
«ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆԵԼ ՎԵՐՋՈՒՄ»
Փետրվարի 7-8-ին Երեւանում «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաեւ Միջմշակութային երկխոսության պլատֆորմի գլխավոր քարտուղար, Ստամբուլի գրողների եւ լրագրողների հիմնադրամի փոխտնօրեն Ջեմալ Ուշաքը: Նա այցելեց «Ազգի» խմբագրություն եւ սիրահոժար պատասխանեց մեր հարցերին: - Ի՞նչ տպավորություն եք ստացել միջազգային գիտաժողովից:
- Ընդհանուր առմամբ գիտաժողովն օգտակար եմ համարում, թեեւ դրա մակարդակը չէր համապատասխանում վերնագրի բովանդակությանը, այսինքն՝ դա չէր նպաստում Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում խաղաղություն հաստատելու առաջադրանքին: Զեկուցողները ոչ այնքան անդրադարձան Մերձավոր Արեւելքի, որքան Կովկասի խնդիրներին: Պետք է հաշվի առնել, որ դա պաշտոնական հանդիպում չէր, ուստի գիտաժողովում սուր եւ կոնկրետ խնդիրների անդրադարձ չկատարվեց: Սակայն Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Աբխազիայի հիմնահարցի առնչությամբ կառչեցին սեփական թեզերից: Այնուամենայնիվ, գիտաժողովի եզրափակիչ հայտարարությունը տալիս է Կովկասում խաղաղության հաստատման եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտ նախանշանները: Սրանից հետո կարելի է աշխատանքներ ծավալել մասնագիտացված խմբերում եւ խուսափել միմյանց նկատմամբ ատելություն սերմանող արտահայտություններից, հատկապես կովկասյան երկրներում: Դա շատ կարեւոր է, պետական քաղաքական գործիչները, գիտնականները կարող են շատ ջերմ ելույթներ ունենալ, սակայն երբ կրթական համակարգում եւ դպրոցներում շարունակվում է հարեւանների մասին ատելություն ներշնչող բացասական արտահայտությունների օգտագործումը, այդ ելույթները դառնում են անիմաստ: Ես հատկապես ուշադրություն եմ դարձնում պատմության եւ լեզվի դասագրքերի վրա: Կարծում եմ, մնայուն խաղաղության հաստատման համար խիստ անհրաժեշտ է թշնամանքի, ատելության վերաբերյալ արտահայտությունների դուրսբերումը այս գրքերից: - Ձեր ասածը վերաբերո՞ւմ է Թուրքիայում հրատարակվող դասագրքերին:
- Անշուշտ: - Ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ բոլորովին չեմ կարծում, թե մեր դասագրքերը ատելություն եւ թշնամանք սերմանող արտահայտություններ պարունակեն հարեւանների նկատմամբ:
- Դա ինձ համար շատ ուրախալի է: - Երբ դուք նշեցիք ատելության մասին, ես ակամա հիշեցի Ռամիլ Սաֆարովին: Բուդապեշտում հայ զինծառայողին սպանելու համար այս մարդասպանը տարվա մարդ է ընտրվել Ադրբեջանում եւ հռչակվել է ազգային հերոս:
- Իհարկե, քանի դեռ կատարվում են նման բաներ, խաղաղություն հաստատելը դժվար է: Վերջին տարիներին, կարծում եմ, 3 տարի առաջ, Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հանդես բերեց նախաձեռնություն եւ դասագրքերը մաքրվեցին ռուսների վերաբերյալ բացասական արտահայտություններից: Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության պատմությունը մեծապես ռուս-թուրքական պատերազմների պատմություն էր: - 2007-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Մարմարայի ուսուցանողների» միության հետ համատեղ ծրագիր էր իրականացրել: Դուք մասնակցել եք այդ ծրագրի ստամբուլյան միջոցառումներին: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:
- Այդ միջոցառումները գիտաժողովի համեմատ շատ ավելի մասնագիտացված էին, մասնակիցները երիտասարդ էին եւ ամենակարեւորը` դրանք ապագայի առումով շատ ավելի խոստումնալից էին: Իմ կարծիքով, որոշակի ծրագրի շրջանակներում հրավիրվող մասնագիտացված միջոցառումներն ավելի արդյունավետ են: - Գիտաժողովում հնչեցին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված զեկուցումներ: Ի՞նչ կարծիքի եք դրանց մասին:
- Ի՞նչ ասեմ, յուրաքանչյուր ոք կրկնեց իր «երգը»: Մեր հայ բարեկամները, որոնք իրենց տեսանկյունից գուցե իրավացի են, համառորեն կրկնեցին իրենցը: Եթե ուզում եք լողալ գետում, որի հատակը աղտոտված է, ապա միառժամանակ պետք է զերծ մնալ հատակ իջնելու գայթակղությունից: Ուզում եմ ասել հետեւյալը. այսօր հայ-թուրքական հարաբերությունների վրա իր կնիքն է թողնում ձեր արտահայտությամբ «Ցեղասպանության», իսկ Թուրքիայում ընդունված ձեւով «այսպես կոչված ցեղասպանության» խնդիրը: Մինչդեռ սա այն հարցն է, որը վերջինը պետք է լուծվի: Չեմ կարծում, որ օգտակար է բանավեճը հենց այս կետից սկսելը: Հարգում եմ եւ գիտեմ, որ 1915-ի իրադարձությունները ե՛ւ աշխարհի, ե՛ւ Հայաստանի հայերի ինքնության մասն են: Եվ հեշտությամբ հաշտվելու խնդիր էլ չէ ժողովրդի համար: Թվաքանակը կարեւոր չէ. 10, 50, 100, 500 հազար, թե 1 մլն: Որեւէ մարդուն կամ մարդկանց տնից-տեղից կտրելը, որը նրանց համար հիշողություն է, պատմություն, ընտանեկան օջախ, այն էլ մեկ այլ վայր աքսորելու նպատակով, հեշտությամբ ըմբռնել չի կարելի: Սակայն չպետք է մոռանալ, որ նույնիսկ «տեղահանության մասին կառավարական որոշման» մեջ հաճախակի է օգտագործվում «որոշ հայեր, հայերի մի մասը, մի խումբ հայերին» արտահայտությունները: Թեեւ դժվար է ասել, թե այդ որոշը հայերի քանի տոկոսն է կազմել. 10, 15, կարեւոր չէ: Բայց տեղահանվել է «որոշ մասը», ոչ թե բոլոր, թեեւ բոլորն են կրել տեղահանության զրկանքները: Ելակետ ընդունելով պատմական սխալները, բանավեճը անցյալի սխալներով սկսելը եւ այսօրվա լուծումը այդ սխալների մեջ որոնելը կամ այդ սխալների հիման վրա ներկայի մասին դատողություններ անելը, իմ կարծիքով, դժվարին հարց է: Պետք է կենտրոնանալ այլ հարցերի վրա, նաեւ ասել, որ այդ օրերին տեղահանության ենթարկվողները միայն հայերը չեն եղել: Շուրջ 600 հազար մահմեդականներ, որոնց մի մասը թուրք էին, մյուսը՝ ոչ, Բալկաններից աքսորվել էին Անատոլիա: Որքան էլ նրանք փոխանակման կարգով էին եկել, սակայն նրանց գալը նույնպես պարտադրված էր: Նրանք Անատոլիա էին եկել Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սալոնիկից, Ռոդոսից, Կրետեից: Այսինքն՝ երկու ժողովուրդներն էլ, ելնելով ընդհանուր վշտից, պարտավոր են հասկանալ միմյանց, փոխանակ մեղադրելու: Ի դեպ, պատմությանը պետք է անդրադառնալ պատմությունից դասեր քաղելու նպատակով: Եթե պատմությունը դառնում է կռվելու միջոց, ավելի լավ է մի կողմ թողնել եւ չխառնել: - Ջեմալ բեյ, 1991-ին, երբ անկախանում էր Հայաստանը, Թուրքիան 3 նախապայման առաջադրեց: Առաջին նախապայմանը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Չհիշատակել 1915-ի իրադարձությունները»: Այսինքն՝ այդ հարցը հենց Թուրքիան է խառնել:
- Ես դիվանագետ չեմ: Թող այդ նախապայմանը առաջադրած լինի Թուրքիան, սակայն ներկայումս հարցից կառչողը Հայաստանն է: Մեր հայ բարեկամները կարծում են, որ ողջ աշխարհը ճանաչել է Ցեղասպանությունը եւ հերթը Թուրքիային է հասել: Դա Թուրքիայի համար չափազանց բարդ խնդիր է: Այդ մասին հիշատակելու դեպքում Վանում, Էրզրումում հայ զինյալների սպանած թուրքերի հարցն էլ օրակարգ է մտնում: Այսինքն՝ փորփրելով ընդհանուր վիշտը, ընդամենը տեղիք ենք տալու ամուլ քննարկումների, թե ովքեր են ավելի շատ զոհ տվել՝ դո՞ւք, թե մենք: - ՀՀ նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Ցեղասպանության ճանաչումը պարտադիր չէ: Այսինքն՝ Ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման Հայաստանը չի առաջադրում: Նա պարզապես դեմ է նախապայմանների առաջադրմանը:
- Դուք ուզում եք ասել, որ Հայաստանը առաջարկում է բանակցություններ սկսել առանց նախապայմանի, իսկ դա արձագանք չի գտնում Թուրքիայում: Որքան ինձ հայտնի է, Թուրքիան երեք կարեւոր նախապայման ունի. առաջինը` Ցեղասպանության հարցը, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստան արտահայտության օգտագործումը քաղաքական բովանդակությամբ, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ղարաբաղյան հարցը ուղղակիորեն չի առնչվում Թուրքիային: Առնչվում է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների առումով: Սակայն ըստ կարեւորության, բոլոր դեպքերում էլ երրորդ տեղում է եւ ածանցվում է առաջին երկու հարցերին: Ես որպես շարքային քաղաքացի եւ լրագրող, ցանկանում եմ, որ առանց այսպիսի սուր հարցերի վրա կենտրոնանալու քննարկվեն այլ հարցեր, հատկապես երկու հասարակությունների նկարագրի բարելավմանը միտված: Եթե հայերի մի հատված դավաճանել է պետությանը, ինչի մասին նշված է «տեղահանության մասին որոշման» մեջ, ապա մյուսների նկարագիրը պետք է դրական լինի: Դա երկու հասարակություններին է վերաբերում: - Որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան լինեն եղբայրական երկրներ, մեր դիրքորոշումը որոշ հարցերում ավելի մոտ է թուրքականին, քան ադրբեջանականը: Օրինակ` Իրանի հարցում: Ինչպես հայտնի է, Իրանը Հայաստանի համար եղբայրական եւ բարեկամական երկիր է, Թուրքիան էլ իրանական պետության հետ սերտ հարաբերություններ է զարգացնում, իսկ Ադրբեջանը ձեւավորման դեպքում պատրաստվում է միանալ ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական կոալիցիային: Նույնը կարելի է ասել Սիրիայի պարագայում: Մենք այս պետության հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք: Վերջին տարիներին Սիրիային մերձենում է նաեւ Թուրքիան: Նույնն է կատարվում նաեւ Լիբանանի նկատմամբ:
- Շատ ճիշտ եք: 10 տարի առաջ Թուրքիան գրեթե պատերազմական վիճակում էր Սիրիայի հետ: Եթե պետական գործիչները ցանկանան, ապա մեր հարցերը երեք օրում կկարգավորվեն: - Գուցե պետք չէ ամեն ինչ թողնել պետական գործիչներին: Վերջում ի՞նչ կցանկանայիք:
- Թախանձագին խնդրում եմ կենտրոնանալ ընդհանրությունների, կենցաղի եւ մշակույթի նմանությունների վրա: Ի վերջո, մեր երկու ժողովուրդները, սկսած 12-րդ դարից, գոյակցել են: Միայն վերջին 200 տարիներին են խնդիրներ ունեցել: Այն էլ իմպերիալիստական պետությունների միջամտության պատճառով: Եկեք փակագծի մեջ վերցնենք մեր համատեղ գոյակցության վերջին 200, ավելի շուտ` 100 տարվա պատմությունն ու շարունակենք հաշտ ու խաղաղ ապրել 700 տարվա գոյակցության օրինակով:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
Ella գրել է:
Կեղծավոր թուրք... Քա՞նի հայի դեռ հում հում կուտեիր առանց օֆ անելու: Էս անհիմն ու անիմաստ հեքիատներդ պահիր մեկ ուրիշի համար:
xald գրել է:
tyrckin chhavatag hishech Davit Bekin
Սարգիս գրել է:
Շնորհավորում եմ բոլորին Ս.Սարգսյանի՝ Նախագահի հաղթանակի համար: Ժողովուրդը ԽՈՍԵԼ է և ընտրել իր ՆԱԽԱԳԱՀԻՆ:
ՀԱՅ գրել է:- Սարգիս
Շնորհավորում եմ բոլորին Ս.Սարգսյանի՝ Նախագահի հաղթանակի համար: Ժողովուրդը ԽՈՍԵԼ է և ընտրել իր ՆԱԽԱԳԱՀԻՆ:
քո նախագահին ոչ թէ ԺՈՂՈՎՐԴԻ- Սարգիս
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
14Երեկ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլ հարցերի թվում մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի պատերազմի դրվագները եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հետ առկա հակասությունները: ...«ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆԵԼ ՎԵՐՋՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Փետրվարի 7-8-ին Երեւանում «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ ...ԿՈՍՈՎՈՆ ԱՅՍՕՐ ԻՐԵՆ ԱՆԿԱԽ ԿՀՌՉԱԿԻ
Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ում Կոսովոյի անկախության գաղափարի մերժմանը, սերբական այդ երկրամասը որոշել է միակողմանիորեն իրեն անկախ հռչակել փետրվարի 17-ին: Եվրոմիության երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը որոշել են ...ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿՐԱՆՔՈՎ ԿԱՄ ԽՂՃՈՎ, ԱՅԼ ՄՏԱԾԵԼՈ՛Վ
1Թեկնածուների շտաբներն արդեն ամփոփում են այս մեկ եւ կես ամիսներին արած-չարածը, շատերը զբաղված են թվաբանությամբ՝ որտեղից որքան ձայն, ումից ինչ ակնկալիք-խոստում, իսկ ավելի նեղ շրջանակում՝ ում ինչքան եւ ինչի ...ՄԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 1Հայաստանում ավարտվում է նախընտրական շրջանը, մի քանի օրից պարզ կլինի, թե ով է մեր երկրի երրորդ նախագահը: Արդեն իսկ կարելի է որոշակի հետադարձ հայացք նետել նախընտրական այս թոհուբոհին եւ փորձել վերլուծել, ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱԿՐԱՆՔ Է ԾՆՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱՆԴԵՊ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Նախագահական ընտրությունների մասին խոսակցություններն ու վեճերն այս օրերին ամենուր են, մթնոլորտը ծայրահեղ քաղաքականացված է, հասարակության նյարդերը պրկված են` մոտակա օրերից ունեցած ներքին անհանգստությունից: ...ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՈՒՆԵՆՔ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱմփոփելով ընտրարշավին նախագահական ընտրությունների թեկնածու Սերժ Սարգսյանի մասնակցությունը` ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը փաստեց. «Այն քաղաքական կապիտալը, որով գործող վարչապետը մտել էր ընտրարշավի մեջ, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ կրկին լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանն ու տեղեկացրեց փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ս. Մ.Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյան հնչեցրել է կեղծ հայտարարություն, ըստ որի ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել են Լ. Տեր-Պետրոսյանին: Եղածը մեկնաբանելով, երեկ Արթուր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ամբողջ վարչախումբը պարտված է», երեկ Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած հանրահավաքի ժամանակ իրենց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքն էլ երթով ավարտվեց` իր կողմնակիցներով նա շրջեց Երեւանի կենտրոնական փողոցներով ու վերստին մոտեցավ «Ազատության» հրապարակին: Եթե նախկին հանրահավաքին Տեր-Պետրոսյանը Մեղրին ...ՈՐՔԱ՞Ն ՄԻՏԻՆԳԱՎՈՐ Է ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Ա. Մ. 1Այս օրերին Ազատության հրապարակը դարձել է մեր քաղաքական կյանքի կիզակետը: Այստեղ իրենց նախընտրական հանրահավաքներն են անցկացնում նախագահի թեկնածուներն ու նրանց սատարող կամ աջակցող քաղաքական ուժերը: Հիմնականում ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
1Մտահոգված մամուլում հրապարակված որոշ նյութերից, 1994 թվականից «Դրո»-ի գործով ցմահ դատապարտված, «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Արծրունին երեկ հետեւյալ հայտարարություն է ուղարկել ...ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
Հ. Չ.ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Եվրոպայի խորհրդի միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում Երեւան է ժամանում նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...«ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ» ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ
Ն. Պ.Այս ու այն հարցումներով՝ չկողմնորոշվածներն են որոշելու ՀՀ նախագահական ընտրություններում ձայների բաշխումը: Կողմնորոշվածների մեծ մասն էլ առաջնորդվում է թեկնածուներից մեկին բացառելու սկզբունքով: Ահա եւ ամենախոսուն ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր թերթի նախորդ համարում, էլ-փոստով ստացված «Առա՛ջ, դեպի բացարձակ իշխանություն» վերնագրով հոդվածի հեղինակը, սկզբնապես ստորագրված «Վ. Դալլաքյան» եւ մեր կողմից սխալմամբ տպագրված «Վիկտոր Դալլաքյան», ԱԺ ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների, բուհերի եւ մի շարք կազմակերպությունների կանայք միացել էին ՀՕՄ-ի կազմակերպած խաղաղության երթին: Մի քանի հազար կին ոտքի էին ելել ու խաղաղության ...ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔչերին է հասանելի լռության ձայնը: Այն լսում են հազվադեպ մարդիկ, ովքեր անկեղծ են, մաքուր` խղճի ու շրջապատող մարդկանց առջեւ: Լռության ձայնը հոգու ճիչն է, սրտի խոսքը, ձայն, որ լսում ես լիակատար անկեղծության ...ՀԱՅ ԲԱՐԻՏՈՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրկու օր առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Պավել Լիսիցյանի անվան անդրանիկ միջազգային մրցույթը: 20-րդ դարի լավագույն բարիտոններից մեկի՝ Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մրցույթին ...ՅՈԹ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 2-րդ տուրում ուժեղագույնների մրցավեճին մասնակցող յոթ հայ շախմատիստներից միայն Հրանտ Մելքումյանին հաջողվեց հաղթանակ տոնել` այն էլ իր հայրենակից Արման Փաշիկյանի նկատմամբ: Վլադիմիր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Cissoccer.com ինտերնետային կայքէջը վկայակոչելով կիպրոսյան մամուլը, տեղեկացնում է, որ Օրոկլին քաղաքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համազգեստով 29-ամյա ֆուտբոլիստը մեքենայից գողացել է 1000 եվրո ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկել է շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Ցավոք, մեկնարկն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար, որը սեւերով զիջեց Վեսելին Թոփալովին: Ընդհանրապես, առաջին տուրը բավական ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՒՅՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի առաջնությունը: «B» խմբի միակ ուղեգրի համար մրցավեճի են բռնվել Հայաստանի, Հունաստանի եւ Բոսնիայի հոկեյիստները: Առաջնությունը ...ԳՈՂԻՆ ԲՌՆԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԱՆԸ
Մ. Մ.Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02.15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել է դատախազի որդին` ...
ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Թարգմ. Հ. Ծ.ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՍԱՏԱՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ
Մ. Խ.ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Հ. Ծ.ԶԱՎԵՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ` ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ
Հ. Ծ.
ՄԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԴՈՒՔ ԴԻՄԱՑԵՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

