
ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
Այսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց եւ Արցախյան գոյապայքարի հաղթանակի, Հայաստանի նորանկախ հանրապետության ստեղծման ու զարգացման, որոշակի ձեռքբերումների, նաեւ տագնապների, լավագույն երազանքների փայփայման ժամանակաշրջան են: Եվ ահա «Ազգ» օրաթերթը 17 տարի շարունակ այդ իրադարձությունների հորձանուտում է, լուսաբաղձ գաղափարների իրականացման պայքարի առաջավոր դիրքերում՝ աներեր ու անսայթաք: Նրա արդար ու ճշմարիտ խոսքը տարածվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, Արցախի քաղաքներում ու շեներում, այլեւ սփյուռքահայ գաղթօջախներում եւ այլուրեք:
Մամուլը, առաջադեմ ու նպատակադիր մամուլը, վիթխարի ուժ է, գաղափարական հուժկու զենք ամեն մի ժողովրդի ու նրա պետության համար: Հայ առաջադիմական մամուլը հատկապես մեր ժողովրդի լինելիության, նրա գոյապայքարի, մաքառումների ու ոգորումների դժվար տարիներին լուսավոր ջահի, զորեղ դպրոցի դեր է կատարել՝ մեր առաջին պարբերական «Ազդարար»-ից (1774 թ., Մադրաս) մինչեւ մեր ժամանակների առաջադեմ թերթերն ու ամսագրերը: Եվ «Ազգ» օրաթերթը, կատարելով այդ դերը, միաժամանակ հայ առաջադիմական մամուլի լավագույն ավանդույթների, փորձի շարունակողներից մեկն է մեր դժվար ու բարդ ժամանակներում:
Ի պատիվ «Ազգ»-ի բանիմաց ու գրասեր աշխատակազմի, պետք է շեշտել, որ թերթի խորագիրը լիովին համահունչ է ԱԶԳ հասկացությանը: Հիրավի, «Ազգ» թերթը խորապես ազգային է, համահայկական: Նա համայն հայության ինքնության, ազգային ինքնագիտակցության, ազգային հպարտության, ո՛չ երբեք սնապարծության, հավաստագիրն է, հայության ու հայկականության առաջադեմ գաղափարների փայլուն արտահայտիչը, Հայաստանի եւ սփյուռքահայերի միասնության շեփորահարը: «Ազգ» օրաթերթն իր ժողովրդի հարազատ զավակն է՝ նրան անձնուրացորեն նվիրվելու եւ նրա իրավունքներն ու դատը պաշտպանելու բարձրագույն հատկանիշներով:
Մամուլի կարեւոր առանձնահատկություններից մեկը նրա ուղղվածության, թեմատիկայի հարցն է: Եվ պետք է ընդգծել, որ ոչ միայն լայնընդգրկուն են «Ազգ» օրաթերթի թեմատիկան, ասելիքը, այլեւ դրանք բխում են հայ ազգի շահերից, նրա նպատակներից ու բաղձանքներից: «Ազգ» թերթի թեմատիկան, ասելիքը ամենից առաջ վերաբերում են մեր ժողովրդի քաղաքական, հայոց պետականության զարգացման ու ամրապնդման, մայր հայրենիքի ու տարասփյուռ հայության միասնության, Հայ դատի պաշտպանության, սոցիալտնտեսական, բարոյական, գիտակրթական, մշակութային, կենցաղային, միջպետական հարաբերությունների, ազգային ոգու վերազարթոնքի ու վերահասնումի եւ կենսական այլ ոլորտների ամենաբազմազան խնդիրների: Իսկ «Ազգ» օրաթերթի շոշափած խնդիրները արդիական են, հույժ հրատապ եւ ունեն, անշուշտ, հասարակական լայն հնչեղություն ու հետաքրքրություն՝ ներծծված գործնականությամբ, վերակերտումի ու վերաշինումի կենսական էներգիայով, ընթերցողներին ներազդելու եւ հաճախ գործի մղելու զորեղ լիցքերով:
«Ազգ»-ը գաղափարական-քաղաքական, մշակութային լուրջ բովանդակություն ունեցող թերթ է, նա հեռու է բամբասանքներից, շաղակրատանքից, հայհոյախառն ասեկոսեներից, զրպարտանիքից եւ կատարյալ մամուլին անհարիր բացասական այլ հատկանիշներից: Նա ազգային շահերն ու նպատակները հետապնդող թերթ է եւ ոչ թե թայֆայական, նեղ խմբակային, պաշտոնամոլական:
Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա կենսագործունեության որեւէ ոլորտ, որին իր առարկայացված հրապարակումներով չանդրադառնա «Ազգ» թերթը: Նրա հմուտ աշխատակիցները (Հ. Ավետիքյան, Պ. Հակոբյան, Հ. Չաքրյան, Ա. Հայրապետյան, Ս. Գալոյան, Ա. Մանվելյան, Մ. Խաչատրյան, Ն. Պետրոսյան, Ա. Մարտիրոսյան, Մ. Բադալյան, Գ. Գեւորգյան, Մ. Մակարյան, Ա. Հարությունյան, Ռ. Պողոսյան, Ս. Մարգարյան, Ն. Մուրադյան, Հ. Ծուլիկյան, Պ. Քեշիշյան) թափանցում են մեր նույնիսկ հեռավոր գյուղերը, քաղաքները, վերհանում հասարակական կյանքի սխալները, արատավոր երեւույթները եւ հաճախ հետամտում դրանց վերացմանը: Օրինավոր, ժողովրդավար երկրի համար կյանքի ստվերոտ կողմերի բացահայտումները շահեկան ու ողջունելի պիտի լինեն: Կառավարող օղակների ղեկավարները, իշխանությունները, համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները խիստ ուշադիր պիտի լինեն թերթի լուրջ եւ օբյեկտիվ ահազանգերի նկատմամբ, նրանք գործնական միջոցներ պիտի ձեռնարկեն թերթի բացահայտած արատավոր երեւույթների, սխալների վերացման ուղղությամբ: Այդ դեպքում շատ բան կշահեն ե՛ւ շարքային քաղաքացիները, բոլոր խավերի մարդիկ, ե՛ւ նրանց կառավարող պետական, վարչական կառույցների մարմինները:
Եվ տարբեր թեմաներ արտացոլող հրապարակումներին, հաճախ զուգակցվում են հիրավի տաղանդավոր Գ. Յարալյանի խոսուն ծաղրանկարները, որոնք մեծ չափով նպաստում են դրանց բովանդակության ու գաղափարի խորացմանը, առավել ուշադրություն հրավիրում քննադատական նյութերի նկատմամբ: Եթե ասածին էլ հավելեմ «Ծաղրանկարչի աչքերով» գրեթե միշտ երեւացող անկյունը, ուր Գ. Յարալյանը ազգային այս կամ այն դարձվածային միավորին համահունչ ծաղրանկարներ է կերտում, որոնք բացահայտում են մեր կյանքի զանազան արատներն ու թերությունները, առավել ակնհայտորեն կդրսեւորվի «Ազգ» թերթի քննադատական ոգին: Միայն մի քանի օրինակ ժողովրդական առածներին, ասացվածքներին, թեւավոր մտքերին համահունչ Գ. Յարալյանի ծաղրանկարներից, որոնք զետեղված են թերթի տարբեր համարներում:
Միայն լսող, տեսնող եւ արատը վերացնող է պետք:
«Ազգ»-ի հաղորդած տարաբնույթ լուրերը միշտ նոր են ու թարմ, ճշմարիտ: Դրանք աշխարհի չորս ծագերում տեղի ունեցող դեպքերը, անցուդարձները, իրավիճակներն արտացոլող փոքրածավալ նյութեր են, տեղեկատվություններ, որոնք ընթերցողին իրազեկում են կատարվածի մասին: «Ազգ» թերթը պարբերաբար անդրադառնում է կրթության, դպրոցի, գիտության, առողջապահության, մեր գյուղերի այժմեական խնդիրներին, ազգային լեզվի աղավաղումներին ու սխալներին, հեռուստահաղորդումների լեզվական մեղանչումներին: Վերջիններիս մասին առարկայացված գրում են նաեւ Մ. Նահանգներից, Ֆրանսիայից եւ Սփյուռքի այլ վայրերից:
Չափազանց հարուստ են «Անդրադարձ», «Մշակույթ», «Միջազգային», «Մարզական» եւ այլ բաժինները: «Մշակույթ» բաժինը, որը վարում է Սերգեյ Գալոյանը, զգալիորեն հարստացնում է հայ գրական-գրականագիտական, ազգագրական, պատմագիտական, արվեստի տարբեր ճյուղերի (երաժշտություն, նկարչություն, թատրոն, կինոգիտություն եւ այլն) գանձարանը: Ամենատարբեր հրապարակումներով արտացոլվում են սփյուռքահայ (շատ դեպքերում առաջին անգամ) երեւելի գրողների, նկարիչների, երաժշտագետների եւ մշակույթի այլ ոլորտների հոգեմտավոր գանձերը: Եթե «Մշակույթ» բաժնի նյութերը մեկտեղվեն, կկազմեն մի քանի հատորներ եւ առատ նյութ կտան ներկա ու ապագա ուսումնասիրողներին:
Ուսանելի են «Միջազգային», «Մարզական» եւ այլ բաժինները: «Միջազգային» բաժնում ներկայացվում է միջազգային կյանքը՝ իր բազմագույն խճանկարով: Կարդալով այդ բաժնում հրապարակվող նյութերը՝ ընթերցողը լիարժեքորեն պատկերացնում է աշխարհի գրեթե բոլոր պետություններում, միջպետական հարաբերություններում տեղի ունեցող գլխավոր դեպքերը, անցքերն ու իրողությունները: Թուրքական պետության քաղաքականությունը նվիրված բազմաթիվ հոդվածներում, որոնց հեղինակը հմուտ թուրքագետ Հակոբ Չալրյանն է, պարզորոշ երեւում է Թուրքիայի կերպարը՝ ֆաշիստական, շովինիստական, պանթուրանական գաղափարախոսությամբ: Հ. Չաքրյանը, անմիջականորեն օգտվելով թուրքական թերթերից, ռադիոհեռուստատեսային հաղորդումներից, իր հրապարակումներում ներկայացնում է Թուրքիան՝ ինչպես որ է: Միաժամանակ արծարծում է արցախյան հիմնահարցը, մերկացվում են Ադրբեջանի ստապատիր քաղաքականությունը, ռազմատենչ հայտարարությունները, ցույց տրվում մշակութային եղեռնը Նոր Ջուղայում, Նախիջեւանում եւ այլուրեք:
Թերթի «Մարզական» բաժինը կազմում է Աշոտ Հայրապետյանը: Այդ բաժնում լուսանկարների զուգադրմամբ ներկայացնում է մարզաշխարհը՝ մարզական տարբեր ձեւերի հաղթանակներով ու պարտություններով: Մարզաշխարհում պարզորոշ երեւում են նաեւ հայ մարզիկներն ու մարզիչները:
Ուշագրավ է «Ազգ» թերթի էջերում վերջին շրջանում ստեղծված «Մանկապատանեկան» բաժինը, ուր լուսանկարների զուգակցմամբ ելութ են ունենում մեր երեխաները՝ իրենց խոհերով, ապրումներով, երազանքներով ու ցանկություններով: Այդ բաժինը դաստիարակչական, կրթական մեծ արժեք ունի:
Կարճ՝ լայնընդգրկուն է «Ազգ» թերթի թեմատիկ կառուցվածքը եւ հարուստ է նրա բովանդակությունը:
«Ազգ» թերթի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ նրա հեղինակների մեծաթիվ լինելն է: Նրան թղթակցում են ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարբեր տեղերից, ե՛ւ Արցախից, ե՛ւ, մանավանդ, սփյուռքահայ ամենատարբեր գաղթօջախներից: Նրա հեղինակները ոչ միայն թերթի աշխատակիցներն են, այլեւ շատ սովորական շարքային մարդիկ, քաղաքական-հասարակական գործիչներ, գիտնականներ եւ այլք: «Ազգ» թերթի կշիռն ու բովանդակությունը բարձրացնում են, օրինակ, այնպիսի մտավորականներ (հայրենիքից եւ սփյուռքից), ինչպիսին են Վարազդատ Հարությունյանը, ռամկավար ազատական նշանավոր գործիչ Երվանդ Ազատյանը, Կարպիս Սուրենյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Գրիգոր Աճեմյանը, Պողոս Հայթայանը, Յուրի Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մարտին Միքայելյանը, Գեւորգ Յազըճյանը, Կիմ Գաբրիելյանը, Զորի Բալայանը, Թորոս Թորանյանը, Լեւոն Չուգասզյանը, Արտուշ Խանջյանը, Ազատ Եղիազարյանը, Խաչիկ Բադիկյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Արծվի Բախչինյանը, տաղանդավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը եւ շատ ուրիշներ:
«Ազգ»-ը չի մոռանում անվանի մարդկանց հոբելյանները. մարդիկ, ովքեր ապրել եւ ստեղծագործել են Հայաստանում, սփյուռքում, ովքեր դեռ ապրում են եւ կատարում ազգանվեր գործեր: «Ազգ»-ի էջերում հաճախադեպ են հուշագրությունները, որոնք վավերացնում եւ ներկա ու գալիք սերունդներին են ներկայացնում ազգային նվիրյալների լուսավոր կերպարները:
Իհարկե, շարադրվածը լրիվ չի ներկայացնում «Ազգ» թերթի գործունեությունը, նրա ընդգրկումների, բազմաբնույթ խնդիրների լուսաբանման ամբողջական շրջանակները: Սակայն ընդհանրության մեջ, «Ազգը» հայեցի, ազգային ոգի ու երանգներ ունեցող, չափակշռված, կայուն դիմագիծ ունեցող թերթ է: Նա համահայկական, համազգային թերթ է՝ այդ հասկացությունների խոր իմաստներով: Անշուշտ, թերթն ունի ուղեգծային առանձին շեղումներ, լեզվական-ոճական մեղանչումներ, անհարթություններ, որոնք, սակայն, որակ չեն կազմում: «Ազգ»-ը բազմահազար ընթերցողների բարեկամն ու խորհրդատուն է, նրանց կողմնորոշիչը:
Մի ցանկություն: Թո՛ղ որեւէ հիմնադրամ կամ ազգային բարերար հովանավորի եւ առանձին հատորներով վերատպել տա Գր. Յարալյանի՝ «Ազգ» թերթի «Ծաղրանկարչի աչքերով» անկյան բոլոր ծաղրանկարները, որոնց թիվը հարյուրների է հասնում, համապատասխան առաջաբանով, ինչպես նաեւ «Մշակույթ» բաժնի եւ մշակութային հավելվածի հրապարակումները՝ թեմատիկ սկզբունքով: Դրանց դերն ու նշանակությունը մեծ չափով օգտակար կլինեն ազգային մշակույթի տարբեր ճյուղերի համար:
Ամփոփելով խոսքս՝ գոհունակությամբ նշեմ, որ «Ազգ» թերթը համակողմանի գործունեություն է ծավալել հայոց առաջընթացի ճանապարհին եւ շահել բազմահազար ընթերցողների՝ նրանց տոգորելով վեհի ու գեղեցիկի, բարի գործեր կատարելու գաղափարներով, մեր կյանքի արատները, անբարո երեւույթները վերացնելու, ազգային միասնությունն ու միաբանությունը պրկելու, պետության կայունությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը արմատավորելու ցանկասիրությամբ: «Ազգ» օրաթերթը միաժամանակ մեծ չափով նպաստել ու նպաստում է ազգային հրապարակագրության, որ մեր մշակույթի մի կարեւոր բաղադրիչն է, զարգացմանն ու նոր երեւույթների, իրողությունների բացահայտմանը, արդար ու ճշմարիտ, ժողովրդավար լրագրության կատարելագործմանը: Նա ազգաշահ, ազգօգուտ ու ազգանվեր թերթ է, մի լուսապսակ կամար՝ մայր Հայաստանի ու հայ սփյուռքի միջեւ :
«Ազգ» օրաթերթի ծննդյան օրը, փետրվարի 16-ին, կլրանա նրա 3923 համարի լույսընծայումը. դա պատկառելի թիվ է եւ հոգեմտավոր վիթխարի հարստություն: Ուրեմն՝ թո՛ղ հազարապատիկ ավելանա այդ թիվը, եւ «Ազգ» ազգանվեր օրաթերթը հավերժի հայոց լինելիության ու հավիտենության ճանապարհին:
- ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԹՈՒՐՔ Է
Պ. Ք.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑՈՒ ՈՍՊՆՅԱԿՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՌՈՂՋ ԼԻՆԵԼ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԻՐԱՆԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ԹեհրանՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԱՋԱՆԸ ԱՆԿԱՐԱՆ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

