
ՄԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Հայաստանում ավարտվում է նախընտրական շրջանը, մի քանի օրից պարզ կլինի, թե ով է մեր երկրի երրորդ նախագահը: Արդեն իսկ կարելի է որոշակի հետադարձ հայացք նետել նախընտրական այս թոհուբոհին եւ փորձել վերլուծել, թե ինչպես անցավ նախընտրական պայքարը Հայաստանում:
Այս ընտրությունների նորությունը թերեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելն էր քաղաքական ասպարեզում: Արդեն առիթ ունեցել եմ գրել դրա մասին` կանխատեսելով, որ առաջին նախագահի մուտքը որոշակի հետաքրքություն եւ ինտրիգ կմտցնի նախընտրական պայքարի մեջ: Կանխատեսումը մասամբ իրականացավ, Լեւոն Տեր-Պետրոսյանը իսկապես խառնեց շատերի խաղաքարտերն իր մուտքով, սակայն իր նախընտրական պայքարում նա նոր ոչ մի բան չասաց: Ցավոք սրտի, առաջին նախագահը քայլ առ քայլ կրկնեց նախընտրական այն սխալները, որոնք ժամանակին կատարել էին իրենց արմատական ընդդիմություն անվանողները: Ինչն էլ բերեց քաղաքական դաշտից այդ ուժերի հեռացմանը: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի ողջ քարոզարշավը կառուցվեց հակաքոչարյանասերժականության հիմքի վրա: Մի բան, որը ի սկզբանե սխալ էր, քանի որ «տվեք ինձ իշխանությունը, որովհետեւ սրանք լավը չեն» սկզբունքը վաղուց արդեն չի աշխատում եւ ընտրություններում հաղթելու համար հարկավոր է շարժվել ոչ թե «ընդդեմ», այլ հանուն սկզբունքով: Որ լեւոնականները դեմ են ներկա իշխանություններին, ի սկզբանե պարզ էր եւ կրկնել այդ թեզը ամեն անգամ պետք չէ, սակայն ընտրողների մեծ մասը սպասում էր, թե ինչ է Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում իրենց առաջարկել փոխարենը: Ահա այս պատասխանը այդպես էլ չհնչեց: Առաջին նախագահի «Հանդարտ խոհեր» կոչվող նախընտրական ծրագիրը մոռացության մատնվեց հենց նույն Լեւոնին պաշտպանող քաղաքական ուժերի եւ նրան սատարող մամուլի կողմից, փոխարենը ամբողջ թափով աշխատեց վարկաբեկման եւ հայհոյանքի մեխանիզմը, ինչը քաղաքական դիվիդենտներ շահելու առումով չմտածված եւ ի սկզբանե հեռանկար չունեցող քաղաքական քայլ էր, եթե, իհարկե, ընդհանրապես կարելի է քաղաքական քայլ անվանել: Ինչեւէ, այսօր արդեն պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իր շուրջը համախմբել ընդդիմադիր քաղաքական ընտրազանգվածին, եւ նույնիսկ չեզոք հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ընտրողների մի զանգվածի համար առաջին նախագահը շարունակում է մնալ ոչ ցանկալի քաղաքական գործիչ: Ընդդիմադիր քվեների հարցը
Ընդհանրապես ընդդիմադիր ձայների բաշխվածության հարցը ամենաբարդերից է: Ի տարբերություն իշխանամետ ձայների, այստեղ շերտավորումը բավականին մեծ է: Կա մի զանգված, որը դեմ է ներկա իշխանություններին եւ պատրաստ է կողմ քվեարկել նրան, ով բոլորից բարձր է հայհոյում ներկա իշխանություններին: Այսինքն նրանց համար միեւնույն է, թե ում կողմ կքվեարկեն` Լեւոնի, Վազգենի, Վահանի, թե Արտաշեսի: Կարեւորը, որ նրանք հակաիշխանական լինեն: Կարող ենք ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվել է գրավել այն ձայները, որոնք կազմում են մեր ընտրողների 7-8%-ը, գումարած հհշամերձ, Լեւոնին պաշտողների ձայները` մոտ 2-3%, ապա կարող ենք ունենալ մոտավորապես այն պատկերը, որին կարող է հավակնել առաջին նախագահը: Ընդդիմադիր ձայների մեծամասնությունը չի պատրաստվում իր ձայնը տալ այս կամ այն թեկնածուին միայն նրա համար, որ նա հակաիշխանական է, նրանք հստակ կերպով ունեն իրենց ֆավորիտը եւ պատրաստվում են աջակցել միայն նրան: Կա ընդդիմադիր ընտրողների մի զանգված էլ, որը կարեւորություն է տալիս թեկնածուների նախընտրական ծրագրերին եւ անձնական շփումներին: Այս առումով թերեւս բավականին հաջող նախընտրական քարոզարշավ վարեցին Վահան Հովհաննիսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Այնպես որ զարմանալի չի լինի, եթե այս թեկնածուներն ավելի շատ ձայներ հավաքեն, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմադիր ընտրազանգվածի մեջ կա նաեւ հստակ ընդգծված հակալեւոնական թեւը, որի համար այդ քաղաքական գործիչը միանշանակ անընդունելի է: Այսինքն` նախընտրական քարոզչության արդյունքում տեղի ունեցավ ոչ թե ընդդիմադիր էլեկտորատի միավորում, այլ ընդհակառակը` պառակտման խորացում: Զարմանալի չի լինի, որ ընտրություններից հետո մենք ունենանք ամբողջովին հիասթափված եւ պառակտված ընդդիմադիր ընտրազանգված, ինչը երկրի զարգացման եւ ուժեղ ընդդիմության ստեղծման առումով բացասական երեւույթ է: Ընտրություններում հաջողության հասնելու համար ընդդիմությանը հարկավոր է, որպես կարգախոս վերցնել ոչ թե ընդդեմ, այլ հանուն գաղափարը: Ընդհանրապես ընդդիմադիր էլեկտորատի մեջ ձայների նման բաշխվածությունը արտահայտում է նաեւ մեր ազգային մենթալիտետը: Միջին հայ ընտրողը իր ճնշող մեծամասնությամբ բավականին պահպանողական է, պրագմատիկ, նրան հատուկ է կառուցողական մտածելակերպ: Այսինքն` քանդելու, կազմաքանդելու, ավերելու եւ նմանատիպ այլ հոմանիշներով կարգախոսները ընտրողների ճնշող մեծամասնության համար անընդունելի են եւ միայն վանում են տվյալ թեկնածուից:
Նախագահի հիմնական թեկնածու համարվող Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչությունը նույնպես աչքի էր ընկնում նորամուծություններով: Այստեղ թերեւս հետաքրքրականն այն է, որ գործող վարչապետը ընտրողների առաջ հանդես էր գալիս միայնակ, նրա շուրջը չկար իր աջակիցներից ոչ մեկը: Սա առիթ տվեց որոշ լրատվամիջոցների հայտնելու, որ Սերժ Սարգսյանին իր կուսակիցներից ոչ ոք չի աջակցում եւ կա լուրջ պառակտում: Սակայն ընտրողների առաջ միայնակ հանդես գալու տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է ԱՄՆ-ում, օրինակ վերջին նախագահական ընտրություններում նման քայլ կիրառեց նաեւ Ջորջ Բուշը, ինչը նրան հաղթանակ բերեց: Ընտրողների առաջ միայնակ հանդես գալու փաստը ասոցացվում է միայնակ հերոսի, առաջնորդի կերպարի հետ, որը կախում չունի իր շրջապատից եւ նրանց ոչնչով պարտական չէ, այլ հաշվետու է միայն իր ընտրողի առաջ: Այս տեխնոլոգիան կաշխատի՞ Հայաստանում` պարզ կլինի փետրվարի 19-ին: Գործող վարչապետին որպես պլյուս կարելի է գնահատել նաեւ այն, որ նա խուսափեց իր քաղաքական հակառակորդներին հայհոյելու, նախընտրական այս շրջանում այդքան կիրառվող պրակտիկայից, սա հասկանալի կերպով նկատել է հասարակ ընտրողը: Մամուլի հարցը
Այս նախընտրական շրջանում հերթական անգամ ողջ սրությամբ բարձրացավ մամուլի օբյեկտիվության խնդիրը: Եվ այսպես, ինչպիսի՞ն պետք է լինեն լրատվամիջոցները: Այս հարցին պատասխանել դժվար է, քանի որ օբյեկտիվությունը ինքնին հարաբերական հասկացություն է, եւ մեղադրել լրատվամիջոցներին, որ այս թեկնածուին ավելի տեղ են տալիս, իսկ մյուսին` ոչ, արդեն իսկ սուբյեկտիվ է: Հասկանալի է, որ թե՛ լրատվամիջոցը, եւ թե՛ լրագրողն ունեն քաղաքական կողմնորոշում, որն այսպես թե այնպես ազդում է նրանց գործունեության վրա: Մանավանդ որ ոչ մեկն էլ պարտավոր չէ հավասարաչափ տեղ կամ ժամանակ տրամադրել այս կամ այն թեկնածուին: Լրատվամիջոցների նկատմամբ ճնշում գործադրելու առումով նոր երեւույթ է հանդես եկել` վայրկյանաչափով մարդը, որը նստած հեռուստացույցի առաջ կամ կարդալով թերթերը որոշում է, ինչքան տեղ են տրամադրել այս կամ այն թեկնածուին, ինչքանով են բացասական, դրական կամ չեզոք ներկայացրել այս կամ այն թեկնածուին: Նման գործընթացն արդեն իսկ ճնշում է թե՛ լրագրողի եւ թե՛ լրատվամիջոցի նկատմամբ, ինչը ընդունելի լինել չի կարող: Օրինակ, ոչ մեկի մտքով չի անցնում չափել, թե CNN-ը ինչքան տեղ է տրամադրում դեմոկրատ թեկնածուններին եւ ինչքան հանրապետականներին: Միանգամից ասեմ, որ այդ հեռուստաընկերության եթերաժամի 70-80%-ը զբաղեցնում են դեմոկրատ թեկնածուներ, սակայն ոչ մեկը վայրկյանաչափը ձեռքին չի հայտարարում, թե CNN-ը ոչ օբյեկտիվ լրատվամիջոց է: Սակայն, հաշվի առնելով, որ վայրկյանաչափով տղաները գրանտներ են ստանում դրսից ու ընտանիք պահում, կարելի է նրանց առանձնապես չքննադատել: Անդրադառնալով «Հայլուր»-Լեւոն Տեր-Պետրոսյան «նուրբ» հարաբերություններին, որոնք նույնիսկ դարձան Սահմանադրական դատարանի քննարկման առարկան, կարող ենք ասել, որ հայրենի լրատվամիջոցների նկատմամբ նախկին նախագահի վերաբերմունքը այն բումերանգն է, որը ժամանակին ինքն էր բաց թողել եւ այժմ ողջ թափով վերադարձել է նրան: Փետրվարի 20-ին սպասելիս
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առաջ քաշած գաղափարը, թե հիմնական դեպքերը կծավալվեն ընտրություններից հետո, հուշում է, որ նախ` վերջիններս համոզված չեն իրենց թեկնածուի հաղթանակի մեջ, երկրորդ, որ ընդհանրապես նրանք դրա համար չեն սկսել իրենց նախընտրական պայքարը: Ընդհանրապես առաջին նախագահի աջակիցները ռուսական մի շարք լրատվամիջոցներում զետեղել են հոդվածներ, որտեղ փորձում են համոզել, թե Հայաստանի իշխանական վերնախավում եւ հատկապես ուժային նախարարություններում կան պաշտոնյաներ, որոնք քնում եւ տեսնում են, թե ինչպես է վերադառնում իշխանության Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հնարավոր է, որ դա նաեւ այդպես է, սակայն վտանգավորն այստեղ այն է, որ հոդվածագիրները պնդում են նաեւ, թե ընտրություններից հետո եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չանցնի, ապա փողոց դուրս եկած ժողովրդին կմիանան նաեւ ուժային նախարարությունների որոշ ստորաբաժանումներ: Այսինքն` եթե հավատանք այս լուրերին, առաջին նախագահը պատրաստվում է քաղաքացիական բախումներ հրահրել երկրում: Անկեղծ ասած, լեւոնականների նման բարբաջանքներին հակված չեմ հավատալու, ավելի շուտ ընդունում եմ ՌԻԱ-Նովոստի գործակալությանը տված Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում նա հավաստիացնում էր, թե իր չընտրվելու դեպքում բողոքի գործողությունները տեղի կունենա միայն օրենքի սահմաններում:
Ինչեւէ, հուսով եմ, որ փետրվարի 20-ին կսկսվի ոչ թե խժդժությունների, այլ հանգստության ժամանակաշրջան, երբ ժողովուրդը հանգիստ շունչ կքաշի, ազատված նախընտրական քարոզարշավ կոչվող սարսափից:
Ամեն դեպքում պարզ է, որ ընտրություններից հետո երկրում պետք է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքական դաշտում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի միջեւ առկա բարիկադային տրամադրություններին պետք է փոխարինելու գա երկխոսության եւ քաղաքական համագործակցության ձեւաչափը: Եվ պետք է զբաղվել ոչ թե իրար վարկաբեկելով եւ հայհոյելով, այլ երկխոսությամբ հանուն Հայաստանի զարգացման եւ ամրապնդման: Վերջ ի վերջո պետք է հասկանալ, որ մենք մի ազգ ենք թե՛ ՀՀ-ում եւ թե՛ ԼՂՀ-ում, ու արհեստական տարանջատման փորձերը վտանգում են մեր պետության գոյությունը: Հետգրության փոխարեն
1992-ի ամռանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Արցախում ստեղծվել էր բարդ ռազմական իրավիճակ, ընկել էին Գետաշենը, Մարտունաշենը, թշնամին վերցրել էր Մարտակերտը եւ շրջանի մեծ մասը, ընկել էր նաեւ Արծվաշենը, ադրբեջանական բանակը ցանկանում էր մուտք գործել սահմանամերձ Վահան գյուղ: Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը հանդես էր գալիս ոտքերը Սեւանում լվանալու հայտնի արտահայտություններով: Եվ հենց այս ճգնաժամային պահին` 1992-ի օգոստոսին հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ես որպես գիտնական, քաղաքական գործիչ եւ հանրապետության նախագահ, համոզված եմ, որ պատերազմը չի կարող ոչ մի լավ հետեւանք ունենալ Հայաստանի համար: Պատերազմի արդյունքը կլինի այն, ինչ որ եղավ 1920-ին, երբ Հայաստանը պետություն էր 60 հազար քառակուսի կմ տարածքով: Այն ժամանակ կային հզոր հնարավորություններ այդ տարածքների վրա ստեղծել եւ պահպանել անկախ պետականություն, եթե իշխանությունները վարեին ճկուն քաղաքականություն, եթե նրանք չխաբվեին սուտ խոստումներով, ինչպիսին էր Սեւրի պայմանագիրը, եթե նրանք չվստահեին ԱՄՆ-ին, Անգլիային, Ֆրանսիային եւ փորձեին խնդիրները լուծել ուղղակի Թուրքիայի հետ: Դրա փոխարեն նրանք գնացին անիրականանալի երազանքների հետեւից եւ կորցրեցին Հայաստանի կեսը, որովհետեւ այն ժամանակ Հայաստանը պատերազմում էր երեք հարեւանների` Ադրբեջանի, Թուրքիայի եւ նույնիսկ Վրաստանի` մեր ավանդական բարեկամի եւ դաշնակցի հետ»: Այսինքն` այն ժամանակ, երբ հայ զինվորը մարտի դաշտում վերջին ճիգերը գործադրելով, արյուն թափելով, իր կյանքի գնով փորձում էր կանգնեցնել դեպի Հայաստանի խորքը ձգտող թշնամուն, առաջին նախագահը հանդես էր գալիս պարտվողական հայտարարություններով: Միասնականության եւ համերաշխության, պայքարի ու ոգու բարձրացման կոչ անելու փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմական էքսկուրսներ էր անում եւ փորձում ապացուցել, թե ինչքան անիմաստ է կռվել թուրքի դեմ: Համոզված եմ, որ ոչինչ չի կարող ավելի վատ լինել կռվող զինվորի համար, քան վախկոտ հրամանատարը, առավել եւս, երբ նա գերագույն հրամանատարն է: Այսինքն` չմոռանանք, որ փետրվարի 19-ին մենք ընտրելու ենք ոչ միայն երկրի նախագահ, այլ նաեւ բանակի գերագույն հրամանատար, եւ հավանաբար սա էլ ավելի կարեւոր է:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Քննարկում
ARMEN գրել է:
А что, разве неправда? Не только армяне, но и греки, в какой-то мере и евреи, поверили лживым обещаниям великих держав. Евреи не получили обещанного государства в 1918 г., греки - опозорились в Малой Азии, дойдя до Анкары и откатившись назад. Мы, армяне, вообще, уцелели чудом! И Тер-Петросян прав: был шанс, мы его потеряли. И сейчас есть шанс - и опять мы его можем потерять.
Армена Манвелян, не будьте максималистом в Ваше, возрасте. В политике надо уметь отступать тактически, что бы потом иметь возможность выиграть. Уступить ферзя - выиграть партию. Но мы, армяне, известны тем, что ни ферзя не отдаём, ни победы не добываем. Каким местом Армения сейчас может добиться дипломатической или военной победы? Только большйими жертвами, кровью! Да и получит ли то, что хочет? Так что, наша нация не изменилась? Не получила уроков? Не поняли до сих пор, что только войной наши победы не решаются! Мозги нужны, "мудрая, древняя нация".
Люди типа Армена Манвеляна и заказчики его статей во времена Тиграна 2-го за снятие короны перед Помпеем навесили бы нашему царю ярлык предателя. Предатель Тигран 2-ой? Нет, спаситель отечества! Что, Армен Манвелян пойдёт освобождать Арцах или дети заказчиков его статей? Мы, армяне, не только инфантильные максималисты, мы ещё лицемеры! Нация гниёт, и уже давно.
Иногда читаешь Лео и противно становиться: оказывается, в 1860-70 гг. в армянском обществе большой толчок получила реклама профессии торговца и купца. Ну и как я потом буду доказывать греку с его Аристотелем, немцу с его Бахом, англичанину с его Черчилем, что я потомок великой нации? Анания Ширакаци, Мхитара Себастаци, Езника Кохбаци, Аракела Даврижеци, Мовсеса Хоренаци надо было переводить, а мы торгашеством занимались!
Быдло и дерьмо, иначе не могу!!!! Торгаши! Кто больше даст, тому и продаёмся! Наивные, как дети, мазохисты по жизни: нам нравится, что нас всё время обманывают "большие дяди"....
Дерьмо!
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
14Երեկ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլ հարցերի թվում մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի պատերազմի դրվագները եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հետ առկա հակասությունները: ...«ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆԵԼ ՎԵՐՋՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Փետրվարի 7-8-ին Երեւանում «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ ...ԿՈՍՈՎՈՆ ԱՅՍՕՐ ԻՐԵՆ ԱՆԿԱԽ ԿՀՌՉԱԿԻ
Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ում Կոսովոյի անկախության գաղափարի մերժմանը, սերբական այդ երկրամասը որոշել է միակողմանիորեն իրեն անկախ հռչակել փետրվարի 17-ին: Եվրոմիության երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը որոշել են ...ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿՐԱՆՔՈՎ ԿԱՄ ԽՂՃՈՎ, ԱՅԼ ՄՏԱԾԵԼՈ՛Վ
1Թեկնածուների շտաբներն արդեն ամփոփում են այս մեկ եւ կես ամիսներին արած-չարածը, շատերը զբաղված են թվաբանությամբ՝ որտեղից որքան ձայն, ումից ինչ ակնկալիք-խոստում, իսկ ավելի նեղ շրջանակում՝ ում ինչքան եւ ինչի ...ՄԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 1Հայաստանում ավարտվում է նախընտրական շրջանը, մի քանի օրից պարզ կլինի, թե ով է մեր երկրի երրորդ նախագահը: Արդեն իսկ կարելի է որոշակի հետադարձ հայացք նետել նախընտրական այս թոհուբոհին եւ փորձել վերլուծել, ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱԿՐԱՆՔ Է ԾՆՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱՆԴԵՊ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Նախագահական ընտրությունների մասին խոսակցություններն ու վեճերն այս օրերին ամենուր են, մթնոլորտը ծայրահեղ քաղաքականացված է, հասարակության նյարդերը պրկված են` մոտակա օրերից ունեցած ներքին անհանգստությունից: ...ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՈՒՆԵՆՔ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱմփոփելով ընտրարշավին նախագահական ընտրությունների թեկնածու Սերժ Սարգսյանի մասնակցությունը` ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը փաստեց. «Այն քաղաքական կապիտալը, որով գործող վարչապետը մտել էր ընտրարշավի մեջ, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ կրկին լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանն ու տեղեկացրեց փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ս. Մ.Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյան հնչեցրել է կեղծ հայտարարություն, ըստ որի ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել են Լ. Տեր-Պետրոսյանին: Եղածը մեկնաբանելով, երեկ Արթուր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ամբողջ վարչախումբը պարտված է», երեկ Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած հանրահավաքի ժամանակ իրենց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքն էլ երթով ավարտվեց` իր կողմնակիցներով նա շրջեց Երեւանի կենտրոնական փողոցներով ու վերստին մոտեցավ «Ազատության» հրապարակին: Եթե նախկին հանրահավաքին Տեր-Պետրոսյանը Մեղրին ...ՈՐՔԱ՞Ն ՄԻՏԻՆԳԱՎՈՐ Է ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Ա. Մ. 1Այս օրերին Ազատության հրապարակը դարձել է մեր քաղաքական կյանքի կիզակետը: Այստեղ իրենց նախընտրական հանրահավաքներն են անցկացնում նախագահի թեկնածուներն ու նրանց սատարող կամ աջակցող քաղաքական ուժերը: Հիմնականում ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
1Մտահոգված մամուլում հրապարակված որոշ նյութերից, 1994 թվականից «Դրո»-ի գործով ցմահ դատապարտված, «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Արծրունին երեկ հետեւյալ հայտարարություն է ուղարկել ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
Հ. Չ.ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Եվրոպայի խորհրդի միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում Երեւան է ժամանում նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ» ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ
Ն. Պ.Այս ու այն հարցումներով՝ չկողմնորոշվածներն են որոշելու ՀՀ նախագահական ընտրություններում ձայների բաշխումը: Կողմնորոշվածների մեծ մասն էլ առաջնորդվում է թեկնածուներից մեկին բացառելու սկզբունքով: Ահա եւ ամենախոսուն ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր թերթի նախորդ համարում, էլ-փոստով ստացված «Առա՛ջ, դեպի բացարձակ իշխանություն» վերնագրով հոդվածի հեղինակը, սկզբնապես ստորագրված «Վ. Դալլաքյան» եւ մեր կողմից սխալմամբ տպագրված «Վիկտոր Դալլաքյան», ԱԺ ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների, բուհերի եւ մի շարք կազմակերպությունների կանայք միացել էին ՀՕՄ-ի կազմակերպած խաղաղության երթին: Մի քանի հազար կին ոտքի էին ելել ու խաղաղության ...ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔչերին է հասանելի լռության ձայնը: Այն լսում են հազվադեպ մարդիկ, ովքեր անկեղծ են, մաքուր` խղճի ու շրջապատող մարդկանց առջեւ: Լռության ձայնը հոգու ճիչն է, սրտի խոսքը, ձայն, որ լսում ես լիակատար անկեղծության ...ՀԱՅ ԲԱՐԻՏՈՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրկու օր առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Պավել Լիսիցյանի անվան անդրանիկ միջազգային մրցույթը: 20-րդ դարի լավագույն բարիտոններից մեկի՝ Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մրցույթին ...ՅՈԹ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 2-րդ տուրում ուժեղագույնների մրցավեճին մասնակցող յոթ հայ շախմատիստներից միայն Հրանտ Մելքումյանին հաջողվեց հաղթանակ տոնել` այն էլ իր հայրենակից Արման Փաշիկյանի նկատմամբ: Վլադիմիր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Cissoccer.com ինտերնետային կայքէջը վկայակոչելով կիպրոսյան մամուլը, տեղեկացնում է, որ Օրոկլին քաղաքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համազգեստով 29-ամյա ֆուտբոլիստը մեքենայից գողացել է 1000 եվրո ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկել է շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Ցավոք, մեկնարկն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար, որը սեւերով զիջեց Վեսելին Թոփալովին: Ընդհանրապես, առաջին տուրը բավական ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՒՅՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի առաջնությունը: «B» խմբի միակ ուղեգրի համար մրցավեճի են բռնվել Հայաստանի, Հունաստանի եւ Բոսնիայի հոկեյիստները: Առաջնությունը ...ԳՈՂԻՆ ԲՌՆԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԱՆԸ
Մ. Մ.Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02.15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել է դատախազի որդին` ...
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ Է ՍԿՍԵԼ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՐՐԻ ՄԱՆԳՈՒՐՅԱՆ (ԿՐՏՍԵՐ)
Հ. Ծ.ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՄԸՆԿՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Ա. Բ.ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ՝ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

