
ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱԿԵԼ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ
Փետրվարի 17-ին, երբ արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը երկրի անկախությունն էր հռչակում, Կիպրոսի Հանրապետությունում անցկացվում էին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն անխուսափելի դարձրին երկրորդ փուլը: Փետրվարի 24-ին ընտրությունների երկրորդ փուլում Կիպրոսի խորհրդարանի նախագահ, կոմունիստական ԱԿԵԼ կուսակցության գլխավոր քարտուղար Դմիտրիս Խրիստոֆիասը ձայների 53,3 տոկոսով առավելության է հասել ընդդիմադիր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Յաննակիս Կասուլիդեսի նկատմամբ, ընտրվելով Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում:
Օգտվելով առիթից նշենք, որ Խրիստոֆիասն ԱԿԵԼ-ի առաջադրած առաջին թեկնածուն էր, որը կդառնա երկրի վեցերորդ նախագահը: Նա բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի սոցիոլոգիայի ինստիտուտում, թեկնածուականը պաշտպանել է ԽՍՀՄ ակադեմիայում եւ արժանացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճանին: Տիրապետում է նաեւ անգլերենին եւ ռուսերենին:
Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնահարցի նկատմամբ Խրիստոֆիասի դիրքորոշմանը, ապա նա փետրվարի 24-ին, քվեարկելուց անմիջապես հետո, ելույթում արտահայտել է միավորված, անկախ, զենքից եւ զորքից զերծ Կիպրոսի կերտման օգտին: Խրիստոֆիասը միաժամանակ «կղզու միասնականությունը վերականգնելու համար համատեղ պայքարելու» կոչ է արել թուրքական հատվածին եւ ավելացրել. «Կիպրոսը կիպրացի թուրքերի եւ հույների ընդհանուր հայրենիքն է, եւ նրանք առանց որեւէ օտարերկրյա միջամտության պետք է տեր կանգնեն իրենց ճակատագրին»:
Թեեւ նա Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ընդգծել է, որ դրանք ոչ մի դեպքում չեն կայանա «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» տարածքում: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես հանրային հեռուստատեսությունը, վկայելով այս ամենի մասին, ընդգծում են Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահի մտերմությունը Մեհմեդ Ալի Թալաթի հետ:
Համենայն դեպս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Դմիտրիս Խրիստոֆիասին արդեն նույն օրը հռչակել է Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ: Նրան ընտրվելու առնչությամբ շնորհավորել է Յաննակիս Կասուլիդեսը, հաջողություններ է ցանկացել եւ հայտարարել. «Ես խոստացա Խրիստոֆիասին, որ Կիպրոսի հարցի կարգավորման բանակցություններում մշտապես նրա կողքին եմ լինելու»:
Նորընտիր նախագահին շնորհավորել են նաեւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Թալաթը, վարչապետ Ֆերդի Սոյերը: Շնորհավորանքներին ի պատասխան վերջիններիս շնորհակալություն է հայտնել Խրիստոֆիասը, տեղեկացրել է նրանց, որ բարեկամության ձեռք է մեկնում Կիպրոսի թուրքերին: Սակայն դա չի խանգարել նրան 25 հազար հույների առջեւ ելույթ ունենալու եւ հայտարարելու, որ Կիպրոսի հյուսիսային հատվածն օկուպացված է, եւ ինքը շարունակելու է պայքարը թուրքական օկուպացիայի դեմ:
Թե որքանո՞վ կհաջողվի Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահին ավարտին հասցնել այդ պայքարը, ցույց կտա ժամանակը: Բայց որ Կիպրոսը վաղուց արդեն ներքաշվել է ԱՄՆ-Եվրոմիություն անհաշտ մրցակցության ոլորտ եւ այդ մրցակցությունը հազիվ թե նպաստի Խրիստոֆիասի պայքարի հաջողությանը, ակնհայտ է:
Ինչպես հայտնի է Կիպրոսի միջոցով Արեւելյան Միջերկրականը վերահսկելու դեպքում ԵՄ-ի առջեւ կբացվի Մերձավոր արեւելք ներթափանցելու հեռանկարը: Իսկ դա հակասում է տարածաշրջանում միանձնյա ռազմական ներկայությունը քաղաքական համանուն ներկայության հետ համադրելու ԱՄՆ-ի տրամադրություններին: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է դառնում, որ Վաշինգտոնը հակադրվի Կիպրոսի միասնականության վերականգնման ԵՄ-ի ջանքերին: Թեեւ նա զերծ է մնում «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը» ճանաչելու գայթակղությունից, բայց եւ այնպես կղզում առկա ստատուս քվոն պահպանելու համար վիժեցնում է թուրքական զորքերին այնտեղից դուրս բերելու ԵՄ-ի փորձերը:
Որքան էլ եվրոպական երկրները հայտարարեն, թե Կոսովոն յուրօրինակ դեպք է եւ երկրամասի անկախությունը չի կարող նախադեպ լինել Կիպրոսի թուրքական հատվածի համար, այնուամենայնիվ Թուրքիայում սկսել են հաշվարկներ անել, որպեսզի երկրամասին տրամադրված անկախության այդ նույն իրավունքները տարածվեն նաեւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» վրա: Այդ ընթացքում Հունաստանը Կոսովոյի անկախության հարցում հակադրվում է ԵՄ-ի առաջնակարգ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, որոնց նա ապավինում էր Կիպրոսի հարցում:
Թերեւս Կոսովոյի անկախության օրինակի հանգամանքը միջազգային լայն հնչեղություն էր հաղորդել Կիպրոսի Հանրապետության նախագահական ընտրություններին: Այս պայմաններում արդյունքների նկատմամբ հետաքրքրությունները վերածվել էին շահագրգռությունների, որպեսզի կիպրական հարցը մրցակցության առարկա դարձրած միջազգային ուժերը դրանց լույսի տակ վերանայեն իրենց քաղաքական հաշվարկները:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ազգը տականքների եւ ոչ տականքների բաժանման մասին հայտնի կոչը մեծ արձագանք է ունեցել, եւ «Ազգի» կայքէջում (www.azg.am) հատուկ բացված «ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» բաժին են այցելել հարյուրավոր մարդիկ, ...«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետեւում էի ՀՀ նախագահության ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «88 ԹՎԻՆ ՈՒՐԻ՛Շ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ ԷԻՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
3«Ազգի» հետ զրույցում, գնահատելով հետընտրական զարգացումները, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հայտնեց իր մտահոգությունը` որպես ընտրությունների մասնակցած քաղաքացի, որի համար շատ ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»
www.novopol.ruՀայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները սենսացիա չառաջացրին. Սարգսյանի հաղթանակը կանխատեսվում էր: Սպասելի էր նաեւ նրա քաղաքական հակառակորդների արձագանքը. սկսել քաղաքացիական անհնազանդության ...ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՎՍ ՄԵԿ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի այցելությունն, ըստ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, օգտակար կլինի ոչ միայն երկկողմ` Հայաստան-Սլովակիա, այլեւ եվրոպական ...ՀՀՇ-Ի ՄԱՆԱԾ «ԹԵԼԵՐԸ»` ՍԱՐԴՈՍՏԱՅՆ ԱԳՆ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնմեկնելի են ստի օգտագործման չափաբաժնի ավելացման հնարավորությունները, երբ խնդիրը իշխանությունն է: Այն, ինչ այս օրերին, արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հայտարարությամբ, կատարվում է դիվանագիտական ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՏԻ ՈՒ ՍՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ն. Պ.«Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանն ու Հակոբ Ավետիքյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան հետընտրական Հայաստանի քաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ լրատվամիջոցների ...«ԵՍ ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ ԵՂԵԼ ԵՎ ՉԵՄ ԼԻՆԻ», ԱՍՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Օրեր առաջ «Ազատության» հրապարակում ընդդմիության չարտոնված հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ մի քանի պատգամավորներ միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Սակայն պարզվեց, որ այդ տեղեկության միայն ...ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸնդհանուր առմամբ անդուր հետընտրական վիճակ է: Այն, ինչ կատարվում է «Ազատության» հրապարակում, չի կարող իր անդրադարձը չունենալ քաղաքական եւ մերձքաղաքական գործընթացների վրա, չի կարող չանհանգստացնել սթափ մտածող ...ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ք ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀետընտրական այս շաբաթվա իրադարձությունները բազմաթիվ մտորումների տեղիք տվեցին։ Փորձենք հասկանալ կամ ներկայացնել ռեալ, այլ ոչ թե հակամարտող կողմերի ներկայացրած իրավիճակը։ Նախագահական ընտրություններից թե՛ ...ՀՅԴ-Ն ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռ. Պ.ՀՅԴ գերագույն մարմինը երեկ տարածած հայտարարությամ մեջ նշում է, որ 2008-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի ...ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔԸ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետին հրավիրել են ոստիկանության վարչություն եւ առաջարկել զինաթափել թիկնազորը: Սակայն, ըստ նախագահի նախկին թեկնածուի, վերջինս հրաժարվել է դա անել, քանի ...ՀԱՎԱՔԱԳՐՈՂՆԵՐԸ
Թեեւ ՀՀ առաջին նախագահն ու նրա շրջապատն անընդհատ փորձում են որոշ պաշտոնյաների ու գործիչների իրենց շարժմանը միանալը ներկայացնել որպես «ինքնաբուխ» քայլ, սակայն «Ազգին» հայտնի դարձավ, որ նրանցից շատերը պարզապես ...ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկելու քաղաքական որոշում արդեն կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ...«ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ», ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը իր մտահոգությունները հայտնեց մեր երկրում ընթացող հետընտրական երեւույթներից ու լուծման բանալի առաջարկեց: Նա նշեց, որ «մեր հասարակությունը խիստ բեւեռացման գործընթացի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ Է
Այդ գերատեսչության մամուլի խոսնակը հայտարարել է, թե իբր հայկական կողմը Արցախում եւ ազատագրված հողերում տեղակայում է քրդական PKK կուսակցության ահաբեկիչներին: Վերջինս հատուկ շեշտել է, որ իբր թե այդ տարածքներում ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱԿԵԼ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 17-ին, երբ արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը երկրի անկախությունն էր հռչակում, Կիպրոսի Հանրապետությունում անցկացվում էին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն անխուսափելի դարձրին ...«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ՝ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Երեկ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ «Անիվ» հիմնադրամի եւ «Ոսկե տակառ ալկո» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված՝ «նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ ...ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ա. Մ.Մայրաքաղաքում առեւտրի եւ սպասարկման ոլորտի խնդիրներին է երեկ անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը: Նա նշեց, որ գյուղմթերքների մեծածախ առեւտրի կենտրոններ ...ԱՅՍ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՋՈՂ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային զեկույցը երեկ ներկայացվեց «Երեւան» հյուրանոցում, որին մասնակցում էին ՎԶԵԲ Հայաստանի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը, ավագ տնտեսագետ Էրիկ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԻ ԻՐԱՔՈՒՄ
Թուրք զինվորականները խոստովանել են, որ Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ գործողություններ ծավալած ուղղաթիռներից մեկը ոչնչացվել է: Որոշ տեղեկությունների համաձայն, ուղղաթիռը քրդերի թիրախն է դարձել: ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ «ՑՈՒԼ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՆերկա գտնվելով ռուս կինեմատոգրաֆիստների կողմից նկարահանված հայ եկեղեցու, եկեղեցական ճարտարապետության կոթողների մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին, ես զարմացա, տեսնելով այնտեղ... Բեդրոս Կիրկորովին: ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում 1988-1990թթ.» գրքի ...ՆՈՐ ԳԻՐՔ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Երաժշտությամբ իմաստավորված կյանք», այսպես է անվանել իր վերջին գիրքը երաժշտագետ, պրոֆեսոր Արաքսի Սարյանը, որը նվիրված է պոլսահայ վաստակաշատ երգահան Սիրվարդ Գարամանուկի կյանքին ու ստեղծագործությանը: Գրքի ...ՀԱՂԹԱՆԱԿԵՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՈՒ ԿՈՉԸ
ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ, թիվ 181 դպրոցի, 11-րդ դասարանի աշակերտուհիՉնայած հետընտրական շրջանի արդյունքում երկրում տիրող լարված դրության` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ արտոնված հանրահավաքների եւ դասադուլի կոչի, գտնվեցին աշակերտներ, որոնք կարեւորեցին ոչ թե քաղաքականությունն, ...ՌԻՉԱՐԴ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ. Ծ.Հունվարի 30-ին Ուելսլիում (Մասաչուսեթս) վախճանվել է ամերիկահայ ճանաչված նկարիչ, արվեստի գործերի սիրահար եւ վերականգնող (ռեստավրատոր) Ռիչարդ Տեր-Կարապետյանը: Նա սեփականատերն ու տնoրենն էր Բոստոնի «Ֆենուեյ ...ԼԻՆԱՐԵՍԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկական Մորելիա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Չորսօրյա հանգստից հետո ութ ուժեղագույն գրոսմայստերները փետրվարի 28-ին իսպանական Լինարես քաղաքում կվերսկսեն մրցավեճը: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ 8-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով ավարտվեց Բուենոս Այրեսում անցկացված թենիսի միջազգային մրցաշարը: Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը հաղթեց իտալացի Պոտիտո Ստարաչեին (4-6, 7-6, 6-4), ապա կիսաեզրափակիչում ...ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանի պատասխանատու մրցաշարերին, որոնցից գլխավորն ամռանը Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերն են, նախապատրաստվում են հայ բռնցքամարտիկները: Նրանք ավարտել են հերթական ուսումնամարզական հավաքը ...ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը հնգամյա պայմանագիր են կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ ու այսուհետ հանդես կգան ուկրաինական ակումբի կազմում: Նրանք հաջող փորձաշրջան անցան «Մետալուրգում»՝ ...ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՍՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի փառատոնում իրենց մրցավեճն ավարտեցին նաեւ «A1» եւ «A2» մրցաշարերում հանդես եկող շախմատիստները: Ի տարբերություն «B» եւ «C» մրցաշարերի, հայ շախմատիստների արդյունքներն ավելի համեստ էին: ...
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՉՈՐՍ, ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ 52 ԹԵԿՆԱԾՈՒ
Գ. Մ.ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՍԻՎՈՒԹՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ
Ա. Հ.
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

