
ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻ
Ընդհանուր առմամբ անդուր հետընտրական վիճակ է: Այն, ինչ կատարվում է «Ազատության» հրապարակում, չի կարող իր անդրադարձը չունենալ քաղաքական եւ մերձքաղաքական գործընթացների վրա, չի կարող չանհանգստացնել սթափ մտածող ՀՀ քաղաքացուն: Լավ, վերահաշվարկից հետո տեսաք` ընտրված նախագահի քվեները չպակասեցին, էլի նույն 52 տոկոսից ավելին է, Տեր-Պետրոսյանի քվեներն էլ էապես չավելացան, ո՞ր տրամաբանությամբ է վերջինս իրեն հաղթող համարում ու ընտրողների բավական ստվար շերտի թյուրիմացության մեջ գցում: Նույնիսկ ընտրությունների արդյունքներից բողոքող Արթուր Բաղդասարյանն է դա անընդունելի համարում, մինչդեռ անկախ հանրահավաքային գործելակերպ ընտրած արկածախնդիրների նպատակներից` հանրահավաքի են գալիս մարդիկ, ովքեր համաձայն չեն իշխանության վարած կուրսին, եւ «Հայլուրով» «պլանքաշ» ու օպերային մերձ լցվող աղբով մտահոգ մի քանի կնոջ ցույց տալով ու վախեցնելով չէ, որ լարվածություն կթուլանա: (Մեր շատ թաղամասերում աղբի կուտակումները շատ ավելի են): Տեղի ունեցողն առավել խոր ու մասնագիտական վերլուծության է կարոտ` մասնավորապես, թե ինչո՞ւ հասարակության մեջ զրոյական վարկանիշ ունեցող ՀՀՇ-ի ղեկավարի կանչով, այնուամենայնիվ, ՀՀՇ-ի հետ կապ չունեցող մարդիկ են կանգնած, ինչո՞ւ են նրանք հերթական անգամ խաբվում, եւ ինչո՞ւ խաբողների իրական դեմքերը նրանց համար չեն բացահայտվում: Ո՞վ է կանգնած իրականում այս բոլորի հետեւում, ո՞ւմ են պետք մեր երկրում նարնջագույն խաղերը, ի՞նչ տեսակի ջրային կենդանիներ են ուզում հրահրողները որսալ հակաէկոլոգիական նարնջագույն ջրերում: Եվ ինչպե՞ս կարող է մի պատգամավոր կանգնել հարթակին եւ հայտարարել մի բան եւ երեք օր հետո ստորագրել տրամագծորեն հակառակ հայտարարություն: Ու տեսեք դրա բացատրություններից մեկը` հնչեցված երեկ, ի պատասխան լրագրողների հարցերի այն պատգամավորներից մեկի կողմից, որի անունը իբր Տեր-Պետրոսյանին սատարող 7 պատգամավորների մեջ էր` Կարո Կարապետյանը: Վերջինս երեկ ասում էր, թե ինքը ոչ մի պարագայում չի կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին. «Մենք 7 պատգամավորներով, Մանվել Ղազարյանն էլ մեզ հետ, նստած պայմանավորվել ենք, որ նա գնա ու ասի` ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք, գնացեք ձեր տները»:
Անկախ մեր բարձրացրած հարցերի իրական պատասխաններից, անկախ ձերբակալություններից` երեւի այնուամենայնիվ երկրի դեռեւս գործող նախագահի, նոր ընտրված նախագահի եւ պետության ղեկի մոտ կանգնած այլոց իմաստնությունն է պետք, որ իրավիճակի արհեստական լարվածությունը թուլացնեն թեկուզ սեփական հպարտությունից մի փշուր զիջելով եւ հաղթողի ներողամտության դրսեւորմամբ` հանուն հրապարակում կանգնած թեկուզեւ խաբված հայ մարդկանց. թեկուզեւ հաղթողի եւ պարտվողի միջեւ երկխոսելն անիմաստ է, սակայն եզրեր գտնել հանուն հասարակ հայ մարդկանց, հանուն անկանխատեսելի զարգացումներից խուսափելու կարելի է. առարկան ու եզրերը միշտ էլ կարելի է գտնել:
Երեկ սկսված ԱԺ հերթական քառօրյային զուգահեռ` ԱԺ աշխատասենյակներում եւ միջանցքներում հետընտրական իրավիճակի հետ կապված խոսքուզրույց կար, լրագրողների հետաքրքրության առարկան մի խումբ պատգամավորների անունից «Ազատության» հրապարակում արված պրոլեւոնական հայտարարությունն ու նրանց մեծ մասի (բացի Սասուն Միքայելյանից եւ Հակոբ Հակոբյանից) հետողորմյան էին, իրավիճակի լարվածության հետագա զարգացումները, ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակի հրաժարականին հաջորդող քայլերը:
«Ազգը» հետաքրքրվեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանից, թե հնարավոր համարո՞ւմ է իրավիճակի հետագա լարվածությունը եւ ուժի կիրառումը, արդյոք սպառվա՞ծ են երկխոսության միջոցով կրքերը խաղաղեցնելու միջոցները. «Գործելու է օրենքը, օրենքի առաջ բոլորս պետք է հավասարապես պատասխան տանք: Եթե անգամ Կարեն Կարապետյանն օրենքից դուրս քայլեր կատարի, նրա նկատմամբ պետք է գործի օրենքը»:
Քաղաքական իրավիճակի այս լարվածության պայմաններում գուցե հարկավո՞ր են ոչ ստանդարտ որոշումներ. «Ես լարվածություն չեմ տեսնում, նորմալ քաղաքական պրոցեսներ են: Ո՞ր դեպքում է լարվում` երբ գոնե հավասար ձայների հնարավորություն են ունենում այս կամ այն թեկնածուները: Եթե երկու-երեք անգամ մեկ թեկնածուի ձայներն ավելին են, քան երկրորդ ու երրորդ տեղում գտնվող թեկնածուներինը, ուրեմն ի՞նչ լարվածության մասին է խոսքը` հասարակության մեծ զանգվածը աջակցել է հաղթող թեկնածուին», հարցը թեթեւի տվեց Կարեն Կարապետյանը, իսկ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Վահան Հովհաննիսյանի հրաժարականի փաստն այսպես մեկնաբանեց. «Ես կարծում եմ, որ իրենց քվոտան է, կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում գործում ենք, այլ մոտեցումներ դեռեւս չկան մեր հարաբերությունների մեջ եւ քվոտայի դաշտում իրենք պետք է առաջադրեն նոր թեկնածուի: Կա երկրորդ ճանապարհը` որ իրենք հայտարարում են, թե կոալիցիոն շրջանակներից դուրս են գալիս: Չեմ կարծում, որ այդպիսի հայտարարություն կլինի, ենթադրում եմ, տրամաբանությունն էլ է խոսում այդ մասին, որ քվոտաների բաշխվածության դաշտում կլուծվի եւ որեւէ այլ բան չի լինի` քան իրենց կողմից այլ թեկնածուի առաջադրումը: Եթե պետք է դուրս գան` այդ դեպքում նոր ձեւաչափի ձեւավորման անհրաժեշտություն կծագի: Իսկ համաձայնագիրը պահպանելու դեպքում որեւէ այլ բան չի լինի: Գուցե ուզում են իրենց կարգավիճակը փոխե՞լ` կոալիցիոն ուժ դառնալ, այդ դեպքում կմտածենք»: ՀՅԴ հայտարարությանը սպասելիս
Մինչեւ ապրիլի 9, նոր նախագահի լիազորությունների ստանձնումը, կոալիցիոն պայմանավորվածությունները ուժի մեջ են: Համաձայնագրի դադարեցման երեք ձեւ կա` ժամկետի ավարտով պայմանավորված, կողմերից որեւէ մեկի միակողմանի պահանջով` անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում եւ փոխադարձ համաձայնությամբ: Երեկ ԱԺ նիստի ժամանակահատվածի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչներից ոչ ոք չգիտեր, թե ո՞ր տարբերակին է հակված կուսակցությունը, ե՛ւ Արմեն Ռուստամյանը, ե՛ւ Հրայր Կարապետյանը հղում էին անում երեկոյան տարածվելիք ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությանը: Ամեն դեպքում ՀՅԴ-ական նախարարների հետագա պաշտոնավարումն ու նոր նշանակվելիք վարչապետի կաբինետում լինելը հենց կոալիցիոն փաստաթղթերի վրա են հիմնվելու, եւ ոչ թե այս կամ այն անձի հրաժարականի հետեւանք կարող են լինել:
Օրվա վերջում ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարության տարածումից հետո կարելի էր արձանագրել, որ Կարեն Կարապետյանի լավատեսությունը չարդարացավ. թե՞ հակառակը, մի քիչ մշուշոտ է մնում` ինքներդ եզրակացրեք. «Հավատարիմ մնալով 2007 թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին` մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով...»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ազգը տականքների եւ ոչ տականքների բաժանման մասին հայտնի կոչը մեծ արձագանք է ունեցել, եւ «Ազգի» կայքէջում (www.azg.am) հատուկ բացված «ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» բաժին են այցելել հարյուրավոր մարդիկ, ...«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետեւում էի ՀՀ նախագահության ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «88 ԹՎԻՆ ՈՒՐԻ՛Շ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ ԷԻՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
3«Ազգի» հետ զրույցում, գնահատելով հետընտրական զարգացումները, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հայտնեց իր մտահոգությունը` որպես ընտրությունների մասնակցած քաղաքացի, որի համար շատ ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»
www.novopol.ruՀայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները սենսացիա չառաջացրին. Սարգսյանի հաղթանակը կանխատեսվում էր: Սպասելի էր նաեւ նրա քաղաքական հակառակորդների արձագանքը. սկսել քաղաքացիական անհնազանդության ...ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՎՍ ՄԵԿ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի այցելությունն, ըստ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, օգտակար կլինի ոչ միայն երկկողմ` Հայաստան-Սլովակիա, այլեւ եվրոպական ...ՀՀՇ-Ի ՄԱՆԱԾ «ԹԵԼԵՐԸ»` ՍԱՐԴՈՍՏԱՅՆ ԱԳՆ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնմեկնելի են ստի օգտագործման չափաբաժնի ավելացման հնարավորությունները, երբ խնդիրը իշխանությունն է: Այն, ինչ այս օրերին, արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հայտարարությամբ, կատարվում է դիվանագիտական ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՏԻ ՈՒ ՍՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ն. Պ.«Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանն ու Հակոբ Ավետիքյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան հետընտրական Հայաստանի քաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ լրատվամիջոցների ...«ԵՍ ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ ԵՂԵԼ ԵՎ ՉԵՄ ԼԻՆԻ», ԱՍՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Օրեր առաջ «Ազատության» հրապարակում ընդդմիության չարտոնված հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ մի քանի պատգամավորներ միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Սակայն պարզվեց, որ այդ տեղեկության միայն ...ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸնդհանուր առմամբ անդուր հետընտրական վիճակ է: Այն, ինչ կատարվում է «Ազատության» հրապարակում, չի կարող իր անդրադարձը չունենալ քաղաքական եւ մերձքաղաքական գործընթացների վրա, չի կարող չանհանգստացնել սթափ մտածող ...ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ք ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀետընտրական այս շաբաթվա իրադարձությունները բազմաթիվ մտորումների տեղիք տվեցին։ Փորձենք հասկանալ կամ ներկայացնել ռեալ, այլ ոչ թե հակամարտող կողմերի ներկայացրած իրավիճակը։ Նախագահական ընտրություններից թե՛ ...ՀՅԴ-Ն ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռ. Պ.ՀՅԴ գերագույն մարմինը երեկ տարածած հայտարարությամ մեջ նշում է, որ 2008-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի ...ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔԸ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետին հրավիրել են ոստիկանության վարչություն եւ առաջարկել զինաթափել թիկնազորը: Սակայն, ըստ նախագահի նախկին թեկնածուի, վերջինս հրաժարվել է դա անել, քանի ...ՀԱՎԱՔԱԳՐՈՂՆԵՐԸ
Թեեւ ՀՀ առաջին նախագահն ու նրա շրջապատն անընդհատ փորձում են որոշ պաշտոնյաների ու գործիչների իրենց շարժմանը միանալը ներկայացնել որպես «ինքնաբուխ» քայլ, սակայն «Ազգին» հայտնի դարձավ, որ նրանցից շատերը պարզապես ...ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկելու քաղաքական որոշում արդեն կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ...«ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ», ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը իր մտահոգությունները հայտնեց մեր երկրում ընթացող հետընտրական երեւույթներից ու լուծման բանալի առաջարկեց: Նա նշեց, որ «մեր հասարակությունը խիստ բեւեռացման գործընթացի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ Է
Այդ գերատեսչության մամուլի խոսնակը հայտարարել է, թե իբր հայկական կողմը Արցախում եւ ազատագրված հողերում տեղակայում է քրդական PKK կուսակցության ահաբեկիչներին: Վերջինս հատուկ շեշտել է, որ իբր թե այդ տարածքներում ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱԿԵԼ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 17-ին, երբ արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը երկրի անկախությունն էր հռչակում, Կիպրոսի Հանրապետությունում անցկացվում էին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն անխուսափելի դարձրին ...«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ՝ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Երեկ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ «Անիվ» հիմնադրամի եւ «Ոսկե տակառ ալկո» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված՝ «նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ ...ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ա. Մ.Մայրաքաղաքում առեւտրի եւ սպասարկման ոլորտի խնդիրներին է երեկ անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը: Նա նշեց, որ գյուղմթերքների մեծածախ առեւտրի կենտրոններ ...ԱՅՍ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՋՈՂ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային զեկույցը երեկ ներկայացվեց «Երեւան» հյուրանոցում, որին մասնակցում էին ՎԶԵԲ Հայաստանի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը, ավագ տնտեսագետ Էրիկ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԻ ԻՐԱՔՈՒՄ
Թուրք զինվորականները խոստովանել են, որ Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ գործողություններ ծավալած ուղղաթիռներից մեկը ոչնչացվել է: Որոշ տեղեկությունների համաձայն, ուղղաթիռը քրդերի թիրախն է դարձել: ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ «ՑՈՒԼ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՆերկա գտնվելով ռուս կինեմատոգրաֆիստների կողմից նկարահանված հայ եկեղեցու, եկեղեցական ճարտարապետության կոթողների մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին, ես զարմացա, տեսնելով այնտեղ... Բեդրոս Կիրկորովին: ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում 1988-1990թթ.» գրքի ...ՆՈՐ ԳԻՐՔ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Երաժշտությամբ իմաստավորված կյանք», այսպես է անվանել իր վերջին գիրքը երաժշտագետ, պրոֆեսոր Արաքսի Սարյանը, որը նվիրված է պոլսահայ վաստակաշատ երգահան Սիրվարդ Գարամանուկի կյանքին ու ստեղծագործությանը: Գրքի ...ՀԱՂԹԱՆԱԿԵՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՈՒ ԿՈՉԸ
ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ, թիվ 181 դպրոցի, 11-րդ դասարանի աշակերտուհիՉնայած հետընտրական շրջանի արդյունքում երկրում տիրող լարված դրության` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ արտոնված հանրահավաքների եւ դասադուլի կոչի, գտնվեցին աշակերտներ, որոնք կարեւորեցին ոչ թե քաղաքականությունն, ...ՌԻՉԱՐԴ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ. Ծ.Հունվարի 30-ին Ուելսլիում (Մասաչուսեթս) վախճանվել է ամերիկահայ ճանաչված նկարիչ, արվեստի գործերի սիրահար եւ վերականգնող (ռեստավրատոր) Ռիչարդ Տեր-Կարապետյանը: Նա սեփականատերն ու տնoրենն էր Բոստոնի «Ֆենուեյ ...ԼԻՆԱՐԵՍԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկական Մորելիա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Չորսօրյա հանգստից հետո ութ ուժեղագույն գրոսմայստերները փետրվարի 28-ին իսպանական Լինարես քաղաքում կվերսկսեն մրցավեճը: ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ 8-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով ավարտվեց Բուենոս Այրեսում անցկացված թենիսի միջազգային մրցաշարը: Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը հաղթեց իտալացի Պոտիտո Ստարաչեին (4-6, 7-6, 6-4), ապա կիսաեզրափակիչում ...ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանի պատասխանատու մրցաշարերին, որոնցից գլխավորն ամռանը Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերն են, նախապատրաստվում են հայ բռնցքամարտիկները: Նրանք ավարտել են հերթական ուսումնամարզական հավաքը ...ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը հնգամյա պայմանագիր են կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ ու այսուհետ հանդես կգան ուկրաինական ակումբի կազմում: Նրանք հաջող փորձաշրջան անցան «Մետալուրգում»՝ ...ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՍՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի փառատոնում իրենց մրցավեճն ավարտեցին նաեւ «A1» եւ «A2» մրցաշարերում հանդես եկող շախմատիստները: Ի տարբերություն «B» եւ «C» մրցաշարերի, հայ շախմատիստների արդյունքներն ավելի համեստ էին: ...
ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԵԿԻՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԱՆՑԱՎ
ՆԱՐԴՈՒ ՆՈՐ ՏԱՐԱՏԵՍԱԿ՝ ԵՌԱՆԱՐԴԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

