
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների գնահատական է պարունակում: «Ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է», հայտարարել է Վ. Հովհաննիսյանը` նշելով, որ դա իրեն չհաջողվեց եւ նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, որը եւ իր դրոշմն է դրել բուն ընտրության օրվա վրա. «Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը», ասվում է հայտարարության մեջ` տեղեկացնելով, որ ՀՅԴ գերագույն մարմինը ուսումնասիրում է ընտրատեղամասերից ստացած հաղորդումները եւ շուտով հանդես կգա հայտարարությամբ: Շնորհակալություն հայտնելով 100 հազարից ավելի իր ընտրողներին եւ բոլոր նրանց, ովքեր «քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով, չազդվելով կուրացնող ատելությունից, վախից ու ագահությունից», Վ. Հովհաննիսյանը հանդարտության ու զսպվածության կոչ է անում մեր հայրենակիցներին. «Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն ու հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996 թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այդպես չի լինելու»: Միաժամանակ` Հայաստանի ապագա նախագահին Վահան Հովհաննիսյանը իմաստնություն ու վճռականություն է մաղթում` առաջիկա տարիներին բարեփոխումներ կատարելու, որ «հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ սերտաճած կիսաքրեական տարրերին»: Իսկ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես ձեզ հետ եմ եւ ուժեղ: Մեր պայքարը երկարատեւ պայքար է», ավարտում է իր հայտարարությունը Վահան Հովհաննիսյանը:
- Մ. Խ.
Քննարկում
Vahan գրել է:
Վահան Հովհաննիսյանը մոռացել ա ԴՐՈՅԻ գործը երբ իրեն դատում էր ԼԵՎՈՆԸ
հայուհի գրել է:
այստեղ պետք է , որ իմ մեկնաբանությունը ադեն ուղարկած լինեի,,,ոչինչ նորից կուղարկեմ...
Ահա թե ինչ, ես հարգում էի այս մարդուն , շատ,,, բայց արի ու տես ինքն էլ է խաղամոլ...
Լ ՏՊ-ն պատահաբար բերանից դուրս թռցրեց ԿԱԶԻՆՈ բառը...
Ֆիլմերում ինչպես եւ ով է թղթախաղի ժամանակ հաղթում, ով հատուկ գործողությունների ծրագրով է խաղին մոտենում...
նա պետք է կարողանա վարպետորեն,,,աննկատ հանել կեղծ խաղաթղթեր, որոնք նախքան խաղը սկսելն էր պատրաստել,,,
ՎՀ-ն ու Ա Բ-ն ուժեղ էին , բայց ազնիվ էին խաղում , մյուսները նույնպես...այդ իսկ պատճառով նրանց հաղթեց վարպետորեն կեղծ խաղաթղթեր օգտագործող ԼՏՊ-ն...
բայց արի ու տես, որ ՍՍ-ն իրենց հետ չէր խաղում ու մի բան էլ ավել՝ ասում են .«կաշառում էր տան անդամներին, որ այդ խաղին չխառնվեն».
Այս ՍՍ-ին շարքից հանել է պետք... Ինչ որ ՌՔ-ի , ՀՈ-ի հետ շատ են նեղում մեր տերերին
///հողեր են ուզում,,,ցեղասպանության հարց բարձրացնում,,,ընենց ցեղասպանություն սարքենք ու հետքերը իրանց վրա գցենք//ունենք չէ՞ էդ շնորքը// որ վախից ձեները կտրեն/// ՎԱՅ ՄԵԶ ՀԱՅԵՐ,,,ԱՅՍ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ ՏԵՍՆՈՒՄ Ե՞Ք....
Ափսոս, որ այս հայրենասեր մարդն էլ, մոռացության մեջ ընկավ ՝... հանուն խաղի…
ից կուղարկեմ...
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
3Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ. 2Երկու օր է, ընդդիմությունը իր չարտոնված հանրահավաքներում նշում է, որ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, փոխնախարար Գագիկ Մելքոնյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն ու անժամկետ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Ռ. Պ. 1Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
2«Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց, չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 10-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Նախորդ 9 քրեական գործերի մասին տեղեկացրել ...ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Վարչապետ Սարգսյանը դարձավ նախագահ», սա Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին գերմանական լրատվամիջոցների առավել հաճախակի մեզ հանդիպած վերնագիրն էր: Շատերն, իհարկե, շեշտից չէին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՄՏԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Թուրքական բանակը հայտարարում է, որ քուրդ պարտիզանների վրա հարձակում է սկսել Հյուսիսային Իրաքում: Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը վկայակոչելով՝ BBC-ն հաղորդում է, որ հարձակումն սկսվել է հինգշաբթի ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Թարգմ. Հ. Ծ.Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները ...ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 24-ին, ժամը 15-ին Բեռլինի «Մարիթիմ» հյուրանոցում «Խոջալուի կոտորածը եւ 1915-ի իրադարձությունները» վերնագրյալ մի կոնֆերանս է անցկացվելու, որի բացման խոսքը վերապահված է արտասանել Հյուսիսային Կիպրոսի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Պոեզիայով ներթաթավուն լուսային անցումներ, խիստ նրբորեն կառուցված լեռնային բնանկարներ, սրանց քնարականության գաղտնիքը պետք է որոնել Աբեղյանի բնատուր տաղանդի մեջ: Հայաստանն ու Աբեղյանն անքակտելի են: Նրանց ...«ԴԱՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԴԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» գիրքը հրապարակախոսությունների ժողովածու է չորս հատորով: Գրքում ամփոփված են լրագրող Հասմիկ Գուլակյանի մամուլում հրապարակած նյութերը, հրապարակախոսություններն ու հարցազրույցները, ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: ...«ՄԻԿԱՆ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի (0-0) արդյունքով մեկնարկեցին Աշգաբադում ֆուտբոլի Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» 14-րդ միջազգային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թուրքիայի ակումբային հավաքականն ...ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շարունակում են փորձաշրջանը Դոնեցկի «Մետալուրգում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կրասնոդարի «Կուբանի» հետ ...ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես եկող Քարամյան եղբայրները 8 հազար դոլար են փոխանցել Տիմոշոարայում կառուցվող հաշմանդամ երեխաների մարզական կենտրոնի շինարարության հիմնադրամին: «Ուրախ ենք, որ լավ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան2008-ի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները կարեւոր քաղաքական իրադարձություն եղան հայոց պետության ճակատագրում: Ընտրությունները բոլոր կուսակցություններին թույլ ...ՊԱՅԹՈՒՑԻԿ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենից հաղորդում են, որ «թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, ժամը 6.52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9.25 մուտք է գործել ...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐԱՆՔ ԴՈԿՏ. ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

