
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
Նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը երեկ Մատենադարանի առջեւ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն ու պահանջեց նոր ընտրություններ: Բազմամարդ հանրահավաքի հենց սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը հրապարակեց իր հայտարարությունը, թե ընտրությունների քվեարկությունն ու արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվել են համատարած եւ լկտի ապօրինություններով: «Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը: ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների: Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչներին պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչների կողմից վերահսկելի քվեարկություն», մասնավորապես ասվում է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարության մեջ:
Փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Մատենադարանի առջեւ Տեր-Պետրոսյանի թիմը հավաքել էր բազմամարդ զանգված, մարդիկ բավական ակտիվ էին, անընդհատ գոռում էին «հաղթանակ», «պայքար», «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն, նախագահ» եւ աղմուկով դիմավորում Մատենադարանի առջեւ յուրաքանչյուր ելույթ ունեցողին: Ակնհայտ էր, որ գոնե ժողովրդի այդ հատվածը, որ շարվել-հասել էր մինչեւ կինո «Նաիրիի» մոտ, խորապես դեմ է ընտրությունների արձանագրած արդյունքներին եւ, փաստորեն, հայտնվել էր առաջին նախագահի կողքին` նրա առաջարկած «հստակ գործողությունների ծրագրով առաջ շարժվելու համար»: Սարսափելի լարվածություն էր թեւածում քաղաքում, որոշ փողոցներ փակ էին` լցված ոստիկանության եւ անվտանգության այլ ծառայությունների աշխատակիցներով: Քաղաքի կենտրոնից վերացել էին գրեթե բոլոր երթուղայինները, անընդհատ լարվածություն էր, իսկ հանրահավաքի կրքոտ մասնակիցների պահվածքը կարծես սպառնալիք լիներ:
Հանրահավաքի հենց սկզբում Տեր-Պետրոսյանի թիմակից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են նոր ընտրություններ կամ էլ` նախօրեի ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակի վավերացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Հետաքրքրական է, որ չնայած օդում թեւածող ընդհանուր լարվածությանը, Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը նկարահանում էին նաեւ հեռուստաընկերությունները: Հավանաբար, տեսնելով, որ երեկվա ընտրություններում առաջին նախագահի թիմին առնչվող դրվագները մեծ եռանդով նկարահանում են արտասահմանյան հեռուստաընկերությունները (ինչին տեղական հեռուստաընկերություններից կարծես միայն «Երկիր մեդիան» էր անդրադառնում), մերոնք էլ ջանասիրաբար գործի էին անցել:
Հանրահավաքի մասնակիցները հատկապես հուզվեցին եւ բուռն արձագանքեցին Տեր-Պետրոսյանի` նախօրեին առեւանգված եւ բռնությունների ենթարկված վստահված անձանցից մեկի եղբոր` Արթուր Խանամիրյանի ելույթից: «Ոգու փորձություն» ՀԿ անդամ Մուշեղ Սաղաթելյանը ժողովրդին դիմեց` ասելով, որ այս անգամ պետք է կանգնեն մինչեւ վերջ` մինչեւ իշխանություններին հեռացնեն: «Սառը դատողությամբ, կուռ տրամաբանությամբ եւ ազգովին առաջ գնալու եւ ռեժիմին ծնկի բերելու» կոչով հավաքվածներին դիմեց Արամ Զ. Սարգսյանը, հետո էլ հավելեց, թե պետության եւ պետականության հարց են լուծում եւ նահանջի տեղ այլեւս չկա:
Լեւոն Տեր-Պետրոսյանին իրենց առաջնորդելու եւ պայքարի տանելու խնդրանքով դիմեց ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության անդամ Սասուն Միքայելյանը: «Երկրապահները ժողովրդի կողքին են», հիշեցրեց պատգամավոր, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, ում համոզմամբ, ժողովուրդն ընտրությունների ժամանակ զրկված է եղել ընտրելու իրավունքից: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ համոզմունք հայտնեց, թե նախօրեին ժողովուրդը նախագահ է ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նահանջելու տեղ չկա, պետք է պայքարել հանուն մեր արժանապատվության»:
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ, խայտառակ ընտրություններ են եղել հերթական անգամ», հանդարտ տոնով հավաքվածներին դիմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շեշտեց, որ նախօրեին, ժամը 20.00-ի դրությամբ ժողովրդի թեկնածուն, այսինքն՝ ինքը, հաղթած է եղել, եւ միայն դրանից հետո են իշխանությունները մշակել ու ստացել այն թվերը, որոնք երեկ առավոտյան ներկայացվել են հանրությանը: Առաջին նախագահը նշեց, որ 500 հազար մարդ հայտարարվածից պակաս է քվեարկել: Նախագահական ընտրամարաթոնի մյուս բոլոր թեկնածուներին էլ, ինչպես միջազգային դիտորդներին, հավասարապես պատասխանատու համարեց նախօրեին ընտրությունների համար: «Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր եւ մեր ծրագրով հասնելու ենք լիակատար հաղթանակի», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կոչ արեց հավասարակշռված, նուրբ եւ հանդարտ առաջ շարժվել, որպեսզի կանոնավոր կերպով հասնեն հաղթանակի: Նա վստահություն հայտնեց եւ երաշխավորեց իր թիմակիցներին, որ որեւէ ուժ չի կարողանալու խանգարել իրենց` երկրում վերջնականապես օրինականություն հաստատելու:
Հստակ գործողությունների ծրագիրն այդպես էլ չմանրամասնվեց, միայն հայտարարվեց, որ հավաքվածները երթի են դուրս գալիս: Կենտրոնական փողոցներով թափորն առաջ շարժվեց` ԿԸՀ դիմաց հանգրվանելու:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի ...ԱՌԱՋԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԱՐԿՈԶԻՆ, ՀԵՏՈ՝ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐԸ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. «Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ...: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՐՁՐ ՔՎԵՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներով առավել քան համոզիչ է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների ...ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների ...ՀՅԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս ...«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը երեկ Մատենադարանի առջեւ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն ու պահանջեց նոր ընտրություններ: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին: «Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ...EXIT POLL-ԵՐ. ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՈՒ ՀՈՐԻՆՎԱԾ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բրիտանական սոցիոլոգիական «Պոպուլուս» ընկերության ղեկավար Էնդրյու Կուպերը «Ազգին» տված հարցազրույցում վստահորեն նշել էր, որ նախագահի թեկնածու Սերժ ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ
Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸԱրդար ընտրությունը կարող է մեղմել տարբեր կուսակցական եւ քաղաքական բարիկադների հետեւում գտնվող հայերի հետընտրական հնարավոր մոլեգնությունը միմյանց նկատմամբ. համոզված է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Հոգեբանական ...ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է կապված դեռեւս առկա մարտահրավերների ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 62,06 ՏՈԿՈՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները Լոռու մարզի 4 ընտրատարածքներում հիմնականում անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք ընտրությունների ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ասուլիսի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը անդրադարձավ դատախազությունում ստեղծված հատուկ աշխատանքային խմբին հղած ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ըստ ԱՊՀ դիտորդների, որոնք դիտորդական առաքելություն էին կատարել 167 ընտրատեղամասերում, համապատասխանել են Հայաստանում գործող օրենքներին: ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում ձեզ` Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առիթով: 1988 թ. այս օրերին ...ՆԱՏՕ-Ն ՓԱԿԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Գլխավորապես ՆԱՏՕ-ի երկրների զորախմբերից բաղկացած խաղաղարար ուժերը փետրվարի 19-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո փակել են բնիկ սերբական, այժմ առավելապես ալբանաբնակ այդ մարզի հյուսիսային ...ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՏԵՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Երեւի արդեն կարելի է ասել, որ չնայած Սաակաշվիլու զգույշ սիրահետումներին, հազիվ թե դրական տեղաշարժեր նկատվեն վրաց-ռուսական հարաբերություններում, քանի դեռ գահին նստած է Վլադիմիր Պուտինը: Զգացվում է, որ ...«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Կարսի անկումը հայոց նորագույն պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից մեկն է: Ամոթալի, որովհետեւ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում «առանց կռվի» թշնամուն անցավ ...ՆՈՐ ԲԱՅՐՈՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈ՞Ւ...
Ս. Գ.2008 թվականի հունվարի 22-ին լրացավ Ջորջ Նոել Գորդոն Բայրոնի ծննդյան 220-ամյակը: Այս օրը, իհարկե, մեծ շուքով նշվեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Սակայն բանաստեղծի կենդանության օրոք եւ նրա մահվանից ...«ԳԻՐՔԸ ԵՎ ԵՍ»
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՀայկական գրադարանային ասոցիացիայի կողմից արդեն հինգերորդ տարին կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում, 2007 թվականի ապրիլի 13-ը հայտարարվեց դպրոցականների՝ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», ...ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 7-րդ տուրում «B» մրցաշարի առաջատար Դավիթ Քալաշյանը պահպանեց դիրքը՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան Չեն Վանգի հետ: Դա հնարավորություն տվեց չին մեկ այլ շախմատիստի՝ Լի Վանգին 6 միավորով ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս սովորաբար Արոնյանի համար անհարմար մրցակից է: Բայց այս անգամ Լեւոնն իրեն հիանալի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Արարատն» ու «Բանանցն» ավարտելով ուսումնամարզական հավաքներն արտերկրում, վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք, որ «Արարատը» մեկամսյա հավաք էր անցկացնում Խորվաթիայում, որտեղ մի շարք ստուգողական հանդիպումներում ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ՍՈՉԻՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Թիմի կազմում փորձաշրջան է անցնում նախկին փյունիկցի Գալուստ Պետրոսյանը, որը մինչ այդ մարզվել էր «Բանանցում», սակայն վերջինիս ...ԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Մոսկվայում լույս տեսավ «Հայաստանյայց եկեղեցի»-«Армянская церковь» երկլեզու ամսաթերթի առաջին համարը: Հրատարակության ...
ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ «ՊՂՊՋԱԿՆԵ՞Ր» Է ՀԵՂԻՆԱԿՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

