
ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
Երեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ասես վայելքի ժամեր էին նրա համար: Շատերի նման ինքս էլ էի կարծում, թե նրա ապագան արդեն իսկ կանխորոշված է` հայոց լեզվի դասախոս եւ վերջ:
Երպետհամալսարանն ավարտելը նշեցինք մի քանի «փուլով». նվիրակա՜ն, անկրկնելի՜ օրեր` մեր նոր կյանքի մեծ ճամփաբաժանից առաջ...
Անմոռաց էր խնջույքը Աշտարակի Նազրվան գյուղի գողտրիկ մի պարտեզում, երկրի ընդերքից բխող ականակիտ աղբյուրների մոտ, վիթխարի ընկուզենիների զովասուն շվաքում:
Բախտավոր, վառվռուն երիտասարդներ էինք: Ամեն բան գեղեցիկ էր ու սրտամոտ` թե՛ գրկաբաց բնությունը` հովվերգության պես հոգեպարար, թե՛ բուհն ավարտելու խորհուրդը: Մեզ հետ էին մեր երախտավոր դասախոսները` Հովհաննես Բարսեղյանը, Էդմոն Ավետյանը, Գարեգին Գարեգինյանը, Սերգեյ Աթաբեկյանը եւ ուրիշները:
Կարծես արեւն էլ էր ուրախ:
Բայց շուտով տղամարդկանց շրջանում կենցաղային փոքրիկ խնդիր առաջացավ. ո՞վ է մորթելու գառնուկը: «Սուտլիկ որսկանը» հիշեցնող «սակարկություն» արեցինք. մեզանից ոչ «Չատին-Մատին», ոչ էլ «Հուդին-Հադին» չկարեցան մորթել:
Սերժն անխոս դանակն առավ ու մորթեց. «լուծվեց» «Գորդյան հանգույցը»:
Այդքան մոտիկից դեռ արյուն չէր տեսել, ուստի տեւականորեն ազդված էր...
Խնջույքից հետո, նույն օրվա` հունիսի 29-ի երեկոյան, բյուրականյան կանաչավետ մի պարտեզում մինչեւ կեսգիշեր մտերիմներով նշեցինք իմ, իսկ երբ փոխվեց օրը` մինչեւ արեւածագ` Սերժի ծննդյան տարեդարձը եւ... Եվ բաժանվեցինք:
... 1980-ի ամռանը Սերժին հանդիպեցի հայրենի Ստեփանակերտում:
Մարզային իշխանությունների հրավերով ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի հետ իմ մեքենայով մարզկենտրոն հասանք Լաչինի խորդուբորդ ճանապարհով (ժամանակնե՜ր, ժամանակնե՜ր... այսօր պարզապես հոյակապ է Հայաստանն Արցախին կապող մայրուղին, իսկ անհայտ Լաչին-Քաշաթաղը, քաղաքական հանգամանքների բերումով, անգամ միջազգային ճանաչում է ստացել...):
Հյուրանոցում տեղավորվելուց հետո որոշեցի գտնել ուսանողական ընկերոջս: Հասցեն թեեւ չունեի, բայց առաջին իսկ փորձս պսակվեց հաջողությամբ: Քաղաքի կենտրոնական հրապարակով վայելուչ հագուկապով երիտասարդներ էին անցնում:
- Դուք Սերժ Սարգսյանին ճանաչո՞ւմ եք,- հարցրի:
- Իհարկե՜, քաղաքի կոմերիտկազմակերպության քարտուղարն է,- պատասխանեցին միաբերան` ընդգծված հարգալից:
Իմ խնդրանքով իմաց էին արել: Եկավ փոթորկի նման:
- Վաա՜... գաս մեր քաղաք ու հյուրանոցում ապրե՞ս,- ասաց եւ վճռաբար ու այնքա՜ն սրտանց պնդեց տեղափոխվել իրենց տուն, որ անհնարին եղավ առարկելը:
«Կոմունիստական» կոչվող փողոցում, երկհարկանի ոչ մեծ տուն էր` զանգեզուրյան պերճ գորգերով, բնաշխարհիկ կենցաղով, կոլորիտով:
Ծանոթացա աշխատավոր, զուսպ եւ շատ եռանդուն ծնողներին. մայրը տրիկոտաժագործուհի էր, հայրը` ջլապինդ դարբին: Հասկացա, որ Սերժը մանկուց սնվել է քրտինքով վաստակած հացով, եւ թե՝ որտեղից են նրա բնապարգեւ աշխատասիրության ակունքները:
Երեք օր գիշերեցի այս հյուրընկալ ու շեն օջախում: Ճնշվում էի չափազանց մեծ ուշադրությունից եւ, բացի այդ, ժողովրդական ասացվածքը հուշում էր. «Առաջին օրը հյուրը ոսկի է, երկրորդ օրը արծաթ...»: «Գնամ,- մտածեցի,- քանի թանկարժեք գունավոր մետաղների շարքը չեմ սպառել»:
Պետթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հր. Ռուխկյանի գեղանկարների լուսապատկերների ցուցադրումը էկրանին` իմ մեկնաբանություններով: Բացառիկ ջերմությամբ ընդունվեց ցուցադրությունը, որն ավելի շատ բացատրելի էր ստեղծագործությունների (Մ. Մաշտոց, Սայաթ-Նովա, Ավետիք Իսահակյան, Զորավար Անդրանիկ, հայկական հուշարձաններ...) հայրենաշունչ բովանդակությամբ. սրտագրա~վ, հարազա~տ թեմատիկա, որին ուղղակի ծարավ էին մեր արցախցի հայրենակիցները:
Մեզ քաղաքամերձ բացօթյա ռեստորան հրավիրեցին Սերժը եւ նրա կոմերիտական գործընկերները:
Հյուրասիրությունը ե՛ւ հացիվ էր, ե՛ւ բանիվ:
Նոր սերնդի գաղափարներն ու տենչերն արտահայտող եւ արցախահայության ընդվզումի հառնող ոգին կրող այս կորովի երիտասարդները, քաղաքական մեծ տեղաշարժերի խորապատկերի վրա ունենալով առկա ուժերի իրական ըմբռնումը` սեւեռուն մտահոգությամբ եւ անսասան կամքով արմատապես բարեփոխել էին ուզում հարազատ ժողովրդի կյանքը:
Մեր զրույցը տեղական, ներազգային խնդիրներից ծավալվելով` հասավ, ընդգրկեց համամարդկային ոլորտներ: Քանի՜ անգամ Սերժի հետ ուսանողական նույն նստարանին դասախոսություններ ենք լսել, մտքեր փոխանակել, հիմա, ահավասիկ, ուրիշ անհատականություն է նա իմ աչքում` հոգեկան, գաղափարական նոր շերտերով: Հաճելիորեն զարմացած էի նրա ակնհայտ աճից...
Վերջում զրույցն ավելի գործնական ուղղվածություն ստացավ: Տղաները բարեկրթորեն արվեստագետի հետ առավել իրատեսական հարցեր արծարծեցին.
- Ի՞նչ հնարավոր ուղիներ եք տեսնում Հայաստանի եւ Ղարաբաղի գոնե մշակութային մերձեցման համար:
Կամ`
- Անձնապես ինչո՞վ կարող եք Ձեր նպաստը բերել մեր մշակութային կապերի զարգացմանը:
Ճաշկերույթից հետո ծերունազարդ գեղանկարիչը անթաքույց գոհունակությամբ ինձ ասաց.
- Ես հիացած եմ այս տղաներով, մանավանդ` Սերժով... Դու ջահել ես, կտեսնես, նա նշանավոր մարդ է դառնալու...
Իբրեւ մշակութային կապերի զարգացման գործնական արձագանք, հիշատակման արժանի փաստ է, որ նաեւ տղաների հետեւողական ջանքերի շնորհիվ Ստեփանակերտում շուտով բացվեց Հր. Ռուխկյանի կեսդարյա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Արվեստագետը «անձնապես» քաղաքի նորաբաց պատկերասրահին ընծայեց շուրջ 60 նկար:
Հետո նոր, դրամատիկ ժամանակներ եկան:
Ազատասեր արցախահայության բաղձանքները ճզմվում էին ադրբեջանական բիրտ մամլիչով: Իսկ եթե կա ճնշում, ապա կա եւ հակազդում...
Ալեծուփ օվկիան էր մեր համազգային շարժումն ու խանդավառությունը` իր հերոսականությամբ ու, ցավոք, նաեւ ողբերգական էջերով...
1998-ին արդեն հայտնի անուն էր Սերժ Սարգսյանը, հայտնի, ամենից առաջ որպես Արցախի ազատագրության մարտիկ եւ հրամանատար:
Նրան հանդիպեցի 14 տարի անց` 1994-ի փետրվարին, ՀՀ պաշտպանության նախարարի իր աշխատասենյակում: Տակավին շարունակվում էր մեզ պարտադրված պատերազմը. մթնոլորտը ռազմականացված էր, ինքն էլ՝ բռնկված ռազմի կրակով:
Հեռախոսները «շիկացել» էին: Գերլարվածությունից նախարարը հաճախ ոտքի կանգնած էր պատասխանում հեռախոսազանգերին:
Անընդմեջ ծխում էր: Ակնոցը հանել էր: Աչքերը պղտորված էին ու քնատ: Երկվություն կար պահի իմ ընկալման մեջ. հիացած էի նրա աշխատաոճով, ոգով ու ավյունով, օպերատիվությամբ, խելամիտ պատասխաններով, բայց եւ անկեղծորեն խղճահարվում էի նրան նայելիս... Աշխատասենյակում գիշերող նախարարի համար օգնականը բրդյա մեկ ծածկոց եւս ավելացրեց:
Առաջարկեցի ընտանիքը որոշ ժամանակով Աշտարակ` մեր տուն տեղափոխել:
- Իհարկե, շնորհակալ եմ,- ասաց,- բայց նրանց նորից Ստեփանակերտ եմ ուղարկել:
- Եվ ապաստանել են նկուղներո՞ւմ:
- Այո՛, ի՞նչ կա որ... մերոնց արյունը ուրիշներինից թանկ չէ... թող կիսեն բոլորի ճակատագիրը:
Հաղթանակով եկավ նույն թվականի մայիսը. Արցախը մաքառումով նվաճեց իր անկախությունը:
1994-ի դեկտեմբերյան մի ձյունառատ օր հյուրընկալեցի «իր սուրը փառքով պատյան դրած» նախարարին: «Դվիժոկ» կոչվածով տեսաֆիլմ դիտեցինք, կարոտով զրուցեցինք հին, անուշ օրերից, անցանք առօրյային: Ահա մեկ հատված զրույցից:
- Երբ մեր հայտնի հարեւանները մեզ ագրեսոր անվանեցին, ես դա ընդունեցի... որպես պատվանուն եւ մեծարանք...
Ապա մոտավորապես այսպիսի մի բանաձեւում արեց.
- Ձեռքիդ սուր ունես` հետդ հաշվի կնստեն, անժանիք գառնուկ եղար` կհոշոտեն: Մեր սուրն էլ հենց մեր բանակն է...
Քիչ անց մտախոհ ավելացրեց.
- Գառնուկ ասացի` միտքս բան ընկավ. անշուշտ հիշում ես, որ մեր ավարտական խնջույքի գառը ես մորթեցի... Պատերազմում, պատկերացնում ես, չէ՞, ինչքա՜ն արյուն տեսած կլինեմ, բայց, զարմանալի բան, այն ճերմակ գառնուկի տաք արյունը չեմ կարողանում մտահան անել` նման Թումանյանի քառյակի այն հավքին, որ`
Թռչում է միշտ իմ մըտքում,
Թեւը արնոտ ու մոլոր:
Լսելով այս` խորապես զգացվեցի. փառք Աստծո` պատերազմը ծայրեծայր անցած բանասերի նրա սիրտը չէր կարծրացել...
Իբրեւ հյուրընկալող` մեծ գոհունակություն զգացի, երբ «բարի գիշերի» հետ ժամացույցին նայելով ասաց.
- Վերջին տարիներին այսքան հանգստացած չկայի...
Ավ. Իսահակյանն է ասել. հուշագրությունը մի սայթաքուն ուղի է, որ սկսվում է համեստությամբ եւ վերջանում ինքնագովությամբ:
Նաեւ այս գայթակղությանը տուրք չտալու համար է, որ այստեղ ցանկանում եմ վերջակետ դնել, ավարտել ասելիքս, քանզի քաղաքական եւ ռազմական գործիչ Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունն այլեւս պատմության սեփականությունն են:
Ահա այսպես տեսա երիտասարդ Սերժ Սարգսյանին: Ու եթե իմ այս հուշ-ակնարկում մեկ-երկու լուսավոր դիմագիծ կա մարդու եւ պետական այրի նրա կերպարի համար, ուրեմն լինեմ գոհ: Պարզապես ուրախ եմ ու հպարտ, որ իմ ուսանողական ընկերն այսօր ճանաչված, լրջախոհ գործիչ է եւ մեր պետականության նորակառույց շենքի վրա իր խոյակ-քարն ունի, հայոց նորագույն պատմության անդաստանում սեփական ակոս-էջն է բացել:
Շա՜տ, շա՜տ կուզեի, որ իր բազմաբովանդակ կյանքն առավել արգասավորվի, եւ թող նախախնամությունը բարեհաճ գտնվի մեր երկրի ու ժողովրդի ճակատագրում պատմականորեն անանց գործեր հեղինակելու նրա անցնելիք ճանապարհին: Եվ իբրեւ մեկը մեր նորանկախ պետականության ճարտարապետներից, Տարաս Շեւչենկոյի նման արժանապատվորեն ասի. «Կյանքիս պատմությունը հայրենիքիս պատմության մի մասն է»:
- ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՍԱՏԱՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ
Մ. Խ.ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՆԳԻՍՏ Է ՊԵՏՔ...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՇՏՈՒՐՄՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԷԼԻՏԱՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԳՐԵՆՈԲԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

