
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների կարեւորությունը Թուրքիայի համար: Ընդգծումը, պաշտոնական Անկարայի տեսանկյունից, ենթադրում է շահախնդիր շահագրգռություններ, իսկ դրանց արտահայտությունն է դառնում ինչպես նախագահի թեկնածուների քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքի վերաբերյալ զանազան նյութերի, վերլուծականների հրապարակումը թուրքական կենտրոնական թերթերում:
Փետրվարի 20-ի համարներում այս թերթերը ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն վերլուծել, սակայն արդյունքների առնչությամբ որոշակի հետեւություններ, այնուամենայնիվ, արել են: Մինչ հետեւություններին անդրադառնալը նշենք, որ փետրվարի 13-ին «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթը հարկ էր համարել հիշեցնել «արտգործնախարարության մեծարգո պարոններին», որ Հայաստանի նախագահական ընտրությունները կենսական նշանակություն ունեն Թուրքիայի համար: Իսկ փետրվարի 18-ին թուրքական հանրային հեռուստատեսության 2-րդ ծրագիրը Կոսովոյում անկախության հռչակման, Կիպրոսի Հանրապետությունում նախագահի ընտրությունների հետ Թուրքիայի համար կարեւորագույն երեք իրադարձությունների թվում մատնացույց արեց Հայաստանի ընտրությունները:
Հաշվարկն ակնհայտ էր. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվի հաղթանակի հասնել ընտրություններում, ապա բողոքի ցույցերով ներքաղաքական լարվածություն կստեղծի Հայաստանում եւ երկիրը կտանի ապակայունացման: Համենայն դեպս փետրվարի 20-ին թուրքական հանրային հեռուստատեսության 1-ին ծրագիրը ընտրությունները լուսաբանեց «Հայաստանում Սերժ Սարգսյանի հաղթանակը», CNN-Turk-ը` «Հայաստանի ընտրություններում հաղթանակը Սարգսյանինն է», «Զամանը»` «Հայաստանում կոշտ դիրքորոշման հաղթանակը» վերնագրերով:
Վերոհիշյալ 3 լրատվամիջոցներն էլ, նշելով նախագահի թեկնածուների ստացած ձայների մասին նախնական տվյալները, անդրադառնում են ընտրախախտումների կամ ընդդիմության թեկնածուների դեմ բռնությունների գործադրման այսպես կոչված փաստերին, մեջբերում Տեր-Պետրոսյանի «բոլոր իրավական եւ քաղաքական մեթոդներով իրավունքներին տեր կանգնելու» մասին խոսքերը, ապա եւ հիշեցնում են, որ վերջինը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ որդեգրած մեղմ դիրքորոշման համար 1998-ին պարտադրված հրաժարական տվեց Հայաստանի նախագահի պաշտոնից:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակի առնչությամբ թուրքական լրատվամիջոցների հետեւություններին, ապա դրանց մասին հստակ պատկերացում է տալիս «Զամանը», գրելով. «Երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնց սրման պատճառ է դարձել 1915-ի իրադարձությունների առումով ողջ աշխարհում Թուրքիայի դեմ հայկական սփյուռքի ծավալած քարոզարշավը, հազիվ թե բարելավվեն Քոչարյանի պես ղարաբաղյան ծագում ունեցող Սերժ Սարգսյանի օրոք»:
«Զամանին» փետրվարի 19-ի համարում լրացրել էր «Սաբահը», մատնանշելով. «Սարգսյանը (ըստ երեւույթին Քոչարյանը) Տեր-Պետրոսյանի մասին ասել էր, որ ընտրվելու դեպքում Հայաստանը կդարձնի Թուրքիայի նահանգ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն աչքի է ընկնում թուրքականին մոտ արտահայտություններով: Փետրվարի 16-ին Երեւանի հանրահավաքում նա ասել էր. «Արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհը Թուրքիայով եւ Ադրբեջանով է անցնում: Այս երկրների հետ ունեցած խնդիրների պատճառով մենք դատապարտվեցինք Ռուսաստանի հովանավորությանը: Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում կմեծանա պատերազմի վերսկսման հավանականությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանը չի դիմանա նոր պատերազմին»: Տեր-Պետրոսյանը միաժամանակ նշեց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշումից հրաժարվելու անհրաժեշտությունը եւ հաղթանակ խոստացավ ներկաներին: Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը նույնությամբ շարունակելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը, ինչպես նաեւ Քոչարյանի նման ղարաբաղցի լինելու հանգամանքը դժվարացնում են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը»:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
ARTAK գրել է:
Gharabaghtsi e naev Serg@? Hay e, Chnayats vor vatn e:
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի ...ԱՌԱՋԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԱՐԿՈԶԻՆ, ՀԵՏՈ՝ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐԸ
1Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. «Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ...: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՐՁՐ ՔՎԵՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներով առավել քան համոզիչ է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների ...ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների ...ՀՅԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս ...«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը երեկ Մատենադարանի առջեւ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն ու պահանջեց նոր ընտրություններ: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին: «Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ...EXIT POLL-ԵՐ. ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՈՒ ՀՈՐԻՆՎԱԾ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բրիտանական սոցիոլոգիական «Պոպուլուս» ընկերության ղեկավար Էնդրյու Կուպերը «Ազգին» տված հարցազրույցում վստահորեն նշել էր, որ նախագահի թեկնածու Սերժ ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ
Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸԱրդար ընտրությունը կարող է մեղմել տարբեր կուսակցական եւ քաղաքական բարիկադների հետեւում գտնվող հայերի հետընտրական հնարավոր մոլեգնությունը միմյանց նկատմամբ. համոզված է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Հոգեբանական ...ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է կապված դեռեւս առկա մարտահրավերների ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 62,06 ՏՈԿՈՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները Լոռու մարզի 4 ընտրատարածքներում հիմնականում անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք ընտրությունների ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ասուլիսի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը անդրադարձավ դատախազությունում ստեղծված հատուկ աշխատանքային խմբին հղած ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ըստ ԱՊՀ դիտորդների, որոնք դիտորդական առաքելություն էին կատարել 167 ընտրատեղամասերում, համապատասխանել են Հայաստանում գործող օրենքներին: ...Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում ձեզ` Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առիթով: 1988 թ. այս օրերին ...ՆԱՏՕ-Ն ՓԱԿԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Գլխավորապես ՆԱՏՕ-ի երկրների զորախմբերից բաղկացած խաղաղարար ուժերը փետրվարի 19-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո փակել են բնիկ սերբական, այժմ առավելապես ալբանաբնակ այդ մարզի հյուսիսային ...ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՏԵՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Երեւի արդեն կարելի է ասել, որ չնայած Սաակաշվիլու զգույշ սիրահետումներին, հազիվ թե դրական տեղաշարժեր նկատվեն վրաց-ռուսական հարաբերություններում, քանի դեռ գահին նստած է Վլադիմիր Պուտինը: Զգացվում է, որ ...«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Կարսի անկումը հայոց նորագույն պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից մեկն է: Ամոթալի, որովհետեւ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում «առանց կռվի» թշնամուն անցավ ...ՆՈՐ ԲԱՅՐՈՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈ՞Ւ...
Ս. Գ.2008 թվականի հունվարի 22-ին լրացավ Ջորջ Նոել Գորդոն Բայրոնի ծննդյան 220-ամյակը: Այս օրը, իհարկե, մեծ շուքով նշվեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Սակայն բանաստեղծի կենդանության օրոք եւ նրա մահվանից ...«ԳԻՐՔԸ ԵՎ ԵՍ»
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՀայկական գրադարանային ասոցիացիայի կողմից արդեն հինգերորդ տարին կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում, 2007 թվականի ապրիլի 13-ը հայտարարվեց դպրոցականների՝ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», ...ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 7-րդ տուրում «B» մրցաշարի առաջատար Դավիթ Քալաշյանը պահպանեց դիրքը՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան Չեն Վանգի հետ: Դա հնարավորություն տվեց չին մեկ այլ շախմատիստի՝ Լի Վանգին 6 միավորով ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼինարեսի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս սովորաբար Արոնյանի համար անհարմար մրցակից է: Բայց այս անգամ Լեւոնն իրեն հիանալի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Արարատն» ու «Բանանցն» ավարտելով ուսումնամարզական հավաքներն արտերկրում, վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք, որ «Արարատը» մեկամսյա հավաք էր անցկացնում Խորվաթիայում, որտեղ մի շարք ստուգողական հանդիպումներում ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ՍՈՉԻՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Թիմի կազմում փորձաշրջան է անցնում նախկին փյունիկցի Գալուստ Պետրոսյանը, որը մինչ այդ մարզվել էր «Բանանցում», սակայն վերջինիս ...ԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Մոսկվայում լույս տեսավ «Հայաստանյայց եկեղեցի»-«Армянская церковь» երկլեզու ամսաթերթի առաջին համարը: Հրատարակության ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ
ՍՈՉԻ ԿԱՏԱՐԱԾ ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԼԻՆՍԻ» ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՆԱԵՎ ԹԻՎ 194 ԴՊՐՈՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՎԵՐՋՆԱԳԻԾԸ ՀԱՋՈՂ ԷՐ ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
«ԿԱՐՍԻ 1920-Ի ԱՆԿՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

