
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այսօր ժամը 15-ին Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նշելու են իրենց թեկնածուի հաղթանակը: Եթե փորձեն կասկածի տակ առնել մեր հաղթանակը, մենք օրինականության բոլոր ձեւերով կպայքարենք հանուն այդ արդարության: Եթե անհրաժեշտ լինի, կմնանք հրապարակում այնքան ժամանակ, մինչեւ ԿԸՀ-ն հոգնի կեղծիքներ անելուց», երեկ ընտրությունների ավարտից րոպեներ անց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հրավիրած ասուլիսում հայտարարեցին առաջին նախագահի թիմակիցներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գրիգոր Հարությունյանը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզմունք հայտնեց, թե հերթական նախագահական ընտրությունների ժամանակ էլ իշխանություններն ապօրինություններ կատարեցին, որ հաղթի իրենց թեկնածուն, սակայն, «ի հեճուկս դրան, մեր տվյալներով, մենք հաղթել ենք հանրապետության ողջ տարածքում: Ստացվող տվյալներն ապացուցում են, որ եղել է բարձր մասնակցություն, եւ ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է մեր թեկնածուին` ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Արձանագրելով իրենց թեկնածուի հաղթանակը` Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, թե հասարակությունն այս անգամ տեր կկանգնի իր ձայնին, որի համար իրավական եւ քաղաքական բոլոր մեթոդներով կպայքարեն նաեւ իրենք: Սա է պատճառը, որ այսօր առաջին նախագահի թիմը հավաքվելու է Մատենադարանի առջեւ:
Նիկոլ Փաշինյանը ապօրինությունների դեպքեր ներկայացրեց: Ըստ նրա, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրահանգով քաղաքացիներ Գագիկ Ղազարյանն ու Արսեն Խանամիրյանը շղթայակապ առեւանգվել են, ենթարկվել բռնությունների, ապօրինի ձեւով զրկվել իրենց ազատությունից, պահվել «Հարսնաքարի» նկուղային տարածքում: Փաշինյանի փաստերով, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը իր համակիրների հետ բռնություն է կիրառել իրենց վստահված անձ Ռուբիկ Արմենյանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Աբովյանում իրենց թիմակիցներ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ նրա որդու ծեծի դեպքերին եւ տեղեկությանը, թե բռնության ենթարկվածները ցուցմունք չեն տալիս, Փաշինյանը ցույց տվեց վերջիններիս դիմումը ոստիկանությանը, որը արձագանքի չի արժանացել: Հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը Սերժ Սարգսյանի շտաբի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ որեւէ փաստ չկա եւ եզրակացրել են, որ շտաբը տվյալ տեղեկատվության հետ կապված որեւէ ասելիք չունի: Փաշինյանը նաեւ Մեղրիում եւ Էրեբունի զանգվածում հոսանքազրկման մասին տեղեկություններ հրապարակեց նշելով, թե այս ամենը իշխանություններն անում են երկրորդ փուլի նախապատրաստության համար:
Հղում անելով «Ա1+» ինտերնետային կայքին` Նիկոլ Փաշինյանը մեջբերեց «Ալֆա գա» կազմակերպության Էքզիթ փոլի արդյունքները, ըստ որոնց Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է 54, 2, իսկ Սերժ Սարգսյանը՝ 24,4 տոկոս: 132 ընտրատեղամասերում անցկացված էքզիթ փոլի արդյունքների վերաբերյալ լրագրողներից մեկի՝ «Էքզիթ փոլն արդյունք չէ» նկատառմանը Փաշինյանն արձագանքեց` ասելով, թե իրենք էլ ներքին ուսումնասիրություն են արել ընտրատեղամասերի առջեւ եւ դրանով իրենց թեկնածուն էլ ավելի շատ ձայների է արժանացել:
Այսօր հանրահավաքի դուրս գալու պատրաստ առաջին նախագահի թիմակից Գրիգոր Հարությունյանը բացառեց քաղաքացիական պատերազմը` նկատելով, թե նման բան լինում է ժողովրդի երկու թեւերի միջեւ առճակատման պարագայում, բայց նման բան չկա եւ ողջ ժողովուրդը, իր կարծիքով, ընդամենը պայքարում է 2 հոգու դեմ: «Մենք բացառում ենք իրադարձությունների նման հնարավորությունը, որովհետեւ 2 հոգին չեն կարող դեմ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի», հավելեց Փաշինյանը:
«Բոլոր իրավական եւ քաղաքական մեթոդներով տեր ենք կանգնելու մեր հաղթանակին: Իշխանությունների այս գործողությունների ամբողջ իմաստը երկրորդ փուլ ստեղծելն է, բայց մեր թեկնածուն հաղթել է առաջին փուլում, եւ սա պետք է արձանագրվի ամփոփիչ արձանագրությունում», համոզված են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները:
Երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում՝ արդեն բրիտանական «Պոպուլուս» ընկերության էքզիթ փոլի արդյունքներով, Սերժ Սարգսյանը՝ 57,1 տոկոս, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը 17,4 տոկոս ձայն էին ստացել:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՍՏ POPULUS-Ի EXIT-POLL-Ի՝ ՀԱՂԹԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Բրիտանական Populus հարցախուզական կազմակերպությունը ելքային հարցում` exit poll է անցկացրել 126 ընտրատեղամասերում եւ ստացել հետեւյալ արդյունքները: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում ...EXIT POLL՝ ՆՈՐԱԾԻՆ «ԱԼՅԱՆՍ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ն. Պ.Գոնե ակտիվ գործունեության տեսակետից նորածին «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ անց է կացնելու EXIT POLL: Հայտարարեց ու իրականացրեց եւ երեկ էլ ներկայացրեց համապատասխան ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 00.00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գիշերվա ժամը 1.00-ին ՀՀ նախագահի թեկնածուները ստացել էին հետեւյալ ձայները` Սերժ Սարգսյանը՝ 193.921, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 52.548, Արթուր Բաղդասարյան՝ 50.309, Վահան ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այսօր ժամը 15-ին Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նշելու են իրենց թեկնածուի հաղթանակը: Եթե փորձեն կասկածի տակ առնել մեր հաղթանակը, մենք օրինականության բոլոր ձեւերով կպայքարենք հանուն ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀենց այդ հարցը տվեցինք ՀՀ նախագահի թեկնածուների շտաբների պատասխանատուներին ընտրության ավարտից 15 րոպե առաջ: Թեկնածու Արամ Հարությունյանի շտաբի պետ Վալերի Սարգսյանը նշեց, որ իրենց թեկնածուի վստահված անձինք ...ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Մ. Խ.Էրեբունու թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից Աննա Մարտիրոսյանը, իր ներկայացմամբ, 13/16 տեղամասում խախտումներ է նկատել` լցոնման, կուտակումների դեպքեր. ահազանգել ...ԳՅՈՒՄՐԻ-ԲՈՒՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ
Գ. Մ.Նախագահական ընտրությունների առավոտյան Գյումրիում առաջինը եղանք 34/21 ընտրատեղամասում, որը տեղավորված էր քաղաքի 7-րդ հանրակրթական դպրոցի ընդարձակ ու տաք մարզադահլիճում: Առկա պայմաններն ինչպես հանձնաժողովի ...ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵՑԻՆ ԵՎ ՉԸՆՏՐԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱյս վերջին օրերին «Ազգի» խմբագրատունը հյուրընկալում է Մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի մի քանի ուսանողուհիների, որոնք մեզ մոտ են անցկացնում իրենց գործնական պարապմունքները: Երեկ ուսանողուհիներին ...ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբից. «ՀՅԴ գերագույն մարմինը, ամփոփելով Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ունեցած նախնական տվյալները, մտահոգություն է հայտնել ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 67,2 ՏՈԿՈՍԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, ՎանաձորԵրեկ Լոռու մարզում նախագահական ընտրություններն անցել են հիմնականում հանգիստ մթնոլորտում: Վանաձորի կենտրոնական եւ Տարոն-2 թաղամասում մեր այցելած 10 ընտրատեղամասերում էական խախտումներ չկային: Թիվ 29 ընտրատարածքում ...ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 69,25 ՏՈԿՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ երեկոյան, ընտրությունների ավարտից մի փոքր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը փաստորեն պատասխան էր մյուս թեկնածուներից Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ «Օրինաց երկիր» կուսակցության շտաբից 19.02.08 թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ահազանգ էր ստացվել թիվ 13/16 ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնման դեպքի վերաբերյալ՝ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ ԽԱՂԱՂ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆոր Նորք համայնքի թիվ 2/4 ընտրատարածքում սահմանված կարգով բացվեց տեղամասը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի նախագահ Նեալլի Մարտիրոսյանից, տեղամասը 1648 ընտրող ունի, որից ընտրությանը մասնակցել է 1129 ՀՀ ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԾՈՎ ՍՏԱՑՎԵԼ Է 7 ԱՀԱԶԱՆԳ՝ 6 ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք ՀՀ գլխավոր դատախազի հրամանագրով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը մանրակրկիտ ուսումնասիրելու է նախընտրական ու ընտրությունների գործընթացի հետ կապված յուրաքանչյուր խախտման ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 5 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2008 թվականի փետրվարի 19-ին տեղամասերի ընտրական հանձնաժողովների, ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման ...ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ «ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ»
Մեր թերթի փետրվարի 16-ի համարում ուղղում էինք տպագրել այն մասին, թե «Ազգի» նախորդ օրվա համարում լույս տեսած «Առա՛ջ, դեպի բացարձակ իշխանություն» վերնագրով հոդվածի հեղինակը ոչ թե ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ...«ԱՆԿԱԽ» ԿՈՍՈՎՈ` ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱ՞ՄԲ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Փետրվարի 17-ին հրավիրված արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց երկրամասի անկախության հռչակագիրը: «Այս պահից Կոսովոն հայտարարվում է անկախ եւ ինքնիշխան պետություն», խորհրդարանում ...ՓԵՏՐՎԱՐ. ՀԱՐԱՏԵՎՈՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՓետրվարի 20-ը ԼՂՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր է Արցախում, ինչը պայմանավորված է Ղարաբաղյան շարժման 20-ամյակի տոնակատարությամբ: Արցախցիների համար փետրվարը առանձնահատուկ նշանակություն ունի, ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ: Եվ ահա արդեն քսան տարի ներկայիս սերնդի համար դա տոն է, սկիզբների սկիզբ, ...ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մաքսային հարցերում վարչական փոխօգնության համաձայնագիրը, հաղորդում է «Կավկազպրեսը»: Համաձայնագիրը կնքվել է 2007 թվականի հոկտեմբերի 15-ին, Երեւանում: ...ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոն երեկ հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը, վկայակոչելով կուբայական լրատվամիջոցներ: Կուբայի կոմկուսի պաշտոնաթերթ «Գրանմայում» ...ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀՀ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍ
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հյուպատոսի մամլո քարտուղար2008-ի փետրվարի 4-ին Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն մասնակցեց Ալկասերի միջն. դպրոցի ամենամյա «Սան Բլայն» տոնակատարությանը, որը միշտ տեղի է ունենում փետրվարի առաջին երկուշաբթի: ...ՀԱՅԵՐԸ «ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 11-ին Դյուսելդորֆի Ռոբերտ Շուման դահլիճում քաղաքապետ Հայնց Վինթերվերբերի ողջույնի ուղերձից ու համերգային գունեղ ծրագրից հետո պատվոգրեր ու նվերներ հանձնեցին «Պատանի երաժիշտ» 45-րդ շրջանային մրցույթի ...ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆ ԷԼՎԻՆ ԱՅԱԼԱՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտի 29-ին գերմանական Կիլա քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական` յոթերորդ անգամ տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Նրա մրցակիցը 27-ամյա ամերիկացի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇՏԿՈՒՄ Է ՎԻՃԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկական Մորելիա քաղաքում ընթացող շախմատի Լինարեսի մրցաշարում անհաջող մեկնարկից հետո Լեւոն Արոնյանը 2-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Սպիտակներով խաղացող ...ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ուժեղագույնների մրցավեճին մասնակցող հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Կարեն Ասրյանը, որը 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Վերջին 3 տուրերում նա վաստակեց ...ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍարաեւոյում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի առաջնությունը: Երեք հավաքականներ, որոնց թվում էր նաեւ ՀՀ հավաքականը, վիճարկում էին «B» խմբի միակ ուղեգիրը: Ցավոք, Հայաստանի հավաքականն անհաջող հանդես ...
ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕՏՏՈ ԴԻՔՍ. «ԿԱՄ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿԴԱՌՆԱՄ, ԿԱՄ ՀՌՉԱԿԱՎՈՐ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԿՌՎԵԼՈՒ, ԱՅԼ՝ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«STOP RUSSIA»-Ն ԱՍԵԼՈՎ ՉԷ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶՆ ՈՒ ՆԱՎԹԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵՂՔԵՐԸ ՔԱՎԵԼՈՒ ԵՎ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

