
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ
Արդար ընտրությունը կարող է մեղմել տարբեր կուսակցական եւ քաղաքական բարիկադների հետեւում գտնվող հայերի հետընտրական հնարավոր մոլեգնությունը միմյանց նկատմամբ. համոզված է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտը վստահ է, որ մարդկանց վիրավորում է ոչ այնքան սովն ու աղքատությունը, որքան անարդարությունը: - Ձեր կարծիքով` ինչո՞ւ են մարդիկ ձգտում նախագահի պատասխանատու աթոռին:
- Մարդու իշխանության կամ պաշտոնի ձգտումն ունի հետեւյալ դրդապատճառները` իշխանություն, նյութական կամ ֆինանսական եկամուտ եւ հեղինակություն: Ընդ որում, պետք չէ ղեկավար լինելու ձգտումը շփոթել լիդերության հետ, քանի որ լիդերը ավելի բարձր տեսակի հոգեբանական երեւույթ է: Մարդ կարող է ղեկավար պաշտոն ունենալ եւ կատարել իր պարտականությունները: Իսկ լիդերը գաղափարական առաջնորդ է, խարիզմատիկ է, բնատուր ընդունակություններով ու առանձնահատկություններով օժտված: Նա ներշնչող գաղափարախոս է, առաջնորդ, որին վստահում են եւ որի հետեւից մարդիկ նույնիսկ անձնազոհության են գնում: Իսկ ղեկավարի հետ կարելի է համակերպվել եւ աշխատել: Թերեւս ընտրության գնալիս ընտրողը պետք է հասկանա, թե ինչ է ուզում` առաջնորդ, թե՞ պրագմատիկ ղեկավար: - Կարո՞ղ եք արդեն դասակարգել` ո՞վ է լիդեր, ո՞վ` ղեկավար 2008-ի նախագահական մեր ընտրություններում:
- Ես կհրաժարվեմ անձնավորելուց, բայց ակնհայտ է, որ կան նաեւ խարիզմայից զուրկ մարդիկ: Մարդ պետք է ունենա անձնական հմայք, որ վստահություն ներշնչի: - Կարո՞ղ է առաջնորդի որակներով օժտված մեկը ավելի անցանկալի (չասեմ` վնասակար) գաղափարներ կրող լինել, քան մեկ այլ թեկնածու, ով ունի օգտավետ գաղափարներ, սակայն` թույլ խարիզմա:
- Այո: Գիտեք, պարտադիր չէ, որ շատ բան իմացող մարդը լինի ազնիվ, իր խոսքի տերը եւ հակառակը: Սրանք ինտելեկտի եւ բնավորության հարցեր են: Օրինակ, Հիտլերը մտքի խորությամբ, գիտելիքների հիմնավորվածությամբ եւ սիստեմավորված գիտականությամբ աչքի չէր ընկնում: Նա ավելի շուտ հենց բնածին լիդերական հատկություն ուներ, հմուտ հռետոր էր, ազգային գաղափարախոսությամբ ոգեշնչում էր ժողովրդին եւ տանում էր իր հետեւից: Նրան հետեւում էին անկեղծորեն, ինչպես հավատացյալներն են գնում կրոնական առաջնորդի հետեւից: - Եթե հասարակության մի մասի գաղափարները շատերի համար համարվում են դավաճանություն կամ ընկալվում են որպես դավաճանություն, կարելի՞ է փոքրամասնությանը համարել «քաղաքական աղանդավորություն»:
- Դա, ավելի ճիշտ, պատկերավոր արտահայտություն է, բայց հետեւյալ դիտարկման դեպքում ընդունելի է: Կան ազգեր, որոնք մեր դարավոր թշնամիներն են եղել, քանի որ պատճառել են մեզ հսկայական վնաս: Եթե մեկը եկել եւ ասում է, որ նրանց հետ պետք է բարեկամանալ, ապա սա քաղաքական աղանդավորություն բնորոշմանը համապատասխանում է: Տրամաբանորեն զոհը պետք է կարողանա համարժեք պատասխան տալ, այլ ոչ թե հանդուրժել ագրեսորին: Եթե զոհը բարեկամության անպատասխան կոչ է հղում, հեռու է ազգային շահերից եւ ազգային արժեքների ըմբռնումից, ապա նրան կարելի է համարել ազգային գաղափարախոսությունից շեղված եւ մեղադրել գրեթե աղանդավորության մեջ: - Առաջարկում եմ խոսել համընդհանուր, հավաքական ներշնչանքի մասին:
- Եթե ես ունեմ իմ գաղափարը հուզականորեն, քերականորեն ու տրամաբանված ճիշտ շարադրելու ունակություն, կարող եմ անջատել լսարանի գիտակցական-քննադատական մոտեցումը: Իմ գաղափարները կարող են լինել ինչպես մոտեցումներ այս կամ այն հարցին, այնպես էլ կոնկրետ գործողությունների ներշնչումներ: Յուրաքանչյուր ելույթ ազդեցիկ է իր ներշնչելու կարողությամբ: Սրանք սոցիալ-հոգեբանական շատ հետաքրքրական հարցեր են: Անշուշտ, եթե յուրաքանչյուր թեկնածու իր կողքին ունենար հոգեբան խորհրդական, կարող էր զգալի չափով բարելավել իր գործունեությունը: Նույնիսկ, ելույթի կառուցվածքը շատ հաճախ զգալ է տալիս հոգեբանական եւ հռետորական գիտելիքների պակասը: Հայերի մոտեցումն է` ամեն մեկն ամեն ինչ գիտի: Մինչդեռ գավառականության դրսեւորում է, երբ մարդն իրեն ամենագետ է համարում: - Գավառամտության մասին Դուք արտահայտվեցիք նաեւ մեր հեռախոսային խոսակցության ժամանակ, երբ թեկնածուների փոխադարձ ատելության մասին էինք խոսում:
- Քաղաքական մշակույթի ձեւավորման համար ինքը` քաղաքական գործիչն իր գիտելիքներով պետք է ձգտի մասնագիտական մակարդակի, այսինքն` նա պետք է կարդա, ուսումնասիրի քաղաքական, էթնիկական հոգեբանություն, խորհրդակցի մասնագետների հետ, որպեսզի բարձրացնի իր գիտակցական մակարդակը եւ հաղթելու հավանականությունը: Մինչդեռ մեր քաղաքական գործիչների քարոզչությունը մակերեսային եւ հաճախ քաղքենիական բնույթ է կրում: Քաղաքական գործիչներն իրենց ելույթներում դիմում են լսարանի քաղքենիական հետաքրքրություններին: Նրանք կարծում են, թե ժողովրդին կարելի է շահագրգռել միայն նյութական արժեքներ խոստանալով: Նրանք մոռանում են, որ ժողովուրդը նաեւ վեհության եւ բարձր գաղափարների կարիք ունի: Բացի այդ, հռետորիկան մանրազնին ուսումնասիրված գիտություն է դեռ հին դարերից եւ ճիշտ օգտագործելու դեպքում կարող է ազդել մարդկանց վարքի վրա: Դա մեր քաղաքական գործիչները չեն գիտակցում: - Կարող է, չէ՞, հռետորական հմտությունն օգտագործվել ի չարս:
- Իհարկե, տաղանդավոր հռետորը կարող է անգամ հանցագործության մղել լսողին: Օրինակ, հայերի, հրեաների կոտորածները հանցագործ նպատակներ էին, որոնց հասել են նաեւ հռետորական արվեստի գիտակները: - Կարո՞ղ ենք ասել, թե ինչքան վատ է, որ հոգեբաններին որոշ թեկնածուներ չեն դիմել, նույնքան, գուցեեւ ավելի լավ է, որ չեն դիմել:
- Այո, ինչպես միջուկային էներգիայի հայտնագործումն է ի չարս գործադրվում, այնպես էլ հոգեբանական հնարքների տիրապետումը: Անգամ չարագործների ընդհատակյա արտասահմանյան դպրոցներում հոգեբաններ են աշխատում: - Գանք մեր նախագահական ընտրություններին: Հնարավո՞ր է մեծ ընտրազանգվածին տեւական ներշնչանքի մեջ պահել որոշ ժամանակ:
- Մենք խոսեցինք այն մասին, որ քաղաքական կուլտուրան մեզ մոտ բավականին ցածր է: Դրա պատճառն ինչպես ազգային համակարգված եւ ընդհանուրի կողմից ընդունված գաղափարախոսության բացակայությունը կամ դրա որոշ դրույթներ չիմանալն է, այնպես էլ որոշ հռետորների ունակությունները: Բայց, քանի որ այդ ուժերը բավականին ուշ մտան քաղաքական ասպարեզ, կարծում եմ, նրանց ազդեցությունը կմարի: - Բայց հետընտրական բախումները կարծես թե ենթադրելի էին:
- Քանի որ նախագահի պաշտոնը մեկն է, ապա իննից մեկը գոհ է լինելու, ութը` դժգոհ: Ընդ որում, այդ ութից ոմանց հետեւում են բազմահազար մարդիկ: Այդ առումով հետընտրական շրջանում դժգոհողներ լինելու են: Ցանկալի է, որ մարդկային վեհությունը, սեփական պարտությունն ընդունելու քաջությունը գերիշխող լինեն ագրեսիվությանն ու կոնֆլիկտներին:
- Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի ...ԱՌԱՋԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԱՐԿՈԶԻՆ, ՀԵՏՈ՝ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐԸ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. «Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ...: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՐՁՐ ՔՎԵՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներով առավել քան համոզիչ է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների ...ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների ...ՀՅԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս ...«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը երեկ Մատենադարանի առջեւ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն ու պահանջեց նոր ընտրություններ: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին: «Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ...EXIT POLL-ԵՐ. ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՈՒ ՀՈՐԻՆՎԱԾ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բրիտանական սոցիոլոգիական «Պոպուլուս» ընկերության ղեկավար Էնդրյու Կուպերը «Ազգին» տված հարցազրույցում վստահորեն նշել էր, որ նախագահի թեկնածու Սերժ ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ
Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸԱրդար ընտրությունը կարող է մեղմել տարբեր կուսակցական եւ քաղաքական բարիկադների հետեւում գտնվող հայերի հետընտրական հնարավոր մոլեգնությունը միմյանց նկատմամբ. համոզված է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Հոգեբանական ...ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է կապված դեռեւս առկա մարտահրավերների ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 62,06 ՏՈԿՈՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները Լոռու մարզի 4 ընտրատարածքներում հիմնականում անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք ընտրությունների ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ասուլիսի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը անդրադարձավ դատախազությունում ստեղծված հատուկ աշխատանքային խմբին հղած ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ըստ ԱՊՀ դիտորդների, որոնք դիտորդական առաքելություն էին կատարել 167 ընտրատեղամասերում, համապատասխանել են Հայաստանում գործող օրենքներին: ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում ձեզ` Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առիթով: 1988 թ. այս օրերին ...ՆԱՏՕ-Ն ՓԱԿԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Գլխավորապես ՆԱՏՕ-ի երկրների զորախմբերից բաղկացած խաղաղարար ուժերը փետրվարի 19-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո փակել են բնիկ սերբական, այժմ առավելապես ալբանաբնակ այդ մարզի հյուսիսային ...ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՏԵՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Երեւի արդեն կարելի է ասել, որ չնայած Սաակաշվիլու զգույշ սիրահետումներին, հազիվ թե դրական տեղաշարժեր նկատվեն վրաց-ռուսական հարաբերություններում, քանի դեռ գահին նստած է Վլադիմիր Պուտինը: Զգացվում է, որ ...«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Կարսի անկումը հայոց նորագույն պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից մեկն է: Ամոթալի, որովհետեւ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում «առանց կռվի» թշնամուն անցավ ...ՆՈՐ ԲԱՅՐՈՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈ՞Ւ...
Ս. Գ.2008 թվականի հունվարի 22-ին լրացավ Ջորջ Նոել Գորդոն Բայրոնի ծննդյան 220-ամյակը: Այս օրը, իհարկե, մեծ շուքով նշվեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Սակայն բանաստեղծի կենդանության օրոք եւ նրա մահվանից ...«ԳԻՐՔԸ ԵՎ ԵՍ»
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՀայկական գրադարանային ասոցիացիայի կողմից արդեն հինգերորդ տարին կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում, 2007 թվականի ապրիլի 13-ը հայտարարվեց դպրոցականների՝ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», ...ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 7-րդ տուրում «B» մրցաշարի առաջատար Դավիթ Քալաշյանը պահպանեց դիրքը՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան Չեն Վանգի հետ: Դա հնարավորություն տվեց չին մեկ այլ շախմատիստի՝ Լի Վանգին 6 միավորով ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս սովորաբար Արոնյանի համար անհարմար մրցակից է: Բայց այս անգամ Լեւոնն իրեն հիանալի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Արարատն» ու «Բանանցն» ավարտելով ուսումնամարզական հավաքներն արտերկրում, վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք, որ «Արարատը» մեկամսյա հավաք էր անցկացնում Խորվաթիայում, որտեղ մի շարք ստուգողական հանդիպումներում ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ՍՈՉԻՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Թիմի կազմում փորձաշրջան է անցնում նախկին փյունիկցի Գալուստ Պետրոսյանը, որը մինչ այդ մարզվել էր «Բանանցում», սակայն վերջինիս ...ԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Մոսկվայում լույս տեսավ «Հայաստանյայց եկեղեցի»-«Армянская церковь» երկլեզու ամսաթերթի առաջին համարը: Հրատարակության ...
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Հ.ԱԼԻ ԲԻՐԻՆՋԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Հարգանքներով Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել, 30.09.08.ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԻՐԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
ԸՍՏ «ՍԵՐՈՒՆԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ «ՕՐՀԱՍԱԿԱՆ» Է
ՆԱԻՐԻ ՄՈԻՐԱԴՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

