
ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱԿՐԱՆՔ Է ԾՆՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱՆԴԵՊ
Նախագահական ընտրությունների մասին խոսակցություններն ու վեճերն այս օրերին ամենուր են, մթնոլորտը ծայրահեղ քաղաքականացված է, հասարակության նյարդերը պրկված են` մոտակա օրերից ունեցած ներքին անհանգստությունից: Ամեն ոք իր կանխատեսումն է անում, բայց մեծ մասի ցանկությունը նույնն է` որ ամեն ինչ անցնի առանց ցնցումների, բախումների, ատելության ու վրեժխնդրության ճիչերի: Ընտրություններից առաջ զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի, պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի, փորձագետ Աշոտ Խուրշուդյանի եւ աստղագետ Գրիգոր Բրուտյանի հետ:
Կարինե Նալչաջյան - Մթնոլորտը գնալով լարվում է, սակայն չեմ կարծում, որ այնքան կլարվի, որ լուրջ բախումներ ու փոռթկումներ կլինեն: Իհարկե, «լեւոնական» թեւն իրենից դուրս գալով անում է ամեն ինչ, եւ բնական է, որ որոշ մարդիկ հոգեբանական վարակի ազդեցությունից չեն կարող խուսափել: Բայց մարդկանց հետ զրուցելով համոզվում եմ, որ նրանք չեն ցանկանում մեծ անորոշություններ բերող փոփոխություններ, ցնցումներ: Կարելի է կարծել, որ մարդիկ հիմնականում դժգոհ են իշխանություններից, բայց «լեւոնական» ճակատի քարոզած հակակրանքի ֆոնի վրա կայունության ձգտող մարդկանց մեջ իշխանությունների նկատմամբ համակրանք է առաջանում: Իշխանական եւ «լեւոնական» թեւերն արհեստականորեն սրվում են, իսկ Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանն ու մյուսներն ունեն իրենց կայուն ընտրազանգվածը՝ բավականին սթափ մտածող, հանգիստ, հիստերիայից հեռու մարդիկ: Չեմ կարծում, որ Հայաստանում ցնցումներ կլինեն, մանավանդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված: Երկրորդ փուլի հավանականությունը, ըստ իս, քիչ է, որովհետեւ եթե հակառակ բեւեռը զբաղված է ինքն իրեն հանգստացնելով, թե արդեն հաղթել է, չեմ կարծում, որ շատ ձայն կհավաքի, որովհետեւ ոչ իշխանական ձայները կգնան մյուս թեկնածուներին: Ակնկալում եմ, որ մի փուլ կլինի, եւ կանցնի հավասարակշռված: Հետընտրական զարգացումները կախված են արդյունքներից, եթե ամենաագրեսիվ տրամադրված լեւոնական թեւը հաջողություն չգրանցի, ըստ ամենայնի, իր ուզած հաջողությունը չի ունենա, եւ կսկսի գոռում-գոչյունները խախտումների, կեղծիքների մասին: Բոլոր դեպքերում դժվար թե ավելի խոհեմ ուժերը, թեկուզ այդ հարցում, այդ թեւի հետ միավորվեն: Չեմ կարծում, որ բեւեռացում լինի:
Պատմաբան Պետրոս Հովհաննիսյան - Ընտրությունները կարեւոր տեղ են գրավում բոլոր ժողովուրդների կյանքում, սակայն այն իրարանցումը, որ մեզանում զգացվում է, չափազանց անհանգստացնող է: Հարցն այն չէ, թե ո՞ւմ ես համակրում, կամ հակակրում, ում կցանկանաս տեսնել երկրի նախագահ: Որպես պատմաբան կարող եմ ասել, որ մեզ միշտ անհրաժեշտ է եղել ազգային միասնություն, համերաշխություն` հատկապես այսպիսի պատասխանատու պահերին: Բայց դրա փոխարեն տեսնում ենք ատելություն, իրար նկատմամբ անհանդուրժողականություն: Պատմությունը հզոր գիտություն է ու մեծ դեր ունի հասարակական կյանքում, կարող է ժողովրդի ընթացքին ուղղություն տալ, բայց նորից տեսնում ենք, որ պատմական կոչերով, հորդորներով ոչնչի չենք հասնում:
Հասարակական կարծիքների բեւեռացումը նորմալ եր—ույթ է, եթե դրանք չեն ուղեկցվում քաղաքակիրթ հասարակությանն անհարիր հայհոյանքներով, միմյանց ոչնչացնելով: Անկեղծ ասած, բացառությամբ 1-2 թեկնածուի, դա բնորոշ է բոլորին: Շատ եմ տխրում, որ չունենք ընտրելու, բանավիճելու կուլտուրա: Պետք չէ ժողովրդին պատմություններ պատմել, ժողովուրդը ամեն ինչ հիշում է, գիտի: Կարծում եմ, ընտրությունները մեզ համար հետագա մի նոր դաս կլինեն, որի արդյունքները ընկալելու եւ կիրառելու քաղաքացիական քաջություն կունենանք: Ինձ թվում է, այս ընտրություններն անցնելու են մեկ փուլով, եւ շատ կուզենայի, որ չլինեն անառիթ եւ առիթավոր նեղացկոտության բռնկումներ, դատապարտումներ: Թող հաղթի նա, ում ժողովուրդը գնահատում է:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյան - Ակնկալում եմ, որ փետրվարի 19-ին կլինեն թեժ միջադեպեր, վերահսկողությունից դուրս վիճակներ: Նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր կարձանագրվեն, իհարկե, հետագայում դրանք կարող են որակվել որպես սադրանք կամ արջի ծառայություն: Երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ, դժվարանում եմ կանխատեսել: Վրաստանի ընտրությունները տեսնելով, բոլորը ցանկանում են խաղաղ ընթացք մեկ փուլով, որովհետեւ երկրորդ փուլում 2 թեկնածուի հետ վիճակն ավելի է թեժանում:
Աստղագետ Գրիգոր Բրուտյան - Նախ ասեմ, որ դեմ եմ բոլոր ընտրություններին եւ դեմոկրատիան համարում եմ մարդկության պատմության մեջ հորինված կառավարման ամենաանհաջող ձեւը: Կողմնակից եմ ժառանգական միապետությանը, որտեղ բոլորը գիտեն, թե ո՞վ է լինելու երկրի տերը: Բայց քանի որ սա է իրողությունը, կցանկանամ, որ երկրում կամայական երկրաշարժ չլինի: Ահավոր դեմ եմ քարոզարշավին, որովհետեւ այն կատարվում է ատելությամբ. բացի 1-2 թեկնածուից, մյուսները ժողովրդի մեջ ատելություն են սերմանում, եւ ժողովուրդը, ցավոք սրտի, տրվում է դրան: Չի կարելի թույլ տալ, որ ատելությունը դառնա հասարակության շարժիչ ուժը, այսօր մեր հասարակությունը ատելությամբ է շարժվում եւ դա սոսկալի է: Մենք կպատժվենք, եթե դրանով առաջնորդվենք: Այսօր երկրում հազարավոր թերություններ կան, բայց դա համարում եմ շատ ավելի լավ, քան այն, ինչ կարող է բերել ատելության մրցարշավը: Հույս ունեմ, որ ամեն ինչ կավարտվի առաջին փուլով: Կրքերն այնքան են սրված, որ երկրորդ փուլի պարագայում չգիտեմ ինչ կլինի: Հետընտրական պոռթկումներից, այո, վախենում եմ, որովհետեւ որոշ թեկնածուներ արդեն սադրանքներ են անում ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, թե դա արդարության համար է: Դա պարզապես հայ ազգի եւ հայոց պետականության դեմ սադրանք է: Ուրիշ ոչինչ:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
14Երեկ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլ հարցերի թվում մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի պատերազմի դրվագները եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հետ առկա հակասությունները: ...«ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆԵԼ ՎԵՐՋՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Փետրվարի 7-8-ին Երեւանում «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ ...ԿՈՍՈՎՈՆ ԱՅՍՕՐ ԻՐԵՆ ԱՆԿԱԽ ԿՀՌՉԱԿԻ
Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ում Կոսովոյի անկախության գաղափարի մերժմանը, սերբական այդ երկրամասը որոշել է միակողմանիորեն իրեն անկախ հռչակել փետրվարի 17-ին: Եվրոմիության երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը որոշել են ...ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿՐԱՆՔՈՎ ԿԱՄ ԽՂՃՈՎ, ԱՅԼ ՄՏԱԾԵԼՈ՛Վ
1Թեկնածուների շտաբներն արդեն ամփոփում են այս մեկ եւ կես ամիսներին արած-չարածը, շատերը զբաղված են թվաբանությամբ՝ որտեղից որքան ձայն, ումից ինչ ակնկալիք-խոստում, իսկ ավելի նեղ շրջանակում՝ ում ինչքան եւ ինչի ...ՄԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 1Հայաստանում ավարտվում է նախընտրական շրջանը, մի քանի օրից պարզ կլինի, թե ով է մեր երկրի երրորդ նախագահը: Արդեն իսկ կարելի է որոշակի հետադարձ հայացք նետել նախընտրական այս թոհուբոհին եւ փորձել վերլուծել, ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱԿՐԱՆՔ Է ԾՆՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱՆԴԵՊ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Նախագահական ընտրությունների մասին խոսակցություններն ու վեճերն այս օրերին ամենուր են, մթնոլորտը ծայրահեղ քաղաքականացված է, հասարակության նյարդերը պրկված են` մոտակա օրերից ունեցած ներքին անհանգստությունից: ...ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՈՒՆԵՆՔ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱմփոփելով ընտրարշավին նախագահական ընտրությունների թեկնածու Սերժ Սարգսյանի մասնակցությունը` ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը փաստեց. «Այն քաղաքական կապիտալը, որով գործող վարչապետը մտել էր ընտրարշավի մեջ, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ կրկին լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանն ու տեղեկացրեց փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ս. Մ.Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյան հնչեցրել է կեղծ հայտարարություն, ըստ որի ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել են Լ. Տեր-Պետրոսյանին: Եղածը մեկնաբանելով, երեկ Արթուր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ամբողջ վարչախումբը պարտված է», երեկ Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած հանրահավաքի ժամանակ իրենց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքն էլ երթով ավարտվեց` իր կողմնակիցներով նա շրջեց Երեւանի կենտրոնական փողոցներով ու վերստին մոտեցավ «Ազատության» հրապարակին: Եթե նախկին հանրահավաքին Տեր-Պետրոսյանը Մեղրին ...ՈՐՔԱ՞Ն ՄԻՏԻՆԳԱՎՈՐ Է ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Ա. Մ. 1Այս օրերին Ազատության հրապարակը դարձել է մեր քաղաքական կյանքի կիզակետը: Այստեղ իրենց նախընտրական հանրահավաքներն են անցկացնում նախագահի թեկնածուներն ու նրանց սատարող կամ աջակցող քաղաքական ուժերը: Հիմնականում ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
1Մտահոգված մամուլում հրապարակված որոշ նյութերից, 1994 թվականից «Դրո»-ի գործով ցմահ դատապարտված, «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Արծրունին երեկ հետեւյալ հայտարարություն է ուղարկել ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
Հ. Չ.ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Եվրոպայի խորհրդի միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում Երեւան է ժամանում նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ» ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ
Ն. Պ.Այս ու այն հարցումներով՝ չկողմնորոշվածներն են որոշելու ՀՀ նախագահական ընտրություններում ձայների բաշխումը: Կողմնորոշվածների մեծ մասն էլ առաջնորդվում է թեկնածուներից մեկին բացառելու սկզբունքով: Ահա եւ ամենախոսուն ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր թերթի նախորդ համարում, էլ-փոստով ստացված «Առա՛ջ, դեպի բացարձակ իշխանություն» վերնագրով հոդվածի հեղինակը, սկզբնապես ստորագրված «Վ. Դալլաքյան» եւ մեր կողմից սխալմամբ տպագրված «Վիկտոր Դալլաքյան», ԱԺ ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների, բուհերի եւ մի շարք կազմակերպությունների կանայք միացել էին ՀՕՄ-ի կազմակերպած խաղաղության երթին: Մի քանի հազար կին ոտքի էին ելել ու խաղաղության ...ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔչերին է հասանելի լռության ձայնը: Այն լսում են հազվադեպ մարդիկ, ովքեր անկեղծ են, մաքուր` խղճի ու շրջապատող մարդկանց առջեւ: Լռության ձայնը հոգու ճիչն է, սրտի խոսքը, ձայն, որ լսում ես լիակատար անկեղծության ...ՀԱՅ ԲԱՐԻՏՈՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրկու օր առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Պավել Լիսիցյանի անվան անդրանիկ միջազգային մրցույթը: 20-րդ դարի լավագույն բարիտոններից մեկի՝ Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մրցույթին ...ՅՈԹ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 2-րդ տուրում ուժեղագույնների մրցավեճին մասնակցող յոթ հայ շախմատիստներից միայն Հրանտ Մելքումյանին հաջողվեց հաղթանակ տոնել` այն էլ իր հայրենակից Արման Փաշիկյանի նկատմամբ: Վլադիմիր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Cissoccer.com ինտերնետային կայքէջը վկայակոչելով կիպրոսյան մամուլը, տեղեկացնում է, որ Օրոկլին քաղաքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համազգեստով 29-ամյա ֆուտբոլիստը մեքենայից գողացել է 1000 եվրո ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկել է շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Ցավոք, մեկնարկն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար, որը սեւերով զիջեց Վեսելին Թոփալովին: Ընդհանրապես, առաջին տուրը բավական ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՒՅՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի առաջնությունը: «B» խմբի միակ ուղեգրի համար մրցավեճի են բռնվել Հայաստանի, Հունաստանի եւ Բոսնիայի հոկեյիստները: Առաջնությունը ...ԳՈՂԻՆ ԲՌՆԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԱՆԸ
Մ. Մ.Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02.15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել է դատախազի որդին` ...
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ
ՊԱՐԶԵՔ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ «ՂԱՐԱԲԱՂԸ ՏԱԼՈՒՑ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ԲրյուսելՆՇՎԵՑ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇՏՈՒՐՄՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԷԼԻՏԱՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

