
ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Մեր ընթերցողները տեղյակ են, որ օրերս Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանու ներքո Մոսկվայում լույս է տեսել միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, դոկտ. Յուրի Բարսեղովի կազմած եւ խմբագրած կոթողային աշխատության` «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» («Нагорный Карабах в международном праве и мировой политике») գրքի առաջին հատորը, «Кругъ» հրատարակչատնից: 945 էջանոց այս հատորը հիմնականում փաստաթղթերի ժողովածու է` համապատասխան ծանոթագրություններով ու մեկնաբանությամբ, որը Հայերի համաշխարհային կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության հրատարակությունն է: Հիշեցնենք, որ պրոֆ. Բարսեղովը ղեկավարում է Ռուսաստանի հայերի միության ներսում գործող Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը: Մեր ընթերցողները գիտեն նաեւ, որ նախորդ շաբաթ Երեւանում, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գրքի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հնչեցին գնահատանքի ու երախտագիտության խոսքեր պրոֆ. Յուրի Բարսեղովի եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նրա նախագահ Արա Աբրահամյանի հասցեին:
Իսկ թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկա կոնտեքստում եւ միջազգային-քաղաքական մթնոլորտում ինչ նշանակություն ու դեր կարող է ունենալ այս գիրքը, ստորեւ ներկայացնում ենք ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կարծիքը:
Հայաստանի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների ողջ պատմությունը վկայում է, որ Ղարաբաղի հարցի փուլային լուծումը բացարձակ անընդունելի է: Թուրք-ադրբեջանցիները հենց առաջին փուլում եւ հաջորդած բոլոր քննարկումներում կասեցրել են հիմնական հարցի լուծումը: Նման մոտեցումը վերաբերում է նաեւ այն բանին, թե Ադրբեջանը կարող է Ղարաբաղի բնակչությանը թույլ տալ ազատ հանրաքվե անցկացնել, հատկապես Ադրբեջանի սանձազերծած պատերազմից առաջ գոյություն ունեցած իրավիճակը վերականգնելուց հետո: Միայն անհեռատես քաղաքական գործիչները կարող են համաձայնել նման տարբերակին:
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ներկա կարգավիճակը ձեռք է բերել իր օրինական իրավունքով: Եվ այն այսօր չպետք է պայմանավորվի ո՛չ Ադրբեջանի հերթական ագրեսիայի վերսկսման համար պլացդարմի, ո՛չ ադրբեջանական համայնքի ինչ-որ իրավունքների վերականգնմամբ:
Արեւմտյան Հայաստանից, Կարսի շրջանից, Նախիջեւանից եւ հենց Ղարաբաղից հայ փախստականների նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերմունքի ողբերգական ողջ փորձից պետք է ելնել ադրբեջանական «փախստականների» հարցին անդրադառնալիս: Հակառակ դեպքում, կստացվի ուղղակի աջակցություն էթնիկ զտման ու տարածքային զավթողականության թուրք-ադրբեջանական քաղաքականությանը:
Ներկա պատմական պահը հրամայաբար պահանջում է, որ մենք անհրաժեշտ եզրակացություններ անենք նաեւ այն հայ քաղաքական գործիչների վարքագծի նկատմամբ, որոնք կամ ոչ պրոֆեսիոնալության, կամ էլ հարմարվողականության պատճառով կուրորեն, առանց հայ ժողովրդի շահերի եւ օրինական իրավունքների ապահովման իրական երաշխիքների, ենթարկվեցին միջնորդների «ցանկություններին»:
Վերհիշենք 1919 թվականի իրադարձությունները: Ղարաբաղի համար մղվող պայքարում Անտանտի հաղթանակած գերտերությունների առումով քաղաքականապես անբարենպաստ վիճակում գտնվող մուսաֆաթական Ադրբեջանը իր պայմանները թելադրեց Կովկասում բրիտանական ռազմական հրամանատարությանը եւ արդյունքում ստացավ ծանրակշիռ արտոնություններ: Իսկ ի՞նչ արեցին Անտանտի դաշնակից Հայաստանի Հանրապետության գործիչները: Նրանք իրենց պասսիվությամբ կուրորեն ենթարկվեցին իրենց դավաճանած անգլիական «դաշնակիցներին»:
Նույնը կրկնվեց կոմունիստների իշխանության ժամանակ, երբ Ն. Նարիմանովը եւ այլ նացիոնալ-կոմունիստներ Լենինին սպառնում էին Ադրբեջանում խորհրդային իշխանության տապալմամբ, իսկ Հայաստանում Ղարաբաղի հայերի ճակատագիրը որոշում էին՝ առաջնորդվելով, այսպես կոչված, համաշխարհային հեղափոխության հաղթանակի պատրանքով:
Մի քանի խոսք Ղարաբաղի բնակչության վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման մասին: Վիճակագրական տվյալների թուրք-ադրբեջանական կեղծիքները այսօր էլ ուղղակիորեն կապվում են ղարաբաղյան հարցի լուծման հետ, որը եւ փորձում են հրամցնել Հայաստանի ղեկավարությանը:
Դրա վառ վկայությունն է այն, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն նրանք փորձում են հետաձգել անորոշ ժամանակով, պատերազմի ընթացքում Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին հայկական Ղարաբաղում վերաբնակեցնելուց հետո: Պարզ է, որ դա կարվի որպես հակակշիռ Ղարաբաղի ինքնորոշվող հայերին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը եւ Հայաստանի կառավարությունը երբեք տեղի չեն տա այս ակնհայտ խաբեությանը եւ հին սխալները չեն կրկնվի:
Մինչեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը զբաղեցված տարածքներից Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի դուրսբերման առնչությամբ կցանկանայի նորից նշել պատմական փաստերը: Թուրքերը 20-ական թվականներին ոչ միայն դուրս չբերեցին իրենց զորքերը Ղարաբաղից, այլեւ դիմեցին ահաբեկչության՝ կանգ չառնելով հայերի կոտորածի առաջ: Նրանք, խոստանալով տարածքային վեճերը լուծել ազգերի ինքնորոշման հիման վրա եւ ենթարկվել փարիզյան խաղաղության կոնֆերանսի որոշմանը, իրականում զորք մտցրեցին Արցախի ռազմավարական շրջաններ: Եվ այդ քայլերը, Հայաստանի Հանրապետության ղեկավարության լուռ համաձայնությամբ, Անդրկովկասում բրիտանական ռազմական առաքելության պահանջով ուղեկցվեցին Արցախից հայ կամավորականների զինված ուժերի դուրսբերմամբ:
Արցախի հարցի առնչությամբ գրեթե նման պահ է ստեղծվել այսօր, եւ մենք պետք է խուսափենք սխալների կրկնությունից:
Այս ամենից պետք է մի պարզ հետեւություն անենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքը պետք է ճանաչել առանց որեւէ նախապայմանի, քանզի խոսքը վերաբերում է ոչ ավել, ոչ պակաս ղարաբաղյան հայերի ֆիզիկական գոյատեւմանը:
Հայաստանը պետք է արցախյան հայերի իրավունքը պաշտպանի հաստատապես եւ անզիջում՝ օգտագործելով թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական եւ թե՛ տեղեկատվական բոլոր հնարավորությունները: Այստեղ է, որ մենք պետք է ապավինենք մեր ժողովրդի ամուր կամքին եւ համախմբվածությանը:
Ժողովածուի փաստաթղթերից մի պատմական դաս եւս պետք է քաղել: 20-ական թվականներին ադրբեջանցիները, թե՛ մուսաֆաթական եւ թե՛ բոլշեւիկյան վարչակարգերի ժամանակ, միասնական ճակատով հասան Լեռնային Ղարաբաղի եւ հայկական հնամենի որոշ հողերի բռնագրավմանը: Դժբախտաբար, նույնը չենք կարող ասել մեր՝ հայերիս մասին: Այստեղ, մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի 1920 թվականի սեպտեմբերի գաղտնի հրահանգը, որ կուսակցական բոլոր կազմակերպություններին կոչ էր անում ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատներում «քայքայել հայկական գործող բանակը», «չկրակել հարձակվող թուրք զինվորների վրա», «չենթարկվել սպաների հրամաններին եւ անհրաժեշտության դեպքում ոչնչացնել նրանց» եւ այլն:
Ի՞նչը կարող էր ավելի հրեշավոր լինել, քան հայ ժողովրդի դահիճների հետ եղբայրացման այդ հրամանը: Եվ այդ դավաճանությունը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Առաջին հանրապետության խիստ կարիքի մեջ գտնվող բանակը դիմակայում էր բոլշեւիկների միջոցով լավ զինված թուրք զավթիչներին:
Այսօր պատմական փորձը մեզ հուշում է, որ մեր ժողովրդի համար վճռորոշ յուրաքանչյուր հարցում մենք պետք է հանդես գանք միասնաբար, ընդհանուր ճակատով:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի նոր նախագահի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը, նաեւ սփյուռքի մասնակցությամբ, կակտիվացնեն արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ստի, կեղծարարության եւ նպատակամղված ապատեղեկատվության ադրբեջանական սանձարձակ պրոպագանդային մենք պետք է անհրաժեշտ հակահարված տանք:
Ադրբեջանական նավթով հրապուրված Արեւմուտքում չեն ցանկանում ոչ տեսնել, ոչ լսել, թե ինչ մասշտաբների է հասել հակահայկական հիստերիան Ադրբեջանում: Չեն ցանկանում տեսնել ու լսել ցինիզմի այն դրսեւորումները, թե ինչպես են ադրբեջանցի ժողովրդի գիտակցության մեջ հիվանդագին ատելություն մտցնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, անջատողականների, այլեւ ընդհանրապես հայերի, Հայաստանի, ամենայն հայկականի հանդեպ: Բայց պատմական փաստերը, պատմական հիշողությունը զորեղ են եւ չեն ջնջվում ոչ մի հիստերիկ քարոզչությունից: Այնուամենայնիվ, մենք չպետք է ձեռքերս ծալած նստենք ու սպասենք, այլ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ պատմական ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար: Այդ ամենի համար իրական հնարավորություն է ստեղծում այս ժողովածուն:
Մենք վստահություն ենք հայտնում, որ հայ ժողովուրդը, իր բոլոր հատվածներով, աշխարհին եւ, մասնավորապես, Ադրբեջանի կարճամիտ քաղաքագետներին միահամուռ ցույց կտա Ղարաբաղի հայերի օրինական իրավունքները եւ հենց բուն Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու իր վճռականությունը:
Մենք Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման կողմնակից ենք: Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են եւ պետք է ապրեն խաղաղությամբ ու համերաշխ: Հենց այդ ակնկալիքով էլ ձգտում ենք փաստերի օբյեկտիվ արձանագրման եւ ժամանակակից միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների արդարացի հիմքի վրա Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Խորին հարգանքներով՝ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան 2Մեծագույն գոհունակությամբ ընդունեցինք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու փաստը: Թույլ տվեք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից ջերմորեն շնորհավորել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Եվրոմիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ ...ՄԻՆՉ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Թարգմ. Հ. Ծ.Մինչ մարդիկ, մասնավորապես ամերիկահայերը, զբաղված են ընտրություններով` Ամերիկայում եւ Հայաստանում, աշխարհում այլ հետաքրքրական զարգացումներ էին տեղի ունենում, որոնցից մի քանիսը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի ...ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` «կապված Ադրբեջանի օկուպացված տարածքներում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նախագահի ընտրությունների ...ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՌԱՐԿԵԼԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄինչ Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, կասկածի ենթարկելով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ էր պահանջում իշխանություններից եւ արդյունքների համար պատասխանատու էր ...ՏԵՎԱԿԱՆ ՆՍՏԱՑՈՒՅՑ` «ԳՈՆԵ, ԱՌՆՎԱԶՆ 30000 ՀՈԳՈՒՑ ՈՉ ՊԱԿԱՍ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները երեկվա հանրահավաքում պահանջում էին` ԿԸՀ-ի կողմից ընտրությունների անվավեր ճանաչում, Հանրային հեռուստաընկերությունից ուղիղ եթերի տրամադրում, ինչպես նաեւ ՀՀ դատախազությանը ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա. 10Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կոչ արեց ուսանողներին այսօրվանից դասադուլ սկսել: Նախկին նախագահը եւ նախագահի նախկին թեկնածուն իր քաղաքական նպատակներին հասնելու համար դիմել է ամենաճղճիմ քայլերից ...«ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ՀԵՏ»
Գ. Գ.«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է, կարող է վճռական պահին կատարել այնպիսի ընտրություն, որը երբեք գոնե կես քայլ հետ չլինի: Ժողովուրդն, ըստ էության, պահի վճռական լինելը ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան «Երկրապահ կամավորականների միության» հավաքի ժամանակ երկրապահները վերահաստատել են նախկինում ընդունած այն որոշումը, ըստ որի «Երկրապահ կամավորականների ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մ. Խ.Հայաստանի մի քանի ընտրատեղամասերում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պահանջով վերահաշվարկ է կատարվում: Դեռ նախորդ օրը տարածվել էր ՕԵԿ հայտարարությունը, որում 100-ից ավելի ընտրատեղամասերի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
ԱՄՆ-ը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական ցույցերից: Հայտարարության մեջ նշվում է, որ «նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Երեկ վերահաշվարկ է կատարվել 34 ընտրատեղամասերում, պարզվել է, որ Երեւանի կենտրոնում գտնվող 9/31 տեղամասում էական խախտումներ են եղել: Մնացած 33 տեղամասերում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք եղել են ...ԿՈՍՈՎՈ-ՄԵՏՈԽԻԱՆ ՍԵՐԲԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍՆ Է
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայ հասարակագիտական-քաղաքագիտական միտքը, կապկելով արեւմտյան գործակիցներին, թութակի նման կրկնում է Կոսովոյի հարցի համանմանությունը Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչդեռ իրականում նմանությունը Նախիջեւանի հետ ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը ընդունեց երկրամասի անկախության հռչակման որոշումը: 1999 թվականից ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Կոսովոյում, ի թիվս այլ երկրների խաղաղապահների, իր առաքելությունն է ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՒՅՔԸ
Թուրքիայի խորհրդարանը իր հերթական նիստում հաստատել է քրիստոնեական եւ հրեական փոքրամասնություններից ժամանակին պետության օգտին օտարված գույքը վերադարձնելու մասին օրենքը: Այդ փաստաթղթի ընդունումը Եվրոպական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանՂարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակի կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում բարեմաղթանքներ` որպես այդ շարժման ամենաակտիվ ...ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՍՈՎՈ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ20 տարի առաջ այս օրերին Արցախում, ապա Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որը վճռորոշ էր լինելու ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ մի ամբողջ կայսրության ճակատագրի համար: Այս շարժումը սկիզբ ...ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՈՒ ՔԵՍԱԲԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Ռ. Պ.Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ կրթական հիմնարկության արդի հայոց պատմության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 29-ից մարտ 1-ը տեղի կունենա «Պատմական Հայաստանի քաղաքներն ու գավառները» շարքի 17-րդ ...9,9 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008-ի առաջին՝ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, հունվար ամսին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,9 տոկոս: Այդ աճի ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընդգրկուն ցանկ է մշակվել: 2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «սարոյանական տարի եւ անցկացվելիք միջոցառումների շրջանակում ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Մ. Մ.Վերջերս Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը տպագրել է «Պաղտասար Դպիր-տաղեր» ժողովածուն, որը Հենրիկ Բախչինյանի աշխատության հիման վրա է կազմվել: Ժողովածուն ընդգրկում է XVIII դարի քերթության ...ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Մեր ընթերցողները տեղյակ են, որ օրերս Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանու ներքո Մոսկվայում լույս է տեսել միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, դոկտ. ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՀԻՆԳԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնի «B» եւ «C» մրցաշարերում ավարտական տուրից առաջ մի քանի հայ շախմատիստներ հավակնում են գլխավոր մրցանակին: «B» խմբի առաջատարներ Դավիթ Քալաշյանի եւ Լի Վանգի ...ԱՆԱՆԴԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցակիցներն ընդամենը 18 քայլ կատարեցին, թեեւ դրանց վրա շատ ժամանակ ծախսեցին: 18-րդ քայլը կատարելուց ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲուենոս Այրեսում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը: Առաջին շրջանում նա միեւնույն 6-3 հաշվով երկու խաղափուլում հաղթեց ավստրալացի Պիտեր Լուժակին: Ավելի համառ մրցապայքար ...ՍԵՎԱՆԸ ՍԱՌՈՒՅՑԻ ՏԱԿ
Լ. ԱԶԻԶՅԱՆ, Հայպետհիդրոմետի ՕՀԿ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետՍեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երեւույթները: Առաջին սառցային երեւույթները ձեւավորվում են ափի մոտ, նոյեմբերի սկզբից: Ափասառույց Սեւանա լճում ձեւավորվում է ամեն տարի, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
1Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության, 2008-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 299,9 հազար մարդ: Քաղաքային բնակչությունը կազմում է 2 մլն 69,3 հազար մարդ, ...
ՓՈՔՐ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԵՌԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՕԲԱՄԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԲԱՅԴԵՆԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ
ԼՈԶԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

