
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Կոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի անկախության հեռանկարը: Բացի այդ, Արեւմուտքում կձեւավորվի եւս մեկ մահմեդական երկիր` Կոսովոյի ալբանացիների շնորհիվ, որ հետագայում կմիանա Ալբանիային: Այդուհետեւ դրան կարող է միանալ Մակեդոնիայի մի մասը կամ անգամ ողջ Մակեդոնիան, քանի որ այնտեղ ավելի քան 45 տոկոս ալբանացիներ են ապրում:
Դրանով ալբանական պետության ընդարձակումը չի ավարտվի: Մելիք-Շահնազարյանի ներկայացմամբ, ալբանական հարավ ունեցող Չեռնոգորիան եւս կարող է նույն ճակատագիրն ունենալ այնպես, ինչպես Հունաստանի ալբանաբնակ հատվածը: Քաղաքագետի մատուցմամբ, հատկապես Միացյալ Նահանգների ծրագիրն է այդպիսին, որի համար ընտրվել է մուսուլմանական, ագրեսիվ նպատակներ ունեցող եւ բնորոշ ներուժով մի ժողովուրդ:
Ընդ որում, ալբանական մուսուլմանական պետության «կերտման» ֆոնին որոշակիորեն նոր փաստարկներ հնարավոր կլինի շահել նաեւ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության դեմ արտահայտվելու համար: Մասնավորապես, Եվրոպայում մուսուլմանական պետության առկայությամբ կարելի է հակադարձել Թուրքիայի անդամակցության առնչությամբ կրոնական հիմքեր բերելու մոտեցումները, իբր կա մուսուլմանական պետություն եւ հարցի կրոնական կտրվածքը չէ անդամակցության դեմ արտահայտվելու հիմքը:
Մելիք-Շահնազարյանի խոսքերով, Կոսովոյի անկախության ճանաչումն ինքնին որպես գործընթաց յուրօրինակ ուղերձ է, մասնավորապես Ռուսաստանի դաշնային սուբյեկտներին, ասենք` Թաթարստանի, Բաշկորկստանի, Հյուսիսային Կովկասի, Չեչնիայի համար` անկախության քայլեր նախաձեռնելու:
Ամեն դեպքում, կասկածի ենթակա չէ, որ, ըստ Մելիք-Շահնազարյանի, Կոսովոն դեռ էլի շատ երկրներ կճանաչեն, այդ թվում` նաեւ Ռուսաստանը, ինչը պետք է օգտագործվի Արցախի պարագայում: Այս համատեքստում Արցախի Հանրապետությունը չճանաչելու մոտեցումը քաղաքական անբարոյականություն է աշխարհի երկրների կողմից: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը, եւ ամենից առաջ Արցախը պետք է դիմի Կոսովոն ճանաչած եւ ճանաչող երկրներին` նույնօրինակ խնդրանքով:
Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ թեկուզ ընտրական խառն իրավիճակում գտնվելու դեպքում Կոսովոյի անկախություն հռչակելու առնչությամբ Հայաստանի լռությունը սխալ է: Բայց մինչ Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է իր անկախության ճանաչման խնդրանքով Կոսովոն արդեն իսկ ճանաչած երկրներին դիմեր Արցախը, թեկուզ 20-ամյակի առնչությամբ փետրվարի 21-ին տեղի ունեցած հանրահավաքում: Ավելին, այդ խնդրանքը պետք է աշխարհի պետություններին հասցվի հնարավորինս շուտ:
Կոսովո-Արցախ համադրության մեջ Մելիք-Շահնազարյանը ցավով նշեց, որ Արցախի խնդիրն ու Լեռնային Ղարաբաղը դարձել են «ծայրամասային» հարց: Այդ առումով կարելի է երկու մոտեցում դիտարկել. կամ աշխարհի համար կա իսկապես Արցախի Հանրապետությունը, կամ այդ խնդրին լավ է ներկա պահին չանդրադառնալը: Ըստ Մելիք-Շահնազարյանի, իրականությանը մոտ է երկրորդ տարբերակը:
Այստեղ խնդիրն այն է, որ եթե Սերբիայի դիրքերը թուլացնելը նշանակում է հարվածել Ռուսաստանին, ապա Հայաստանին աջակցությունը` ի հակադրություն Ադրբեջանի, կնշանակի հարվածել Արեւմուտքի տնտեսական շահերին, ինչը չի արվում: Մինչդեռ այդ կեցվածքն, ըստ Մելիք-Շահնազարյանի, սխալ է այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանն ամեն դեպքում, կաջակցե՞ն ադրբեջանական դիրքորոշմանը, թե ոչ` վաճառելու է իր բնական հարստությունները:
Բայց եթե ղարաբաղյան հակամարտության լուծումը չգտնվի, ապա, Մելիք-Շահնազարյանի ներկայացմամբ, հավանական է պատերազմի վերսկսումը, որի ընթացքում «Ադրբեջանն անգամ պլաստիկ շշերով նավթ վաճառել չի կարողանա. թույլ չենք տա»: Մինչդեռ Արցախի հարցը ծայրամասայինից հանելու համար պետք է ամեն օր խոսել այդ խնդրի մասին:
Առավել հետաքրքրական է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերմունքի եւ մոտեցումների առումով աշխարհում վերադասավորումների դիտարկումը: Ամենից առաջ, Կոսովոն ճանաչեցին այն երկրները, որոնք ազգային խնդիր չունեն իրենց ներսում: Բայց դա միայն իրենց անխնդիր վիճակի արտահայտությունը չէ: Կոսովոյի ճանաչումը, ասենք, Գերմանիայի կողմից, նաեւ հարված է Իսպանիային, որի ներսում գոյություն ունեն Կատալոնիայի եւ բասկերի խնդիրները, որոնք էլ թելադրում են Կոսովոն չճանաչելու իսպանական մոտեցումը:
Հետաքրքրական հակասություն է առաջանում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Առաջինը ճանաչել է արդեն Կոսովոն` նկատի ունենալով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» խնդիրը, Ադրբեջանը ամբողջությամբ դեմ է ճանաչմանը` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ուկրաինան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը` նկատի ունենալով Ղրիմը, եւ այդ կերպ, ըստ Մելիք-Շահնազարյանի, կանգնում է Ռուսաստանի կողքին, որ դեմ է Կոսովոյի անկախությանը: «Ազգի» հարցին, թե ինչ հեռանկար ունի Ռուսաստանի` Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու հակադարձումը, Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, թե դա միայն դիվանագիտական քայլ է, որին չի հետեւի այդ տարածքների անկախության ճանաչումը: Իսկ Ղարաբաղի առնչությամբ մոտեցումը նույն ծայրամասային խնդիր դիտարկելն է:
Մելիք-Շահնազարյանի ներկայացմամբ, Կոսովոյի անկախության հարցին Հայաստանի մոտեցումը որոշակի խնդրահարույց պահեր ունի: Հայաստանի կողմից Կոսովոյի ճանաչումը կարող է դառնալ «գործարկման, արձակման մեխանիզմ»` տարածքների եւ հողերի անարդար բաժանման համար, քանի որ Կոսովոն տվյալ դեպքում Նախիջեւանն է, «երբ ուժեղները հավաքվում են եւ ստեղծում պետություն, բնակեցնում ուրիշներով»: Հայաստանի պարագայում պետք է գրավոր դիմել միջազգային կառույցներին, պարզաբանելով, որ եթե անարդար տարածքի անկախությունն է ճանաչվում, ապա Արցախի ճանաչումն աներկբա է:
Կոսովո-Արցախ համատեքստում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ Կոսովոյի անկախությունը հռչակվեց Սերբիայում արեւմտամետ Բորիս Տադիչի հաղթանակից հետո: Եթե Հայաստանում էլ նախագահ ընտրվեր ընդգծված արեւմտամետ թեկնածու, Արցախը կունենար Նախիջեւանի ճակատագիրը: «Ազգի» հարցին, թե ովքեր են արեւմտամետները, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնց ե՛ւ սեփական էությունը, ե՛ւ մտածելակերպը շատ ավելի ձգտում են դեպի Արեւմուտք, քան դեպի Հայաստան»:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
3Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ. 2Երկու օր է, ընդդիմությունը իր չարտոնված հանրահավաքներում նշում է, որ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, փոխնախարար Գագիկ Մելքոնյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն ու անժամկետ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Ռ. Պ. 1Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
2«Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց, չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 10-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Նախորդ 9 քրեական գործերի մասին տեղեկացրել ...ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Վարչապետ Սարգսյանը դարձավ նախագահ», սա Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին գերմանական լրատվամիջոցների առավել հաճախակի մեզ հանդիպած վերնագիրն էր: Շատերն, իհարկե, շեշտից չէին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՄՏԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Թուրքական բանակը հայտարարում է, որ քուրդ պարտիզանների վրա հարձակում է սկսել Հյուսիսային Իրաքում: Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը վկայակոչելով՝ BBC-ն հաղորդում է, որ հարձակումն սկսվել է հինգշաբթի ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Թարգմ. Հ. Ծ.Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները ...ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 24-ին, ժամը 15-ին Բեռլինի «Մարիթիմ» հյուրանոցում «Խոջալուի կոտորածը եւ 1915-ի իրադարձությունները» վերնագրյալ մի կոնֆերանս է անցկացվելու, որի բացման խոսքը վերապահված է արտասանել Հյուսիսային Կիպրոսի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Պոեզիայով ներթաթավուն լուսային անցումներ, խիստ նրբորեն կառուցված լեռնային բնանկարներ, սրանց քնարականության գաղտնիքը պետք է որոնել Աբեղյանի բնատուր տաղանդի մեջ: Հայաստանն ու Աբեղյանն անքակտելի են: Նրանց ...«ԴԱՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԴԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» գիրքը հրապարակախոսությունների ժողովածու է չորս հատորով: Գրքում ամփոփված են լրագրող Հասմիկ Գուլակյանի մամուլում հրապարակած նյութերը, հրապարակախոսություններն ու հարցազրույցները, ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: ...«ՄԻԿԱՆ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի (0-0) արդյունքով մեկնարկեցին Աշգաբադում ֆուտբոլի Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» 14-րդ միջազգային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թուրքիայի ակումբային հավաքականն ...ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շարունակում են փորձաշրջանը Դոնեցկի «Մետալուրգում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կրասնոդարի «Կուբանի» հետ ...ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես եկող Քարամյան եղբայրները 8 հազար դոլար են փոխանցել Տիմոշոարայում կառուցվող հաշմանդամ երեխաների մարզական կենտրոնի շինարարության հիմնադրամին: «Ուրախ ենք, որ լավ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան2008-ի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները կարեւոր քաղաքական իրադարձություն եղան հայոց պետության ճակատագրում: Ընտրությունները բոլոր կուսակցություններին թույլ ...ՊԱՅԹՈՒՑԻԿ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենից հաղորդում են, որ «թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, ժամը 6.52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9.25 մուտք է գործել ...
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՈՒ ՆԱԵՎ` ՀՀԿ-Ի...
Մ. Խ.ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԻՐԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
ՂԱՐԱԲԱՂՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

