
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Եվրոմիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Սոլանայի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին` փետրվարի 19-ին մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու եւ մասնակցության բարձր աստիճանի համար»: Յաապ դե Հուպ Սխեֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ես ոգեւորված եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությամբ, որն արձանագրել է որոշակի առաջընթաց»: Գյուլը իր հերթին նշել է. «Թուրք ազգի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Դուք Ձեր նոր պարտականությամբ կնպաստեք դարեր ի վեր խաղաղության եւ համերաշխության մեջ միմյանց կողքի ապրող հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը»:
Քննարկում
Արմեն գրել է:
ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱ՞ՆՔ է ՏԱՐԱԾԵԼ
ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված շնորհավորական ուղերձը կասկածահարույց էր թե ստացման օպերատիվության, թե հատկապես պրոտոկոլայինից տարբերվող տեքստի առումով:
Պարզվում է` Ելիսեյան Պալատի պաշտոնական կայքէջում www.elysee.fr ՀՀ ուղարկված որեւէ ուղերձ` Ֆրանսիայի նախագահի անունից` շնորհավորական կամ ոչ շնորհավորական, Սերժ Սարգսյանին ուղղված կամ որեւէ այլ անձի` գոյություն չունի: Գոյություն չունի բացարձակապես ոչ միայն տեքստ, այլեւ անգամ լուր, թե Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին:
Եթե ՌԴ նախագահի շնորհավորանքի դեպքում չկար շնորհավորանքի տեքստ բայց կար գոնե լուր, ապա Ֆրանսիայի նախագահի դեպքում չկա նույնիսկ լուր, թե Սերժ Սարգսյանին շնորհավորանք է ուղարկվել: Ընդ որում պրն. Սարկոզիի կողմից օրվա ընթացքում կատարվող բոլոր այցերի, հանդիպումների, քննարկումների, ուղերձների մասին լուրերը կայքէջում տեղադրվում են` օրը մի քանի անգամ թարմացվող թողարկումներով:
Ասենք, անցած տասնօրյակում նամակներ կամ ուղերձներ են ուղարկվել Բրազիլիայի նախագահին, Աֆղանստանի նախագահին, Կոսովոյի նախագահին, Պոլոնեզյան կղզիներ, Արեւելյան Թիմոր եւ բոլորը` թե լուրի տեսքով, թե ուղերձների ամբողջական տեքստերով զետեղված են կայքում:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Կարո՞ղ է Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված լինել շնորհավորական ուղերձ, այն էլ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ դրա մասին չտրվի անգամ լուր: Իհարկե, չի կարող:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունում հավատացրին, իբր իրենք ՚պատշաճ դիվանագիտական խողովակներով են ստացելՙ: Ուղերձը անմիջականորեն ստացել են ՀՀ կառավարությունում` ֆաքսով, եւ պատկերացրեք` Սարկոզիի ստորագրությամբ:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ձեւաթղթի տարբերանշանները թողած` զինանշան եւ այլն, նկատել են Սարկոզիի ստորագրությունը: Երեւի` նույնիսկ ՚ճանաչել ենՙ ստորագրությունը:
Ավելի լուրջ էր իհարկե, թե ինչ կասեն Ֆրանսիայի դեսպանատանը: Երկու օրվա ընթացքում մի քանի անգամ ունեցած հեռախոսազրույցների սկզբում միանգամայն զարմացած էին, մանավանդ երբ համոզվեցին, որ Ֆրանսիայի նախագահի կայքէջում շնորհավորանքի մասին նույնիսկ լուր չկա, իսկ վերջում ամենաճիշտ լուծումը համարեցին, որ զանգահարվի Ելիսեյան պալատ` մամլո ծառայություն:
Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ողջ այս պատմության կապակցությամբ պաշտոնապես ասվում է միայն մեկ նախադասություն. ՚Դեսպանատունը հաստատում է ուղերձի փաստը, սակայն չի ցանկանում տալ մեկնաբանություն փոխանցման աղբյուրի առնչությամբՙ:
Այլ կերպ ասած` դեսպանատունը ոչ ուղերձի վավերականությունն է հաստատում, ոչ բովանդակության իսկությունը, ոչ էլ դրա փոխանցման հետ որեւէ առնչություն: Ընդամենը հաստատում է փաստը: Դա էլ չհաստատել, կնշանակեր լռելյայն ասել, թե ՀՀ կառավարության առնվազն լրատվական ծառայությունը ստում է:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Խորին հարգանքներով՝ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան 2Մեծագույն գոհունակությամբ ընդունեցինք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու փաստը: Թույլ տվեք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից ջերմորեն շնորհավորել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Եվրոմիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ ...ՄԻՆՉ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Թարգմ. Հ. Ծ.Մինչ մարդիկ, մասնավորապես ամերիկահայերը, զբաղված են ընտրություններով` Ամերիկայում եւ Հայաստանում, աշխարհում այլ հետաքրքրական զարգացումներ էին տեղի ունենում, որոնցից մի քանիսը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի ...ԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` «կապված Ադրբեջանի օկուպացված տարածքներում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նախագահի ընտրությունների ...ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՌԱՐԿԵԼԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄինչ Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, կասկածի ենթարկելով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ էր պահանջում իշխանություններից եւ արդյունքների համար պատասխանատու էր ...ՏԵՎԱԿԱՆ ՆՍՏԱՑՈՒՅՑ` «ԳՈՆԵ, ԱՌՆՎԱԶՆ 30000 ՀՈԳՈՒՑ ՈՉ ՊԱԿԱՍ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները երեկվա հանրահավաքում պահանջում էին` ԿԸՀ-ի կողմից ընտրությունների անվավեր ճանաչում, Հանրային հեռուստաընկերությունից ուղիղ եթերի տրամադրում, ինչպես նաեւ ՀՀ դատախազությանը ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա. 10Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կոչ արեց ուսանողներին այսօրվանից դասադուլ սկսել: Նախկին նախագահը եւ նախագահի նախկին թեկնածուն իր քաղաքական նպատակներին հասնելու համար դիմել է ամենաճղճիմ քայլերից ...«ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ՀԵՏ»
Գ. Գ.«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է, կարող է վճռական պահին կատարել այնպիսի ընտրություն, որը երբեք գոնե կես քայլ հետ չլինի: Ժողովուրդն, ըստ էության, պահի վճռական լինելը ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան «Երկրապահ կամավորականների միության» հավաքի ժամանակ երկրապահները վերահաստատել են նախկինում ընդունած այն որոշումը, ըստ որի «Երկրապահ կամավորականների ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մ. Խ.Հայաստանի մի քանի ընտրատեղամասերում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պահանջով վերահաշվարկ է կատարվում: Դեռ նախորդ օրը տարածվել էր ՕԵԿ հայտարարությունը, որում 100-ից ավելի ընտրատեղամասերի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
ԱՄՆ-ը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական ցույցերից: Հայտարարության մեջ նշվում է, որ «նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Երեկ վերահաշվարկ է կատարվել 34 ընտրատեղամասերում, պարզվել է, որ Երեւանի կենտրոնում գտնվող 9/31 տեղամասում էական խախտումներ են եղել: Մնացած 33 տեղամասերում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք եղել են ...ԿՈՍՈՎՈ-ՄԵՏՈԽԻԱՆ ՍԵՐԲԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍՆ Է
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայ հասարակագիտական-քաղաքագիտական միտքը, կապկելով արեւմտյան գործակիցներին, թութակի նման կրկնում է Կոսովոյի հարցի համանմանությունը Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչդեռ իրականում նմանությունը Նախիջեւանի հետ ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը ընդունեց երկրամասի անկախության հռչակման որոշումը: 1999 թվականից ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Կոսովոյում, ի թիվս այլ երկրների խաղաղապահների, իր առաքելությունն է ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՒՅՔԸ
Թուրքիայի խորհրդարանը իր հերթական նիստում հաստատել է քրիստոնեական եւ հրեական փոքրամասնություններից ժամանակին պետության օգտին օտարված գույքը վերադարձնելու մասին օրենքը: Այդ փաստաթղթի ընդունումը Եվրոպական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանՂարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակի կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում բարեմաղթանքներ` որպես այդ շարժման ամենաակտիվ ...ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՍՈՎՈ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ20 տարի առաջ այս օրերին Արցախում, ապա Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որը վճռորոշ էր լինելու ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ մի ամբողջ կայսրության ճակատագրի համար: Այս շարժումը սկիզբ ...ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՈՒ ՔԵՍԱԲԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Ռ. Պ.Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ կրթական հիմնարկության արդի հայոց պատմության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 29-ից մարտ 1-ը տեղի կունենա «Պատմական Հայաստանի քաղաքներն ու գավառները» շարքի 17-րդ ...9,9 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008-ի առաջին՝ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, հունվար ամսին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,9 տոկոս: Այդ աճի ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընդգրկուն ցանկ է մշակվել: 2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «սարոյանական տարի եւ անցկացվելիք միջոցառումների շրջանակում ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Մ. Մ.Վերջերս Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը տպագրել է «Պաղտասար Դպիր-տաղեր» ժողովածուն, որը Հենրիկ Բախչինյանի աշխատության հիման վրա է կազմվել: Ժողովածուն ընդգրկում է XVIII դարի քերթության ...ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Մեր ընթերցողները տեղյակ են, որ օրերս Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանու ներքո Մոսկվայում լույս է տեսել միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, դոկտ. ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՀԻՆԳԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնի «B» եւ «C» մրցաշարերում ավարտական տուրից առաջ մի քանի հայ շախմատիստներ հավակնում են գլխավոր մրցանակին: «B» խմբի առաջատարներ Դավիթ Քալաշյանի եւ Լի Վանգի ...ԱՆԱՆԴԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցակիցներն ընդամենը 18 քայլ կատարեցին, թեեւ դրանց վրա շատ ժամանակ ծախսեցին: 18-րդ քայլը կատարելուց ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲուենոս Այրեսում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը: Առաջին շրջանում նա միեւնույն 6-3 հաշվով երկու խաղափուլում հաղթեց ավստրալացի Պիտեր Լուժակին: Ավելի համառ մրցապայքար ...ՍԵՎԱՆԸ ՍԱՌՈՒՅՑԻ ՏԱԿ
Լ. ԱԶԻԶՅԱՆ, Հայպետհիդրոմետի ՕՀԿ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետՍեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երեւույթները: Առաջին սառցային երեւույթները ձեւավորվում են ափի մոտ, նոյեմբերի սկզբից: Ափասառույց Սեւանա լճում ձեւավորվում է ամեն տարի, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
1Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության, 2008-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 299,9 հազար մարդ: Քաղաքային բնակչությունը կազմում է 2 մլն 69,3 հազար մարդ, ...
ԱԳՆ-Ն ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՈՒՐԵԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ ԿՐԵԼՈՒ Է ԲԱՐԵՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԻ ԹԵՐԱԿՇՌՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԱՏՈՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՊՔԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՍԱՑԻՆՔ` ՈՉ, ԷԼԻ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

