
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Արա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, դասական եւ արդիական սկզբունքների օրգանական համադրումներով, մեր դրամատիկ եւ հակասական ժամանակների գեղարվեստական արտացոլումներով: Քանդակագործի սլացիկության իդեալը, անկախ թեմայից եւ ժանրային տեսակից, կենդանի տրոփող ծավալն է՝ ստատիկ եւ դինամիկ համադրումներով եւ հակադրություններով, ներքին լարվածության էներգետիկ դաշտով, մարդակենտրոն ուղղվածությամբ: Գրականագիտական եզրաբանությամբ արտահայտված ֆանտաստիկ ռեալիզմից մինչեւ վերացականության սահմանները քանդակագործը ծավալվում է անսովոր թեթեւությամբ, սակայն հիմքում, էության մեջ մարդու եւ բնության ներկայությունն է, նյութը շնչավորող եւ ոգեղենի սահմաններին ձգտող նպատակամիտումը:
Քանդակագործի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին ներկայացվող թվով յոթ աշխատանքները վերջին տարիներին ստեղծված ընտրանին է, որոնք լավագույնս ներկայացնում են արվեստագետի եւ մարդու ոգորումներն ու արարումները՝ բարձր արտահայտչականությամբ եւ զուգահեռներով հարուստ բովանդակությամբ:
Պարույր Սեւակ բանաստեղծի եւ մարդու կերպարը տարիներ շարունակ կարծես հետապնդում է քանդակագործին՝ նրա ներքին տվայտանքներով ու ճշմարիտ խռովքով: Տարբեր տարիներին ստեղծված բանաստեղծի հրաշալի դիմաքանդակներն ու համանուն դպրոցին կից հուշարձանը կարծես թե պիտի բավարարեր արվեստագետի ներքին պահանջները, սակայն նոր, ընդհանրական կերպար ստեղծելու ցանկությունը նրան հանգեցնում է մի նոր հորինվածքային տարբերակի՝ «Զանգակատուն անլռելի» (2007 թ.) անվանումով: Բանաստեղծը, մարդը, նրա ողբերգական ճակատագիրը ամբողջանում են հավերժական զանգի, տարափոխիկ մակույկի խորհրդանշաններով՝ ներկան եւ ապագան կանխագուշակող իմաստային նշանաձեւերով: Ի միջիայլոց, Երեւանի քաղաքապետարանի ղեկավարության ցանկության դեպքում մոնումենտալ արձանի այս նախակերպարը կարող էր զարդարել մայրաքաղաքի որեւէ գողտրիկ անկյուն կամ պուրակ:
Երկնքի կապույտին հասնող հայոց լեռների բնույթն ու կառուցվածքը քանդակագործի կողմից դիտվել է ոչ միայն իբրեւ բնապատկեր, այլ նաեւ խորը բովանդակությամբ ձեւակառուցվածք, արխիտեկտոնիկա: Սակայն Մասիսներին նա անդրադարձել է մի շարք անգամներ՝ նրանց ներառելով հորինվածքային դաշտում (խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի բարձրաքանդակը Երգչախմբային ընկերության մուտքի պատին): Ազատ, պայմանականորեն կերպավորված Մասիսը, ինչպես նաեւ սուրբ լեռան գագաթին կիսավեր եկեղեցու «տեսիլքը» եզրափակվում են հեռուներին ձգտող արագիլով, որոնց ամբողջությունը ցնցող եղերերգի է վերածվում՝ որպես Կոմիտասյան «Անտունի» («Հեռացող կռունկ», 2006 թ.):
Դերենիկ Դեմիրճյանի հանրահայտ «Հայր» գրվածքի լեռներին սովոր ազատատենչ Արծիվը, որը խորհրդանշում է մեր ժողովրդի անկոտրում ուժը, քանդակագործի մեկնությամբ դաժան հողմերի է ենթարկվել, սակայն իր հոյակերտ, խրոխտ, բարձր երկնքին միտված նկարագիրը հայ ոգու խոյանքն է վերամարմնավորում:
Փոքր ձեւերի մեջ իմաստային բազմանշանակ խորքեր թափանցելու քանդակագործի ակնառու տաղանդի վկայությունն է «Պարանը, Ես, Գափոն եւ Նա - Աստված» (2005 թ.), մինիմալ միջոցներով արված հորինվածքը, իսկ Աստծո Որդու խաչյալ կերպարը ընդհանրացնող «Նիզակ, երեք մեխ, պարան» (2006 թ.) արտաքինից պարզ, բայց ներքուստ ցնցող, ողբերգական նկարագիր ունեցող այլաբանական կերտվածքը ոչ միայն գեղարվեստական գյուտ է, այլ մարդու դաժան ճակատագրի նշան-գաղափար:
Քանդակագործի ոճաձեւային սկզբունքների մեջ քիչ չեն վերացական կառուցվածքների եւ իրական կերպարների համադրումները, պայմանով, որ ընտրված թեման դառնա ավելի ակնառու, բովանդակությամբ հարստացած, միտք-զգացմունքների բարձր ռեգիստրներ հնչեցնելու նպատակադրումով: Այսպիսին է վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Սիփան Շիրազին (2700 թ.) նվիրված եղբոր հրաշալի աշխատանքը, միանգամայն անսովոր իր կառուցվածքով, սակայն ազդեցիկ եւ հարուստ ներքին բովանդակությամբ:
Ծանրակշիռ է մոնումենտալ քանդակագործության ասպարեզում Արա Շիրազի վաստակը (հուշարձաններ, մահարձաններ, հուշատախտակ-պատկերաքանդակներ), ուր առաջին հերթին նախապատվությունը տրվում է կերպարի հոգեկերտվածքի ճշմարտացիությանը, ոճի ամբողջականությանը, պարզ դիտողի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ: Այստեղ կեղծ եւ պաթետիկ ձեւախեղումները տեղ չունեն, քանզի ժողովրդի հավաքական ընկալումը առաջնային է դառնում քանդակագործի համար: Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Զորավար Անդրանիկի, Մհեր Մկրտչյանի եւ այլ հուշարձանները, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի եւ Սերգեյ Փարաջանովի մահարձանները կրելով խիստ անհատականության կնիք, այս սկզբունքի շրջանակներում են: Վկան 2005-ին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում տեղադրված Հովհաննես Շիրազի հոյակերտ մոնումենտալ արձանը՝ ստեղծված երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ:
Ժայռեղեն բեկորին ձուլված բանաստեղծի դինամիկ եւ ոգեշունչ կերպարը դիտողին է հանձնում իր գիրքը, ավանդելով նրան գրի հանդեպ երկյուղալի սեր, հավատ եւ նվիրում: Դեռ մեր հիշողության մեջ է վաղամեռիկ վարչապետի հուզումնալից ելույթը՝ իր խոսքի ջերմությամբ, հայրենի մշակույթի հանդեպ ունեցած անսահման սիրով:
Արա Շիրազի այս տպավորիչ քանդակաշարը արվեստի նվաճում լինելուց զատ մեր ժողովրդի անկոտրում ոգու սլացիկ վերամարմնավորումներն են, ժամանակի գեղարվեստական նորաշունչ վկայագրերը:
- ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակում է աճել այն կոնգրեսականների թիվը, ովքեր պաշտպանում են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը: Ներկայացուցիչների պալատի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱԴՐԻ ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
2Լոնդոնում 53 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է վրացի հայտնի գործարար, նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Թբիլիսիում հայտնել են Պատարկացիշվիլու մամլո ծառայության ...ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ...10 ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ 1,5 ՄԼՆ, 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ա. Մ.Զբոսաշրջության զարգացման հայեցակարգն է երեկ հաստատվել կառավարությունում, որը լրագրողներին է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգն, ըստ նախարարի, ընդունվել է միջազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԱռաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ ...ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Ռուսաստանի նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը երեկ հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Նմանատիպ հերքում է տվել նաեւ Լեոնիդ Գոզմանը: Այսինքն՝ Հայաստանի ...ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ. 2Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երբ մենք կոչ ենք անում մեր ձայները տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք լավ հիմնավորում ենք: Մենք ընտրում ենք այս ճանապարհը, որովհետեւ կողմնակից ենք համակարգային փոփոխություններ առաջարկող թեկնածուի առաջարկած ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԾԵԾԸ
Գ. Գ.Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. Մ.ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐ
Ա. Մ.«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ ...ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵՑ
Երեկ ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը ...ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԱրա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, ...ԼԵՈՇ ՍՎԱՐՈՎՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր կոչմանը հավատարիմ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին ծրագրում ընդգրկել էր ազգային երաժշտություն: Եթե մեկ տարի առաջ նա ներկայացրել էր Բ. Սմետանայի «Իմ հայրենիքը» շարքի «Վլտավան» եւ Ա. Դվորժակի ռե մինոր Յոթերորդ ...«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ
Հ. Ծ.Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.Շվեյցարիացի պատմաբան Հանս-Լուկաս Քայզերը, որն օսմանյան ժամանակաշրջանի պատմության մասնագետ է, որպես այցելու դասախոս հրավիրվել է դասավանդելու Էն Արբորի Միչիգան համալսարանում, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ
Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ...ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏԵՐԸՆԴՁԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ շուքով նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնակատարությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոտ երկու ամիս է մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին, որն ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.17-ին Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 12-ին, ժամը 08.30-ին մոտ Արթիկ քաղաքի Շահումյան եւ Գորկու փողոցների խաչմերուկի մոտ գտնվող երկաթուղու 27 ՊԿ-ի հատվածում երկաթգծի վրա բախվել են Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղետար գնացքը եւ «ՎԱԶ-2106» ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 12-ին, ժամը 13.20-ին բնական գազի արտահոսքի հետեւանքով թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ, 1959-ին ծնվ. Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնվ. Լիզա ...
ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ 76-Ն ԵՆ
ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2009-Ի՝ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Ա. Մ.ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
ԿԲ մամուլի ծառայություն«ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅԴՏԵՂ» ՕՊԵՐԱՅԻ «ՈՒՇԱՑԱԾ» ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՆՇԵՑ ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ
Կ. Գ., Ստեփանակերտ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

