
ԱՐԴՅՈՔ ՀՅԴ-Ն ՓԱԿՈ՞ՒՄ Է ԴՈՒՌԸ ՀԵՏԱԳԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Նախորդ օրը տարածած հայտարարությունից հետո երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարկ համարեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ` նորից կանգ առնելով հայտարարության կարեւոր պահերի վրա: Որ ընտրություններում կեղծիքներ են եղել` գնահատականը սեփական վերլուծությունների արդյունք է, բայց ընտրությունների արդյունքները չեն վիճարկում, քանի որ եղածը ընտրական համակարգի բացերի արդյունք է, ինչի հետեւանքով չի ապահովվում քվեատուփերում եղած քվեաթերթիկների եւ ընտրողների ձայների համապատասխանությունը, իսկ ընտրությունների ընթացքը վերահսկելու կամ ընտրակեղծիքները կանխելու եւ հետագայում քվեաթերթիկների համապատասխանությունը քվեներին ապահովելու համար քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակ են: ՀՅԴ-ն այդ մասին գիտեր այն ժամանակ, երբ առաջարկում էին, որ ընտրական գրանցամատյանները հասանելի լինեին, երկու օրն էլ բավական կլիներ ստուգելու, ինչը վերահսկողության գործիք կլիներ եւ էապես կփոխեր իրավիճակը: Բայց հիմա հնարավոր չէ ստուգել կեղծիքները եւ խոսակցությունը տեղափոխվում է ոչ առարկայական դաշտ, հենց այդ պատճառով դաշնակցականները չեն վիճարկում ընտրությունների արդյունքները: Ա. Ռուստամյանը վերստին հիշեցրեց, որ իրենք ընտրել են կոալիցիոն հուշագրի դադարեցման երրորդ` կողմերի համաձայնությամբ ճանապարհը, եւ այդտեղ եւս պահպանվել է նախընտրական շրջանի ՀՅԴ տրամաբանությունը` «ընդդեմ մեկի կամ ի շահ ուրիշի» չգործելու: Նաեւ պաշտոններից կարող են հրաժարվել, դրանք ինքնանպատակ պահելու խնդիր ՀՅԴ-ն չի տեսնում:
ՀՅԴ-ն ելքը տեսնում է ընտրակեղծիքները լիարժեք ուսումնասիրելու եւ խախտում անողներին պատժելու մեջ. մինչեւ այդպիսի գիծ չքաշվի` գործընթացների նորմալ ընթացք ապահովել հնարավոր չի լինի: ՀՅԴ առաջնորդները ե՛ւ իշխանություններին, ե՛ւ փողոցում կանգնած ընդդիմությանը կոչ ունեն ուղղված` առաջինը պետք է դժգոհողներին օտար չհամարի, թշնամություն չսերմանի, երկրորդը իշխանությունը բռնի ուժով փոխելու ցանկություն չունենա: Քաղաքական դաշտում ընդդիմության գործունեության համար պետք է լիարժեք պայմաններ ապահովվի, եթե դա չկա, ընդդիմությունը գործոն կդառնա փողոցում: Եվ նոր կառավարությունն էլ պետք է ձեւավորվի այնպես, որ իրենց մատնանշած խնդիրների լուծումը երեւա:
Վահան Հովհաննիսյանը եւս մի քանի նկատառում հայտնեց: Ըստ նրա` 6-8 ընտրատարածք ուղղակի խայտառակ են անում եւ ապականում ընտրությունների պատկերը, որո՞նք` դեռ կասվի: «Ոչ մի տրամաբանական սահմանում չի աշխատում, եթե փող են բաժանում, ժողովրդի քվեի եւ քվեատուփի միջեւ գոյություն ունի խզող գործոն», նկատեց Վ. Հովհաննիսյանը` պնդելով, որ ընտրակաշառքը համատարած է եղել եւ ընտրակաշառք բաժանողների մեջ աչքի են ընկել երեք թեկնածուներ: Անուններ չտրվեցին, բայց ենթադրաբար այդ խոսքը վերաբերում էր ամենաշատ ձայն հավաքած թեկնածուներին:
Լրագրողների հարցերից էր, թե արդյոք ՀՅԴ-ն կասկածի տա՞կ է առնում ընտրված նախագահի լեգիտիմությունը: Ըստ Ա. Ռուստամյանի` լեգիտիմության խնդիրը պարունակում է իրավական բաղադրիչ. երբ կասկածի տակ ես դնում ընտրությունները, պետք է ապացուցես կեղծիքների արժանահավատությունը: Վ. Հովհաննիսյանն էլ ավելացրեց, թե երբ վերեւից տրվում է հրահանգ` ամեն գնով հաղթելու, դժվար է ասել, թե ի՞նչ կա «ամեն գնով»-ի տակ. «Գիտենք, որ դա եղել է, բայց դատարանում ապացուցել չես կարող»: Բայց Վ. Հովհաննիսյանը հպարտ է իրեն ձայն տված 100 հազար նորմալ մարդկանցով, ովքեր ոչ հարբած պարում են հրապարակում, ոչ էլ ծաղկեպսակ են դնում թեկնածուի տան մոտ:
Ռուստամյանը նկատեց, որ այս ընտրություններից հետո շատ բան պարզ դարձավ` որեւէ նախագահ, որեւէ իշխանություն չի կարող հաշվի չնստել եղածի հետ, եթե հաշվի չնստի` երկրի դրական ռեսուրսը կփոշիանա:
«Ազգի» հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ ՀՅԴ-ն փակո՞ւմ է դուռը հետագայում նոր կոալիցիոն առաջարկների դիմաց, բանախոսները պատասխանեցին, թե շատ բան կախված է լինելու, թե ինչպե՞ս կհաղթահարվի ներքաղաքական լարվածությունը, ինչպե՞ս կընդունվի իրենց հայտարարությունը, համագործակցության դաշտ հնարավոր կլինի՞ ձեւավորել, թե՞ ոչ. ամեն դեպքում համագործակցության հարցը դեռ վերջնական փակված չէ: Ըստ Վ. Հովհաննիսյանի. «Կախված է նրանից, թե զրուցակիցների մոտ ո՞ր տրամադրությունը կհաղթանակի` երկրի ճակատագրով մտահոգությո՞ւնը, թե՞ այն ուրախությունը, որ ՀՅԴ-ականների հրաժարականներով նոր պաշտոններ են բացվելու եւ կարելի է այդ տեղերը գրավել»:
Եթե Քոչարյանը վարչապետ լինի՞. անձով պայմանավորված, Դաշնակցությունը գործելակերպ չի կառուցում, իսկ եթե այսօրվա դիմակայությունից արյուն թափվի` մենք բոլորս կմտնենք արյան տակ, ողջ հասարակությունը, պետք է կանխել այդպիսի զարգացումը: Եվ ՀՅԴ-ն գտնում է, որ իրենց հայտարարությունը նպաստում է լարվածության թուլացմանը: Ըստ Վ. Հովհաննիսյանի` մի կողմից իշխանական կողմը պետք է ընդունի խախտումների առկայությունը, մյուս կողմից` փողոցի ընդդիմությունը պետք է ընդունի, որ ճարտարապետն են ընտրախախտումների սկզբնավորման. օրինակ` Ջհանգիրյանը, որ մի քանի օր առաջ խոսում էր ընտրակեղծիքներից, ինժեներն է անցյալի ընտրախախտումների: Մի խոսքով, ծայրահեղականացված մոտեցումներից կողմերը պետք է հրաժարվեն, այդ դեպքում միայն լարվածության թուլացման բանալին կգտնվի: Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանից տեղեկացանք, որ մոտ օրերս տեղի կունենա ՀՅԴ հայտարարությունը քննարկող կոալիցիայի նիստ, իսկ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ում հակվածություն կա առաջիկայում էլ ՀՅԴ-ի հետ համագործակցելու:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 26Հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները այս կամ այն չափով գործում են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն քիչ է պատահում, որ նախագահական ընտրություններում ...ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Երբ իրականությունը առօրյա է, սովորական դարձած հորձանուտ, բնավ էլ չես գիտակցում, որ այդպիսին չեն երեւույթները այլոց համար: Իմացության, ճանաչման որոշակի կարողությունների տիրապետելը դեռեւս չի նշանակում, ...ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱ՞Կ
Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մի խումբ կողմնակիցներ իրենց թեկնածունին ուղիղ եթեր կազմակերպելու համար «Ազատության հրապարակում քննարկել են տարբերակներ ՀՀ հեռուստաաշտարակը, ...«ԴԻՄԵԼ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ` ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք չեն կարողացել իրագործել ընտրությունների արդյունքների 300 վերահաշվարկի դիմում: Դիմել են Սահմանադրական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 9Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք, ովքեր իրենց քվեն էին տվել փետրվարի 19-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼՈՒ ՕԳՏԻՆ ԵՆՔ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Քաղաքական գործիչներին ձերբակալելու, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու դեպքերը չեն կարող բերել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածության թուլացմանը, դեռ ավելին` խորացնելու են: Մենք հանդես ենք ...ՀՐԱՊԱՐԱԿԻՑ՝ ՀՐԱՊԱՐԱԿ, ՈՉ ՀԱՆՈՒՆ, ԱՅԼ ԸՆԴԴԵՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 2Զբոսավայրի էր վերածվել Երեւանը երեկ: Մեծ ու փոքրով, պապ ու թոռով, ընկեր-ընկերուհիներով մեկտեղվել էին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում, այնուհետեւ բռնել մեկից մյուսը տանող ճամփան, ընդ որում ...POPULUS-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲրիտանական հեղինակավոր Populus հարցախուզային ընկերությունը, որը Հայաստանում արդեն մեկ հարցում եւ Exit-poll էր անցկացրել, ներկայացրեց իր հետընտրական հարցումների արդյունքները: Ըստ ընկերության տնօրեն Էնդրյու ...ԱՐԴՅՈՔ ՀՅԴ-Ն ՓԱԿՈ՞ՒՄ Է ԴՈՒՌԸ ՀԵՏԱԳԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախորդ օրը տարածած հայտարարությունից հետո երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարկ համարեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ` նորից կանգ առնելով հայտարարության ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՁԵՌՔՆ ԵՆ ԲՌՆՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 4ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գնահատականով` եղածը անհասկանալիություն է, բայց վիճակը ո՛չ ծանր, ո՛չ էլ լարված է, քանի որ ՀՀԿ-ն իրեն սատարողների հետ կարողացել է լավ ընտրություններ անցկացնել. «Մեկ բան ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ
Մարօ Պետրոսեան, Բաբգէն Մկրեան, Ատենադպիր, ԱտենապետՅատուկ հետաքրքրութեամբ հետեւեցանք նախագահական ընտրարշաւի մանրամասնութեանց եւ այսօր կու գանք գոհունակութեամբ ողջունելու Ձեր ընտրութիւնը իբրեւ Հայաստանի Հանրապետութեան երրորդ նախագահ: Ձեր երկար տարիներու ...ԳԱՆՁԱԿ. ՀԻՇԵՆՔ ԵՎ ԴԱՍ ԱՌՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1Գանձակի կամ Կիրովաբադի հայերին ներկայացնող «Ահազանգ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիշա Օգանեզովը, նույն կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը եւ ՀԿ-ի անդամներից Գրետա Ներսիսյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ 1Ելնելով հետընտրական շրջանի զարգացումներից, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ստեղծված տագնապալի իրավիճակի առիթով: Ակնհայտ է, որ օրըստօրե խորացող հասարակական երկպառակությունները, միտինգային ...«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՍԹԱՓՎԵՆ»
2Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` անդրադառնալով երկրի հետընտրական իրավիճակին նշել է, որ «ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել մինչ այսօր եւ չէր ձեռնարկում, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Ինչպես տեղեկացանք առեւտրի եւ տնտեսական նախարարության մամուլի ծառայությունից, նախորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ընթերցված հայտարարությունը ստորագրած աշխատակիցները նախարարության բարձրաստիճան ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածությունը մեղմելու համար կողմերին կոչ է արել երկխոսություն սկսել: Անդրադառնալով ...«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ»
3«Ազգ» օրաթերթը սկսում է ինտերնետային նոր ակցիա, որը կոչվում է «Արժանապատիվ քաղաքացի»: Ակցիան քաղաքական չէ, այլ նպատակ ունի զուտ ազգային պետականության դիրքերից մոտենալու մեր երկրում ստեղծված իրավիճակին ...«ԵԹԵ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ, ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Երեւան» հյուրանոցում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ: Իլկա Կաներվան նշեց, որ կարեւորություն է տալիս իր Հայաստան, Ադրբեջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայ սպանելու համար Ռամիլ Սաֆարով կոչված մարդասպան-ստահակին Ադրբեջանում «տարվա մարդ» ընտրելիս, նաեւ ազգային հերոս հռչակող ադրբեջանական հրոսակը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել հայկական դավադրության ...ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԱՅՆ ԷԼ` ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարության երեկվա նիստում հաստատվել է հիպոթեկային վարկի տրամադրման կարգը: Այդ կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ներդրումային ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃԵԼ ԵՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության 2007-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները երեկ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նա համառոտ անդրադարձավ անցյալ տարվա ընթացքում արձանագրված մի շարք ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆԳԱՄ ՆԵՐԿՐՎԱԾ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս մասին երեկ լրագրողներին հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում ներկայումս երեք ընկերություններ մշակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային ...ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամբուրգում անցկացված ձյուդոյի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում հաջող հանդես եկան հայ ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ)` զբաղեցնելով մրցանակային 3-րդ տեղը: Առաջին ...«ՄԻԿԱՆ» ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկան» հաջող է հանդես գալիս Աշգաբադում անցկացվող Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» մրցաշարում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «A» խմբի առաջին խաղը «Միկան» ոչ-ոքի (0-0) էր ավարտել Թուրքիայի սիրողական ...ՄԱՐԿՈ ՎԱՆ ԲԱՍՏԵՆԸ ԿՄԱՐԶԻ ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉսպասելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտին, Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենն արդեն որոշել է իր հետագա ճակատագիրը: Հուլիսի 1-ին, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը Հոլանդիայի ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ բռնցքամարտիկներն անհաջող մեկնարկեցին Իտալիայում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որտեղ խաղարկվում են նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Մրցումների առաջին օրը ռինգ մտած մեր երեք բռնցքամարտիկներն ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ-ԳԱԼԱ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻնչպես «Ազգը» տեղեկացրել է, փետրվարի 7-ին ՀՀ վարչական դատարանը Գյումրու նստավայրում վերսկսել ու երկու նիստից հետո կասեցրել է Գյումրու հարկային տեսչության եւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի` ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ ...
ՇՕՍ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ` ԱՆՀԱՊԱՂ ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՃԱՄՓԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՉԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՁԵՌՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

