
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
Նախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր մեջ կրել եւ այսօր էլ կրում է առավել մեծ կշիռ ունեցող «քաղաքական խաղի» բաղադրամասեր, որոնք վերաբերում են համաշխարհային եւ տարածաշրջանային ուժային կենտրոնների ազգային շահերին, Հվ. Կովկասի «հայկական հատվածի» հետ կապված այդ երկրների կողմից ուրվագծված քաղաքական սցենարներին, «Արեւելք»-«Արեւմուտք» ռազմավարական մրցակցության մեջ տարածաշրջանային երկրների եւ հատկապես Հայաստանի` որպես փոքր, սակայն ուրույն կարեւորություն ունեցող օղակի դերակատարման որոշմանը: Այս տեսանկյունից նախագահական ընտրություններում հայկական քաղաքական բանավեճի առանցքը դառնում է արդեն մի քանի դար շարունակ հայկական մտավորականության եւ քաղաքական ընտրանու մտորումների կենտրոնում գտնվող «կողմնորոշման» հարցադրումը եւ պատմական այն ծանր անդրադարձերը, որ ունեցել է այդ «հարցին» ոչ հաշվենկատ լուծում տալը հայ ազգի եւ հայոց պետականության հետագա ճակատագրի վրա:
Ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների ներքո հայկական քաղաքական օրակարգի արտաքին քաղաքական հիմնասյունը շարունակում է մնալ ղարաբաղյան հարցը, որը արտաքին քաղաքական իր բովանդակությունից զատ, ձեռք է բերել նույնքան կարեւոր ներքաղաքական նշանակություն` վերածվելով մերօրյա հայ քաղաքական մշակույթի առանցքային բաղկացուցիչներից մեկին (հիշենք, որ հենց ղարաբաղյան հիմնախնդրի փիլիսոփայության համատեսքստում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն է տեղ ունենում, իսկ հանրային գիտակցության կտրվածքով` լայն երկխոսություն կամ որոշակի կոնսենսուս ծավալվում): Իր վրա կրելով արդեն տասնամյակը բոլորած «անհամաչափ կոմպլեմենտարիզմի ուրվականի» տարաբնույթ ազդեցությունը` ղարաբաղյան հարցի լուծման փիլիսոփայությունը ներպարփակվում է «Միացյալ Նահանգներ-Ռուսաստան» ռազմավարական ձեւաչափում, որի շրջանակներում հակամարտության կողմերը մերթընդմերթ խորացնելով իրենց հարաբերությունները կամ Մոսկվայի, կամ Վաշինգտոնի հետ, փորձում են հարցին` իրենց շահերին համահունչ լուծում տալ: Այս պայմաններում հայ հանրային ընկալումը եւ մերօրյա քաղաքական փիլիսոփայության հայկական ըմբռնումը հանգում է նրան, որ «ՀՀ նախագահ պետք է դառնա այն անձը, ով ի վիճակի է լուծել ղարաբաղյան հիմնահարցը հօգուտ ՀՀ-ի»: Դառնալով «հարցերի հարցը»` ղարաբաղյան հիմնախնդիրը եւ որպես ինչ-որ առումով նրա հետեւանք` Հայաստանի քաղաքական կողմնորոշման հիմնախնդիրը վեր են ածվել նախագահական պայքարի հրապարակային բանավեճի կարեւորագույն բաղադրատարրից մեկին: Չունենալով զարգացած քաղաքական գիտակցություն եւ գործնականում նյութականացված քաղաքական ազգային պատկերացումներ` հայ հասարակությունը «ղարաբաղյան հիմնահարցի» լուծման տրամաբանության ներքո կառուցում է իր «փողոցային ժողովրդավարությունը», ուր գերակայում է «homo homini lupus est (մարդը մարդուն գայլ է) Հոբսյան հայտնի սկզբունքը: Նման իրողությունը ոչ միայն հիմնահատակ վերացնում է հանրային գիտակցության մեջ ժողովրդավարական ընկալումների եւ արարողակարգերի դերի ու հետագա նշանակության մասին պատկերացումների սաղմերը, այլ նաեւ կարծրատիպային մի իրավիճակ ստեղծում, երբ քաղաքացին իրեն պատասխանատու չի զգում պետության եւ նրա քաղաքական ճակատագրի որոշման համար: Քաղաքացիականության դեֆիցիտը պայմաններ է ստեղծում, որ քաղաքացին տարբերակում անցկացնի իր եւ պետության միջեւ, համակերպվելով ձեւավորված «խաղի կանոների» հետ: Արդյունքում «vox populi - vox dei (ժողովրդի ձայնը բարձրյալի ձանն է)» ընկալումը հայկական իրողությունների ներքո վերածվում է «ձայն բարբառոյ յանապատի»:
Թերեւս այսօրինակ քաղաքական կլիմայի պայմաններում է Հայաստանը դիմավորում երկրի մոտակա տասնամյա զարգացման քաղաքական ճակատագիրը որոշող նախագահական ընտրություններին, որոնք ՀՀ-ի համար կարեւորվում են ոչ միայն երկրի նախագահի ընտրության տեսանկյունից, այլ հատկապես հայկական պետության զարգացման ուղեգծի վերաբերյալ մեծ բանավեճի առումով:
Քաղաքական դիտարկումները եւ փորձագիտական (ինչպես նաեւ տարաբնույթ տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները) գնահատականները փաստում են, որ նախագահական մրցասպարեզի վերջնափուլում քաղաքական «բախումը» կամ «մեծ բանավեճը» ընթանալու է ոչ թե հայ քաղաքական դաշտի քաղաքական «արվարձաններում» հայտնված «ժողովրդական» Տիգրան Կարապետյանի, Հայաստանի հանրային քաղաքական դաշտ լիարժեքորեն մուտք գործելու բավական «թանկարժեք հայտ» ներկայացրած եւ իր` ինչ-որ առումով տարբերվող քաղաքական մոտեցումները ազգաբնակչությանը ներկայացնել ցանկացող Արման Մելիքյանի, կամ իր առջեւ առավելապես ակտիվ քաղաքական գործընթացներին գործուն մասնակից դառնալու խնդիր դրած Արամ Հարությունյանի միջեւ, այլ Հայաստանի բեւեռացված քաղաքական համակարգի երկու` մեր կարծիքով անտագոնիստական կենտրոնների` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից գլխավորվող ազգային պահպանողականության հոսանքի եւ առավելապես ազատական ուղեգծի կողմնակից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորվող քաղաքական ուժերի միջեւ: Այլ թեկնածուները` Վ. Հովհաննիսյանը, Ա. Բաղդասարյանը, Ա. Գեղամյանը եւ, ինչու չէ, նաեւ Վազգեն Մանուկյանը, իհարկե եւս կկարողանան որոշակի գաղափարաքաղաքական լրամշակումներ մտցնել ընտրական բանավեճի մեջ, սակայն հարկ է նշել, որ ո՛չ Հովհաննիսյանի «ազգային սոցիալիզմը», ո՛չ Բաղդասարյանի «օրինաց երկիր» կառուցելու մոտեցումները, ոչ Գեղամյանի «արարման» ծրագիրը, ո՛չ էլ Մանուկյանի «համակարգային փոփոխությունները» չեն ածանցվում «նախկիններ-ներկաներ» հիմքային հակադրության քաղաքական ձեւաչափից:
Վերջին տարիների ՀՀ քաղաքական դաշտի միօրինակության ներքո ձեւավորված քաղաքական կլիման մի իրավիճակ է ստեղծել, որի պայմաններում ՀՀ քաղաքական դաշտը նմանվում է «միակողմանի երթեւեկությամբ փողոցի», ուր բոլորը խաղի առկա կանոնների ներքո փորձում են կանգնել` իրենց ընկալմամբ ուժի եւ կայունության հետ նույնացվող թեկնածուի կողքին: Այդ թեկնածուն «նոր բարքերի» պայմաններում իրավունք է ձեռք բերում դառնալ «առաջինը»: Արդյունքում հանրության մի` ոչ ակտիվ, սակայն, բավական ստվար հատվածը, առանց պարտադրանքի, ընդունում է ներկայացվող «խաղի կանոնները» եւ ուղղորդվում դրանցով` իրենց այդ քայլը արդարացնելով այն հիմնավորմամբ, թե «մեկ ծաղկով գարուն չի գա»: Այս տեսանկյունից բավական հետաքրքիր էր ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն, որը դրական անդրադարձ կարող է ունենալ քաղաքական երկխոսության ծավալման, հայ քաղաքական մշակույթի զարգացման, քաղաքական համակարգում պլյուրալիզմի, բազմակենտրոնության, եւ ամենից կարեւորը` իրական քաղաքական բանավեճի ապահովման տեսանկյունից: Հատելով նախագահական ընտրապայքարին իր մասնակցության «քաղաքական ռուբիկոնը»` Տեր-Պետրոսյանը նոր ընդդիմադիրի քաղաքական մշակույթ ներմուծեց հայ քաղաքական դաշտ, որն իր քաղաքական գորշության ներքո հիշեցնում էր քաղաքական միակերպությամբ հիվանդ եւ տարաբնույթ բովանդակությամբ խնդիրներ լուծել ցանկացող անհատների, քաղաքական ուժերի կիսաընդդիմադիր կոնգլոմերատ: Մտնելով նախագահական մրցապայքարի մեջ` Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական խաղի տեսանկյունից, մեր կարծիքով, կորցնելու ոչինչ այլեւս չունի: Առաջադրվելով` նա քաղաքական խաղադրույք կատարեց, քաղաքական մրցապայքարի սեղանին դնելով իր` որպես հայոց մերօրյա պետականակերտման կարեւոր ինստիտուտի եւ խորհրդանիշի ոգեղենության ողջ չափաբաժինը: Այս համատեքստում պարզ է դառնում, որ նախագահական մրցապայքարի այսօրինակ հայտը, այն էլ երկրի ծանր տարիների հետ ասոցացվող քաղաքական ոչ շահեկան կարծրատիպերի ներքո, «պարտադրելու է» Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես ՀՀ առաջին նախագահ, քաղաքական մրցավազքում գնալ մինչեւ վերջ: Այդ մասին փաստում է նաեւ պոետիկ այն երանգավորումները, որոնք հնչում են տերպետրոսյանական մոտեցումների «...միակ զոհ...» լինելու պատրաստակամության համատեքստում: Այս պարագայում հիմնական հարցը, այս պարագայում, սակայն, այլ է. մինչեւ ու՞ր կգնան «առաջին նախագահի» կողքին այսօր նրա քաղաքական թիմը կազմող գաղափարաքաղաքական տարաբնույթ նկարագիր եւ փորձառություն ունեցող քաղաքական գործիչները, ուժերը, գործարարները եւ ամենից կարեւորը` ՀՀ-ում իշխանության գերակա կրող ՀՀ քաղաքացին:
Հանդիսանալով ՀՀ քաղաքական դաշտի եւ ակնկալվող քաղաքական բանավեճի մյուս առանցքային բեւեռը` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ներկայիս նախագահական ընտրություններին վաղուց էր պատրաստվել, ինչպես տեղական ինքնակառավարման ընտրությունների «քաղաքական նախավարժանքներում», այնպես էլ 2007-ի խորհրդարանական ընտրություններում` արժանանալով ընտրողների կեսից ավելիի վստահության քվեին: Իր մեջ փորձելով ամբողջացնել դասական կուսակցական կառուցակազմի եւ ֆունկցիոնալ համակարգերի արդյունավետության ապահովման մեխանիզմները` ՀՀԿ-ն հանրային եւ պետական կառավարման բոլոր օղակներում ունի լուրջ ներկայացվածություն, որը, նյութականանալով, վերածվում է բարձր կազմակերպվածության եւ գաղափարապես ընդհանուր առմամբ միատարր մի բավական լուրջ ռեսուրսի: Ռեսուրս, որի դեմ բավական բարդ կլինի պայքարել մրցակից քաղաքական ուժերի համար: Բարդ կլինի պայքարել նաեւ այդ ռեսուրսը առաջնորդող «ազգային պահպանողական» գաղափարների կրող ՀՀ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Նա, անցնելով ռազմաճակատի, պետական կառավարման համակարգի բարդ եւ ոչ միանշանակ ուղով, քաղաքական իր իմիջի տեսանկյունից բնութագրվելով որպես առավելապես օպերատիվ, կոնկրետ լուծումներ տվող, ղարաբաղյան հակամարտության եւ ՀՀ-ի հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման իր ուրույն մոտեցումներն ունեցող, ինչպես պաշտոնական Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի հետ «փոխշահավետ» գործակցություն վարող պետական-քաղաքական գործիչ` իր քաղաքական կշիռի եւ իրական ազդեցության տեսանկյունից, մեր կարծիքով, անհամեմատելի է մրցապայքարի դուրս եկած մյուս թեկնածուների մեծամասնության հետ:
Այսպիսով քաղաքական բանավեճի երկու բեւեռները ինչպես իրենց գաղափարական, այնպես էլ անհատական հատկանիշների մասով լինելով յուրովի ազդեցիկ կամ խոցելի` թեւակոխել են ընտրարշավի վերջնափուլ, ուր, մեր կարծիքով, իրողություն պետք է դառնա Հայաստանի քաղաքական ճակատագրի հետագա կերտման տեսանկյունից կենսական կարեւորության քաղաքական բանավեճը: Բանավեճ, որը ներկայանալու է «անցյալի նորովի» եւ «նորի ավանդական» գաղափարական փաթեթավորմամբ. բանավեճ, ուր «ամուր բանակ-մրցունակ տնտեսություն-հզոր երկիր» գաղափարական եռամիասնությունից ածանցվող ազգային պահպանողականների մոտեցումները հակադրվելու են լիբերալ բեւեռի` «բոլոր հարեւանների հետ բարիդրացիականության պահպանման, ԼՂ հակամարտության արագ կարգավորման, եվրոպական ինտեգրման» դատողություններին:
«Անցյալի» եւ «Ներկայի» հակադրությունն ինչ ընթացք կստանա եւ իրողություն կդառնա՞ արդյոք սթափ եւ ողջամիտ ընտրությունը քաղաքական զարգացման ներկայիս փուլում, ցույց կտա մոտ ապագան, սակայն հարկ է նշել, որ վաղուց արդեն հասունացել է երկրի ապագայի կերտման վերաբերյալ հասուն եւ համակողմանի երկխոսություն-բանավեճ վարելու կենսական անհրաժեշտությունը, որի հիմքով ընտրված նախագահն իր «քաղաքական թիմի» հետ իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն հետեւողական քայլերով գործարկել հայկական պետության անվտանգության եւ զարգացման վերաբերյալ նախընտրական ժամանակահատվածում ներկայացված ռազմավարությունը:
- ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագետ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
ԲՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՍԱՏԱՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ
Մ. Խ.«ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹԵՀՐԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 6-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՏԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մ. Խ.
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

