
20-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1988 թվականի փետրվարի 26-ին հաջորդած յուրաքանչյուր օրը կարելի է կորցրած համարել՝ 20 տարի շարունակ հայկական կողմը պետական մակարդակով պասսիվություն է դրսեւորել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերին միջազգային ատյաններում իրական գնահատական տալու գործում: Իսկ նշված ջարդերը, համաձայն ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, ոչ այլ ինչ են, քան հենց ցեղասպանություն: Բարեբախտաբար վիճակն անշտկելի չէ, եւ անելիք վստահաբար կա: Այս կարծիքին են «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը՝ հրապարակախոս, նախկինում Սումգայիթի հայերի պաշտպանության հանձնախմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանն ու Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Նրանք վստահ են, որ դեռեւս ուշ չէ եւ լիովին հնարավոր է հավաքագրել եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ ատյաններից ձեռք բերել Սումգայիթին առնչվող փաստաթղթերն ու հիմնականում իրենց ձեռքի տակ եղած նյութերը (որոնք սեփական նախաձեռնությամբ են հավաքագրել) ուսումնասիրելու եւ միջազգային ատյաններ ներկայացնելու համար: Պարզապես անհրաժեշտ են պետական աջակցություն եւ պետության մասնակցություն:
Մինչ օրս Սումգայիթում 1988 թվականի 27-29 ներառյալ իրականացված ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ, չնայած Հրայր Ուլուբաբյանի տվյալներով՝ նրանք 100-ից ավելի են եւ նրա «Սումգայիթ... Ցեղասպանություն... Հրապարակայնություն...» գրքում հրատարակված են զոհերից 32-ի տվյալներն ու ներկայացված մահվան փաստաթղթերը: Հրապարակախոսի հավաստմամբ, տվյալներն այդ պաշտոնապես չեն հերքվել: Ակնհայտ է նաեւ, որ հայկական կողմի լռությանը ադրբեջանական կողմը հակադրում է իր քարոզչամեքենայի ակտիվությունը՝ հայերին միջազգային ատյաններում ներկայացնելով որպես ագրեսոր ու դա փորձում փաստարկել Խոջալուում իբրեւ հայերի իրականացրած ջարդերով, բայց դա էլ հաղթահարելի համարեցին ե՛ւ Ռուբեն Սահակյանը, ե՛ւ Հրայր Ուլուբաբյանը: Եվ եթե վերջինս ելք է համարում ԽՍՀՄ-ով մեկ եւ հիմնականում ՌԴ-ում սփռված քրեական գործերը հավաքելն ու դրանք հիմնավորապես ուսումնասիրելը, խորհրդարանական լսումների կազմակերպումն ու Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու հարցը միջազգային ատյաններում բարձրացնելը, ապա Ռուբեն Սահակյանը կարեւոր է համարում այդ անել ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանի միջոցով, կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ առաջարկում է առավելապես փաստարկված խոսել. «Եղել է գենոցիդ, միանշանակ: Հենց միայն այն փաստը, որ իրադարձությունները վերաբերել են միայն ու միայն հայ ազգաբնակչությանը, բավական է: Դա եղել է կազմակերպված գործողություն: Իմ համոզմունքն է սա: Կասկածում եմ, սա ասում եմ, որ չխախտեմ անմեղության կանխավարկածը, որ կազմակերպված է եղել ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով, սկսած Գորբաչովից, քանի որ առանց կենտկոմի առաջին քարտուղարի ոչինչ հնարավոր չէր լինի անել, համաձայնեցված Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, այն էլ մի երկրում, որը հեղեղված էր գործակալներով»:
Կատարվածի պատճառն, ըստ Ռուբեն Սահակյանի, փետրվարի 20-ի Ղարաբաղի մարզխորհրդի պատգամավորների հայտնի որոշման մեջ է: Իսկ այդ որոշմամբ Ղարաբաղը դուրս էր գալու Ադրբեջանի կազմից: Որոշմանն էլ հաջորդեցին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ակնհայտ նախազգուշացումներ ներառող ելույթներն առ այն, որ այլ տեղերում էլ հայեր կան ու պետք չէ թույլ տալ ջարդերի կրկնությունը: Այնուհետեւ, փաստաբանի գնահատմամբ, Սումգայիթի դատավարությունն էր մեծ թերություններով, անկատարություններով, խեղաթյուրումներով. Սումգայիթի ջարդերը որակվում են որպես զանգվածային անկարգություններ` էթնիկականը խուլիգանական գործոնով փոխարինմամբ: Սումգայիթի դատավարությանը Հրայր Ուլուբաբյանի եւ Աղասի Արշակյանի նախաձեռնությամբ եւ սեփական պատրաստակամությամբ մասնակցած փաստաբան Ռուբեն Սահակյանը փաստեց, որ հազիվ թե իր համար ամենամերժելի խորհրդային քաղաքական գործիչ Գորբաչովի սպառնալից ելույթները հնարավոր լինի դիտարկել հայկական կողմի՝ սկսած Խորհրդային Հայաստանի իշխանություններից ու վերջացրած հաջորդած իշխանությունների Սումգայիթի որպես ցեղասպանություն ճանաչման հարցում դրսեւորած լիակատար անգործության պատճառ, քանի որ ջարդերն այնուամենայնիվ չսահմանափակվեցին Սումգայիթով:
Ի դեպ, անելիքի մասին իրենց տեսակետը Ռուբեն Սահակյանն արդեն օրերս բարձրաձայնել է եւ պատասխանի հույս ունի:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
20-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ1988 թվականի փետրվարի 26-ին հաջորդած յուրաքանչյուր օրը կարելի է կորցրած համարել՝ 20 տարի շարունակ հայկական կողմը պետական մակարդակով պասսիվություն է դրսեւորել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՃիշտ 20 տարի առաջ, փետրվարի 28-ին պետական մակարդակով կազմակերպվեց սումգայիթյան ոճրագործությունը, նպատակ ունենալով Մոսկվային վախեցնելու, որ ղարաբաղյան հարցի լուծումը շատ բարդ է ու մեծ արյունահեղություն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ...ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ՎԱԳԱՆԿՈՎՍԿԱՅԱ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ
Երեկ Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի 20-րդ տարելիցին, Մոսկվայի Վագանկովսկայա գերեզմանատան հայկական եկեղեցու մոտ գտնվող Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին ...ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԻ 20-ԱՄՅԱԿԸ
ԱՆ. Հ., Գերմանիա«Չպե՛տք է կրկնվի», «Ո՛չ ատելությանը, վե՛րջ ազգայնամոլությանը»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով է մարտի 1-ին, ժամը 14.00-16.00 Բեռլինի Հուբերտուսալլե 43 հասցեում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանության ...ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 4Նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի հետ հոգեբանական աշխատանք չի տարվել նրա իմիջը եւ ժողովրդականությունը բարձրացնելու համար, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Չնայած դրան, հոգեբանական ...ԲԱՆԱՎԵՃԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ «ԱԶԳԻ» «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ԷՋԸ
Հակոբ Պարոնյան 2«Ազգ» օրաթերթը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունից հետո բանավեճի համար բացելով իր հայտնի «Տականքներ» խորագիրը, նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել պառակտման այն վտանգավոր երեւույթների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Գ. Մ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում իրականացրել է դիտորդական առաքելություն մարզի 33, 34, 35-րդ ...ՅՈԹ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1«Հիմա, հիմա, հիմա...»: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ազատության հրապարակում հավաքված հայոց «ջիգիթները» վանկարկում են այս բառերը` «հենց հիմա», պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, նույնիսկ հարձակվելու կոչ ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 14Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներում օտար պետության դրոշ ծածանվել էր միայն նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքներից մեկում, բայց ոչ առանձին պետության, այլ Եվրոմիության դրոշը: ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետության հրապարակում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած համագործակցության կոչը Ժողովրդական կուսակցության նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը համարում է հետընտրական ...ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՀանրահավաքները մտել են այնպիսի փուլ, որ նրա կազմակերպիչներն իրենք էլ չեն կողմնորոշվում, թե էլ ի՞նչ ձեռնարկեն, էլ ինչի՞ մասին խոսեն: Մի կողմից՝ հանրահավաքային 9-րդ օրն է գալիս, ու տես որ իշխանությունները ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 12Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին ներկա բազմության ուշադրությունը հրավիրեց դիտորդական առաքելությունների վրա: Ըստ Տեր-Պետրոսյանի, վերջիններիս պահվածքը ֆորմալիստական է: Եվ որ ընտրություններին դիտորդական ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար ՀՅԴ բյուրոյի անդամն առաջարկում է բանակցությունների օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել: Ըստ Հովհաննիսյանի, ...«ԱՄՈԹ ԵԱՀԿ-ԻՆ»
Ազատության հրապարակի մասնակիցները երեկ երթ էին կազմակերպել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: «Ամոթ» վանկարկելով` երթի մասնակիցները իրենց դժգոհությունն արտահայտեցին փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ...ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ PKK-Ի ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 21-ին PKK-ի հենակետերի ոչնչացման առաջադրանքով թուրքական ռազմաօդային ուժերը սկսեցին նպատակային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված այդ հենակետերի վրա: Փետրվարի 21-ին օդային հարձակումները ...ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Ա. Մ.Բանահյուսությունը, կատարողական արվեստն ու ազգագրությունը այն ոչ նյութական մշակութային արժեքներն են, որոնց պահպանումն եւ տարածումը կխրախուսվի օրենքով: «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» կառավարության ...ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ Է ԻՐ... 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸնդամենը 80-ամյա, սակայն հոգեվիճակով եւ կատարելիք գործերի վճռականությամբ նորահաս երիտասարդ Թորոս Թորանյանն ու մենք այսօր 20-րդ անգամ ենք նշում նրա տարեդարձը: Թորոսի ծնողները` Խաչերն ու Վարդուհին ի՜նչ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՆԱԵՎ DVD-ՈՎ
Հ. Ծ.Նյու Յորքից ստացված հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը եւ «Սոնի BMG էնտրթեյնմենտ» ընկերությունը համատեղ ընդունելություն են կազմակերպել համայնքի ակտիվիստների եւ մարդու իրավունքների ...ՎԱՐՊԵՏԸ ԳՈՀ ԿԼԻՆԵՐ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԼոս Անջելեսի «Ար-Պրես» հրատարակչատան տնօրեն Սամվել Դավայանի վերջերս Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին ուղարկած ծրարը եզակի մի արժեք էր ներառում իր մեջ. հեղինակի մակագրությունն այսպիսին ...ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ
Հաղորդվում է, որ Սերգեյ Փարաջանովի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը ռուսական արվեստի լոնդոնյան Մաք-Դուգլ (Mac-Dougall) աճուրդում վաճառվել է 178.101 ԱՄՆ դոլարով: Ըստ «Նոյյան տապանի», մինչ օրս աշխարհահռչակ ...«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող «Նախագահի գավաթի» խաղարկությունում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը դարձել էր «A» ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակող հայ երկու բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ` ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալը: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանը երկրորդ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա պայքարից դուրս մղեց Վենտուրային (6-2, 6-3): 2-րդ փուլում պայքարից դուրս մնացին ուժեղագույն մի քանի ...ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ
Ան. Հ., ԳերմանիաՓետրվարի 29-ին Համբուրգում կկայանա WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների չեմպիոն Սյուզի Քենտիկյանի մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն Սարահ Գոոդսոնի: Pro 7-ը խաղն ուղիղ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Արմինե Ստամբոլցյանը եւ Սարգիս Հայրապետյանը: Վերջինս առաջինը դուրս եկավ մրցասպարեզ: Կարճ ծրագրի ...ԳԱԼԱ-Ի ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Գ. Մ.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ (ԳԱԼԱ-ի սեփականատեր) քաղաքացիական գործի քննությունը, որտեղ առաջին կողմը հանդես էր եկել իր սեփականությունը ...ՊԱՅԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 27-ին, ժամը 16.25-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ վարորդ, 1953-ին ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՅԴ ՊԱՀԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄԱՌ, ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Հարցազրույցը վարեց՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

