
ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: - Կիրակի օրը վարչապետ Ս. Սարգսյանը այցելել էր ձեր մարզ, ինչպիսի՞ն էր ժողովրդի տրամադրվածությունը:
- Մտածված էինք ընտրել փետրվարի 10-ի կիրակի օրը, քանի որ անհրաժեշտ համարեցինք հերթական անգամ ի լուր բոլորի ապացուցել, որ մեր թեկնածուի վարկանիշը բարձր է եւ նույնիսկ հանգստյան օրն ու ձյան տեսքով տեղումները չեն կարող ազդել պարոն Սարգսյանի հետ հանդիպման գալու պատրաստակամություն ունեցող մարդկանց վրա: Իսկ բազմահազարանոց հանդիպումներն էլ ապացույցն էին, որ այդ օրը որեւէ մեկի ստիպողաբար այդտեղ չէին բերել ու կիրակնօրյա հանդիպումներն ընթացան ամենայն ոգեւորությամբ` սկսած մարզի Քասախ համայնքից:
Անկեղծ ասած, մեզ մոտ արդեն մեկ անգամ փորձ կատարվել է Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից, Չարենցավան քաղաքում, բայց տեղի իշխանությունները կարողացել են նրանց գործողությունները կանխել: Եվ ես գտնում եմ, որ այսօր, առավել եւս տեղական իշխանությունները, պետք է ավելի զգոն լինեն նմանատիպ ամեն մի իրավիճակ վերահսկելու համար: - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Լ. Տեր-Պետրոսյանի թիմը ընտրել քարոզչության այս ձեւը:
- Շատ պարզ... Համեմատության մեջ ասեմ, որ կան կենդանիներ, հիմնականում սողուններ, որոնց օրգանիզմը, պատկերացրեք, պարբերաբար թույն է արտադրում եւ բնականաբար որոշ ժամանակ անց նրանք այդ թույնը պետք է դուրս բերեն` սեփական օրգանիզմը չթունավորելու նպատակով... Եվ նույնն այստեղ է. 10 տարի իշխանությունից զրկվածներն այսօր իշխանության վերադառնալու իրենց անհագ մոլուցքը բավարարելու համար արտաթորում են 10-ամյա կուտակումից գոյացած թունավոր մաղձը: Եվ 10 տարի իշխանությունից հեռացվածներն այսօր մեծ ցանկություն ունեն հետ վերադառնալու նույն այն վայելքներին, ինչին ականատեսը եղանք մեր ժողովրդին շատ ծանոթ այդ տարիներին:
Ասեմ ավելին, ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանի 10 տարվա լռությունից հետո սպասում էր լուրջ ծրագրեր, սակայն այդ սպասելիքները չիրականացան, եւ նշածս պարոնն իր նախընտրական քարոզչությունն ամբողջապես կառուցեց բամբասանքների հենքի վրա, որն արդեն մարդկանց մեջ առաջ է բերել տհաճության բնական զգացումը: Ու պատահական չէ նաեւ, որ վերջին շրջանում արդեն նրա հանդիպումներին մասնակցում են իրեն ուղեկցող 80-100 մեքենաների շուրջ 200-250 ուղեւորները հիմնականում: - Պրն Շահգալդյան, ի՞նչ եք կարծում, արդյոք նախագահական ընտրությունները կավարտվե՞ն մեկ փուլով:
- Կարծում եմ, որ ՀՀԿ-ի թեկնածու Ս. Սարգսյանի վարկանիշն ու ընդունվածությունն այնքան բարձր են, որ այո՛, ընտրությունները կավարտվեն մեկ փուլով եւ նա ձայների բացարձակ մեծամասնությամբ կհաղթի նախագահական ընտրություններում: Այս համոզմունքն առաջացել է ե՛ւ որպես մարզպետ համայնքներ կատարվող իմ պարբերական այցելություններից, ե՛ւ նախընտրական քարոզարշավի այս ժամանակահատվածում համայնքների բնակիչների հետ ունեցած հանդիպումներից: - Վերջին տարիների ընթացքում ինչպիսի՞ բարեփոխումներ են իրականացվել մարզում:
- Ինչպես ամբողջ երկրում, մեր մարզում նույնպես բավականին դրական տեղաշարժեր են կատարվել կապված դպրոցաշինության, ճանապարհաշինության, համայնքների գազամատակարարման, ինչպես նաեւ Ծաղկաձորում, Հանքավանում, Աղվերանի կիրճում հանգստյան գոտիների կառուցապատման, մարզի բոլոր յոթ քաղաքային եւ մի շարք գյուղական համայնքներում արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման, ջրամատակարարման համակարգի վերականգնման ու նորացման, ինչպես նաեւ անհատական շինարարության ասպարեզներում: - Իսկ ինչպե՞ս կգնահատեք մարզի ընդհանուր կենսամակարդակը:
- Մարզի կենսամակարդակը գնալով բարձրանում է, չնայած դեռեւս աղքատության հաղթահարման` չափազանց լուրջ եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող խնդրի իրագործման ճանապարհին ենք: Ճիշտ է, այս հարցի լուծման համար էական ազդեցություն ունեցավ կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը, սակայն մեզ մոտ դեռեւս առկա է աշխատունակ բնակչությանը աշխատատեղերով ապահովելու խնդիրը: Սակայն այս ամենով հանդերձ պետք է նշեմ նաեւ, որ այսօր մեր երկրում գործում ու անընդհատ կատարելագործվում է օրենսդրական դաշտը եւ ազատ մրցակցության ու ներդրումային ճկուն քաղաքականություն վարելու արդյունքում հնարավորություններ են ընձեռվում նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Եվ վստահորեն ասելով, որ աշխատատեղերի քանակը գնալով ավելանում է, պետք է ընդգծեմ նաեւ այն հանգամանքը, որ խորհրդային տարիներից հետո այս ասպարեզում հսկայական կորուստներ ենք ունեցել ու սրա վերականգնումը մեզ համար եւս դյուրին խնդիր չէր կարող լինել: Եվ առհասարակ ես ընդունում եմ այն միտքը, որ հային աշխատանք տաս, նա ոչ մի խնդրի առջեւ չի կանգնի ու իր աշխատանքի շնորհիվ կհոգա սեփական ընտանիքի բոլոր կարիքները:
- Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական ...«ՄԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ԿՈՉՈՒՄԸ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 2ՀՀ նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը երեկ Շիրակի մարզում անցկացրեց նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Լանջիկում, Ազատանում, Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանների մի շարք բնակավայրերում ...Ո՞Վ Ո՞ՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ընտրարշավի վերջին փուլում ընտրողներին, նաեւ քաղաքական ուժերին վերջին ուղերձներով դիմելու հնարավորություն էր ընձեռել Մամուլի ազգային ակումբը` երեկ ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Վաղը Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, իսկ այսօր՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքը: Գրեթե անկասկած է, որ այս անգամ եւս նախկին նախագահը իր կողմնակիցներին ...ՉԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Կայունություն» հասարակական շարժումը երեկ նորից գլուխ գլխի էր հավաքել մտավորականներին ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ այս անգամ զրուցելու «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն ...«ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ ՆՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ «ԴՐՈՅԻ» ԳՈՐԾ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Քարոզարշավն ամփոփելու» նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ. 14Սեփական անսխալականության մասին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ խոսեց «Ուրբաթ» ակումբում, զուգահեռաբար ներկայացնելով նախագահական ընտրություններին նախորդած վերջին՝ փետրվարի 8-9-ին իրականացված հարցման այս ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, Փետրվարի 15, 2008 թ.Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգը» իր ընթերցողներին եւ գորվազդատուներին հայտնում է, որ այսօր թերթի խմբագրությունը աշխատելու է եւ թերթի թարմ համարը կարող եք ձեռք բերել կրպակներից կիրակի օրը: «Ազգ» օրաթերթի ինտերնետային կայքէջը ընտրությունների ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԿՐԱԿԸ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
1Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների հայտարարած հանրահավաքը կիրակի օրը Մատենադարանին հարող տարածքում արտոնված չէ: Հաղորդվում է, որ ՕԵԿ-ականներին առաջարկվել ...ՄԵՐ ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
Ջ. ԿՈՇԵՑՅԱՆ [Գ]- Փորձը ցույց է տալիս, որ բնակչության 60-65 տոկոսը սովորաբար մասնակցում է այս կարեւոր իրադարձությանը, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը մեծ ակտիվությամբ կմասնակցի նաեւ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայումՀայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Ծ.«Կես միլիոն կիպրոսցիներ (հույներ, մարոնիտներ, հայեր եւ լատիններ) կիրակի օրը` փետրվարի 17-ին երկրի նոր նախագահ են ընտրելու առաջիկա հինգ տարիների համար: Ինը թեկնածուներից հիմնականում երեքի միջեւ է առավել ...ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵՑ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցին նվիրված արտահերթ նիստը բուռն քննարկումներից հետո մերժել է Կոսովոյի անկախացման գաղափարը: ԱԽ 15 անդամներից միայն 5-ն են հավանություն տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տարեսկզբից կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա: Հաղորդվում է, որ դրանք բոլորն էլ կատարել են դեռահասների խմբերը: «Որպես կանոն, հանցագործությունները ...ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրացավ մեծանուն գիտնական, արեւելագետ եւ հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը: Այդ առիթով Երեւանի Էրեբունի արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ցուցահանդես: Բացմանը ներկա ...ԼՐԱՑԱՎ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է բանասեր, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի 60-ամյակը: Իր բազմամյա գրական գործունեությամբ նա նպաստել է հայ մշակույթի զարգացմանը: Գրականության եւ արվեստի թանգարանում նրա աշխատանքներն ...ՍԱ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ
Ս. ԳԱԼՈՅԱՆԻնչպես մեզ հաղորդեց ճանաչված եւ հարգարժան արվեստաբան Պողոս Հայթայանը, նախորդ գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի ...«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Կոչ եմ անում, որ բոլորս լցվենք բարությամբ, սիրով: Լինենք հանդուրժող: Ապրում ենք հրաշալի երկրում: Ուստի ապրենք առանց չարության ու դաժանության»: Երեկ «Տեսակետ» ակումբում սիրո կոչով հանդես եկավ երգահան ...«ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում «Դեսպանին ծեծել են եւ ազատել աշխատանքից» վերնագրված հրապարակման մեջ ներկայացված պատմությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նախկինում` ՀՀ կառավարության ...«ՁՄԵՌԸ ՉՎԵՐՋԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳեղանկարիչ Բորիս Եղիազարյանն այն արվեստագետներից է, ովքեր Հայաստանից վերջին տարիների իրենց հեռանալը ծառայեցրին հայ մշակույթը դրսում ճանաչելի դարձնելու շնորհակալ գործին: Երկար տարիներ նա ապրում եւ ստեղծագործում ...ԵՎՍ ՄԵԿ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի հերթական փառատոնը` «Աերոֆլոտի» 7-րդ միջազգային մրցաշարը: 9 տուրից բաղկացած շվեյցարական մրցակարգով չորս մրցաշար է անցկացվելու: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար ...ՄՐՑԱԽԱՂԻ ՎԱՅՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու մրցախաղի կազմակերպման հայտերի ընդունման ժամկետը: Դա պայմանավորված է մրցաշարի ընդհանուր մրցանակային ավելի մեծ հիմնադրամ սահմանելու ...ԱԶԳԱՇԱՀ, ԱԶԳՕԳՈՒՏ ԵՎ ԱԶԳԱՆՎԵՐ ԹԵՐԹԸ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԱյսօր, 2008-ի փետրվարի 16-ին լրանում է «Ազգ» օրաթերթի գոյության 17-ամյակը: Այդ տարիներն ահեղ ցնցումների ու արհավիրքների, մարդկային ցավալի կորուստների, նյութական ու հոգեւոր արժեքների կորուստների, բայց ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԷՋԸ
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնԱրցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի ...ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՀԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆԸ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱհավասիկ այս հանապազօրյա մաղթանքով Առաքելական մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հոգեւոր սպասավոր ամենախնամ Աստծո օրհնությունն ու պահպանությունն է հայցում մերազնյա պատանի Հանրապետությանը: Գոհության խոր ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԱվելի քան 16 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց անկախ պետականություն եւ հնարավորություն ստացավ ինքնուրույն կերպով տնօրինելու իր ճակատագիրը: Մենք հրաժարվեցինք կոմունիստական անաստված ուսմունքից, ...ՆԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ Է
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության եւ Լրագրողների միջազգային դաշնության անդամԵրեկոյան ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր դասի գալիս, բայց միշտ կենսախինդ էր եւ սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն: Ժամանակակից հայոց լեզվի հնչունաիմաստաբանական վերլուծությունների դասերն ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեծ մասի ելույթներում եւ նախընտրական ծրագրերում հիմնականում կրկնվում են միեւնույն խոստումները աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու եւ ազգային ...ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՖրանսիական ասացվածք է. «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»: Աշխարհը վաղուց գտել է իշխանություններին պարբերաբար փոխելու մեխանիզմը` ընտրությունները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ» ԲԱՆԱՎԵՃԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՔաղաքագետՆախագահական ընտրությունները Հայաստանում ավանդաբար ավելին են եղել, քան զուտ երկրի ղեկավարի փոփոխման ժողովրդավարական արարողակարգի գործարկումը: Հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում այն իր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ՍՑԵՆԱ՞Ր Է ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾ
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԱյժմ շատ է խոսվում, որ Ուկրաինան 2009-ին անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Արեւմուտքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներկայացումը եւ «նարնջագույն» հեղափոխությունը կազմակերպվել ...
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՁԱՅՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ «ԿԱԽՎԱԾՆԵՐԻՑ Է» ԿԱԽՎԱԾ»
Ն. Պ.
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

