
ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
Ահավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ապրումն է տիրել մեր հոգուն. փա՜ռք Քեզ Տեր, որ մեզ շնորհ արեցիր եւ վերականգնեցիր մեր Պետությունը: Այո, այլեւս պայծառ իրողություն է մեր նախնյաց նվիրական երազանքը, այլեւս ապահո՛վ է հայոց բազմադարյան պետականությունը: Մի՞թե հրաշք չէ:
Իբրեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մի խոնարհ սպասավոր եւ Հայաստանի Հանրապետության մի պարզ քաղաքացի, անսահմանորեն ուրախ եմ ու մխիթարված, որ մեր պետականության անկորուստ ու անվնաս պահպանման սուրբ գործում իր անուրանալի ու անփոխարինելի ավանդն ունի մեր ազգային եկեղեցին` ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Եվ այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Հայոց եկեղեցին նույն ինքը հայ ժողովուրդն է, իսկ հայ եկեղեցականը` հոգեւոր առաջնորդը հայ ազգի եւ կրողն ու անձնուրաց պահապանն ազգային-եկեղեցական սրբազան արժեքների:
Պատմական անժխտելի փաստ է եւ ճշմարտություն, որ մեր Սուրբ եկեղեցին իր հոգեփրկչական հիմնական առաքելությանը զուգահեռ դարերի հոլովույթում հարկադրված է եղել իրականացնելու նաեւ այն գործառույթները, որոնք պետական են եւ հանդիսանում են պետական ավագանու նվիրական պարտականությունները: Եվ երբ Աստծո ողորմությամբ հայ ազգը պետություն հիմնադրելու բարեպատեհություն ունեցավ, Ամենայն Հայոց հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց վերածնված հայ պետությանը, իսկ հայ եկեղեցականաց դասը` իր անվերապահ աջակցությունն ու գործակցությունը. այսպես եղավ թե՛ 1918 թ. Առաջին Հանրապետության եւ թե՛ 1991 թ. Երրորդ Հանրապետության ժամանակ: Եվ թեպետ եկեղեցականաց դասը մշտապես պաշտպան ու սատար է հայրենի պետությանը, սակայն իր բարոյական անհաղթահարելի ու պատկառազդու իշխանությամբ` ի հարկին նաեւ զգուշարար է, սաստող, խրատող, հանդիմանող ու մաքառող: Այո, քանի որ հայ եկեղեցականն իր բանավոր հոտի քաջ հովիվն է, իսկ «քաջ հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. Ժ(10) 11): Սակայն իր կոչման մեջ հավատարիմ հայ հոգեւորականը երբեք ու երբեք կրողն ու արտահայտողը չի՛ եղել ազգի հատվածական շահերի:
Իսկ եթե նույնիսկ եղել են այդպիսիք, վկա՛ է պատմությունը, միմիայն ավեր են գործել ազգային-եկեղեցական մեր կյանքում. տակավին մինչ այսօր կարեւեր է վերքը 1956 թվականի ...
Ահավասիկ, երբ հաշված օրեր անց իբրեւ նվիրյալ քաղաքացիներ պիտի ընտրենք մեր Երրորդ Հանրապետության նոր նախագահին, զանազան հրապարակախոսներ ու գործիչներ, ուղղակի կամ անուղղակի, հարցադրումներ են կատարում կամ տեսակետներ հնչեցնում, թե ի՞նչ մոտեցում ունի եկեղեցին, ի՞նչ վերաբերմունք: Իսկ շատերն էլ նույնիսկ ընդվզում են, երբ որոշ եկեղեցականներ բարձրաձայն իրենց անձնական համակրանքն են արտահայտում այս կամ այն կուսակցության, այս կամ այն թեկնածուի հանդեպ (այստեղ պետք է չափազանց ուշադիր լինել. ոչ թե ԿՐՈՂՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՂՆ ԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ, այլ սոսկ ՀԱՄԱԿԻՐՆԵՐ):
Նախ եւ առաջ հարկ ենք համարում տարանջատել եկեղեցի եւ եկեղեցական հասկացությունները: Ինչպես արդեն նշեցինք` հայ իրականության մեջ Հայոց եկեղեցին աշխարհասփյուռ հայ ազգն է, իսկ հայ հոգեւորականը` ազգային եկեղեցու հոգեւոր սպասավորը: Հետեւաբար, Հայոց եկեղեցու դիրքորոշումը նույնն է` ինչ որ հայ ազգինը, հայի ընտրությունը եկեղեցո՛ւ ընտրությունն է: Հետեւապես, երբ հանրային կյանքում որեւէ գործողություն կատարվում է օրինական ճանապարհով, արդար ու շիտակ` համաձայն բարեկարգ սահմանադրության, ազգային-եկեղեցական հավաքականության մեջ այլեւս տարրալուծվում են անհատական ու հատվածական համակրություններն ու շահերը, եւ ազգը, իբրեւ հավաքական անհատականություն, արձանագրում է հաղթություն, որը պսակված է եղբայրասիրության ու համագործակցության թագով: Ահա եւ այսպիսի հաղթության տե՛նչ ունի հայ եկեղեցականը, ահա եւ այսպիսի հաղթությո՛ւնն է արժանանում հայ հոգեւորականի սրտաբուխ ու երկնառաք օրհնությանը. «Բոլոր քաղաքակիրթ ազգերու ծոցին մեջ կան քաղաքական կուսակցություններ, գաղափարական հոսանքներ, մշակութային, գիտական եւ այլ խմբավորումներ, սակայն Եկեղեցին այդ բոլորեն վեր կկանգնի, բոլորը իր մեջ միավորելու համար: Բոլոր կուսակցությունները եւ խմբավորումները բնական կերպով, անհրաժեշտորեն, իրենց սահմանումով իսկ հատվածական են, բառին ոչ բացասական իմաստով, նաեւ հարափոփոխ են ու ժամանակավոր, առավել կամ նվազ չափով: Մինչդեռ Եկեղեցին չի կրնար հատվածական ըլլալ, իր կոչումով ու իր սահմանումով իսկ, չի կրնար հարափոփոխ ըլլալ, չի կրնար ժամանակավոր ըլլալ» (Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետ):
Եվ ի վերջաբան խոսքիս հարկ եմ համարում մասնակի կրճատումներով ներկայացնել մի հոդված, որը գրվել է 1920 թ. եւ տպագրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» շաբաթաթերթում: «Կռի՞ւ` թէ համագործակցութիւն» հոդվածի հեղինակը երջանկահիշատակ Գեւորգ եպիսկոպոս Չորեքչյանն է (հետագայում` Գեւորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս):
«...Մեր հայրենիքի եւ ժողովրդի վրայ իշխող տեւական անարդարութեան եւ հոգեւոր ստրկացման խաւարը կարծես իւր վախճանին է մօտենում` տեղի տալով նոր կեանքի արշալոյսին: Սակայն ծագող կեանքի արշալոյսի աղջամղջին դեռ եւս շրջում են ինչ-որ ստուերներ եւ երեւում ցնորական տուեալներ, որոնք սնահաւատ հոգիներին ահ ու սարսափ են ներշնչում:
...Ի՞նչ կբերէ մեզ վաղուան օրը, ի՞նչ կբացուի մեր առաջ առաւօտեան շամանդաղի ցնդելուց յետոյ` չը գիտենք. գուցէ ծնունդ առնէ չիրականացած յոյսերի խորտակման մեծ վշտի օրը: Ինչ որ էլ լինի, մենք հաւաստի ենք, որ գալիք օրը աւելի լաւ կլինի...: Այդ օրը կլինի ազգային աշխատանքի ու ստեղծագործութեան մեծ օր, որի համար անհրաժեշտ է լարել հասարակական ստեղծագործական բոլոր ոյժերը եւ ներդաշնակ աշխատել: Անհամբեր սպասում ենք գալիք ցանկալի օրին:
Հայ կեանքի զարթման նախօրեակին հայ հասարակական միտքը մտահոգ է իմանալու, թե ի՞նչ դիրք է բռնելու Հայ եկեղեցին...
Եկեղեցին մի՛ կոչում ունի, որ է ամբողջ աշխարհը վերակենդանացնել յաւիտենական արդարութեան սկզբունքով, եւ որ Հայ եկեղեցին, որպէս քրիստոնէական կրօնի հարազատ ընձիւղ եւ նրա լավագոյն զաւակը` նոյն սկզբունքի անդրդուելի դաւանողը կմնայ, ինչպէս որ եղել է միշտ իւր անցեալ պատմական կեանքում:
Այդպէս մտածողները ծանօթ են Հայ եկեղեցու անցեալին եւ գիտեն թէ ինչպէս եկեղեցին միշտ գուրգուրել է Հայ պետականութեան գաղափարը Արշակունեաց հարստութեան շրջանում եւ ինչպէս վշտացել նրա կորստեան առթիւ: Ինչպէս ուրախացել է նա հայ պետական կեանքի վերակենդանացմամբ Բագրատունեաց եւ Ռուբինեանց շրջաններում, եւ թէ ինչպէս նոցա անկումից յետոյ` տենչացել է հայրենիքի քաղաքական վերածնութեամբ մինչեւ վերջին օրերը եւ որպիսի զոհողութիւններ է արել այդ գաղափարի համար:
Հայ եկեղեցին երբեք օրթոդոքս եկեղեցու նման պետութեան աստուածացման գաղափարին չի նպաստի, եւ ուրախ է, որ հայ պետականութիւնը ծնուած ընդունել է ժողովրդապետական ձեւ, որ մեր եկեղեցու վարչական ձեւի կրկնակն է եւ նրա ժողովրդական (դեմոկրատիք) հոգու արտահայտութիւնը:
Հայ եկեղեցին միշտ կմերկացնի իշխողի կամայականութիւնը, կխարազանէ կեղծն ու սուտը, ցաւակից կլինի տառապեալներին ու վշտակիրներին, պաշտպանը աշխարհի թոյլերին` քարոզելով եւ տարածելով ամենուրեք աստուածային մնայուն ճշմարտութիւնները. մի խօսքով նա գաղափարական ղեկավարի պաշտօն կվարէ հայ կեանքում:
Հայ եկեղեցին մի նշանաբան ունի` ամէն ինչ ժողովրդի համար, եւ գործելու մի կերպ` համագործակցութիւն: Ով կդաւանէ նրա նշանաբանը` լինի պետութիւն, թէ կուսակցութիւն, թէ անհատ` կունենայ եկեղեցու համագործակցութիւնը: Ով հակառակ կերթայ այս մեծ նշանաբանին` կլինի ժողովրդի թշնամի, որի դէմ եկեղեցին կռիւ կյայտարարէ...»:
Ուրեմն, մեր քաղաքացիական բարձր գիտակցությունը գոտեպնդենք մեր քրիստոնեական հավատքի սրբարար լույսով եւ ընտրության գնանք խղճի՛ մտոք, քանի որ ընտրում ենք մեր ազատ կամքով, ուստի անաչառ դատավորի` Աստծո առջեւ հաշվետու ենք նաեւ մեր քաղաքացիական ընտրության համար. «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի...» (Գաղատ. Ե (5) 13):
- ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹԻՎՆ ՈՂԲ. ՎԱՐԴԳԷՍ ՊԱԼԵԱՆԻ
ՍԳԱԿԻՐԱԶԳԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՐԴԸ...
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԱԿԱԳՅՈՒԼԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

