
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵՑ
Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք, ովքեր իրենց քվեն էին տվել փետրվարի 19-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո նոր միայն իր շնորհակալության ու վստահության խոսքը հղեց Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի լուծի իրենց առջեւ ծառացած խնդիրները: «Այսօր մեզ մեկտեղել են ե՛ւ հաղթանակի բերկրանքը, ե՛ւ մտահոգությունները մեր երկրի ապագայի հանդեպ...», ասաց ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու ցավ հայտնեց, որ դեռ շատ վերքեր նոր են սպիանում, քանի որ ոմանք չեն կարողանում մինչեւ վերջ գիտակցել ու գնահատել մեր երկրի ձեռքբերման արժեքը, ժողովրդավարության արժեքը, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու արժեքը, մեծամասնության կարծիքի արժեքը:
Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այն ընտրողներին, ովքեր քվեարկել էին մյուս թեկնածուների օգտին ու ասաց. «Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը՝ մերոնց ու նրանց, կամ, ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են ասում՝ «մերոնց եւ ազգի տականքների», ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ համար խորթ են»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընտրական գործընթացին, վստահեցրեց, որ այն «միայն ուժեղացնելու է մեզ, միայն նպաստելու է մեր երկրի հետագա վերելքին ու իրական ժողովրդավարության արմատավորմանը, եւ այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին ու նրանց սատարող քաղաքական ուժերին՝ եկեք համագործակցենք ընդհուպ կոալիցիոն կառավարության ձեւավորումն ի նպաստ Հայաստանի զարգացմանը»: Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման մարտիկ ու շարժիչ ուժ հանդիսացող քաղաքացիներին, Ս. Սարգսյանը շեշտեց. «Յուրաքանչյուր հաղթանակ ինչ որ հանգրվանի վերջն է, բայց ինձ համար, մեր բոլորի հաղթանակը, ընդամենը սկիզբն է գալիքի հաղթանակների եւ մեր սերունդներն այս հաղթանակով են հպարտանալու»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը նշեց, որ այսօր մենք ականատես ենք այն երեւույթի, թե ինչպես են հասարակությունը բաժանել, տրոհել, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, ինձ համար այսօր չկա մերոնքականի-ձերոնքականի խնդիրը: «Այսօր կա Հայաստանի խնդիրը, մեր արժեքների, մեր ձեռքբերումների խնդիրը, որի լուծման համար մենք հավաքվել ենք այստեղ եւ կոչ եմ անում հաղթահարել այս արհեստական բաժանումը»: Սերժ Սարգսյանը հորդորեց ներկաներին չլցվել չարությամբ Ազատության հրապարակում տիրող իրավիճակից, քանի որ այնտեղ նույնպես մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք ակամա դարձել են մեր մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը» ու խնդրեց զսպել հույզերը եւ հանդուրժողականություն ցուցաբերել:
Վերլուծելով, թե ինչ տվեցին այս ընտրությունները, նա նշեց, որ ժողովրդին երկփեղկման տանողները լավ գիտեն իրեն. «Ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկեր չտալը, զոռբայությունն ու խմբապետությունը, մաուզերիստ մեր երկրում այլեւս չի լինելու, իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել եւ հարթակներից խոսել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից: Այս ամենի մեջ ինձ համար ամենից անընդունելին մի քանի ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Ես վայրկյան անգամ չեմ վատնելու չափն անցածներին իրենց տեղը դնելու համար, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից», շեշտեց Սերժ Սարգսյանն ու պատմական ժամանակաշրջան համարեց մեր երկրի երկու ընտրությունները:
Այնուհետեւ ընտրված նախագահը նշեց, որ չնայած որոշ մարդիկ չկարողացան օգտվել իրենց ազատություններից ու կորցրին կոռեկտությունը, չափն անցան, սակայն դա չի նշանակում, որ մեր քաղաքը պիտի կաթվածահար լինի ու խոստացավ պաշտպանել ամեն մի քաղաքացու խոսքի ազատության իրավունքը եւ հայտարարեց. «Ես ամենավճռական քայլերը կձեռնարկեմ մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգ ու կանոնի պահպանման ու հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»: Վկայակոչելով Սուրբ գիրքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն ինչ ունի իր ժամանակը, այսօր քարեր հավաքելու ժամանակը չէ, այսօր քարը փեշից թափելու ժամանակն է, այսօր ոխակալության ժամանակը չէ, այլ խաղաղության ժամանակն է, միասնության ժամանակն է... Առաջ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ ու անկոտրում ու երազած մեր Հայաստանը, դեպի նոր հաղթանակներ»: Հանրահավաքի մասնակիցները, չնայած անձրեւին, մի քանի ժամ ունկնդրեցին հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիների ելույթները:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Քննարկում
Ազատություն Հայաստանին գրել է:
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: Ս. Սարգսյանի թիմի օպերացիան` լցնել հրապարակը «կողմնակիցներով», հօդս ցնդեց. մարդկային մի աննախադեպ հոսք` «Առաջ, Հայաստան» դրոշներով Ազատության հրապարակ էր շտապում, ինչի արդյունքում հրապարակում եղած քաղաքացիների թիվը կրկնապատկվեց, իսկ բազմությունը լցվեց Հյուսիսային պողոտա:
Կես միլիոնանոց բազմությունը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց, որ ժողովրդի պահանջը մեկն է` «չեղյալ հայտարարել փետրվարի 19-ին կայացած Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ ամենախայտառակագույն ընտրությունները», այս խոսքերից հետո ամբողջ հրապարակը պայթեց` «հիմա, հիմա, հիմա...»:
Երեկ, աներկբա` բեկում տեղի ունեցավ, ինչը վկայեց մեկ բանի մասին. Հայաստանում իրավիճակի տերը Ազատության հրապարակն ու նրա առաջնորդն է, իսկ Սերժ Սարգսյան անունով «հաղթած թեկնածու» գոյություն չունի: Ամբողջ օրը մարդիկ միմյանց գրկախառնվում, շնորհավորում էին տոնական երաժշտության տակ պարում էին: Լ.Տեր-Պետրոսյանը պատկերավոր նկատեց, որ եթե սա հեղափոխություն է` ապա «երգ ու պարի հեղափոխություն է»:
«Այս հրապարակը աշխարհի ուշադրության կենտրոնում է, հրապարակ, որտեղ տեղի է ունենում լուսավոր իրադարձություն, որը ոչ մի կապ չունի այլ թեժ կետերի` Պակիստանի, արաբաիսրայելյան տարածքի, Աֆղանստանի, Կոսովոյի, Սերբիայի հետ, այնտեղ ուրիշ իրադարձություններ են տեղի ունենում` ազգայնական, իսլամական եւ այլն: Այստեղ տեղի ունեցողը` մաքուր, զուլալ դեմոկրատական գործընթաց է, այդ պատճառով աշխարհը ամենայն ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է կատարվում այստեղ», - երեկ վստահեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա հավելեց` «Մեր միջոցառումները խաղաղ, ժողովրդավարական են, մինչեւ այսօր գործել ենք օրենքի շրջանակներում, այսուհետեւ էլ մտադիր չենք շեղվել օրենքի, իրավունքի շրջանակներից, քանի որ այս ճանապարհը, ինչպես առայժմ, չափազանց պտղաբեր, արդյունավետ է: Եվ հակառակը` ինձ ցույց տվեք Հայաստանի որեւէ օրենք, միջազգային որեւէ կոմյունիկե, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առջեւ ստանձնած Հայաստանի որեւէ պարտավորություն, որ Հայաստանի ներկա իշխանութունները չեն խախտել: Եթե ես խախտել եմ մեկ օրենք, այո խոստովանում եմ, այն է, որ վեց օր անընդհատ անցկացնում եմ, այսպես կոչված` չարտոնված, չիրազեկված հանրահավաքներ եւ երթեր: Մեզ համար, ինչպես առաջ, այնպես էլ այսօր բացարձակապես բլոկադա է` եւ դեպի հեռուստատեսություն, եւ դեպի ռադիո: Մենք ժողովրդի հետ խոսելու ուրիշ հնարավորություն չունենք, մեր հնարավորությունը այս հրապարակն է եւ եթե կա մեկ պահանջ, դրա բավարարման միակ ճանապարհը հեռուստատեսային բոլոր կայանների եւ ռադիոների բացումն է մեր առջեւ. քանի դեռ դա չկա` մենք այս հավաքները կշարունակենք այնքան ժամանակ, որքան պետք է եւ որի շնորհիվ մենք կհասնենք մեր նպատակին», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը փաստեց. «Հայ ժողովուրդը չի ընդունում փետրվարի 19-ին կայացած ընտրությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանի հավաքած 200 000 մարդը այսօր միահամուռ միացավ մեզ: Ուրմեն եթե փաստն այսպիսին է մենք այլ պահանջ, քան ընտրությունները չեղյալ հայտարարել` չունենք: Չեղյալ կհայտարարվեն ընտրությունները, կնշանակվեն նոր ընտրություններ, մնացյալը արդեն բանակցությունների խնդիրն է: Այո, երբ կա այսպիսի դիմադարձություն, ամենացանկալի ճանապարհը` այդ դիմադարձությունը բանակցությունների միջոցով հարթելն է, բայց միայն առաջին պայմանը բավարարելուց հետո` չեղյալ հայտարարել ընտրությունները, երկրորդ պայմանը, մենք որեւէ միջնորդի աջակցությամբ չենք գնա իշխանությունների հետ բանակցությունների, քանի դեռ բանտերում կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ»:
Լ.Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակեց իր առաջին հրամանագիրը` Սերժ Սարգսյանին պարգեւատրեց Մարտական խաչ շքանշանով` հիմնավորելով, որ նրա կազմակերպած հանրահավաքի շնորհիվ Ազատության հրապարակի հանրահավաքը կրկնապատկվեց: Հանրահավաքում փաստելով, որ տոնական տրամադրություն է` Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց հանրահավաքի մասնակիցների անունից խնդրել հացադուլավորներին դադարեցնել հացադուլը. «Տաք հագնվեք, միացեք մեր երգին ու պարին»: Երեկ նաեւ մի քանի ձերբակալվածների` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, Խաչիկ Սիմոնյանին, Սարգիս Մարգարյանին ազատ արձակեցին: Բավական տպավորություն գործեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանի ելույթը բազմահազարանոց հրապարակում. վերջինս հայտարարեց, թե ամոթ է զգում, որ համազգեստ է կրում եւ կոչ արեց ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին. «Ամոթ է, ամոթ է ազգին դեմ գնալը: Ես բոլորիդ ներկայությամբ հրաժարվում եմ իմ համազգեստը կրելուց եւ պատռում եմ իմ վկայականը» ու ամբողջ հրապարակը վանկարկեց` «միացում» եւ «պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիոն կառավարության ձեւավորման հնարավորության մասին հայտարարությանը, ապա դրան երեկ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ով նախ նկատեց, որ դրա պատասխանը սա է` «Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիր», ապա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Լֆիկ Սամո չի կարող աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատել»:
Վրեժը գրել է:
Մուկը ծակը չի մտնում ,ավելն էլ կպում է պոչին...
simonyan գրել է:
օպերայի հրապարակում պայքար է գնում Ամերիկա-իսրաելա-թուրքական և
հայկական-ռուսական-չինական Բլոկի միջև:Ընենց որ Լևոն մուտիտ ես անում:
mike գրել է:- simonyan
օպերայի հրապարակում պայքար է գնում Ամերիկա-իսրաելա-թուրքական և հայկական-ռուսական-չինական Բլոկի միջև:Ընենց որ Լևոն մուտիտ ես անում:
lsek ay mutit butit anelu vaxte aveli lava ekek stex hayerov irar lezu gtek vor normal xosank teche stexel du es mutit anum urishneri hamar stex ov inch xelke brtuma grum meke naxndzelov myuse shah unenalov mikich xelki ekek- simonyan
Arar. գրել է:
Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք,ում որ ԴՈԴԻ գագոն իր գործարաններից ստիպողաբար բերել էր:օրինակ Արարատի ցեմենտ արտադրողներին,գարեջուր արտադրողներին և այլն...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 26Հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները այս կամ այն չափով գործում են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն քիչ է պատահում, որ նախագահական ընտրություններում ...ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Երբ իրականությունը առօրյա է, սովորական դարձած հորձանուտ, բնավ էլ չես գիտակցում, որ այդպիսին չեն երեւույթները այլոց համար: Իմացության, ճանաչման որոշակի կարողությունների տիրապետելը դեռեւս չի նշանակում, ...ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱ՞Կ
Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մի խումբ կողմնակիցներ իրենց թեկնածունին ուղիղ եթեր կազմակերպելու համար «Ազատության հրապարակում քննարկել են տարբերակներ ՀՀ հեռուստաաշտարակը, ...«ԴԻՄԵԼ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ` ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք չեն կարողացել իրագործել ընտրությունների արդյունքների 300 վերահաշվարկի դիմում: Դիմել են Սահմանադրական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 9Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք, ովքեր իրենց քվեն էին տվել փետրվարի 19-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼՈՒ ՕԳՏԻՆ ԵՆՔ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Քաղաքական գործիչներին ձերբակալելու, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու դեպքերը չեն կարող բերել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածության թուլացմանը, դեռ ավելին` խորացնելու են: Մենք հանդես ենք ...ՀՐԱՊԱՐԱԿԻՑ՝ ՀՐԱՊԱՐԱԿ, ՈՉ ՀԱՆՈՒՆ, ԱՅԼ ԸՆԴԴԵՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 2Զբոսավայրի էր վերածվել Երեւանը երեկ: Մեծ ու փոքրով, պապ ու թոռով, ընկեր-ընկերուհիներով մեկտեղվել էին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում, այնուհետեւ բռնել մեկից մյուսը տանող ճամփան, ընդ որում ...POPULUS-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲրիտանական հեղինակավոր Populus հարցախուզային ընկերությունը, որը Հայաստանում արդեն մեկ հարցում եւ Exit-poll էր անցկացրել, ներկայացրեց իր հետընտրական հարցումների արդյունքները: Ըստ ընկերության տնօրեն Էնդրյու ...ԱՐԴՅՈՔ ՀՅԴ-Ն ՓԱԿՈ՞ՒՄ Է ԴՈՒՌԸ ՀԵՏԱԳԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախորդ օրը տարածած հայտարարությունից հետո երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարկ համարեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ` նորից կանգ առնելով հայտարարության ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՁԵՌՔՆ ԵՆ ԲՌՆՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 4ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գնահատականով` եղածը անհասկանալիություն է, բայց վիճակը ո՛չ ծանր, ո՛չ էլ լարված է, քանի որ ՀՀԿ-ն իրեն սատարողների հետ կարողացել է լավ ընտրություններ անցկացնել. «Մեկ բան ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ
Մարօ Պետրոսեան, Բաբգէն Մկրեան, Ատենադպիր, ԱտենապետՅատուկ հետաքրքրութեամբ հետեւեցանք նախագահական ընտրարշաւի մանրամասնութեանց եւ այսօր կու գանք գոհունակութեամբ ողջունելու Ձեր ընտրութիւնը իբրեւ Հայաստանի Հանրապետութեան երրորդ նախագահ: Ձեր երկար տարիներու ...ԳԱՆՁԱԿ. ՀԻՇԵՆՔ ԵՎ ԴԱՍ ԱՌՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1Գանձակի կամ Կիրովաբադի հայերին ներկայացնող «Ահազանգ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիշա Օգանեզովը, նույն կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը եւ ՀԿ-ի անդամներից Գրետա Ներսիսյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ 1Ելնելով հետընտրական շրջանի զարգացումներից, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ստեղծված տագնապալի իրավիճակի առիթով: Ակնհայտ է, որ օրըստօրե խորացող հասարակական երկպառակությունները, միտինգային ...«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՍԹԱՓՎԵՆ»
2Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` անդրադառնալով երկրի հետընտրական իրավիճակին նշել է, որ «ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել մինչ այսօր եւ չէր ձեռնարկում, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Ինչպես տեղեկացանք առեւտրի եւ տնտեսական նախարարության մամուլի ծառայությունից, նախորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ընթերցված հայտարարությունը ստորագրած աշխատակիցները նախարարության բարձրաստիճան ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածությունը մեղմելու համար կողմերին կոչ է արել երկխոսություն սկսել: Անդրադառնալով ...«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ»
3«Ազգ» օրաթերթը սկսում է ինտերնետային նոր ակցիա, որը կոչվում է «Արժանապատիվ քաղաքացի»: Ակցիան քաղաքական չէ, այլ նպատակ ունի զուտ ազգային պետականության դիրքերից մոտենալու մեր երկրում ստեղծված իրավիճակին ...«ԵԹԵ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ, ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Երեւան» հյուրանոցում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ: Իլկա Կաներվան նշեց, որ կարեւորություն է տալիս իր Հայաստան, Ադրբեջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայ սպանելու համար Ռամիլ Սաֆարով կոչված մարդասպան-ստահակին Ադրբեջանում «տարվա մարդ» ընտրելիս, նաեւ ազգային հերոս հռչակող ադրբեջանական հրոսակը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել հայկական դավադրության ...ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԱՅՆ ԷԼ` ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարության երեկվա նիստում հաստատվել է հիպոթեկային վարկի տրամադրման կարգը: Այդ կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ներդրումային ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃԵԼ ԵՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության 2007-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները երեկ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նա համառոտ անդրադարձավ անցյալ տարվա ընթացքում արձանագրված մի շարք ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆԳԱՄ ՆԵՐԿՐՎԱԾ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս մասին երեկ լրագրողներին հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում ներկայումս երեք ընկերություններ մշակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային ...ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամբուրգում անցկացված ձյուդոյի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում հաջող հանդես եկան հայ ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ)` զբաղեցնելով մրցանակային 3-րդ տեղը: Առաջին ...«ՄԻԿԱՆ» ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկան» հաջող է հանդես գալիս Աշգաբադում անցկացվող Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» մրցաշարում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «A» խմբի առաջին խաղը «Միկան» ոչ-ոքի (0-0) էր ավարտել Թուրքիայի սիրողական ...ՄԱՐԿՈ ՎԱՆ ԲԱՍՏԵՆԸ ԿՄԱՐԶԻ ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉսպասելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտին, Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենն արդեն որոշել է իր հետագա ճակատագիրը: Հուլիսի 1-ին, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը Հոլանդիայի ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ բռնցքամարտիկներն անհաջող մեկնարկեցին Իտալիայում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որտեղ խաղարկվում են նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Մրցումների առաջին օրը ռինգ մտած մեր երեք բռնցքամարտիկներն ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ-ԳԱԼԱ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻնչպես «Ազգը» տեղեկացրել է, փետրվարի 7-ին ՀՀ վարչական դատարանը Գյումրու նստավայրում վերսկսել ու երկու նիստից հետո կասեցրել է Գյումրու հարկային տեսչության եւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի` ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ ...
ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ԼԻՆՍԻ» ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՆԱԵՎ ԹԻՎ 194 ԴՊՐՈՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԷԼ Է ՇՈՇԱՓՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

