
ԲԱՆԱՎԵՃԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ «ԱԶԳԻ» «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ԷՋԸ
«Ազգ» օրաթերթը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունից հետո բանավեճի համար բացելով իր հայտնի «Տականքներ» խորագիրը, նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել պառակտման այն վտանգավոր երեւույթների վրա, որոնք վտանգում են ողջ ազգի միասնությունը: Սակայն մեզ համար շուտով հասկանալի դարձավ, որ հարկավոր է խոսակցությունը տանել ոչ թե այն թեմաների շուրջը, որոնք պառակտում են ազգը, այլ այն թեմաների, որոնք կարող են միավորող եւ դրական դեր խաղալ ներկայումս մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Այդ պատճառով էլ առաջարկվեց «Ազգի» կայքէջում բացել նոր էջ «Արժանապատիվ քաղաքացի» անվան տակ, որը կլինի բանավեճի մի նոր ամբիոն եւ որտեղ, ըստ մեզ, պետք է լինեին ազգին միավորող, այլ ոչ թե երկփեղկող կարծիքներ: Երկօրյա ակցիան սակայն, ցավոք, ցույց տվեց, որ այնուամենայնիվ պառակտումը մեզանում ավելին է, քան մենք կարծում էինք: Ցավալի է նաեւ այն փաստը, որ մեր կայքէջ այցելողներից շատերի մեջ բացակայում է բանավեճի տարրական կուլտուրան, նրանք նախընտրում են հայհոյել մեկը մյուսին եւ «Ազգին», որը նրանց հնարավորություն է տրամադրել ազատորեն իրենց կարծիքն արտահայտելու: Այդպես էլ չհնչեց կառուցողական եւ ոչ մի առաջարկ, փոխարենը շատ էր անհանդուրժողականությունը եւ հատկապես նրանց կողմից, ովքեր հանդես էին գալիս առաջին նախագահի պաշտպանի դերում: Այստեղ կան խայտառակ հայհոյանքներ, որոնք թերթի ծրագրավորողը հեռացնում է, շատերը բուն թեմայի մասին գրելու եւ կարծիքներ հաղորդելու փոխարեն հայհոյում են «Ազգին», օրինակ, որ իբր ««Ազգ» թերթը վերածվել է պահեստի համբալի», ««Ազգ» թերթ, դուք էլ վաճառվեցիք», «ցանկացած իշխանության ծառա եւ անհամ քարոզիչ», «արդեն քանի տարի «Ազգի» մշտական ընթերցողն եմ, ահավոր հիասթափված եմ ձեր հիմիկվա աշխատանքից, արժանապատվություն ունեցեք «Ազգի» խմբագիր եւ լրագրողներ, ստրկամտորեն ծառայում եք իշխանություններին» եւ այլն: Հայհոյանքի իր բաժինն է ստացել նաեւ թերթի գլխավոր խմբագիրը. «Նույն անողնաշար ու ամորֆ թերթն է, ինչպես եղել է վերջին 13 տարիներին, ամոթ է, Հակոբ Ավետիքյան»: Այսինքն` մեր առաջարկը, թե ազատորեն կարող եք հայտնել ձեր կարծիքը երկրում առաջացած իրավիճակի մասին, շատերը ընկալում են որպես բոլորին` թերթին, լրագրողներին, խմբագրին հայհոյելու հնարավորություն:
Բարեբախտաբար, մեր կայքէջ այցելածների մեջ ավելի շատ էին նրանք, ովքեր անդրադարձել էին բուն թեմային` ազգի միավորման գաղափարին, նրանք, ի տարբերություն հայհոյողների, որպես կանոն ստորագրել էին իրենց գրությունները: Օրինակ` «Մեզ` հայերիս համար երբեք անցյալի սխալները դաս չեն լինում: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ, ոչ թե լեւոնական, երեւանցի, ղարաբաղցի կամ սփյուռքահայ»: Մեկ այլ գրություն. «Ես դժգոհ եմ մեր երկրում եղած շատ բաներից, բայց չեմ ուզում, որ իմ դժգոհությունը օգտագործեն դրսի մութ ուժերի կամակատարները», «Պառակտված ազգը լավագույն դեպքում ծիծաղի առարկա է, վատագույն դեպքում` թիրախ այդ ազգին ոչ բարի կամեցողների համար» եւ այլն: Այսինքն` կային նաեւ իրավիճակը սթափ գնահատողներ, որոնք փորձում էին իրենց կարծիքն արտահայտել, միաժամանակ չհայհոյելով ու չպիտակավորելով ոչ մեկին:
Ինչեւէ, «Ազգ» թերթի բանավեճի համար բացված խորագիրը` «Արժանապատիվ քաղաքացին» ցույց տվեց միմյանց կարծիքը լսելու եւ սեփական կարծիքը արտահայտելու ցածր կուլտուրան, որը չի կարող վերանալ մեկ օրում: Մեր թերթը կշարունակի բանավեճի համար էջ տրամադրել իր ընթերցողներին ոչ միայն նրանց, ովքեր հավանում են «Ազգը», այլեւ նրանց, ովքեր շարունակում են կարդալ մեր «ամորֆ» թերթը: Մենք փորձում ենք օբյեկտիվ լուսաբանել եւ մեկնաբանել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Մեր խմբագրությունում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ եւ բոլորն էլ ազատ կարող են իրենց կարծիքը արտահայտել` տպագրելով իրենց տեսակետները: Սակայն «Ազգը» ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում չի ցանկանում դառնալ ոչ մի քաղաքական ուժի խոսնակը, առավել եւս նպաստել ստեղծված ճգնաժամի խորացմանը: ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
- Հակոբ Պարոնյան
Քննարկում
Hakob 49 գրել է:
Պարոն Մանվելյան, դուք եթէ նկատել էք, որ հայհոյանք
տվողները ճիçտ Ժամանակին, և ճիçտ տեղը նրանք այն
մարդիք են, որոնք դեմ են կաçառակերությանը,համընդանուր
կողոպուտին, մօնօպօիյաների հզորացմանը,բիզնեսը անջատել
պօլիտիկայից,օրենքը լինի հավասար բոլորին և այլն...
Տվյալ մարդիք այսօր սատարում են Լ.Տ.Պ. -ին
որոնցից մեկն էլ ես էմ. Հարգելի Արմեն, դու ինքտ լինելով
հայ տղամարդ կxնդրեյ,որ կարդայիր հայոց աçxարհ օրաթերթը
կիմայի և գագոյի մտահաղացուները և զսպել քո փողոցայն
բառապաçարը. Իսկ ինչ մնում է սերԺիկի երկրպագուներին
նրանք երբեք չեն քննարկում, քանի որ հենց իրենք էլ մեղք
չունեն, որովհետև ոչինչով չեն կարող արդարացնել կաçառքը.
Հայաստանյան գրել է:- Hakob 49
Պարոն Մանվելյան, դուք եթէ նկատել էք, որ հայհոյանքտվողները ճիçտ Ժամանակին, և ճիçտ տեղը նրանք այն
մարդիք են, որոնք դեմ են կաçառակերությանը,համընդանուր
կողոպուտին, մօնօպօիյաների հզորացմանը,բիզնեսը անջատել
պօլիտիկայից,օրենքը լինի հավասար բոլորին և այլն...
Տվյալ մարդիք այսօր սատարում են Լ.Տ.Պ. -ին
որոնցից մեկն էլ ես էմ. Հարգելի Արմեն, դու ինքտ լինելով
հայ տղամարդ կxնդրեյ,որ կարդայիր հայոց աçxարհ օրաթերթը
կիմայի և գագոյի մտահաղացուները և զսպել քո փողոցայն
բառապաçարը. Իսկ ինչ մնում է սերԺիկի երկրպագուներին
նրանք երբեք չեն քննարկում, քանի որ հենց իրենք էլ մեղք
չունեն, որովհետև ոչինչով չեն կարող արդարացնել կաçառքը.
Հարգելի Հակոբ, ես ուրախ եմ,որ գտնվեց հակադիր կարծիքի մի մարդ, որը ոչ թե հայհոյում այլ քննարկում է...
Իմ նման շատ մարդիկ կան ,որ Հայաստանում չեն ՝
կաշառված, ինչպես դուք եք ասում , սերժական չեն,
բայց տեսնելով Հայաստանին սպառնացող վտանգը՝
այսօրվա Ազատության հրապարակի իրավիճակը
չարիք են համարում ու ապացույցներ բերում...- Hakob 49
20-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ1988 թվականի փետրվարի 26-ին հաջորդած յուրաքանչյուր օրը կարելի է կորցրած համարել՝ 20 տարի շարունակ հայկական կողմը պետական մակարդակով պասսիվություն է դրսեւորել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՃիշտ 20 տարի առաջ, փետրվարի 28-ին պետական մակարդակով կազմակերպվեց սումգայիթյան ոճրագործությունը, նպատակ ունենալով Մոսկվային վախեցնելու, որ ղարաբաղյան հարցի լուծումը շատ բարդ է ու մեծ արյունահեղություն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ...ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ՎԱԳԱՆԿՈՎՍԿԱՅԱ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ
Երեկ Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի 20-րդ տարելիցին, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին ...ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԻ 20-ԱՄՅԱԿԸ
ԱՆ. Հ., Գերմանիա«Չպե՛տք է կրկնվի», «Ո՛չ ատելությանը, վե՛րջ ազգայնամոլությանը»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով է մարտի 1-ին, ժամը 14.00-16.00 Բեռլինի Հուբերտուսալլե 43 հասցեում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանության ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 4Նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի հետ հոգեբանական աշխատանք չի տարվել նրա իմիջը եւ ժողովրդականությունը բարձրացնելու համար, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Չնայած դրան, հոգեբանական ...ԲԱՆԱՎԵՃԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ «ԱԶԳԻ» «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ԷՋԸ
Հակոբ Պարոնյան 2«Ազգ» օրաթերթը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունից հետո բանավեճի համար բացելով իր հայտնի «Տականքներ» խորագիրը, նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել պառակտման այն վտանգավոր երեւույթների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Գ. Մ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում իրականացրել է դիտորդական առաքելություն մարզի 33, 34, 35-րդ ...ՅՈԹ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1«Հիմա, հիմա, հիմա...»: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ազատության հրապարակում հավաքված հայոց «ջիգիթները» վանկարկում են այս բառերը` «հենց հիմա», պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, նույնիսկ հարձակվելու կոչ ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 14Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներում օտար պետության դրոշ ծածանվել էր միայն նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքներից մեկում, բայց ոչ առանձին պետության, այլ Եվրոմիության դրոշը: ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության հրապարակում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած համագործակցության կոչը Ժողովրդական կուսակցության նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը համարում է հետընտրական ...ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՀանրահավաքները մտել են այնպիսի փուլ, որ նրա կազմակերպիչներն իրենք էլ չեն կողմնորոշվում, թե էլ ի՞նչ ձեռնարկեն, էլ ինչի՞ մասին խոսեն: Մի կողմից՝ հանրահավաքային 9-րդ օրն է գալիս, ու տես որ իշխանությունները ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 12Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին ներկա բազմության ուշադրությունը հրավիրեց դիտորդական առաքելությունների վրա: Ըստ Տեր-Պետրոսյանի, վերջիններիս պահվածքը ֆորմալիստական է: Եվ որ ընտրություններին դիտորդական ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար ՀՅԴ բյուրոյի անդամն առաջարկում է բանակցությունների օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել: Ըստ Հովհաննիսյանի, ...«ԱՄՈԹ ԵԱՀԿ-ԻՆ»
Ազատության հրապարակի մասնակիցները երեկ երթ էին կազմակերպել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: «Ամոթ» վանկարկելով` երթի մասնակիցները իրենց դժգոհությունն արտահայտեցին փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ...ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ PKK-Ի ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 21-ին PKK-ի հենակետերի ոչնչացման առաջադրանքով թուրքական ռազմաօդային ուժերը սկսեցին նպատակային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված այդ հենակետերի վրա: Փետրվարի 21-ին օդային հարձակումները ...ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Ա. Մ.Բանահյուսությունը, կատարողական արվեստն ու ազգագրությունը այն ոչ նյութական մշակութային արժեքներն են, որոնց պահպանումն եւ տարածումը կխրախուսվի օրենքով: «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» կառավարության ...ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ Է ԻՐ... 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸնդամենը 80-ամյա, սակայն հոգեվիճակով եւ կատարելիք գործերի վճռականությամբ նորահաս երիտասարդ Թորոս Թորանյանն ու մենք այսօր 20-րդ անգամ ենք նշում նրա տարեդարձը: Թորոսի ծնողները` Խաչերն ու Վարդուհին ի՜նչ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՆԱԵՎ DVD-ՈՎ
Հ. Ծ.Նյու Յորքից ստացված հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը եւ «Սոնի BMG էնտրթեյնմենտ» ընկերությունը համատեղ ընդունելություն են կազմակերպել համայնքի ակտիվիստների եւ մարդու իրավունքների ...ՎԱՐՊԵՏԸ ԳՈՀ ԿԼԻՆԵՐ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԼոս Անջելեսի «Ար-Պրես» հրատարակչատան տնօրեն Սամվել Դավայանի վերջերս Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին ուղարկած ծրարը եզակի մի արժեք էր ներառում իր մեջ. հեղինակի մակագրությունն այսպիսին ...ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ
Հաղորդվում է, որ Սերգեյ Փարաջանովի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը ռուսական արվեստի լոնդոնյան Մաք-Դուգլ (Mac-Dougall) աճուրդում վաճառվել է 178.101 ԱՄՆ դոլարով: Ըստ «Նոյյան տապանի», մինչ օրս աշխարհահռչակ ...«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող «Նախագահի գավաթի» խաղարկությունում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը դարձել էր «A» ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակող հայ երկու բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ` ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալը: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանը երկրորդ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա պայքարից դուրս մղեց Վենտուրային (6-2, 6-3): 2-րդ փուլում պայքարից դուրս մնացին ուժեղագույն մի քանի ...ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ
Ան. Հ., ԳերմանիաՓետրվարի 29-ին Համբուրգում կկայանա WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների չեմպիոն Սյուզի Քենտիկյանի մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն Սարահ Գոոդսոնի: Pro 7-ը խաղն ուղիղ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Արմինե Ստամբոլցյանը եւ Սարգիս Հայրապետյանը: Վերջինս առաջինը դուրս եկավ մրցասպարեզ: Կարճ ծրագրի ...ԳԱԼԱ-Ի ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Գ. Մ.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ (ԳԱԼԱ-ի սեփականատեր) քաղաքացիական գործի քննությունը, որտեղ առաջին կողմը հանդես էր եկել իր սեփականությունը ...ՊԱՅԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 27-ին, ժամը 16.25-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ վարորդ, 1953-ին ...
«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. Հ.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՃԱՔԱԼՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ
Ա. Մ.ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-Երեւան
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

