
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: Կարծիքի համար հիմք էին ծառայել թուրքական մամուլի հրապարակումները: Ճանաչման պարագայում հարցն, ինչ խոսք, հրապարակումները չեն, այլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուղերձը, որը նա փետրվարի 21-ին հղել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում Գյուլը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը նոր պաշտոնում կնպաստի հայ եւ թուրք ժողովուրդների կապերը կարգավորելու համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը, եւ իր բարեմաղթանքներն է հայտնել Հայաստանի ժողովրդին:
Նույն օրը թուրքական հանրային հեռուստատեսությունը համապատասխան մեջբերումներով թուրք հեռուստադիտողին ներկայացրեց Աբդուլլահ Գյուլի ուղերձը, ապա եւ նշեց, որ Ադրբեջանը բողոքի նոտա է տվել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Քանի որ ընտրությունների անվավեր ճանաչման տրամաբանությունը միանգամայն հակասում է Սերժ Սարգսյանի նոր պաշտոնում ընտրվելու առնչությամբ «թուրք ազգի եւ անձամբ իր անունից» շնորհավորելու Թուրքիայի նախագահի տրամադրություններին, ուստի թուրքական հեռուստատեսությունը, համադրելով այս երկու լուրը, փաստորեն ցույց է տալիս Ադրբեջանի պահանջի սնանկությունը: Թերեւս դրանով բացահայտվում է Հայաստանի հարցում թուրք-ադրբեջանական տարաձայնությունների առկայությունը, դրանց դրսեւորման միջոց է դառնում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը:
Այս ամենն, ինչ խոսք, չի ենթադրում, որ Թուրքիան պատրաստվում է վերանայել Հայաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ հատկապես հաղթանակի առնչությամբ Աբդուլլահ Գյուլի հղած ուղերձը կտրուկ փոխել են թուրքական շրջանակների վերաբերմունքը ՀՀ ընտրված նախագահի նկատմամբ: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Սամի Քոհենի «Միլիեթի» փետրվարի 22-ի համարում հարապարակած հոդվածին: Ահա թե ինչ է գրում նա.
«Հայաստանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո հազարավոր բողոքարկողների փողոց դուրս գալը որոշ կասկածներ առաջացրեց ինչպես արդյունքների ճշտության, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի առնչությամբ: Ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայների մեծ տարբերությամբ պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքով լուրջ ընտրախախտումներ են կատարվել: Հակառակ դրան օտարերկրյա դիտորդները, որոնք հետեւել էին ընտրությունների ընթացքին, նշում են, որ արդյունքների վրա ազդող որեւէ լուրջ խախտում չեն արձանագրել: Սակայն Տեր-Պետրոսյանը համառորեն շարունակում է առարկել եւ հայտարարություններ է անում, թե հետքայլ չի կատարելու եւ պայքարը տանելու է մինչեւ վերջ:
Ի՞նչ ընթացք կունենա այդ պայքարը, կնմանվի՞ արդյոք հարեւան Վրաստանում 5 տարի առաջ ծայր առաջ այն փողոցային ցույցերին, որոնք հանգեցրել էին «թավշյա» հեղափոխության: Հայաստանի առաջնակարգ լրագրողներից մեկը, որի հետ երեկ հարցազրույց ենք ունեցել, ասաց, որ Երեւանում մեծ չէ բողոքարկողների շանսը, որովհետեւ ժողովուրդը հեղափոխություն չի ուզում: Եթե չլինեն ցուցարարների հետ ոստիկանության բախումներ, ապա բողոքարկողների շարժումը կմատնվի անուշադրության եւ շուտով կմարի: Ի՞նչն է փոխվելու
Եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա 40 օր հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի իր նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի աթոռը: Կառավարման ինչպիսի՞ մեթոդ է ընտրելու Սարգսյանը: Նա նույնությամբ շարունակելո՞ւ է Քոչարյանի ուղին, թե՞ ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ է կատարելու: Երեւանի մեր լրագրող բարեկամն ասում է, որ Սերժ Սարգսյանը, որքան էլ Քոչարյանի «մարդը» համարվի, այլ ինքնության տեր անձնավորություն է: Թեեւ նա պաշտպանում է նախորդի որդեգրած քաղաքական գիծը, սակայն հնարավոր է հետագայում նոր ոճ եւ մոտեցում դրսեւորի:
Նոր նախագահի գլխավոր առաջնահերթությունը տնտեսությունն է լինելու, որովհետեւ տնտեսությունը բարելավելու խոստում է տվել ընտրողներին: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի օրակարգի առաջնահերթ խնդիրներից են նաեւ ղարաբաղյան հիմնահարցն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Ըստ ամենայնի, տարբեր գործոններ ստիպելու են Սարգսյանին, որ կանգնի պրակտիկ քայլեր կատարելու անհրաժեշտության առջեւ: Գուցե նոր սկիզբ
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման հարցում, ինչպես Անկարան, այնպես էլ Երեւանն սպասում են, որ առաջին քայլը դիմացինը կատարի: Այդ պատճառով էլ առ այսօր որեւէ լուրջ քայլ չի կատարվում, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, չեն բացվում սահմանները եւ Ղարաբաղի հարցում չի արձանագրվում թեկուզ նվազագույն առաջընթաց:
Կարելի՞ է Սերժ Սարգսյանից ակնկալել նոր սկիզբ: Այդ հարցին պատասխանելիս Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Կովկասի գծով փորձագետ Հասան Քամբոլաթն արեց հետեւյալ եզրակացությունը. «Որոշ դեպքերում «բազեի» համարում ունեցող առաջնորդները խաղաղության հաստատման հարցերում շատ ավելի հաջողակ են լինում: Հնարավոր է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար Սերժ Սարգսյանը դրական քայլ կատարի:
Հուսանք, որ Հայաստանի նորընտիր նախագահը ժամանակի ընթացքում կօգտագործի այս հնարավորությունը»:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
3Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ. 2Երկու օր է, ընդդիմությունը իր չարտոնված հանրահավաքներում նշում է, որ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, փոխնախարար Գագիկ Մելքոնյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն ու անժամկետ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Ռ. Պ. 1Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի առարկումներին, Թուրքիան ճանաչում է դրանց արդյունքները: ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
2«Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց, չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳԻՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում կան ազնիվ, քաղաքացիական մղումներով հանդես եկող մարդիկ, բայց մտահոգիչը կազմակերպիչների հարցադրումն է, որ անկախ իրենց ստացած քվեներից, իրենք պետք է գան իշխանության», ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 10-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Նախորդ 9 քրեական գործերի մասին տեղեկացրել ...ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Վարչապետ Սարգսյանը դարձավ նախագահ», սա Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին գերմանական լրատվամիջոցների առավել հաճախակի մեզ հանդիպած վերնագիրն էր: Շատերն, իհարկե, շեշտից չէին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ` ԱԼԲԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի անկախություն հռչակելը բավականին հետաքրքրական նպատակակետեր ունի: Ըստ երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Արեւմուտքի համար նախ հավանական է դառնում նաեւ Վոյեվոդինայի ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՄՏԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Թուրքական բանակը հայտարարում է, որ քուրդ պարտիզանների վրա հարձակում է սկսել Հյուսիսային Իրաքում: Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը վկայակոչելով՝ BBC-ն հաղորդում է, որ հարձակումն սկսվել է հինգշաբթի ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Թարգմ. Հ. Ծ.Բոլորս էլ կարող ենք վերհիշել այն ժամանակները, երբ քաղաքային բարձրաստիճան անձնավորություններից մեկը, ներկա լինելով մեր տարեկան ձեռնարկներից մեկին, գովասանքով խոսում էր հայերի ձեռքբերումների մասին: Ներկաները ...ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 24-ին, ժամը 15-ին Բեռլինի «Մարիթիմ» հյուրանոցում «Խոջալուի կոտորածը եւ 1915-ի իրադարձությունները» վերնագրյալ մի կոնֆերանս է անցկացվելու, որի բացման խոսքը վերապահված է արտասանել Հյուսիսային Կիպրոսի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Պոեզիայով ներթաթավուն լուսային անցումներ, խիստ նրբորեն կառուցված լեռնային բնանկարներ, սրանց քնարականության գաղտնիքը պետք է որոնել Աբեղյանի բնատուր տաղանդի մեջ: Հայաստանն ու Աբեղյանն անքակտելի են: Նրանց ...«ԴԱՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԴԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» գիրքը հրապարակախոսությունների ժողովածու է չորս հատորով: Գրքում ամփոփված են լրագրող Հասմիկ Գուլակյանի մամուլում հրապարակած նյութերը, հրապարակախոսություններն ու հարցազրույցները, ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: ...«ՄԻԿԱՆ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի (0-0) արդյունքով մեկնարկեցին Աշգաբադում ֆուտբոլի Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» 14-րդ միջազգային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թուրքիայի ակումբային հավաքականն ...ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շարունակում են փորձաշրջանը Դոնեցկի «Մետալուրգում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կրասնոդարի «Կուբանի» հետ ...ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես եկող Քարամյան եղբայրները 8 հազար դոլար են փոխանցել Տիմոշոարայում կառուցվող հաշմանդամ երեխաների մարզական կենտրոնի շինարարության հիմնադրամին: «Ուրախ ենք, որ լավ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան2008-ի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները կարեւոր քաղաքական իրադարձություն եղան հայոց պետության ճակատագրում: Ընտրությունները բոլոր կուսակցություններին թույլ ...ՊԱՅԹՈՒՑԻԿ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենից հաղորդում են, որ «թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, ժամը 6.52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9.25 մուտք է գործել ...
«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎՆԵՐ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՉԵԽԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«5 ԱՍՏՂ INTERVISION»-ՈՒՄ
Հ. Հ.ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԸ
Հ. Հ.
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

