
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին: Անակնկալ արձանագրվեց երկրորդ տեղի համար պայքարում: Այն զբաղեցրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ստանալով ավելի քան 350 հազար ձայն: Դա առավել քան արտառոց էր մի կողմից, բայց որոշ չափով օրինաչափ՝ մյուս կողմից:
Օրինաչափ, որովհետեւ նախկին նախագահի վարած քարոզարշավը խիստ ագրեսիվ էր, լի կեղծ տեղեկություններով, անձնական վիրավորանքներով՝ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Այսինքն, գործում էր «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը: Երեւութականությունը, որ նրան օգնում են տասնյակ կուսակցություններ եւ կազմակերպություններ, նույնպես որոշակի ազդեցություն էր թողնում: Թեեւ այդ 20 կուսակցություններն ու կազմակերպությունները ե՛ւ իրենց անդամների թվով, ե՛ւ ազդեցությամբ զիջում են ընդամենը մեկ՝ քիչ թե շատ կայացած կուսակցության վարկանիշին: Ընտրողներին ապակողմնորոշում էին նաեւ պարբերաբար արվող հայտարարությունները, թե իբր նախկին նախագահի կողմն են անցել ուժային նախարարությունների, հարկային եւ մաքսային կառույցների, պետական ծառայողների, երկրապահների մի մասը կամ զգալի մասը, կամ շուտով իրենց կողմն են անցնելու: Աշխատում էր գեբելսյան հայտնի տեխնոլոգիան. «Երբ սուտը հաճախ է կրկնվում, ճշմարտության տեղ է ընդունվում»: Նույնը կարելի է ասել, «արդեն հաղթած» լինելու կիրառվող տեխնոլոգիայի մասին: Դա նույնպես ազդեցություն էր թողնում: Ապատեղեկատվության կարեւոր բաղադրիչ էր առավելագույնը 50-60 հազարանոց հանրահավաքները որպես 200 հազարանոց կամ ավելի ներկայացնելը: Մեղրիի չեղած տարբերակ, «Հոկտեմբերի 27-ի» շահարկում, ժողովրդի պառակտում հայաստանցիների եւ ղարաբաղցիների, համատարած պիտակավորումներ, դավաճանների փնտրտուք յուրաքանչյուր թեկնածուի մեջ: Այս ամենը, ճիշտ է, վնասեց մեր ազգային եւ պետական շահերին, բայց միանշանակ օգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընտրողներին եւ հատկապես իշխանություններից օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն դժգոհ ընտրողներին ապակողմնորոշելու միջոցով նա կարողացավ հավաքել իր հնարավոր ձայների առավելագույնը: Իսկ որ գործող իշխանություններից օբյեկտիվ դժգոհողները քիչ չեն եւ հենց ներկայիս իշխանություններն են Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայների հիմնական մեղավորները, անկասկած է:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայների այս քանակը պետք է մտահոգիչ լինի բոլորիս համար: Դրանով պետք է մտահոգվեն ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, քանզի հենց վերջինիս ձայները նա կարողացավ տանել: Տրամաբանական է, որ իշխանության թեկնածուին տրվելիք ձայները չէ, որ պետք է անցնեին արմատական եւ անհանդուրժող ընդդիմությանը: Վերջինիս անցան նաեւ իշխանությանը մաս կազմող, բայց որոշակիորեն ընդդիմադիր տրամադրություններ արտահայտող Դաշնակցությանը՝ հակառակ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն տեսակետին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տանելու էր ոչ թե իրենց, այլ Սերժ Սարգսյանի ձայները: Բացի այդ, մարդիկ, որոնք հակված էին ձայն տալու Վահան Հովհաննիսյանին կամ Վազգեն Մանուկյանին, սարսափելով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադառնալու հեռանկարից, իրենց ձայները տվեցին նախկին նախագահի վերադարձը կանխելու իրական հնարավորություն ունեցող միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Անցած ընտրությունների արդյունքները սառը ցնցուղ էին հատկապես «Օրինաց երկրի» եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար: Անգամ վերջինիս բնորոշ պոպուլիզմը հնարավորություն չտվեց նրան երկրորդ տեղը զբաղեցնելու: Դրանով նա պարտական է նախ եւ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանզի առավել մեծ ձայներ նրանից խլեց հենց առաջին նախագահը: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանն արժանացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ամենադաժան քննադատությանը, պիտակավորմանը եւ շանտաժներին:
Իսկ ինչո՞ւ էր զարմանալի առաջին նախագահի այդքան ձայն ստանալը: Զարմանալի էր, քանզի կարծես թե երկար ժամանակ չէր անցել 90-ականնների դաժան իրականությունից, քանզի կենսամակարդակի որոշակի բարելավման հասնելով, մեր բնակչության մի հատված սկսեց կարոտել այդ տարիները, քանզի մոռացավ, թե ինչի վերածեց համազգային շարժումը առաջին նախագահը, ինչպես փոշիացրեց ժողովրդի միասնականությունը, վստահությունն ու հավատը իշխանության եւ անկախ պետականության նկատմամբ, մոռացավ հացի հերթերը եւ այդ հերթերի մեջ կատաղի պայքարում ձեռք գցած հացի պարունակությունը, մոռացավ աննկարագրելի եւ թվում էր, թե անմոռանալի ցուրտը բնակարաններում եւ ահուսարսափով հերթական ձմռան սպասումները, մոռացավ մշտական դարձած ժամանակավոր կացարանները աղետի գոտում, մոռացավ հազարավոր ցրտահարված ձեռքերով ու ոտքերով, տեսողության խանգարումներ ստացած ու բազում այլ հիվանդությունների տեր դարձած երեխաներին ու մեծահասակներին, մոռացավ կտրատվող ծառերի ճռնչյունը, մոռացավ մեկ անգամից գործազուրկ եւ աղքատ դարձած հարյուր հազարավոր մարդկանց, մոռացավ Հայաստանից արտագաղթողների, ինքնաթիռի տոմսով բնակարաններ վաճառողների քարավանը, մոռացավ ՀՀՇ-ի իշխանավորների կուշտ ու գոհ դեմքերը համընդհանուր թշվառության ֆոնին, մոռացավ, թե ովքեր օգտվելով ժողովրդի անսահման հավատից, անցան իշխանության գլուխ եւ ինչպես վարվեցին իրենց իշխանության բերած ժողովրդի հետ, մոռացավ, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների պայքարի եւ Ղարաբաղյան շարժման շնորհիվ նախագահ դարձած անձը այսօր փնովում է այդ նույն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Այսպես կարելի է անվերջ շարունակել: Եվ զարմանալի է, որ այս ամենի համար նախկին նախագահից ներողություն եւ մեղքերի ընդունում պահանջելու փոխարեն 350 հազարից ավելի մարդիկ, կամ մեր մեծահասակ բնակչության մոտ 15 տոկոսը, ընտրում են նրան: Սա, եթե շատ մեղմ արտահայտվենք, ոչ այլ ինչ է, քան ժողովրդի վերոնշյալ հատվածի հիշողության զանգվածային կորուստ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
gago գրել է:- հավատ
Հարգելի Արա,Լիովին համաձայն եմ ձեր արտահայտած մտքերի հետ:
da hishogutyan korus ce áyl anelanelytuynisarajasaszzvanc nerkayi nkatmamb,arduncym spasec nor artagaqt.mardik kpaxce voc te sovis ayl anzorytyan y anorinytjan pat&arov.yzym em dimel ayn mardkanc kam mardanmannerin vor ognesin serjin haxtel dzeznic dzer kanayc y erexaner@ nexahot cen arnym?- հավատ
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի ...ԱՌԱՋԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԱՐԿՈԶԻՆ, ՀԵՏՈ՝ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐԸ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. «Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ...: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՐՁՐ ՔՎԵՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներով առավել քան համոզիչ է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների ...ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների ...ՀՅԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս ...«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը երեկ Մատենադարանի առջեւ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն ու պահանջեց նոր ընտրություններ: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին: «Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ...EXIT POLL-ԵՐ. ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՈՒ ՀՈՐԻՆՎԱԾ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բրիտանական սոցիոլոգիական «Պոպուլուս» ընկերության ղեկավար Էնդրյու Կուպերը «Ազգին» տված հարցազրույցում վստահորեն նշել էր, որ նախագահի թեկնածու Սերժ ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ
Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸԱրդար ընտրությունը կարող է մեղմել տարբեր կուսակցական եւ քաղաքական բարիկադների հետեւում գտնվող հայերի հետընտրական հնարավոր մոլեգնությունը միմյանց նկատմամբ. համոզված է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Հոգեբանական ...ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է կապված դեռեւս առկա մարտահրավերների ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 62,06 ՏՈԿՈՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները Լոռու մարզի 4 ընտրատարածքներում հիմնականում անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք ընտրությունների ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ասուլիսի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը անդրադարձավ դատախազությունում ստեղծված հատուկ աշխատանքային խմբին հղած ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ըստ ԱՊՀ դիտորդների, որոնք դիտորդական առաքելություն էին կատարել 167 ընտրատեղամասերում, համապատասխանել են Հայաստանում գործող օրենքներին: ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում ձեզ` Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առիթով: 1988 թ. այս օրերին ...ՆԱՏՕ-Ն ՓԱԿԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Գլխավորապես ՆԱՏՕ-ի երկրների զորախմբերից բաղկացած խաղաղարար ուժերը փետրվարի 19-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո փակել են բնիկ սերբական, այժմ առավելապես ալբանաբնակ այդ մարզի հյուսիսային ...ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՏԵՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Երեւի արդեն կարելի է ասել, որ չնայած Սաակաշվիլու զգույշ սիրահետումներին, հազիվ թե դրական տեղաշարժեր նկատվեն վրաց-ռուսական հարաբերություններում, քանի դեռ գահին նստած է Վլադիմիր Պուտինը: Զգացվում է, որ ...«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Կարսի անկումը հայոց նորագույն պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից մեկն է: Ամոթալի, որովհետեւ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում «առանց կռվի» թշնամուն անցավ ...ՆՈՐ ԲԱՅՐՈՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈ՞Ւ...
Ս. Գ.2008 թվականի հունվարի 22-ին լրացավ Ջորջ Նոել Գորդոն Բայրոնի ծննդյան 220-ամյակը: Այս օրը, իհարկե, մեծ շուքով նշվեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Սակայն բանաստեղծի կենդանության օրոք եւ նրա մահվանից ...«ԳԻՐՔԸ ԵՎ ԵՍ»
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՀայկական գրադարանային ասոցիացիայի կողմից արդեն հինգերորդ տարին կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում, 2007 թվականի ապրիլի 13-ը հայտարարվեց դպրոցականների՝ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», ...ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 7-րդ տուրում «B» մրցաշարի առաջատար Դավիթ Քալաշյանը պահպանեց դիրքը՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան Չեն Վանգի հետ: Դա հնարավորություն տվեց չին մեկ այլ շախմատիստի՝ Լի Վանգին 6 միավորով ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս սովորաբար Արոնյանի համար անհարմար մրցակից է: Բայց այս անգամ Լեւոնն իրեն հիանալի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Արարատն» ու «Բանանցն» ավարտելով ուսումնամարզական հավաքներն արտերկրում, վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք, որ «Արարատը» մեկամսյա հավաք էր անցկացնում Խորվաթիայում, որտեղ մի շարք ստուգողական հանդիպումներում ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ՍՈՉԻՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Թիմի կազմում փորձաշրջան է անցնում նախկին փյունիկցի Գալուստ Պետրոսյանը, որը մինչ այդ մարզվել էր «Բանանցում», սակայն վերջինիս ...ԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Մոսկվայում լույս տեսավ «Հայաստանյայց եկեղեցի»-«Армянская церковь» երկլեզու ամսաթերթի առաջին համարը: Հրատարակության ...
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՍԻՎՈՒԹՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ
Ա. Հ.ԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
Թարգմ. Հ. Ծ.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

