
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
Այժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել էին Ուկրաինան այդ ռազմական դաշինքի մեջ ներքաշելու նպատակով:
Հայաստանում նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Թեկնածուներից մեկը՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ աղմկալի, ագրեսիվ-չարամիտ եւ հիստերիկ ընտրարշավ է ծավալել: Նրան աջակցող ՀՀՇ-ն 2007-ի մարտյան ընտրություններից հետո տեղ չունի ՀՀ խորհրդարանում: Տեր-Պետրոսյանը միջոցների պակասություն չունի: Հենց միայն Երեւանում տարածվող նրա DVD-ների թողարկման վրա թերեւս հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվել: Նախկին նախագահը փաստորեն խոսում է Բերեզովսկու լեզվով: Հայաստանի եւ արտերկրի մամուլում զգալի թվով հրապարակումներ կան նրա եւ փախստական օլիգարխի կապերի մասին: Ֆինանսավորման մյուս աղբյուրների մասին կարելի է ենթադրություններ անել լոկ այն ներբողներով, որ նրան ձոնում են թուրք պաշտոնաթող քաղաքական գործիչներն ու դիվանագետները:
Փետրվարի 9-ին Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքի ժամանակ (ըստ որոշ տեղեկությունների, շատերին Երեւան էին բերել ավտոբուսներով) արվեցին սենսացիոն «բացահայտումներ», թե 1999-ի ողբերգական դեպքերի իրական պատճառն իբր եղել է Մեղրու շրջանն Ադրբեջանին հանձնելու Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի մտադրությունը: Ճղճղան «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց իբր իր հայթայթած պայմանագրի տեքստը, որտեղ խոսվում է Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի դիմաց Մեղրին հանձնելու մասին: Ստուգումից հետո պարզվեց, որ դա արդեն հայտնի «Գոբլի ծրագիրն» է, իսկ «պայմանագրի» լուսապատճենը վատ թխված կեղծիք է:
Վերջին տարիներին հենց Մեղրիի շրջանում հաղորդակցման մեծ նախագծեր են իրականացվում (գազամուղ, ճանապարհներ եւ այլն): ՀՀ իշխանությունների ամենամոլի քննադատներն անգամ չեն կարող նրանց մեղադրել Հայաստանն Իրանից կտրելու փորձերի մեջ: Մինչդեռ հենց նախկին նախագահն էր հակված նմանօրինակ «փորձարարությունների»:
Նրա ծրագրերից մեկը ենթադրում է ազգային բանակի թվակազմի կտրուկ կրճատում: ԼՂՀ շրջակա անվտանգության գոտուց ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների միակողմանի դուրսբերումը Զանգեզուրի շրջանները եւ առաջին հերթին Մեղրին կդնի անչափ խոցելի կացության մեջ: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին կշարունակվի մինչեւ Նախիջեւան, ապա Ադրբեջանը եւ նրա պաշտպանները կարող են գայթակղություն ունենալ լիովին ավարտելու Հայաստանի տրանսպորտային-հաղորդակցական շրջափակումը, նրան վերջնականապես դարձնելով մեկուսի միջնատարածք: Այս ամենն ուղղակիորեն սպառնում է հայոց պետականությանը եւ, բացառված չէ, մտնում է այն ուժերի ծրագրերի մեջ, որոնք եռանդագին պաշտպանում են լոկ փոխվրեժի ձգտող Տեր-Պետրոսյանին:
Երկրի ներքաղաքական իրադրության միտումնավոր սրման եւ ապակայունացման փորձերը լիովին համընկնում են մի շարք աշխարհաքաղաքական ուժերի նկրտումներին, որոնք շահագրգռված են Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխմամբ:
Հեռանալուց 10 տարի անց Տեր-Պետրոսյանը ոչ թե միավորել, այլ, ընդհակառակը, մասնատել է հայկական ընդդիմադիր կուսակցություններն ու խմբավորումները: Նրանից բացի նախագահության թեկնածուներ են Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ ուրիշներ: Նրանք ավելի շուտ պայքարում են իրար դեմ: Շարունակվում է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վեճը 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Արտաշես Գեղամյանը նախկին նախագահին մեղադրում է նախընտրական գրագողության, նախընտրական ծրագրում Գեղամյանի գաղափարների օգտագործման մեջ: Իսկ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սեփական հեռուստաալիքով, թեկուզ անուղղակիորեն, պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միավորմանը վերաբերող լուրերը սնանկ դուրս եկան: Ասենք, Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածն էլ չի կարող շատ մեծ լինել: Նրան պաշտպանում են ՀՀՇ անդամներն ու նրանց ընտանիքները, երիտասարդության եւ արեւմտամետ մտավորականության որոշակի մասը, ինչպես նաեւ մի քանի գործարարներ եւ փոքր կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ:
Այս ամենը Տեր-Պետրոսյանին դրդում է պոպուլիստական նպատակներով սիրաշահել ներկայիս իշխանություններից վիրավորված անձանց եւ դիմել Արեւմուտքի կառույցներին, միջազգային կազմակերպություններին հորդորելով ճնշում գործադրել պաշտոնական Երեւանի վրա՝ անկախ ընտրությունների իրական արդյունքներից: «Մենք արդեն հաղթել ենք, իսկ փետրվարի 19-ին մնում է միայն արձանագրել մեր հաղթանակը», փետրվարի 9-ի հանրահավաքում հայտարարեց ՀՀՇ պաշտոնական առաջնորդ Արարատ Զուրաբյանը:
Սրանք լոկ խոսքեր չեն. պատրաստ է գործողությունների որոշակի սցենար: Այսպես, արդեն փետրվարի 20-ին Տեր-Պետրոսյանը պետք է հայտարարի զանգվածային ընտրախախտումների մասին: Նախօրեին՝ փետրվարի 19-ի գիշերը, ընտրական տեղամասերում սկսվում են զանգվածային սադրանքներ: Թե դա ինչպես է լինում, տեսել ենք Թալինի եւ Արտաշատի բախումների ժամանակ: Փետրվարի 20-ին «Երկրապահի» մի մասը եւ մի քանի փոքր խմբավորումներ հայտարարում են ընտրությունների անօրինականության մասին, հաղթող ճանաչում Տեր-Պետրոսյանին, նրան հավատարմության երդում տալիս, իսկ անսպասելիորեն հայտնված Վանո Սիրադեղյանը հրաման է արձակում ՆԳՆ բոլոր աշխատակիցների՝ «օրինական նախագահի» ենթակայության տակ անցնելու մասին:
Այդպիսով կազմակերպվում է երկիշխանության դասական իրավիճակ, երբ հաջորդաբար փորձեր են արվում զավթելու ուժային նախարարությունների շենքերը եւ Երեւանում զինված բախումներ են սկսվում ՀՀՇ ռազմականացված կառույցների մասնակցությամբ: Ընդսմին, հեղաշրջման կազմակերպիչները թերեւս փորձեն ստանալ ԱՄՆ դեսպանության եւ Արեւմուտքի այլ ներկայացուցչությունների աջակցությունը:
Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության գոյությունը հասարակությանը պետք է հեռու պահի նման ծայրահեղություններից, քանզի հակառակորդը կարող է օգտվել Հայաստանի ներքին անկայունությունից:
Ինչ վերաբերում է նախագահության թեկնածու, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին, նրա հաղթանակը միանգամայն ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին: Նա գործնական եւ ուժեղ քաղաքական գործիչ է, բավականաչափ ժողովրդականություն ունի, կարողանում է ընդհանուր լեզու գտնել Արեւմուտքի եւ Արեւելքի պետական ղեկավարների հետ, ապահովել հայոց պետության զարգացումն աշխարհաքաղաքական ծանր պայմաններում: Հանրապետության իշխանությունները հիանալի գիտակցում են մասնավորապես Ռուսաստանի հետ համագործակցելու առաջնային բնույթը:
1991-96-ին Հայաստանը լքեցին գրեթե 700 հազար մշտական բնակիչներ: Հանրապետությունը կարող է պարզապես չդիմանալ արտաքին «բարեկամների» ջանքերով «Լեւոնի վկաների» երկրորդ գալստյանը: wwwfondsk.ru
- ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԿՐԿԻՆ ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐՅԱՆԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ» ՄՈՒՏՔԸ ՏՈՄՍԵՐՈՎ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՉԱՓՈՎ ԵՆ ՆՎԱԶԵԼ
Ա. Մ.«ՕՐՀՆԵՐԳԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԺ-ՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

