարտի 1-ին, ժամը 14.00-16.00 Բեռլինի Հուբերտուսալլե 43 հասցեում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանության ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 4Նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի հետ հոգեբանական աշխատանք չի տարվել նրա իմիջը եւ ժողովրդականությունը բարձրացնելու համար, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Չնայած դրան, հոգեբանական ...ԲԱՆԱՎԵՃԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ «ԱԶԳԻ» «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ԷՋԸ
Հակոբ Պարոնյան 2«Ազգ» օրաթերթը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունից հետո բանավեճի համար բացելով իր հայտնի «Տականքներ» խորագիրը, նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել պառակտման այն վտանգավոր երեւույթների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Գ. Մ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում իրականացրել է դիտորդական առաքելություն մարզի 33, 34, 35-րդ ...ՅՈԹ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1«Հիմա, հիմա, հիմա...»: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ազատության հրապարակում հավաքված հայոց «ջիգիթները» վանկարկում են այս բառերը` «հենց հիմա», պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, նույնիսկ հարձակվելու կոչ ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 14Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներում օտար պետության դրոշ ծածանվել էր միայն նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքներից մեկում, բայց ոչ առանձին պետության, այլ Եվրոմիության դրոշը: ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության հրապարակում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած համագործակցության կոչը Ժողովրդական կուսակցության նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը համարում է հետընտրական ...ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՀանրահավաքները մտել են այնպիսի փուլ, որ նրա կազմակերպիչներն իրենք էլ չեն կողմնորոշվում, թե էլ ի՞նչ ձեռնարկեն, էլ ինչի՞ մասին խոսեն: Մի կողմից՝ հանրահավաքային 9-րդ օրն է գալիս, ու տես որ իշխանությունները ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 12Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին ներկա բազմության ուշադրությունը հրավիրեց դիտորդական առաքելությունների վրա: Ըստ Տեր-Պետրոսյանի, վերջիններիս պահվածքը ֆորմալիստական է: Եվ որ ընտրություններին դիտորդական ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար ՀՅԴ բյուրոյի անդամն առաջարկում է բանակցությունների օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել: Ըստ Հովհաննիսյանի, ...«ԱՄՈԹ ԵԱՀԿ-ԻՆ»
Ազատության հրապարակի մասնակիցները երեկ երթ էին կազմակերպել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: «Ամոթ» վանկարկելով` երթի մասնակիցները իրենց դժգոհությունն արտահայտեցին փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ...ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ PKK-Ի ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 21-ին PKK-ի հենակետերի ոչնչացման առաջադրանքով թուրքական ռազմաօդային ուժերը սկսեցին նպատակային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված այդ հենակետերի վրա: Փետրվարի 21-ին օդային հարձակումները ...ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Ա. Մ.Բանահյուսությունը, կատարողական արվեստն ու ազգագրությունը այն ոչ նյութական մշակութային արժեքներն են, որոնց պահպանումն եւ տարածումը կխրախուսվի օրենքով: «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» կառավարության ...ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ Է ԻՐ... 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸնդամենը 80-ամյա, սակայն հոգեվիճակով եւ կատարելիք գործերի վճռականությամբ նորահաս երիտասարդ Թորոս Թորանյանն ու մենք այսօր 20-րդ անգամ ենք նշում նրա տարեդարձը: Թորոսի ծնողները` Խաչերն ու Վարդուհին ի՜նչ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՆԱԵՎ DVD-ՈՎ
Հ. Ծ.Նյու Յորքից ստացված հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը եւ «Սոնի BMG էնտրթեյնմենտ» ընկերությունը համատեղ ընդունելություն են կազմակերպել համայնքի ակտիվիստների եւ մարդու իրավունքների ...ՎԱՐՊԵՏԸ ԳՈՀ ԿԼԻՆԵՐ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԼոս Անջելեսի «Ար-Պրես» հրատարակչատան տնօրեն Սամվել Դավայանի վերջերս Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին ուղարկած ծրարը եզակի մի արժեք էր ներառում իր մեջ. հեղինակի մակագրությունն այսպիսին ...ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ
Հաղորդվում է, որ Սերգեյ Փարաջանովի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը ռուսական արվեստի լոնդոնյան Մաք-Դուգլ (Mac-Dougall) աճուրդում վաճառվել է 178.101 ԱՄՆ դոլարով: Ըստ «Նոյյան տապանի», մինչ օրս աշխարհահռչակ ...«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող «Նախագահի գավաթի» խաղարկությունում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը դարձել էր «A» ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակող հայ երկու բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ` ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալը: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանը երկրորդ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա պայքարից դուրս մղեց Վենտուրային (6-2, 6-3): 2-րդ փուլում պայքարից դուրս մնացին ուժեղագույն մի քանի ...ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ
Ան. Հ., ԳերմանիաՓետրվարի 29-ին Համբուրգում կկայանա WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների չեմպիոն Սյուզի Քենտիկյանի մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն Սարահ Գոոդսոնի: Pro 7-ը խաղն ուղիղ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Արմինե Ստամբոլցյանը եւ Սարգիս Հայրապետյանը: Վերջինս առաջինը դուրս եկավ մրցասպարեզ: Կարճ ծրագրի ...ԳԱԼԱ-Ի ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Գ. Մ.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ (ԳԱԼԱ-ի սեփականատեր) քաղաքացիական գործի քննությունը, որտեղ առաջին կողմը հանդես էր եկել իր սեփականությունը ...ՊԱՅԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 27-ին, ժամը 16.25-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ վարորդ, 1953-ին ...
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

