
«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», երեկ «Տեսակետ» ակումբում հետընտրական հանրահավաքային զարգացումների մասին ասաց թեկնածու Վազգեն Մանուկյանին անցած ընտրություններում սատարող Շավարշ Քոչարյանը: Նա նմանություն գտավ այսօրվա եւ 96-ի իրավիճակների միջեւ` նշելով, որ եթե այն ժամանակ ասում էին 100 տոկոս ձայն էլ ստացած լինեք, իշխանությունը չենք տալու, հիմա ասում են` 50 տոկոս էլ չենք ստացել, բայց գալիս ենք:
Շավարշ Քոչարյանի խոսքով, առաջին նախագահի հանրահավաքներին մասնակցում են իսկապես վրդովված եւ պատրաստակամ մարդիկ, ինչն իշխանությունները պետք է հաշվի առնեն, «բայց վտանգավորն այն է, որ կազմակերպիչները դա կարող են օգտագործել ժողովրդի միջեւ բախումներ, պառակտում առաջացնելու համար»: Այս տեսանկյունից նա ողջունելի է համարում իշխանությունների ներկայիս պահվածքը, որ «չկա ծեծ ու ջարդ, չկան ձերբակալություններ, ինչպես նախորդ հանրահավաքների ժամանակ»: Շավարշ Քոչարյանը կարծում է, որ այս երկու օրվա ձայների վերահաշվարկները շատ առումներով կազդեն զարգացումների ուղղվածության վրա:
Տեր-Պետրոսյանի թիմի` ներկայիս իրավիճակը 88-ի հետ համեմատելու կամ դրան նմանեցնելու ջանքերի վերաբերյալ Շավարշ Քոչարյանն ասաց. «88-ի շարժումը մեր բոլորի միասնականությունն էր, այլ ոչ թե իրար հակադրելը: Այսօր հանրահավաքների կազմակերպիչները մեղադրում են բոլորին անխտիր` դիտորդներին, բոլոր թեկնածուներին, հեգնում են Սարկոզիին, Ազնավուրին: Ստացվում է մի իրավիճակ, որը բոլորովին հակառակն է 88-ի` դա ոչ թե միասնականությունն է ազնիվ գաղափարի, նպատակի շուրջ, այլ հակառակը` փորձ է պառակտելու` օգտագործելով մարդկանց ազնիվ մղումները»:
Նախագահական ընտրությունների վերաբերյալ ակումբի հյուրը նշեց, որ դրանք մի կողմից ուղեկցվեցին ընտրախախտումներով, մյուս կողմից էլ միջազգային դիտորդներն արձանագրեցին դրանց մի քայլ առաջ, միջազգային չափանիշներին համապատասխան լինելը: Քոչարյանի խոսքով, դա նորմալ է, քանի որ դիտորդները մեր ընտրությունները ոչ թե զարգացած, կայացած երկրների ընտրությունների հետ են համեմատում, այլ հենց մեր երկրի ընտրությունների հետ: Իսկ մեր ընտրությունների մակարդակն էլ, ըստ նրա, 96-ին այնքան իջեցվեց, որ դրանից հետո այդքան քայլ առաջները մեզ դեռեւս չեն բերում այն արդյունքին, որը ցանկալի է մեր հասարակության, մեր ժողովրդի համար:
Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Կոսովոյի անկախացմանն` ասելով, թե այդ գործընթացը կարելի էր կանխատեսել եւ հարկավոր էր ազգովին պատրաստ լինել այդ իրադարձությանը, քանի որ «ամենաշահագրգիռը այդ հարցում Հայաստանն ու Ղարաբաղն են, բայց այս ընտրական իրավիճակի պատճառով մեր ուշադրությունը լրիվ շեղվել է այդ չափազանց կարեւոր հարցից»: «Ես ցավով եմ նշում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականաչափ մեծ ձայներ ստացավ, որովհետեւ նրանց, ում որ դա ձեռնտու է, դա օգտագործում են ոչ թե ձայներ ընդդեմ ներկա իշխանության, այլ փորձելու են օգտագործել իբրեւ ձայներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը պառակտված է Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա թուլացնում է մեր դիրքերը` մենք այս պահին պետք է կարողանայինք հանդես գալ ավելի խելամիտ, միասնական եւ պատրաստված այս գործընթացին: Ո՞ւմ են այս պահին ձեռնտու հակաղարաբաղյան տրամադրությունները», ասաց Շ. Քոչարյանը: Կոսովոյի հարցում Ադրբեջանի պահվածքին (Ադրբեջանը չի ճանաչել Կոսովոյի անկախացումը) անդրադառնալիս էլ ընդգծեց, թե Ադրբեջանի պես մահմեդական պետությունը կցանկանա լավ հարաբերություններ ունենալ Կոսովոյի հետ, սակայն Ադրբեջանը լավ հասկանում է, որ դա նախադեպ է: Սա է Ադրբեջանի երկատված վիճակի պատճառը»:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
Սասուն Տեր-Մուսաելյան գրել է:
Ո’վ հայ ժողովուդ, զգուշացիր Լ. Տ. Պ-ից.
Մինչև հիմա կարծում էինք, թե այլաձևված է Լևոնի միայն մի աչքը, պարզվեց հիմնախախտված է նաև նրա հոգին և ուղեղը: Նա կորցրել է նաև հիշողությունը. չի հիշում դժոխային սոսկալի խավարի մեջ տառապող մեր հանրապետությունը, որը կանգնած էր սովի առաջ: Չի հիշում, թե ինչպես իր նախագահական գահից հեռուստատեսությամբ խորհուրդ էր տալիս ժողովրդին` ՙապրել հարևաններից պարտք անելով՚: Պարզվեց, որ դեռ այն ժամանակ շրջագայվող լուրերը` թե նա թուրքամետ մասոն է, ճիշտ է, որը խորամանկորեն խաբելով դյուրահավատ ու թերահաս մարդկանց, ցանկանում է բոլոր ստոր միջոցներով պառակտել մեր ազգը` հուրախություն թուրքերի և ադբեջանցիների, Հայաստանը կտրել իր դարավոր և միակ բարեկամից`Ռուսաստանից, և դարձնել խաղաթուղթ չգիտես թե ում ձեռքին: Տեսե’ք ովքեր են նրա մերձավորները` նախկին թալանչիներ /Հրանտ Բագրատյան և այլոք/, կարյերիստներ, որոնց չհաջողվեց իրենց ցանկացած պաշտոնները ձեռք բերել, մի հավակնոտ բախտախնդիր Նիկոլ Փաշինյան, որը կաչաղակի պես ճղճղալ գիտի /ուզում էր պատգամավոր դառնալ, չհաջողվեց/, մի էքսցենտրիկ նորահայտ մարքսիստ, որը մարքսիզմից պատկերացում չունի: Իսկ Լ.Տ.Պ-ը մարքսիզմի կատաղի ու թունդ հակառակորդներից է և ատելով ատում է այդ տեսությունը:
Լևո’ն, Լևո’ն, դատարկախոս ու դատարկաբան, որքան էլ դու ճգնես պճնազարդելու քո ձանձրացուցիչ պարսավաճառերը, որքան էլ դու քո սև ու հանցագործ նկրտումներին, մասնակից դարձնես դժոխային տարիները մոռացած արկածասեր մարդկանց, վերջիվերջո ժողովուրդը կհամոզվի, որ տականքները նրանք չեն, ովքեր քո կողքին չեն կանգնած և արհամարհում են քեզ, այլ նրանք են ովքեր քեզ հետ են, քո դուդուկի տակ են պարում:
Դո’ւ, ազգադավ ու շառլատան , բավակա’ն է մեր ժողովրդի միտքը պղտորես, հանգիստ քող նրան: Դու, որ մեծ աղետ բերեցիր նրա գլխին, ազգի մեկերրորդից ավելին դարձնելով փախստական, մնացածներին էլ նետելով աղքատության ճանկը, թալանելով ու ավերելով հանրապետությունը, խարդախ ճանապարհներով ձեռք բերված քո անփառունակ թագավորության ժամանակ: Հիմա նորի՞ց ես ուզում մեզ տանել քո ստեղծած դժոխքը: Չի լինի: Հասկացիր: Թեկուզ դու քո Նիկոլին գրկած տանգո պարեք կամ քնեք հենց այդ հրապարակում:
Քո հայրենակից Սասուն Տեր-Մուսաելյան
ara գրել է:
Շատ գեղեցիկ ես գրել Գոհար: Ես կասեի դա փիլիսոփայական գործ է և ոչ թե հոդված:
Ես կասէի հրապարակում հավաքվածների մեծ մասը անձնական խելք չունեն: Իրենք իրենց դարձրել են ԼՏՊ-ի գործիքը:
ara գրել է:- ara
Շատ գեղեցիկ ես գրել Գոհար: Ես կասեի դա փիլիսոփայական գործ է և ոչ թե հոդված:
Ես կասէի հրապարակում հավաքվածների մեծ մասը անձնական խելք չունեն: Իրենք իրենց դարձրել են ԼՏՊ-ի գործիքը:
http://www.armenianplanet.com/viewtopic.php?t=9013- ara
Los angelesits գրել է:- ara
http://www.armenianplanet.com/viewtopic.php?t=9013
США признали выборы в Армении демократичными
США признали выборы в Армении демократичными
США положительно оценили проведение президентских выборов в Армении. С заявлением на эту тему выступил заместитель пресс-секретаря Государственного департамента Том Кейси, сообщает агентство АРКА.
Американский дипломат, в частности, поздравил армянский народ с "активными и конкурентными президентскими выборами". По его словам, предварительная оценка, данная Бюро демократических институтов и по правам человека ОБСЕ и Парламентской ассамблеей ОБСЕ, говорит о том, что выборы в Армении, в основном, соответствовали критериям демократии.
"Международные наблюдатели зафиксировали значительные проблемы в связи с избирательными процессами. Тем не менее, выборные органы положительно отреагировали на требование пересчета голосов", - отметил заместитель пресс-секретарь Госдепа.
Представитель Госдепа обратился ко всем политическим силам с призывом обеспечить верховенство закона и действовать мирно и ответственно во имя демократической Армении.
Стоит отметить, что пересчитать голоса Центральной избирательной комиссии предложили почти все кандидаты в президенты, в том числе и выигравший выборы Серж Саркисян. В результате ЦИК провела пересчет голосов, однако существенных изменений в итоге не произошло, и 24 февраля были объявлены окончательные итоги выборов.
Добавим, что по официальным данным глава правительства Серж Саркисян набрал 52,8%, бывший президент Левон Тер-Петросян - 21,5%, Третьим остался лидер партии "Оринац еркир" ("Страна закона") Артур Багдасарян - 17,7%. Последние двое признавать результаты отказались.- ara
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
3Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ. 2Երկու օր է, ընդդիմությունը իր չարտոնված հանրահավաքներում նշում է, որ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, փոխնախարար Գագիկ Մելքոնյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն ու անժամկետ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Ռ. Պ. 1Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
2«Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց, չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 10-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Նախորդ 9 քրեական գործերի մասին տեղեկացրել ...ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Վարչապետ Սարգսյանը դարձավ նախագահ», սա Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին գերմանական լրատվամիջոցների առավել հաճախակի մեզ հանդիպած վերնագիրն էր: Շատերն, իհարկե, շեշտից չէին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՄՏԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Թուրքական բանակը հայտարարում է, որ քուրդ պարտիզանների վրա հարձակում է սկսել Հյուսիսային Իրաքում: Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը վկայակոչելով՝ BBC-ն հաղորդում է, որ հարձակումն սկսվել է հինգշաբթի ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Թարգմ. Հ. Ծ.Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները ...ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 24-ին, ժամը 15-ին Բեռլինի «Մարիթիմ» հյուրանոցում «Խոջալուի կոտորածը եւ 1915-ի իրադարձությունները» վերնագրյալ մի կոնֆերանս է անցկացվելու, որի բացման խոսքը վերապահված է արտասանել Հյուսիսային Կիպրոսի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Պոեզիայով ներթաթավուն լուսային անցումներ, խիստ նրբորեն կառուցված լեռնային բնանկարներ, սրանց քնարականության գաղտնիքը պետք է որոնել Աբեղյանի բնատուր տաղանդի մեջ: Հայաստանն ու Աբեղյանն անքակտելի են: Նրանց ...«ԴԱՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԴԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» գիրքը հրապարակախոսությունների ժողովածու է չորս հատորով: Գրքում ամփոփված են լրագրող Հասմիկ Գուլակյանի մամուլում հրապարակած նյութերը, հրապարակախոսություններն ու հարցազրույցները, ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: ...«ՄԻԿԱՆ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի (0-0) արդյունքով մեկնարկեցին Աշգաբադում ֆուտբոլի Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» 14-րդ միջազգային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թուրքիայի ակումբային հավաքականն ...ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շարունակում են փորձաշրջանը Դոնեցկի «Մետալուրգում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կրասնոդարի «Կուբանի» հետ ...ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես եկող Քարամյան եղբայրները 8 հազար դոլար են փոխանցել Տիմոշոարայում կառուցվող հաշմանդամ երեխաների մարզական կենտրոնի շինարարության հիմնադրամին: «Ուրախ ենք, որ լավ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան2008-ի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները կարեւոր քաղաքական իրադարձություն եղան հայոց պետության ճակատագրում: Ընտրությունները բոլոր կուսակցություններին թույլ ...ՊԱՅԹՈՒՑԻԿ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենից հաղորդում են, որ «թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, ժամը 6.52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9.25 մուտք է գործել ...
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՀՈՒՆՁՔԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«ԲԻԹԼԶԻ» ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԲՐԱՀԱՄ-ՄԱՐԿԵՍ ՄՐՑԱՄԱՐՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐՈՎ ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

