
ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»:
Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: Այնինչ 21-րդ դար ոտք դրած հայ ժողովրդի պատմությանը դեռեւս անհայտ է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու որեւէ նախադեպ: Այլ խոսքով` ժողովրդավարության առանցքային` «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքը մեր երկրում անհասանելի է կամ գտնվում է իրականության ծածկույթից դուրս, ավելի կոնկրետ` միայն հռչակված Սահմանադրության տեքստում` պատվավոր երկրորդ հոդվածում: Իսկ ահա, ի տարբերություն նշված սկզբունքի, իշխանությունը Հայաստանում առավել քան առարկայական է, տեսանելի, եւ, կրկին ի տարբերություն նշված սկզբունքի, մեզնից գրեթե յուրաքանչյուրը շատ հաճախ շռայլ չափաբաժիններով տեսնում եւ զգում է իշխանության ներկայությունը, ընդ որում, տասից իննի դեպքում ոչ այն պահին, երբ այն իրոք թույլատրելի եւ անհրաժեշտ է:
Իշխանությունն իհարկե չափազանց թանկ եւ վտանգավոր խաղալիք է, որպեսզի գտնվի հսկողությունից դուրս, առավել եւս` տիրազուրկ վիճակում: Ուրեմն, տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ ուժերի (դեռեւս` ոչ անձանց) տիրապետման, օգտագործման եւ տնօրինման ներքո է իշխանությունը Հայաստանում, ու՞մ է պատկանում այն:
...Սկսած Հայաստանի անկախացումից` քաղաքական իշխանությանը զուգահեռ, նրա հետ կողք կողքի սկսեց ձեւավորվել նաեւ տնտեսական նոր համակարգը: Տարբեր օբյեկտիվ եւ հայտնի սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում չձեւավորված կամ չվերականգնված հզոր գիտատար արդյունաբերական ուղղվածությամբ տնտեսությանը փոխարինելու եկավ լրիվ այլ կառուցվածք ունեցող տնտեսություն: Մասնավորապես, այսօր արդեն ձեւավորված արդյունաբերությանը բնորոշ է երկու հիմնական ուղղվածություն. հիմնականում վերամշակման առաջնային փուլերում ավարտվող հումքային արդյունաբերություն եւ տեխնոլոգիական պարզունակ պահանջներ առաջադրող, ընդ որում ամենեւին ոչ լրիվ ճյուղերով ներկայացված թեթեւ (հիմնականում` սննդի) արդյունաբերություն: Բնական է, որ առկա տնտեսական (արտադրության միջոցների) եւ սպառողական պահանջարկի մեծ մասը նման թերհաս արտադրության պայմաններում պետք է բավարարվեր ներմուծմամբ...
Տնտեսության կառուցվածքի մասին դեռ կհիշենք, իսկ այժմ հիշենք եւ տեսնենք, թե ինչպես ծավալվեցին հարաբերությունները երկու նորածին` քաղաքական եւ տնտեսական համակարգերի միջեւ: Իսկ նորածինները բավականին շուտ հասկացան, որ չեն կարող ամուր կանգնել իրենց փխրուն ոտքերի վրա առանց մեկմեկու օգնության: Ավելին, նրանք նույնիսկ պայմանագիր, ավելի ճիշտ` դաշինք կնքեցին, եւ պետությունը իր ողջ պետական-իշխանական մեխանիզմով խորասուզվեց այդ պայմանագրի պայմաններն անշեղորեն կատարելու «սրբազան» պարտականության մեջ: Իսկ պայմանագրի հիմնական պայմանները մոտավորապես հետեւյալներն են.
պետությունը պարտավորվում է համակողմանի աջակցություն ցույց տալ իր դաշնակից խոշոր գործարարներին: Մասնավորապես` վերջիններիս բիզնեսի բարգավաճումն ու գերշահույթն ապահովելու համար վերացնել կամ նվազեցնել այդ նպատակի իրագործմանը խանգարող բոլոր խոչընդոտները` իր բոլոր մարմինների միջոցով փակել մուտքը «օտար մարմինների» կողմից դեպի դաշնակից գործարարներին «պատկանող» շուկաները` ապահովելով նրանց բիզնեսների վերաճումը մոնոպոլիաների, տրամադրել գործարարներին հարկային շռայլ արտոնություններ (դե ֆակտո), ապահովել նրանց եւ նրանց շրջապատի անհասանելիությունը օրենքների կողմից, տրամադրել նրանց եւ նրանց շրջապատին ամենատարբեր արտոնություններ կյանքի ամենատարբեր ոլորտներում, ցուցաբերել այլ աջակցություն: Այս պայմանի լույսի ներքո, իհարկե, զարմանալի չի թվում վերջին տարիներին դրամի փոխարժեքի շռնդալի արժեւորումը, ինչը դրախտային պայմաններ է ստեղծում ներմուծողի եւ դժոխային պայմաններ` ազգային արտադրողի եւ արտահանման համար (հիշենք մեր տնտեսության վերը նշված կառուցվածքը): Իհարկե, իշխանության հետ պայմանագիր կնքած գործարարների թվում կան նաեւ արտադրողներ, բայց այս դեպքում էլ նրանց շահերը եւ արտադրանքի բարձր գինն ապահովվում են տվյալ շուկայում արդեն ներմուծումը եւ նոր արտադրողների մուտքն արգելելով (օրինակ` ցեմենտի արտադրության դեպքում): Զարմանալի չեն թվում նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների (կրկին ներմուծվող) գների վայրիվերումները: Զարմանալի չի թվում նաեւ անպատժելիությունն այս ամենի համար:
Անշուշտ, այսպիսի շռայլ արտոնությունների համար խոշոր գործարարները շնորհակալ են իշխանություններին: Այն իհարկե կարող է դրսեւորվել ինչպես «անձնական վերաբերմունքով», այնպես էլ սեփական բիզնեսից պաշտոնյաներին փայաբաժիններ տրամադրելով, սակայն պայմանագրի այս կողմի հիմնական պարտականությունը հետեւյալն է.
ամեն կերպ ապահովել իշխանությունների վերարտադրությունը` օժանդակելով դրան նյութական եւ կազմակերպական առումներով: Իշխանության հետ դաշնակից խոշոր գործարարները առավել քան շահագրգիռ են այս պարտականության կատարման մեջ, քանի որ հակառակ դեպքում վտանգի տակ կդրվի ինչպես այս պայմանագրի անսասան իրագործումը, այնպես էլ` իրենց մոնոպոլիաների եւ արտոնությունների գոյությունը:
Պայմանագրում առկա է նաեւ մի համընդհանուր սկզբունք, որը վերաբերում է երկրում իրավական կարգավորմանը, այն է. «Սահմանադրությունը եւ օրենքները, ինչպես նաեւ այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն պայմանագրին»:
Այսպիսով, «իշխանություն-խոշոր կապիտալ» դաշինքը ամուր կանգնում է ոտքերի վրա եւ շուտով իր իշխանությունը արագորեն տարածում վարընթաց ուղղությամբ: Այսպես, մի կողմից մանր եւ միջին գործարարները բիզնեսում իրենց գոյությունը պաշտպանելու համար անկասկած «վերեւների» հզոր իշխանության հավանության կարիքն ունեն: Իսկ դա` «ներքեւների կախվածությունը», հենց այն է, ինչ պետք է «վերեւներին». շուտով համատեղ իշխանությունը հասնում է անգամ մանր կրպակատերերին: Մյուս կողմից, իշխանական մեխանիզմի անբաժան մասն են դառնում պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններն ու պաշտոնյաները` նախարարներից մինչեւ գյուղապետեր, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ու վարչակազմեր: Եվ երկու դեպքում էլ փոքր անհնազանդությունը սպառնում է լուսանցքից դուրս հայտնվելու հեռանկարով կամ առնվազն անվերջ գլխացավանքների շղթայով. այդպիսի դեպքերի եւ անունների շատերս ենք ծանոթ:
Իշխանության այս ընդարձակումը էլ ավելի հարթ եւ առանց խոչընդոտների է անցնում քաղաքացիական հասարակության ուժեղ ինստիտուտների բացակայության, քաղաքական ու հասարակական դաշտում կեղծ կուսակցությունների եւ կեղծ հասարակական կազմակերպությունների առկայության, «երկրի կայունությանը» (իրականում` այլ բանի կայունությանը) ձգտող «մտավորականների» (իհարկե, չեմ բացառում, որ նրանց մեջ կան նաեւ առանց չակերտների անկեղծ մտավորականներ) շնորհիվ:
Նման իշխանական մեքենայի անխափան գործունեության համար անկասկած պետք է բացառվեն այնպիսի «վնասակար երեւույթներ», ինչպիսիք են իշխանությունների բաժանումը, անկախ դատարանը, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական գործունեության ազատությունը եւ, ի վերջո, ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորումը: Թերեւս արժե հիշել նախագահության իշխանական թեկնածուի` հանրահավաքներից մեկում հնչեցրած արտահայտությունը. «Ինձ պետք են ձեր ձայները, որպեսզի ես լինեմ լիարժեք նախագահ»: Ասել է թե` ես, միեւնույն է, կլինեմ նախագահ, բայց ավելորդ գլխացավանքներից զերծ մնալու համար վատ չէր լինի ստանալ նաեւ ձեր ձայները: Արժե հիշել նաեւ մարդու իրավունքները կոպտորեն խախտող «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ստալինավայել օրենքի ընդունումը:
...Ինչեւէ, պատմությունը կանգառներ չի ճանաչում, եւ իշխանությունն էլ, ամուր կանգնելով ոտքերի վրա, շարունակում է առաջ ընթանալ: Իսկ ի՞նչ է առջեւում: Պատմությունից հայտնի է, որ իշխանությունը, որտեղ, երբ եւ ինչպիսին էլ այն լինի, միշտ ձգտել է դեպի ավելի ու ավելի ընդարձակում եւ ավելի ու ավելի կենտրոնացում (խնդիրը նրան սահմանափակել կարողանալու մեջ է): Այդ օրինաչափությունը, բնականաբար, չի կարող շրջանցել նաեւ Հայաստանը: Սակայն ի՞նչ կարող է նշանակել իշխանության ընդարձակումը Հայաստանի պարագայում: Ի՞նչն է այնպես էականորեն սահմանափակում իշխանությանը, որպեսզի վերջինս ձգտի արձակվել այդ կապանքներից: Այո, իշխանությանը փոքր-ինչ սահմանափակում է Սահմանադրությունը, մի փոքր էլ` օրենքները, եւս մի փոքր չափով` հասարակության խիստ ցածր ձայնը, այսինքն` այն ամենը, ինչը պետք է որ իրապես սահմանափակեր իշխանությանը: Սակայն Հայաստանում ամենից ավելի եւ էականորեն իշխանությանը սահմանափակում է այն նույն «անիծյալ» պայմանագիրը խոշոր կապիտալի հետ, վերջինիս հանդեպ ստանձնած պարտավորությունները: Ուրեմն, իշխանությունը իր հետագա ընդարձակման ճանապարհին կփորձի ազատվել հենց այս կապանքներից, իշխել նաեւ խոշոր կապիտալի վրա, իսկ հետո նաեւ տնօրինել այն: Այդ պայքարը հեշտ չի լինի, բայց այդ պայքարում իշխանությունը առավելություն կունենա, քանի որ, ի տարբերություն տնտեսական մոնոպոլիաների, իշխանության ձեռքում է գտնվում ավելի հզոր մոնոպոլիա` մոնոպոլիան պետական հարկադրանքի ապարատի` բանակի, ոստիկանության, «իրավապահ» այլ մարմինների նկատմամբ: Դրանից հետո արդեն իրոք արտոնյալներ չեն լինի, ավելի ճիշտ` արտոնյալները չեն լինի, եւ բոլորս, բացի մեկից (անկախ նրանից, թե ով կլինի այդ մեկը), իրոք կլինենք իրավահավասար, կունենանք հավասար, բայց ճորտական իրավունքներ: Եվս մեկ արտահայտություն հիշենք իշխանության թեկնածուի քարոզարշավից. «Ընտրեք նախագահի, որը ոչ մեկից կախված չի լինի»: Իսկ ոչ մեկից կախված, ինչպես հայտնի է, չեն լինում միայն բացարձակ իշխանություն ունեցող բացարձակ միապետները: Ուրեմն, առաջ, Հայաստան, դեպի բացարձակ իշխանություն...
Հետգրություն: Հուսանք, որ վերջին պարբերությունում գրված` ոմանց համար երանելի ապագան երբեք չի կայանա Հայաստանում: Եվ այդ ամենն իսկապես էլ չի կայանա, եթե... Իսկ թե ինչ «եթե»-ից հետո` յուրաքանչյուրիս որոշելիքն է:
- ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԱԲՐԱՀԱՄ-ՌԱՅԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ ԹԵՐԵՎՍ ԿԱՅԱՆԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍԱՐԳԻՍ ԵԴԵԼՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Հ. Ծ.ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

