
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները հոտնկայս ծափահարություններով էին դիմավորում նրան, եւ եթե նա մի քանի հայերեն բառ էլ արտասանում էր, ապա հերոսի տեղ էին դնում նրան:
Այդ ժամանակներն անցել են: Կոնգրեսի անդամների այցելությունները հայկական հավաքույթներին մեր օրերում դարձել են սովորական: Ապրիլի 24-ի առթիվ կազմակերպված հուշ-երեկոներին բանախոսություններով հանդես են գալիս նահանգային կառավարիչները, քաղաքապետները: Հակառակ կառավարության դիրքորոշմանը, նրանք Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր են նշանակել: Համարյա բոլոր նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները պարտք են համարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես գալ, դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով հայկական ամենատարբեր խնդիրների լուծմանը:
Այո, ամերիկահայ համայնքը երկար ճանապարհ է անցել, ձեռքբերումների համար մենք պարտական ենք ամերիկահայ կազմակերպությունների ակտիվ աշխատանքին եւ հատկապես նվիրվածությանը համայնքի այն հազարավոր անդամների, որոնք ներգրավված են քաղաքական կյանքի անցուդարձում եւ կամ նյութական օգնություն են ցուցաբերում նրանց: Կան նաեւ ուրիշներ, որոնք քաղաքական պաշտոններ են զբաղեցրել: Նրանցից մեկը` Ջորջ Դոքմեջյանն, օրինակ, ընտրվել է Կալիֆոռնիայի նման մեծ նահանգի կառավարիչ: Ուրիշ ամերիկահայեր զբաղեցրել են բարձր պաշտոններ, դարձել Կոնգրեսի, քաղաքապետարանի, քաղաքային խորհրդի անդամներ կամ արդարադատության ոլորտի ծառայողներ. Տիգրան Տեւրիզյանը` առաջին հայ դաշնային դատավորը, Արմանդ Արաբյանն ու Մարվին Բաքստերը` Կալիֆոռնիայի գերագույն դատարանի դատավորներ:
Հակառակ այս բոլորին, առավել նշանակալի ձեռքբերումներ կարելի էր ունենալ, եթե ավելի ակտիվ ու ավելի կազմակերպված աշխատեինք: Դժբախտաբար, միշտ գտնվում են մարդիկ, որոնք լուսանցքային դիրք բռնելով, ոչ միայն իրենք չեն մասնակցում տրված աշխատանքին, այլեւ խոչընդոտում են նրանց, ովքեր քաղաքականապես ակտիվ են: Դրանով նրանք տարհամոզում են նաեւ ուրիշներին, որոնք պատրաստ են իրենց լուման ներդնելու համայնքի աշխատանքներում: Նրանք կիսալեցուն բաժակը համարում են կիսադատարկ եւ առարկում, որ իմաստ չունի զբաղվել քաղաքական հարցերով, քանի որ քաղաքագետներին ընդհանրապես չպետք է վստահել, երկրորդ` քանի որ ոչ ոք թույլ չի տա, որ հայերն իրականացնեն իրենց մտադրությունները: Այդ անգործունյա հայերը հրաժարվում են ծախսել ժամանակ, եռանդ եւ փող հայկական խնդիրներին լուծում տալու համար: Փոխանակ այլ էթնիկական խմբավորումների ձեռքբերումներից օրինակ վերցնելու, սեւացնում են նրանց աշխատանքը: Վերցնենք Ամերիկահրեական կոմիտեի (ԱՀԿ) օրինակը, որը պատրաստվում է Նյու Յորքում նշելու իր հիմնադրման 102-րդ տարեդարձը: Այդ միջոցառման համար նրանք հրավիրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Արտարժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին, Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերին, Մարոկկոյի արտգործնախարար Թաիբ Ֆասի Ֆիհրիին եւ Վուդրո Վիլսոնի անվան համալսարանի դեկան Էն-Մարի Սլոտերին:
Չեմ զարմանա, եթե ոչ հեռու ապագայում ամերիկահայ կազմակերպությունները նույնպես նման պատկառելի անձնավորությունների հրավիրեն իրենց տարեկան միջոցառումներին կամ համերգահանդեսներին: Վերջին տարիներին ՀԲԸՄ-ն, Հայ դատը, Հայկական համագումարը, Էջմիածնական եւ Անթիլիասական պատրիարքարանները, այլ կազմակերպություններ արդեն իսկ անցկացրել են բարձրաճաշակ հանդիսություններ, որոնց ներկա են եղել շատ հեղինակավոր բարձրաստիճան հյուրեր:
Երկրորդ չափանիշը, որով կարելի է դատել համայնքի առաջխաղացումը, դրամահավաքներն են, տասնյակ ամերիկահայ կազմակերպություններ տասնյակ միլիոններ են տարեկան հատկացրել զանազան հայկական խնդիրների լուծմանը: Դրանցից ամենանշանակալին Հայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոններն են:
Քաջալերելու համար ամերիկահայերին եւ մղելու նրանց ավելի ակտիվ գործունեության, տեսնենք, թե ինչպիսի հաջողություններ է արձանագրում ամերիկահրեական համայնքը: Ըստ վերոհիշյալ ԱՀԿ-ի նախագահ Հոուարդ Ռիգերի հաղորդումների, Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնության համակարգը անցյալ տարի 2,4 միլիարդ դոլար է կարողացել հանգանակել: Այս խմբավորումն այժմ ավելի քան 13 միլիարդ դոլար ունի իր հիմնադրամում: Այդ գումարը տարեկան մոտ 4 միլիարդ դոլարով ինքնաբերաբար ավելանում է: Հասկանալի է, որ ԱՀԿ-ն ավելի հին է, ավելի բարգավաճ եւ կազմակերպված, քան ամերիկահայ համայնքը: Բայց հայերն էլ կարող են ավելիին հասնել, եթե ընդարձակեն իրենց գործունեությունը:
Այո, ամերիկահայ համայնքը երկար ճանապարհ է անցել եւ դարձել մի մասնիկը ամերիկյան քաղաքական դաշտի: Առավել կազմակերպված, առավել ակտիվ գործունեություն ծավալելով եւ անտարբեր, անգործունյա զանգվածներին ներգրավելու ճանապարհով հայկական համայնքը կարող է էապես բազմապատկել իր տնտեսական եւ քաղաքական ներուժը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:
- Թարգմ. Հ. Ծ.
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
3Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ. 2Երկու օր է, ընդդիմությունը իր չարտոնված հանրահավաքներում նշում է, որ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, փոխնախարար Գագիկ Մելքոնյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն ու անժամկետ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Ռ. Պ. 1Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
2«Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց, չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 10-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Նախորդ 9 քրեական գործերի մասին տեղեկացրել ...ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Վարչապետ Սարգսյանը դարձավ նախագահ», սա Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին գերմանական լրատվամիջոցների առավել հաճախակի մեզ հանդիպած վերնագիրն էր: Շատերն, իհարկե, շեշտից չէին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՄՏԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Թուրքական բանակը հայտարարում է, որ քուրդ պարտիզանների վրա հարձակում է սկսել Հյուսիսային Իրաքում: Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը վկայակոչելով՝ BBC-ն հաղորդում է, որ հարձակումն սկսվել է հինգշաբթի ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Թարգմ. Հ. Ծ.Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները ...ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 24-ին, ժամը 15-ին Բեռլինի «Մարիթիմ» հյուրանոցում «Խոջալուի կոտորածը եւ 1915-ի իրադարձությունները» վերնագրյալ մի կոնֆերանս է անցկացվելու, որի բացման խոսքը վերապահված է արտասանել Հյուսիսային Կիպրոսի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Պոեզիայով ներթաթավուն լուսային անցումներ, խիստ նրբորեն կառուցված լեռնային բնանկարներ, սրանց քնարականության գաղտնիքը պետք է որոնել Աբեղյանի բնատուր տաղանդի մեջ: Հայաստանն ու Աբեղյանն անքակտելի են: Նրանց ...«ԴԱՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԴԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» գիրքը հրապարակախոսությունների ժողովածու է չորս հատորով: Գրքում ամփոփված են լրագրող Հասմիկ Գուլակյանի մամուլում հրապարակած նյութերը, հրապարակախոսություններն ու հարցազրույցները, ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: ...«ՄԻԿԱՆ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի (0-0) արդյունքով մեկնարկեցին Աշգաբադում ֆուտբոլի Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» 14-րդ միջազգային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թուրքիայի ակումբային հավաքականն ...ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շարունակում են փորձաշրջանը Դոնեցկի «Մետալուրգում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կրասնոդարի «Կուբանի» հետ ...ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես եկող Քարամյան եղբայրները 8 հազար դոլար են փոխանցել Տիմոշոարայում կառուցվող հաշմանդամ երեխաների մարզական կենտրոնի շինարարության հիմնադրամին: «Ուրախ ենք, որ լավ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան2008-ի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները կարեւոր քաղաքական իրադարձություն եղան հայոց պետության ճակատագրում: Ընտրությունները բոլոր կուսակցություններին թույլ ...ՊԱՅԹՈՒՑԻԿ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենից հաղորդում են, որ «թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, ժամը 6.52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9.25 մուտք է գործել ...
ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹԻՎՆ ՈՂԲ. ՎԱՐԴԳԷՍ ՊԱԼԵԱՆԻ
ՍԳԱԿԻՐՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ՀԱՅ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, ԳերմանիաՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

